Խուան Մարսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուան Մարսե
իսպ.՝ Juan Marsé Carbó
Juan Marse 1.jpg
Ծննդյան անունիսպ.՝ Juan Domingo Antonio Faneca Roca
Ծնվել էհունվարի 8, 1933(1933-01-08)[1][2][3][…]
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա
Վախճանվել էհուլիսի 18, 2020(2020-07-18)[4][5][6][…] (87 տարեկան)
Վախճանի վայրԲարսելոնա, Իսպանիա[4][5]
Գրական անունJuan Marsé
Մասնագիտությունգրող, սյունակագիր, վիպասան և սցենարիստ
Լեզուիսպաներեն
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա
Ժանրերվեպ
Գրական ուղղություններ50-ականների սերունդ
Ուշագրավ աշխատանքներQ6175037?, Si te dicen que caí?, Q6155511?, Q19949904? և El embrujo de Shanghai?
ԿուսակցությունԻսպանիայի կոմունիստական կուսակցություն (1966)
Պարգևներ
ԶավակներBerta Marsé?
Изображение автографа
Commons-logo.svg Juan Marsé Վիքիպահեստում

Խուան Մարսե (իսպ.՝ Juan Marsé, հունվարի 8, 1933(1933-01-08)[1][2][3][…], Բարսելոնա, Իսպանիա - հուլիսի 18, 2020(2020-07-18)[4][5][6][…], Բարսելոնա, Իսպանիա[4][5]), իսպանացի արձակագիր։ Բարսելոնյան դպրոց կոչվող գրական խմբակի գրողներից է։

Ծննդյան պահից կորցնելով մորը՝ որդեգրվել է այլ ընտանիքի կողմից և ստացել նոր ազգանուն։ Զբաղվել է ոսկերչությամբ, աշխատել ամսագրի խմբագրությունում։ Առաջին ստեղծագործությունները 1958 թվականին մամուլում տպագրված նովելներն են եղել, իսկ հաջորդ տարի արդեն արժանացել է Սեզամ մրցանակին։ Արձակից բացի, զբաղվել է նաև լրագրությամբ, գրում է սցենարներ։ Ստեղծագործությունների մեծ մասը վերաբերում են ետֆրանկիստական Բարսելոնին, որտեղ նա անդրադառնում է բարոյական ու սոցիալական անկմանը, դասային անհավասարությանը, աշխատավորների և համալսարանական բուրժուազիայի բախմանը, ինչպես նաև կորած մանկությանը։ Նրա ոճն աչքի է ընկնում հեգնանքով, հաճախ՝ սարկազմով, երբեմն նաև ծաղրանքի հասնող դաժան սատիրայով։ 2008 թվականին արժանացել է Սերվանտեսի մրցանակի, ինչը շատերը համարում են գրողների այդ հրաշալի սերնդի համընդհանուր գնահատական։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արդի իսպանալեզու պատմվածք, հատոր 1, Երևան, «Գրական էտալոն», 2011, էջ 282։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]