Գոնսալո Տոռենտե Բայեստեր
Գոնսալո Տոռենտե Բայեստեր | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | իսպ.՝ Gonzalo Torrente Ballester |
Ծնվել է | հունիսի 13, 1910[1][2][3][…] |
Ծննդավայր | Serantes, Ֆեռոլ, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Spain under the Restoration, Իսպանիա |
Վախճանվել է | հունվարի 27, 1999[1][2][3][…] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Սալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, լրագրող, դրամատուրգ, գրական քննադատ և թարգմանիչ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Օվիեդոյի համալսարան և Սանտիագո դե Կոմպոստելա համալսարան |
Ժանրեր | Դրամատուրգիա և վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Q5642772?, Q8561665?, La saga/fuga de J. B.?, Q11681856?, Q5391592? և Q110749059? |
Անդամակցություն | Իսպանիայի արքայական ակադեմիա և Թագավորական Գալիսիական ակադեմիա |
Աշխատավայր | Օլբանիի համալսարան |
Պարգևներ | |
Զավակներ | Գոնսալո Տոռենտե Մալվիդո |
![]() | |
Կայք | gonzalotorrenteballester.es |
![]() |
Գոնսալո Տոռենտե Բայեստեր (իսպ.՝ Gonzalo Torrente Ballester, հունիսի 13, 1910[1][2][3][…], Serantes, Ֆեռոլ, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Spain under the Restoration, Իսպանիա - հունվարի 27, 1999[1][2][3][…], Սալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), իսպանացի գրող, նովելիստ, դրամատուրգ և գրաքննադատ, եղել է Իսպանիայի գրական «36-ի սերնդից» (իսպ.՝ Generación del 36):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1910 թվականին՝ Իսպանիայի Գալիսիա ինքնավար համայնքի Ֆեռոլ քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Մայր Ողորմությանց վարժարանում, ապա Լա Կորունյայի ճեմարաններից մեկում։ 1926 թվականին հաճախել է է Սանտյագո դե Կոմպոստելայի համալսարանը որպես ազադ ունկնդիր ու այնտեղ ծանոթացել է Ֆրիդրիխ Նիցշեի և Օսվալդ Շպենգլերի գրական աշխատություններին։ Երկու տարի անց, ընտանիքին հետ տեղափոխվել է Օվիեդո ու տեղի համալսարանում սովորել է իրավաբանության ֆակուլտետում։ Օվիեդոյում ուսման տարիներին Բայեստերը սկսել է շփումներ ունենալ գրականության հայտնի դեմքերի հետ։ Այստեղ, նա աշխատել է որպես լրագրող քաղաքի «Էլ Կարբայոն» թերթում։ 1928 թվականին տեղափոխվել է Վիգո, որտեղ սկսել է ծանոթանալ Ջեյմս Ջոյսի, Մարսել Պրուստի, Միգել դե Ունամունոյի և Խոսե Օրտեգա ի Գասետի գրական ստեղծագործություններին։ 1929 թվականին տեղափոխվել է մայրաքաղաք Մադրիդ։
1930-ականներց եղել է Ֆրանցիսկո Ֆրանկոյի Փաղանքավորների կուսակցության եռանդուն ջատագովներից։ Այնուամենայնիվ, Բայեստերը հեռու է մնացել կուսակցական գործունեությունից։ 1939 թվականից դասախոսել է Սանտյագո դե Կոմպոստելայի համալսարանում։ 1943 թվականին հրապարակել է իր առաջին նովելը՝ «Խավիեր Մարինյո»։
1962 թվականին, Բայեստերը կոչերով ու բողոքներով հանդես է եկել ի շահ Աստուրիայում գործադուլ հայտարարած հանքափորներին, որի պատճառով կորցրել է համալսարանում զբաղեցրած դասախոսի պաշտոնը։ 1966 թվականին լքելով Իսպանիան անցել է ԱՄՆ, որտեղ դասախոսել է Ալբանիի համալսարանում։ 1973 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։
1975 թվականին վերադառնալով Իսպանիա, ընտրվել է Իսպանիայի թագավորական ակադեմիայի անդամ։ Հաստատվել է Սալամանկայում, որտեղ ապրել ու գործել է մինչև իր մահը՝ 1999 թ.:
1985 թվականին արժանացել է «Միգել դե Սերվանտես մրցանակին»[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ http://www.usc.es/es/info_xeral/honoris/
- ↑ https://www.usal.es/doctorados-honoris-causa
- ↑ https://www.europapress.es/castilla-y-leon/noticia-centenario-nacimiento-gonzalo-torrente-ballester-protagonizara-dia-libro-salamanca-20100416154354.html
- ↑ https://cvc.cervantes.es/literatura/escritores/torrente/cronologia.htm
- ↑ https://www.culturaydeporte.gob.es/cultura/libro/premios/listado-de-premios/premios-nacionales/literatura-narrativa/ultima-convocatoria.html
- ↑ «Premio "Miguel de Cervantes"» (Spanish)։ Spain: Ministerio de Educación, Cultura y Deporte։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-04-ին։ Վերցված է նոյեմբերի 30, 2012
|
- Հունիսի 13 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Իսպանիայում ծնվածներ
- Հունվարի 27 մահեր
- 1999 մահեր
- Իսպանիայում մահացածներ
- Սերվանտես մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Իսպանացի գրողներ
- Գրաքննադատներ
- Իսպանացի դրամատուրգներ
- Իսպանացի լրագրողներ
- Իսպանացի սցենարիստներ
- Իսպանացի թարգմանիչներ
- Գալիսացի գրողներ
- Իսպանալեզու գրողներ
- Թատերական քննադատներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ