Jump to content

Խոսե Օրտեգա ի Գասետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսե Օրտեգա ի Գասետ
José Ortega y Gassetև
Ծնվել էմայիսի 9, 1883(1883-05-09)[1][2][3][…] Մադրիդ, Իսպանիա[3][4]
Մահացել էհոկտեմբերի 18, 1955(1955-10-18)[1][2][3][…] (72 տարեկան) Մադրիդ, Իսպանիա[3]
ԳերեզմանՄադրիդի Սուրբ Իսադորի անվան գերեզմանատուն[5]
Բնակության վայր(եր)Մադրիդ[6]
Քաղաքացիություն Իսպանիա
ՈւղղությունNoucentisme?
Մասնագիտությունփիլիսոփա, մանկավարժ, գրող, համալսարանի դասախոս, սոցիոլոգ, մաթեմատիկոս, գրական քննադատ, հրապարակախոս, քաղաքական գործիչ, բանաստեղծ, թարգմանիչ և ակնարկագիր
Հաստատություն(ներ)Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Պաշտոն(ներ)Vocal de la Junta per a l'Ampliació d'Estudis i Investigacions científiques, Հանրապետական Կորտեսի դեպուտատ և Հանրապետական Կորտեսի դեպուտատ
ԱնդամակցությունԲարոյական և քաղաքական գիտությունների թագավորական ակադեմիա[7], Բավարիայի գեղարվեստի ակադեմիա, Թագավորական Գալիսիական ակադեմիա[8] և Բելգիայի գիտությունների և արվեստի թագավորական ֆլամանդական ակադեմիա
Ալմա մատերՄադրիդի կենտրոնական համալսարան, University of Deusto? և St. Stanislaus Kostka College, Málaga?
Տիրապետում է լեզուներինիսպաներեն[9]
Պարգևներ
ԿուսակցությունAgrupación al Servicio de la República?
Ամուսին(ներ)Rosa Spottorno Topete?
Երեխա(ներ)José Ortega Spottorno?, Soledad Ortega Spottorno? և Miguel Ortega?
ՀայրJosé Ortega Munilla?
ՈւսուցիչJulio Cejador y Frauca? և Juana Capdevielle?
ԱշակերտներAntonio Rodríguez Huéscar?
Ստորագրություն
Изображение автографа
 José Ortega y Gasset Վիքիպահեստում

Խոսե Օրտեգա ի Գասսետ (մայիսի 9, 1883(1883-05-09)[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա[3][4] - հոկտեմբերի 18, 1955(1955-10-18)[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա[3]), իննհարյուրականների շարժման իսպանացի փիլիսոփա և էսսեիստ, պերսպեկտիվիզմի և կենսական բանականության՝ ռացիոնալիզմի տեսությունների գլխավոր ներկայացուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մայրաքաղաքի բարձր բուրժուազիայի շրջանակին պատկանող մադրիդյան մի ընտանիքում։ Ծնողներն էին Խոսե Օրտեգա Մունիյան և Դոլորես Գասսետ Չինչիյան։ 1891-1897 թթ. սովորել է նախ Գաոնայի ինստիտուտում, իսկ ավելի ուշ՝ Սուրբ Ստանսիլավ դե Կոստկայի քրիստոնեական քոլեջում, երկուսն էլ՝ Մալագայում։ Մայրական կողմի պապը՝ Էդուարդո Գասսետ ի Արտիմեն, հիմնել էր El Imparcial (Անաչառ) պարբերականը, որը հետո ղեկավարում էր իր հայրը։ Այսպիսով՝ Օրտեգա ի Գասսետը մեծանում է կիրթ միջավայրում, շատ կապվում թերթի ու քաղաքականության աշխարհին։

Համալսարանական շրջանը սկսվում է Բիլբաոյի Դեուստոյի համալսարան ընդունվելով (1897-1898 թթ.) և շարորնակվում է Մադրիդի համալսարանի Փիլիսոփայության ու գրչության ֆակուլտետում (1898-1904 թթ.):

Հազարական թվականների ահաբելչությունները. մի լեգենդի քննադատություն (Los terrores del año mil. Crítica de una leyenda.) աշխատության շնորհիվ ստանում է Մադրիսի համալսարանի դոկտորի կոչում (1904 թ.): 1905-1907 թթ. սովորում է Գերմանիայում՝ Լայպցիգ, Նյուրնբերգ, Քյոլն, Բեռլին և հատկապես՝ Մարբուրգ։ Այս վերջին քաղաքում ազդվում է Հերման Կոհենի և Պոլ Նատորպի նեոկանտիզմով։

Իսպանիա վերադառնալով նշանակվում է Մադրիդի բարձրագույն դպրոցի հոգեբանության, տրամաբանության և էթիկայի դասախոս (1909 թ.), իսկ 1910 թ. հոկտեմբերին ստանում է Կենտրոնական համալսարանի մետաֆիզիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը, որը թափուր էր մնացել Նիկոլաս Սալմերոնի մահվանից հետո։

1910 թ. ամուսնանում է Ռոզա Սպոտտորնոյի հետ (1884-1980 թթ.): 1911 թ. ծնվում է առաջին որդին՝ Միգել Օրտեգա Սպոտտորնոն, որը բժիշկ է դառնում։ 1914 թ. Մադրիդում ծնվում է նրա դուստրը՝ Սոլեդադ Օրտեգա Սպոտտորնոն, որը 1978 թ. հիմնում է Խոսե Օրտեգա ի Գասսետ հիմնադրամը։ 1916 թ. ծվում է նրա Խոսե Օրտեգա Սոպտտորնո որդին, որը գյուղատնտես-ինժեներ էր ու El País թերթի հիմնադիրը։

1915 թ. դառնում է España շաբաթաթերթի առաջին տնօրենը, իսկ 1917 թ.՝ El Sol օրաթերթի ներդրողներից մեկը, որտեղ ֆոլետոնների տեսքով երկու կարևոր ստեղծագործություն է տպագրում՝ Անողնաշար Իսպանիա և Զանգվածների ապստամբությունը։ 1923 թ. հիմնում է Revista de Occidente -ն (Արևմուտքի ամսագիր), որի տնօրենն է լինում մինչև 1936 թ.: Այս հրատարակչություն խթան է հանդիսանում այնպիսի մարդկանց փիլիսոփայական ու գիտական կարևոր աշխատությունների թարգմանությունների ու մեկնաբանությունների համար, ինչպիսիք են Օսվալդ Շպենգլերը, Էդմոն Հասսեռլը, Գեորգ Զիմմելը, Յակոբ ֆոն Իքսկյուլը, Հայնց Հայմսոթը, Ֆրանց Բրենտանոն, Էռնստ Մյուլլերը, Ալեքսանդր Պֆանդերը, Բերթրանդ Ռասսելը և ուրիշներ։

1910 թ. նոյեմբերի 15-ից Օրտեգա ի Գասսետը հիմնում է Մադրիդի դպրոցը, երբ փիլիսոփայության ամբիոնի վարիչ է դառնում, և ինչպես մեկնաբանում է Խոսե Գաոսը՝ Օրտեգայի հետ հոգևոր կապ ունեցող մի շարք մարդկանց աջակցության շնորհիվ, որոնց հետ կապ ուներ խմբագրական կենտրոններում, որոնք ինքն էր հիմնել։ Նամակագրական կապ է հաստատում Մարի դե Մաեստուի, Ֆերնանդո Վելայի (Revista de Occidente-ի քարտուղարը), Խոսե Մարտինես Ռուիս Ասորինի, Ֆրանսիսկո Խիների, Միգել դե Ունամունոյի, Պիո Բարոխայի և շատ ուրիշների հետ։ Այս շրջանում նաև ստեղծում է տերտուլիաներ՝ հավաքույթներ Գրանխա Էլ Էնար սրճարանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Օրտեգա ի Գասետ» հոդվածին։