Jump to content

Խորխե Լուիս Բորխես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորխե Լուիս Բորխես
իսպ.՝ Jorge Luis Borges
Ծննդյան անունիսպ.՝ Jorge Francisco Isidoro Luis Borges Acevedo
Ծնվել էօգոստոսի 24, 1899(1899-08-24)[1][2][3][…]
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա[4][5]
Վախճանվել էհունիսի 14, 1986(1986-06-14)[1][2][3][…] (86 տարեկան)
Վախճանի վայրԺնև, Շվեյցարիա[5]
ԳերեզմանԹագավորների գերեզմանատուն
Գրական անունB. Suarez Lynch և H. Bustos Domecq
Մասնագիտությունթարգմանիչ, գրադարանավար, գրական քննադատ, սցենարիստ, գրող, բանաստեղծ, հրապարակախոս, ակնարկագիր և վիպասան
Լեզուֆրանսերեն և իսպաներեն
Քաղաքացիություն Արգենտինա
ԿրթությունԿալվեն քոլեջ (1918)
Ժանրերպոեզիա և էսսե
Ուշագրավ աշխատանքներԲաբելոնյան գրադարան
Ստեղծագործությունների ցանկJorge Luis Borges bibliography?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրԲուենոս Այրեսի համալսարան, Լա Պլատայի ազգային համալսարան, Mariano Moreno National Library? և Miguel Cané Municipal Public Library?[6]
Պարգևներ
Բրիտանական կայսրության շքանշան Բրիտանական կայսրութւան շքանշանի ասպետ-կոմանդոր Ալֆոնսո X-ի շքանշան Արվեստի և գրականության շքանշան Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հրամանատարական խաչ[16] Grand Officer of the Order of the Falcon Ալֆոնս X Իմաստունի շքանշանի մեծ խաչ «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշան Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»[8] «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ սպա[8] Սանտյագոյի շքանշան Grand Officer of the Military Order of Saint James of the Sword[20] Բերնարդո Օ'Հիգինսի շքանշան Արևի շքանշան Պերուի Արևի շքանշանի կոմանդոր

Արգենտինայի գրողների միության մեծ պատվավոր մրցանակ

[7]

Ֆորմենտոր մրցանակ

Երուսաղեմի մրցանակ

[9]

Ալֆոնսո Ռեյեսի միջազգային մրցանակ

[10][11][12]
commander of the Order of Bernardo O'Higgins

Էդգար Ալան Պոյի մրցանակ

Փարիզի Սորբոնի համալսարանի պատվավոր դոկտոր

[13][14][15]

Կյանքի ձեռքբերումների աշխարհի ֆանտաստիկայի պարգև

[17]
«Միգել դե Սերվանտես» մրցանակ[18]

Չինո դել Դուկա մրցանակ

[19]

Բալցանի մրցանակ

diamond Konex award?

[21]

Մուրսիայի համալսարանի պատվավոր դոկտոր

[22]

honorary doctorate from the Pontifical Catholic University of Peru?

Սան Մարկոսի համալսարանի պատվավոր դոկտոր

National Book Critics Circle Award in Criticism?

[23]
Իսլանդական բազեի պարգև և «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցված ծառայությունների համար» շքանշան
ԱմուսինԷլզա Աստետե Միլլան[24] և Մարիա Կոդամա[24]
Համատեղ ապրողConcepción Guerrero?
Изображение автографа
Խորխե Լուիս Բորխես Վիքիքաղվածքում
 Jorge Luis Borges Վիքիպահեստում

Խորխե Լուիս Բորխես, (իսպ.՝ Jorge Luis Borges ( audio) (օգոստոսի 24, 1899(1899-08-24)[1][2][3][…], Բուենոս Այրես, Արգենտինա[4][5] - հունիսի 14, 1986(1986-06-14)[1][2][3][…], Ժնև, Շվեյցարիա[5]), արգենտինացի արձակագիր, բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ։ Հայտնի է որպես փիլիսոփայական արկածային և դետեկտիվ ժանրերի ստեղծագործությունների հեղինակ[26]։ Բացի գրական գործունեությունից՝ Խորխե Լուիս Բորխեսը աչքի է ընկել իր քաղաքական պահպանողական հայացքներով, ինչպես նաև մի շարք փիլիսոփայական վերլուծություններով։ Միջազգային ճանաչում ձեռք է բերել 1960-ական թվականներին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորխե Լուիս Բորխեսը ծնվել է 1899 թվականի օգոստոսի 24-ին։ Գրողը հոր կողմից ժառանգել է իսպանական և իռլանդական արմատներ։ Մայրը, ըստ որոշ աղբյուրների, սերել է պորտուգալա-հրեական ընտանիքից։ Ինքը՝ հեղինակը բազմիցս նշել է, որ իր երակներով հոսում է բասկական, անդալուզական, հրեական, անգլիական, պորտուգալական և նորմանդական արյուն[27]։ Ընտանիքում հիմնականում խոսել են իսպաներեն և անգլերեն։ Վաղ հասակից Խորխե Լուիսը հետաքրքրվել է պոեզիայով, չորս տարեկան հասակում արդեն շատ վարժ գրել և կարդալ գիտեր։ 1905 թվականին՝ տնային դաստիարակչուհու օգնությամբ Բորխեսը սկսում է սովորել անգլերեն։ Իսկ մեկ տարի անց գրում է իր առաջին «La visera fatal» (թարգմ. «Ճակատագրական երեսկալը») պատմվածքը։ Արդեն տասը տարեկանում Խորխե Լուիսը անգլերենից իսպաներեն է թարգմանում Օսկար Ուայլդի «Երջանիկ արքայազնը» ստեղծագործությունը, որը հետագայում նրա թարգմանությամբ լույս է տեսնել տեղական ամսագրերից մեկում։ Իր մուտքը գրական աշխարհ Խորխե Լուիս Բորխեսը այս կերպ է նկարագրել.

Երբ հորս հարվածեց կուրությունը, ընտանիքում բոլորը հոգու խորքում համոզված էին, որ ես պետք է շարունակեմ նրա գրական ուղին։ Այն՝ ինչ հայրս չէր հասցրել իրականացնել կուրության պատճառով, վստահ էի, որ ես պետք է իրագործեմ հանուն նրա, հանուն այն մարդկանց, ովքեր հավատում էին, որ իմ մուտքը գրականություն լինելու է առաքելություն՝ հորս կիսատ թողած գործերը շարունակելու նպատակով։ Նման համոզմունքը, նմանատիպ վստահությունը չարդարացնել պարզապես չէի կարող։ Իսկ գրել սկսեցի վեց-յոթ տարեկան հասակում։

1921 թվականից սկսած՝ նրա բանաստեղծությունները և էսսեները տպագրվել են սյուրռեալիստական բնույթի ամսագրերում։ 1955 թ. Բորխեսը նշանակվել է Արգենտինայի Ազգային գրադարանի տնօրեն, ինչպես նաև սկսել է գրականության վերաբերյալ դասախոսություններ կարդալ Բուենոս Այրեսի պետական համալսարանում։ 1971 թ. ստացել է Երուսաղեմի անվան մրցանակ։ Բորխեսի ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են ԱՄՆ-ում և Եվրոպայի մի շարք երկրներում։ Հրատարակվել են նաև հայերենով՝ թե Հայաստանում եւ թե Սփյուռքում։

1967 թվականին Բորխեսը ամուսնացել է պատանեկության տարիների իր ընկերուհու՝ Էլզա Աստետե Միլիանի հետ։ Զույգի ամուսնական կյանքը տևել է ընդամենը 3 տարի։ Օրինական ամուսնալուծությունից հետո Բորխեսը տեղափոխվել է մոր մոտ և ապրել վերջինիս կողքին մինչ նրա մահը։

1972 թվականին մեկնել է ԱՄՆ, դասախոսություններով հանդես եկել մի շարք համալսարաններում, արժանացել բազմաթիվ պարգևների։ 1973-ին նրան շնորհվել է Բուենոս Այրեսի պատվավոր քաղաքացու կոչում։ 1975 թվականից սկսած՝ արգենտինացի գրողը ճանապարհորդել է տարբեր երկրներում։ Ճանապարհորդությունների ընթացքում գրողին ուղեկցել է նրա անձնական օգնական Մարիա Կոդաման, որի հետ էլ ամուսնացել է իր մահվանից մի քանի ամիս առաջ։

1979 թվականին Խորխե Լուիս Բորխեսն արժանացել է «Միգել դե Սերվանտես» մրցանակին, որը համարվում է գրականության բնագավառում ամենաբարձր պարգևը իսպանալեզու երկրներում։

Բորխեսը մահացել է լյարդի քաղցկեղից 1986 թվականի հունիսի 14-ին Ժնևում և թաղված է Ժնևի Արքաների գերեզմանոցում, Ժան Կալվինից ոչ հեռու։

Արգենտինական մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորխեսի՝ արգենտինյան մշակույթի նկատմամբ ունեցած հակումը հիմնականում կապված է նրա ընտանեկան տոհմածառի հետ։ Գրողի՝ ծնունդով անգլիացի տատը ամուսնացել է արգենտինացի Ֆրանչեսկո Բորխեսի հետ, որը պատմական մեծ դեր է խաղացել քաղաքացիական պատերազմներում, որոնց արդյունքում էլ Արգենտինան և Ուրուգվայը ճանաչվել են անկախ պետություններ։

«Կիրք Բուենոս Այրեսի հանդեպ» վերնագրով բանաստեղծությունների ժողովածուն Բորխեսի առաջին գիրքն է, որը լույս է տեսել 1923 թվականին։ Նրա ստեղծագործությունների զգալի մասը նվիրված է արգենտինյան մշակույթին («Տանգոյի պատմությունը»), ինչպես նաև գրականությանը («Արգենտինացի գրողը և ավանդույթը»)։

Նոբելյան մրցանակի բացակայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորխեսը երբևիցե Նոբելյան մրցանակ չի ստացել գրականության ոլորտում, և այս փաստը մշտապես հուզել է գրողին։ Հեղինակն ինքն այդ մասին ասում է. «Ինձ Նոբելյան մրցանակով չպարգևատրելը դարձել է սկանդինավյան սովորույթ. ծնվելուս պահից ի վեր ինձ չեն մեծարել»։ Կարծիք կա, որ Բորխեսը մրցանակ չի ստացել իր չափից դուրս պահպանողական քաղաքական հայացքների պատճառով։

Բորխեսին շնորհվել են մի շարք միջազգային և ազգային մրցանակներ, այդ թվում՝

  • 1944 — արգենտինացի գրողների ընկերակցության գրան-պրի
  • 1956 — Արգենտինայի պետական մրցանակ գրականության գծով
  • 1961 — միջազգային հրատարակչական «Ֆորմենտոր» մրցանակ (Սեմյուել Բեքեթի հետ համատեղ)
  • 1962 — Արգենտինայի արվեստների ազգային հիմնադրամի մրցանակ
  • 1966 — Մադոնինա մրցանակ, Միլան
  • 1970 — Լատինական Ամերիկայի գրական մրցանակ (Բրազիլիա), առաջադրում Նոբելյան մրցանակի համար
  • 1971 — Երուսաղեմյան գրական մրցանակ
  • 1973 — Ալֆոնսո Ռեյեսի մրցանակ (Մեքսիկա)
  • 1976 — Էդգար Ալան Պոյի մրցանակ
  • 1979 — Միգել դե Սերվանտեսի մրցանակ (Խերարդո Դիեգոյի հետ համատեղ) — իսպանալեզու երկրներում գրական վաստակի համար շնորհվող ամենահեղինակավոր մրցանակը
  • 1979 — World Fantasy Award for Life Achievement
  • 1980 — Միջազգային գրական մրցանակ՝ Չինո դել Դուկա
  • 1980 — Բալցանա մրցանակ (միջազգային մրցանակ գիտության և մշակույթի մեջ բարձրագույն նվաճումների համար)
  • 1981 — Իտալիայի Հանրապետության մրցանակ, «Օլյին Յոլիցլի մրցանակ» (Մեքսիկա)
  • 1981 — Բալրոգ մրցանակ՝ ֆենթեզի ժանրի լավագույն ստեղծագործության համար. հատուկ պարգև
  • 1985 — Էտրուրիայի մրցանակ
  • 1999 — National Book Critics Circle Award (ԱՄՆ)

Բորխեսն արժանացել է մի շարք երկրների բարձրագույն շքանշանների, այդ թվում՝ Իտալիայի (1961, 1968, 1984), Ֆրանսիայի (Արվեստների և գրականության շքանշան - 1962, Պատվո լեգեոնի շքանշան - 1983), Պերուի (Պերուի արև շքանշան, 1965), Չիլիի (Բեռնարդո Օ՛Հիգգինսի շքանշան, 1976), ԳՖՀ-ի (Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշան, 1979), Իսլանդիայի (Իսլանդական արծիվ շքանշան, 1979), Բրիտանական կայսրության ասպետ-կոմանդորի շքանշան (KBE, 1965), Իսպանիայի (Ալֆոնսո X Իմաստունի շքանշան, 1983), Պորտուգալիայի (Սանտյագո շքանշան, 1984)։ Ֆրանսիական ակադեմիան 1979 թվականին նրան պարգևատրել է ոսկե մեդալով։ Բորխեսն ընտրվել է արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ (1968 թ.), աշխարհի մի շարք առաջատար համալսարանների պատվավոր դոկտոր։ 1990 թվականին համար 11510 աստերոիդին շնորհվել է նրա անունը։

Բորխեսը և արվեստի այլ գործիչների ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին երգահան Աստոր Պիացոլլան, համագործակցելով Բորխեսի հետ, երաժշտություն է գրել նրա բանաստեղծությունների հիման վրա։

Անվանի գրողի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել է ավելի քան երեսուն կինոնկար[28]։ Դրանց թվում են Ուգո Սանտյագոյի «Ներխուժում» (1969), Բեռնարդո Բերտոլուչիի «Սարդի ռազմավարությունը» (1970), Ալեքսանդր Կայդանովսկու «Հյուրը» (1987) ֆիլմերը։

Բորխեսը Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպի կերպարներից մեկն է[29]։

Արգենտինացի կինոռեժիսոր Խուան Կառլոս Դեսանսոյի 2001 թվականին նկարահանած «Սեր և ահ» կինոնկարում Բորխեսի դերի կատարմամբ հանդես է եկել նշանավոր դերասան Միգել Անխել Սոլան։

Չիլիացի գրող Վոլոդյա Տեյտելբոյմը գրել է «Երկու Բորխես» գիրքը՝ պատմելով գրողի կյանքի ուշագրավ դրվագների մասին։

Բորխեսին նվիրված հուշակոթող Լիսաբոնում
Բորխեսի տապանաքարը Ժնևի Արքաների գերեզմանատանը

2008 թվականին Լիսաբոն քաղաքում տեղադրվեց Բորխեսին նվիրված հուշակոթող։ Կոմպոզիցիան, որը պատրաստվել է համերկրացի Ֆեդերիկո Բրուքի էսքիզի համաձայն, հեղինակի կարծիքով բավականին սիմվոլիկ է։ Այն գրանիտե մոնոլիտ է, որի վրա Բորխեսի բրոնզե ձեռքն է։ Ինչպես կարծում է քանդակագործը, ով 80-ական թվականներին գրողի ձեռքից քանդակ է վերցրել, դա խորհրդանշում է հենց հեղինակին ու նրա «ստեղծագործական հոգին»։ Քաղաքի կենտրոնական զբոսայգիներից մեկում տեղադրված հուշակոթողի բացմանը ներկա էր գրողի այրին՝ Մարիա Կոդաման, ով գլխավորում է նրա անվան ֆոնդը։

Բորխեսի արխիվը պահպանվում է Տեխասի համալսարանի Հարրի Ռենսոմի կենտրոնում[30]։

  • Fervor de Buenos Aires (1923) / Բուենոս Այրեսի կիրքը
  • Luna de enfrente (1925) / Լուսինը դեմից
  • Inquisiciones (1925) / Հետաքննություններ
  • El tamaño de mi esperanza (1926) / Իմ հույսի չափսը
  • El idioma de los argentinos (1928) / Արգենտինացիների լեզուն
  • Cuaderno San Martín (1929) / Սան Մարտին տետր
  • Evaristo Carriego (1930) / Էվարիստո Կառիեգո
  • Discusión (1932) / Քննարկում
  • Historia universal de la infamia (1935) / Անպատվության հանընդհանուր պատմություն
  • Historia de la eternidad (1936) / Հավերժության պատմություն
  • La biblioteca de Babel (1941) / Բաբելոնյան գրադարանը
  • Ficciones (1944) / Հորինվածքներ
  • Artificios (1944) / Հայտնագործումներ
  • El Aleph (1949) / Ալեֆը
  • Otras inquisiciones (1952) / Այլ հետաքննություններ
  • El Hacedor (1960) / Արարիչը
  • El otro, el mismo (1964) / Ուրիշը, նույնը
  • Para las seis cuerdas (1965) / Վեց լարերի համար
  • Elogio de la sombra (1969) / Ստվերի գովքը
  • El informe de Brodie (1970) / Բրոդիի զեկուցումը
  • El oro de los tigres (1972) / Վագրերի ոսկին
  • El libro de arena (1975) / Ավազի գիրքը
  • La rosa profunda (1975) / Խոր վարդը
  • La moneda de hierro (1976) / Երկաթե դրամը
  • Historia de la noche (1977) / Գիշերվա պատմություն
  • Siete noches (1980) / Յոթ գիշեր
  • La cifra (1981) / Թվանշանը
  • Nueve ensayos dantescos (1982) / Ինը էսսե Դանթեի մասին
  • La memoria de Shakespeare (1983) / Շեքսպիրի հիշողությունը
  • Atlas (1984) / Ատլաս
  • Los conjurados (1985) / Դավադիրները

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 todotango.com (իսպ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 NooSFere (ֆր.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Борхес Хорхе Луис // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Λεξικό Νεοελληνικής Λογοτεχνίας (հուն.): Πρόσωπα, Έργα, Ρεύµατα, ΌροιΑθήνα: 2007. — P. 316. — ISBN 978-960-16-2237-8
  6. Ente de Turismo del Gobierno de la Ciudad de Buenos Aires Biblioteca Miguel Cané (իսպ.) — 2024.
  7. Gran Premio de Honor (իսպ.) — 2024.
  8. 8,0 8,1 quirinale.it (իտալ.)
  9. Краткая еврейская энциклопедия (ռուս.) / под ред. И. Орен(untranslated), 1976.
  10. http://www.literatura.bellasartes.gob.mx/index.php?option=com_content&view=article&id=137&Itemid=95
  11. Google Books(բազմ․) — 2005.
  12. Premio Internacional Alfonso Reyes (իսպ.)
  13. Entretien avec Jorge Luis Borges (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1978. — P. 1. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  14. https://academic.oup.com/edited-volume/56476/chapter/478577800
  15. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1978. — P. 446. — ISSN 0242-6773
  16. https://www.google.com/search?tbm=bks&hl=ru&q=%221979.+honorary+kbe+Knight+Commander%22+intitle%3A%22Reference+Guide+to+World+Literature%22
  17. http://www.worldfantasy.org/awards/awardslist.html
  18. http://www.mcu.es/premiado/mostrarDetalleAction.do?prev_layout=premioMiguelCervantesPremios&layout=premioMiguelCervantesPremios&language=es&id=1007220
  19. http://www.fondation-del-duca.fr/prix-mondial
  20. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  21. https://www.fundacionkonex.org/premios1984-letras
  22. https://www.um.es/web/universidad/doctores-honoris-causa/jorge-luis-borges
  23. https://www.bookcritics.org/past-awards/1999/
  24. 24,0 24,1 http://www.me.gov.ar/efeme/jlborges/familia.html
  25. 25,0 25,1 Bouriau C. Alfred Adler et la philosophie — P. 131. — ISBN 978-2-406-11001-9
  26. «БОРХЕС, ХОРХЕ ЛУИС | Энциклопедия Кругосвет». www.krugosvet.ru. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
  27. Անտոնիո Կարիսոյի հետ հարցազրույց
  28. imdb.com. «Jorge Luis Borges». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 6-ին.
  29. Эко У. Заметки на полях «Имени розы» (1980) // Эко У. Имя розы / Пер. с ит. — М.: Книжная палата, 1989
  30. «Ransom Center Acquires Rare Archive of Jorge Luis Borges». Harry Ransom Center. The University of Texas at Austin. 07.04.1999. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Juan Andreu, Borges, un escritor comprometido — cité dans Eduardo Galeano, Mémoire du feu III - Le Siècle du vent, 1979.
  • Dominique de Roux, Jean de Milleret (dir.), « Cahier Jorge Luis Borges », Éditions de l’Herne, Cahiers de l’Herne, Paris, 1964, 470 p. 2-85197-041-0.
  • Christian Nicaise, La Bibliothèque totale de Jorge Luis Borges, Rouen, L’Instant perpétuel, 1990.
  • Christian Nicaise, La Violence de Jorge Luis Borges ou L’épreuve du photomontage, Rouen, L’Instant perpétuel, 1995.
  • Lisa Block de Behar, Borges ou les gestes d’un voyant aveugle, Paris, Honoré Champion Éditeur, 1998.
  • Collectif d’écrivains, Jorge Luis Borges, Cahiers de l’Herne, Éditions de l’Herne, 1999.
  • Alberto Manguel, Chez Borges, 2003, Éditions Actes Sud, traduit de l’anglais (Canada) With Borges par Christine Le Bœuf.
  • Roger Parisot, Qui suis-je ? Borges, Éditions Pardès 2-86714-303-9, 2003.
  • Julia Romero, Jorge Luis Borges. Lecture d’une œuvre. Éditions du temps 2-84274-278-8, 2004.
  • Annick Louis, Borges face au fascisme. Aux lieux d’être, coll. « Mondes contemporains », 2006.
  • Jean-Clet Martin, Borges, Une biographie de l’éternité, Éditions de l'Éclat 2-84162-131-6, 2006.
  • Fernando Stefanich, Borges, lecteur de Kracauer, dans Sociétés 978-2-8041-6158-3, mars 2010.
  • Christian Garcin, Borges, de loin, collection « L’un et l’autre », éditions Gallimard, 2013.
  • Éric Flamand, Le nom et le savoir, Abrégé de culture borgésienne, édition revue et augmentée, Sillages-Noël Blandin Éditeur 2-905479-09-4, 1987.
  • Borges par Borges, documentaire télévisé réalisé par Alain Jaubert en 2003.
  • Roland Béhar et Annick Louis (dir.), Lire Borges aujourd’hui. Autour de Ficciones et El hacedor, Paris, éditions Rue d'Ulm, 2016.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորխե Լուիս Բորխես» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորխե Լուիս Բորխես» հոդվածին։