Բուենոս Այրեսի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուենոս Այրեսի համալսարան
UBA-economicas.JPG
Տեսակ համալսարան
Կարգախոս լատիներեն
Հիմնադրված է 1821
Ուսանողներ 311,175 (2004)[1]
Դասախոսներ 28,943 (2004)[2]
Երկիր Flag of Argentina.svg Արգենտինա
Տեղագրություն Բուենոս Այրես
Կայք www.uba.ar
Կոորդինատներ: 34°35′59.000000099196″ հվ. լ. 58°22′23.000000101601″ ամ. ե. / 34.59972222224977401° հս․. լ. 58.37305555558377534° ավ. ե. / 34.59972222224977401; 58.37305555558377534
Universidad de Buenos Aires Վիքիպահեստում

Բուենոս Այրեսի համալսարան (իսպ.՝ Universidad de Buenos Aires, UBA), Արգենտինայի ամենամեծ և Լատինական Ամերիկայի երկրորդ մեծ համալսարանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1821 թվականի օգոստոսի 12-ին Բուենոս Այրեսում: Համալսարանը բաղկացած է 13 ֆակուլտետներից, 6 հոսպիտալից, 10 թանգարանից և կապակցված է 4 բարձրագույն դպրոցներից՝ Բուենոս Այրեսի ազգային դպրոց, Կառլոս Պելեգրինիի անվան բարձրագույն կոմերցիոն դպրոց, Ազատ միջնակարգ դպրոց և Գյուղատնտեսության և սննդամթերքի արտադրության տեխնիկական մասնագիտական դպրոց։

Ընդունելությունը բաց է միջնակարգ կրթությամբ ցանկացած անձի համար, հիմնականում այն ուսանողները, ովքեր բարեհաջող ավարտել են բարձրագույն դպրոցը, պետք է հանձնեն նաև CBC, Ciclo Básico Común (ընդհանուր հիմնական շրջան), որից հետո ուսանողը կարող է ընդունվել իր ընտրած դպրոցը, իսկ մինչ դա պետք է հաճախեն դասընթացների տարբեր մասնաշենքերում շուրջ 3 տարի՝ 6 կամ 7 առարկա ուսանելու համար (որը կախված է ընտրված ուսուցման ծրագրից)։ Յուրաքանչյուր առարկայի ուսուցումը տևում է 1 կիսամյակ (մարտ-հուլիս կամ օգոստոս-նոյեմբեր)։ Եթե անձը 6 առարկաները հաղթահարում է համապատասխան կիսամյակում, CBC տևում է 1 տարի։ Տնտեսագիտության գծով ուսանողները 2-ամյա ընդհանուր շրջան են անցնում, "CBG" (ընդհանուր հիմնական շրջան) բաղկացած է 12 առարկայից։

Բուենոս Այրեսի համալսարանը կենտրոնական համալսարանական տարածք չունի։ Ciudad Universitaria-ը (համալսարանական քաղաք) սկսեց գործարկվել 1960-ական թվականներից, սակայն այստեղ տեղակայված են միայն երկու դպրոց, մնացածները գտնվում են Բուենոս Այրեսի տարբեր վայրերում։

Բուհի ընդունելությունն անվճար է, այդ թվում և օտարերկրացիների համար։ Հետբուհական ծրագրերի ուսման վճարները բարձր ակադեմիական առաջադիմությամբ ուսանողների համար կարող են վճարվել կրթաթոշակներով։

Համալսարանն ունի 4 Նոբելյան մրցանակակիր, համարվում է իսպանախոս աշխարհի առաջատար կառույցներից մեկը։ Ըստ Համալսարանական համաշխարհային վարկանիշի (2015/2016) Բուենոս Այրեսի համալսարանն աշխարհի համալսարանների շարքում դասվում է 124-րդը, առաջատար համալսարանների շարքում՝ 46-րդը[3]:

Դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճշգրիտ և բնական գիտությունների դպրոց
Իրավագիտական դպրոց
Տնտեսագիտական դպրոց
Ճարտարապետություն, դիզայնի և քաղաքաբնակեցման դպրոց
Սոցիալական գիտությունների դպրոց
Բժշկագիտական դպրոց
Հոգեբանական դպրոց
Ճարտարագիտական դպրոց, Paseo Colón մասնաճյուղ
Ճարտարագիտական դպրոց, Las Heras մասնաճյուղ

Համալսարանի մաս կազմող դպրոցներ՝

Ciudad Universitaria տարածքում գտնվում են միայն վերջին երկու դպրոցները, Núñez համալսարանական տարածքը գտնվում է Բունեոս Այրեսի հյուսիսային հատվածում։ Մյուս դպրոցները գտնվում են քաղաքի տարբեր շինություններում։ Նախատեսվում է ավելի շատ դպրոցներ ներգրավել Ciudad Universitaria տարածքում, հատկապես հոգեբանական դպրոցը, որի շենքի նախագիծն արդեն տեսլականում է։

Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չե Գևարա, հեղափոխական առաջնորդ
  • Էսթեր Հերմիթ, մարդաբան
  • Ալեխանդրո Բուլղերոնի, նավթի միլիարդատեր[4]
  • Խուան Կաբրալ, կինոռեժիսոր
  • Ալբերտո Պրեբիշ, ճարտարապետ
  • Ռաուլ Պրեբիշ, տնտեսագետ
  • Տրեսա Ռատո, բժիշկ
  • Լուիս Ագոտե, բժիշկ
  • Սալվադոր Մասիա, բժիշկ, քաղաքական գործիչ
  • Ինես Մոնիկա Վեյնբերգ դե Ռոկա, փաստաբանը, Ռուանդայի միջազգային քրեական դատարանի նախկին դատավոր
  • Խուան Ռոսայ, բժիշկ, իտալական ծագմամբ ամերիկացի վիրաբույժ-ախտաբան
  • Լուիս Մորենո Օկամպո, փաստաբան, իրավաբան, Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ
  • Խուլիո Կորտասար, գրող
  • Խոսե Լուիս Մուրատուրե, Արգենտինայի արտաքին գործերի նախարար
  • Ռիչարդ Տոմլինսոն, Մեծ Բրիտանիայի նախկին լրտես
  • Ռաֆայել Վինյոլի, ուրուգվացի ճարտարապետ
  • Դիանա Ագրեստ, ճարտարապետ-տեսաբան
  • Կլաուդիո Վեկստեին, հասարակական ճարտարապետությամբ մասնագիտացված ճարտարապետ
  • Կլորինդո Տեստա, ճարտարապետ, նկարիչ
  • Պատրիսիս Պոչուլու, ճարտարապետ, մանկավարժ
  • Ալբերտո Կալդերոն, մաթեմատիկ
  • Լուիս Կաֆարելի, մաթեմատիկ
  • Թեոդոսիո Սեզար Բրեա, իրավաբան, Allende & Brea հիմնադիր

Համալսարանի հետևյալ նախկին ուսանողներն ու պրոֆեսորները արժանացել են Նոբելյան մրցանակի՝

Բուենոս Այրեսի համալսարանն են ավարտել Արգենտինայի հետևյալ նախագահները։

  • Կառլոս Պելեգրինի (1890-1892, Ազգային ինքնավար կուսակցություն), իրավաբան
  • Լուիս Սանյես Պենյա (1892-1895, Ազգային ինքնավար կուսակցություն), իրավաբան
  • Մանուել Կինտանա (1904-1906, Ազգային ինքնավար կուսակցություն), իրավաբան
  • Ռոկե Սանյես Պենյա (1910-1914, Ազգային ինքնավար կուսակցություն), իրավաբան
  • Վիկտորինո դե լա Պլասա (1914-1916, Ազգային ինքնավար կուսակցություն), իրավաբան
  • Իպոլիտո Իրիգոյեն (1916-1922, 1928-1930, Արմատական քաղաքացիական միություն), իրավաբան
  • Մարսելո Տորկուատո դե Ալվեար (1922-1928, Արմատական քաղաքացիական միություն), իրավաբան
  • Ավգուստին Պեդրո Խուստո (1932-1938, "Concordancia" Արմատական քաղաքացիական միություն, Ազգային ինքնավար կուսակցություն), ինժեներ
  • Ռոբերտո Մարսելինո Օրտիս (1938-1942, "Concordancia" Արմատական քաղաքացիական միություն, Ազգային ինքնավար կուսակցություն), իրավաբան
  • Ռամոն Կաստիլո (1942-1943, "Concordancia" (Արմատական քաղաքացիական միություն, Ազգային ինքնավար կուսակցություն), իրավաբան
  • Արթուրո Ֆրոնդիսի (1958-1962, Անզիջում արմատական քաղաքացիական միություն), իրավաբան
  • Արթուրո Ումբերտո Իլյա (1963-1966, Արմատական քաղաքացիական միություն), բժիշկ
  • Ռաուլ Ալֆոնսին (1983-1989, Արմատական քաղաքացիական միություն), իրավաբան
  • Ադոլֆո Ռոդրիգես Սաա (2001, Արդարադատության կուսակցույթուն), իրավաբան
  • Էդուարդո Դուալդե (2002-2003, Արդարադատության կուսակցույթուն), իրավաբան

Հայտնի շրջանավարտների լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. University of Buenos Aires, 2004 Student Census
  2. University of Buenos Aires, 2004 Academic Staff Census
  3. University Rankings. Top Universities. Retrieved on 2013-07-17.
  4. «Alejandro Pedro Bulgheroni»։ BusinessWeek։ Վերցված է հունվարի 9, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]