Ադոլֆո Բիոյ Կասարես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադոլֆո Բիոյ Կասարես
իսպ.՝ Adolfo Bioy Casares
Adolfo Bioy Casares 1968.png
Ծնվել էսեպտեմբերի 15, 1914(1914-09-15)[1][2][3][…]
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Վախճանվել էմարտի 8, 1999(1999-03-08)[1][2][3][…] (84 տարեկան)
Վախճանի վայրԲուենոս Այրես, Արգենտինա
ԳերեզմանՌեկոլետա գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, սցենարիստ, լրագրող և խմբագիր
Լեզուիսպաներեն[1]
ՔաղաքացիությունFlag of Argentina.svg Արգենտինա
ԿրթությունԲուենոս Այրեսի համալսարան
Ուշագրավ աշխատանքներՄորելի գյուտը
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ «Միգել դե Սերվանտես» մրցանակ Ալֆոնսո Ռեյեսի միջազգային մրցանակ Արգենտինայի գրողների միության մեծ պատվավոր մրցանակ և Diamond Konex Award winners?
ԱմուսինՍիլվինա Օկամպո[4]
Adolfo Bioy Casares Վիքիպահեստում

Ադոլֆո Բիոյ Կասարես (իսպ.՝ Adolfo Bioy Casares, սեպտեմբերի 15, 1914(1914-09-15)[1][2][3][…], Բուենոս Այրես, Արգենտինա - մարտի 8, 1999(1999-03-08)[1][2][3][…], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի արձակագիր, որի ստեղծագործություններում ներդաշնակվում են ֆանտաստիկան և ռեալիզմը: 1990 թվականին արժանացել է Սերվանտեսի մրցանակի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադոլֆո Բիոյ Կասարեսը ծնվել է հարուստ բուրժուական ընտանիքում, որտեղ խրախուսվում էր գրականությունը: Առաջին պատմվածքը գրել է տասնմեկ տարեկան հասակում իր զարմուհու համար, որին սիրահարված էր: Տասնչորս տարեկանում գրում է առաջին դետեկտիվ պատմվածքը ֆանտաստիկայի տարրերով:

1932 թվականին հանդիպում է Խորխե Լուիս Բորխեսին, որը վերածվում է երկարատաև բարեկամությամբ: Երկու տարի անց թողնում է ուսումը և բացառապես նվիրվում է գրականությանը: 1940 թվականին լույս է տեսնում նրա քիչ թե շատ ճանաչված ստեղծագործությունը՝ «Մորելի գյուտը»: 1942 թվականին Բորխեսի հետ համատեղ լույս է ընծայում «Վեց խնդիր դոն Իսիդորո Պարոդիի համար» դետեկտիվ պատմվածքների ժողովածուն: Չորս տարի անց հրատարակվում է ևս մեկ համատեղ գրված ժողովածու՝ «Երկու հիշարժան ֆանտազիա»: Երկու գրքերն էլ տպագրվում են Բուստոս Դոմեկ ծածկանունով: Միևնույն ժամանակ Բիոյ Կասարեսը իրեն փորձում էր դետեկտիվ ժանրի ինքնուրույն ստեղծագործությունների մեջ, որոնցից առավել հայտնի է «Դավադիր ձյունը» (1944) ստեղծագործությունը:

1954 թվականին Բիոյ Կասարեսը հրատարակում է «Հերոսների երազը» վեպը: 1967 թվականին Բորխեսի հետ համատեղ հրատարակում է «Բուստոս Դոմեկի ժամանակագրությունը» պարոդիկ պատմվածքների ժողովածուն: Համաշխարհային հաջողությունն ուղեկցում է «Խոզերի հետ պատերազմի օրագիրը» վեպին, որի հիման վրա Լեոպոլդո Տորե Նիլսոնը ֆիլմ է նկարել:

Բիոյ Կասարեսը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մորելի գյուտը (վեպ), Ե., Անտարես, 2016, 193 էջ: Իսպաներենից թարգմանեց Կառա Չոբանյանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]