Սիլվինա Օկամպո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիլվինա Օկամպո
իսպ.՝ Silvina Ocampo
Silvina-tomado-por-Bioy-Casares-en-Posadas-1959.jpg
Ծնվել էհուլիսի 28, 1903(1903-07-28)[1][2]
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Վախճանվել էդեկտեմբերի 14, 1993(1993-12-14)[3][1][4] (90 տարեկան)
Վախճանի վայրԲուենոս Այրես, Արգենտինա
ԳերեզմանՌեկոլետա գերեզմանատուն[5]
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի և թարգմանիչ
Լեզուֆրանսերեն
ՔաղաքացիությունFlag of Argentina.svg Արգենտինա
Ժանրերպոեզիա, վեպ և պատմվածք
ՊարգևներԳուգենհայմի կրթաթոշակ[6] Կոնեքս մրցանակ Արգենտինայի գրողների միության մեծ պատվավոր մրցանակ և Արգենտինայի ազգային գրական մրցանակ
ԱմուսինԱդոլֆո Բիոյ Կասարես
Silvina Ocampo Վիքիպահեստում

Սիլվինա Օկամպո (իսպ.՝ Silvina Ocampo, հուլիսի 28, 1903(1903-07-28)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա - դեկտեմբերի 14, 1993(1993-12-14)[3][1][4], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի բանաստեղծուհի և գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլվինա Օկամպոն ծնվել է 1903 թվականի հուլիսի 28-ին Բուենոս Այրեսում՝ հին արիստոկրատների ընտանիքում։ Եղել է Մանուել Օկամպոյի և Ռամոնա Ագուրեի վեց երեխաներից կրտսերը։ Կրթությունը ստացել է տանը։ Նրա քույրերից մեկը Վիկտորյա Օկամպոն է՝ նշանավոր գրական կազմակերպիչ, Sur արգենտինական ամսագրի հրատարակիչ, որն ունեցել է միջազգային համբավ։ Սիլվինան Փարիզում՝ ապագա ուսուցիչ Ջորջո դե Կիրիկոյի մոտ, սովորել է նկարչություն։

1940 թվականին Սիլվինա Օկամպոն ամուսնացել է Ադոլֆո Բիոյ Կասարեսի հետ, իսկ 1954 թվականին որդեգրել է մեկ այլ կնոջ՝ Բիո Քասարեսի երեխային (Մարթա Բիո Օկամպո)։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլվինա Օկամպոն առաջնաելույթ է ունեցել 1937 թվականին պատմվածքների «Viaje olvidado» գրքով, որից հետո հաջորդել են բանաստեղծությունների երեք գրքեր՝ «Enumeración de la patria», «Espacios métricos» և «Los sonetos del jardín»: Sur հրատարակչության կողմից հրապարակված «Espacios métricos» գրքի համար նա 1954 թվականին ստացել է Քաղաքային մրցանակ։ 1953 թվականին «Los nombres»-ի համար Պոեզիայի ազգային մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը։ 1962 թվականին կրկին հիշեցնելով իր մասին՝ «Lo amargo por dulce»-ի հետ զբաղեցրել է առաջին տեղը։

1946 թվականին Սիլվինա Օկամպոն ամուսնու հետ համահեղինակությամբ հրապարակել է «Սիրո ատելություն»-ը, իսկ 1956 թվականին Խուան Ռոդոլֆո Վիլքոկի հետ համատեղ լույս է տեսել նրա Los Traidores պիեսը։ 1940 թվականին Խորխե Լուիս Բորխեսի և Ադոլֆո Բիոեմ Կասարեսի հետ միասին մասնակցել է նշանավոր Ֆանտաստիկ գրականության անթոլոգիայի, ինչպես նաև Պոեզիայի արգենտինական անթոլոգիայի ստեղծմանը (1947 թվական)։ Սիլվինա Օկամպոն նվիրված է եղել Խորխե Լուիս Բորխեսի «Պիեռ Մենար՝ «Դոն Կիխոտի» հեղինակ» նշանավոր պատմվածքին։

Սիլվինա Օկամպոյի գրքերը թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն և այլ լեզուներով։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Viaje Olvidado (նովելներ), Buenos Aires, Sur, 1937
  • Antología de la literatura fantástica, Buenos Aires, Sudamericana, 1940; 2-րդ հրտ. 1965, 3-րդ հրտ. - 1970, 4-րդ հրտ. - 1990
  • Antología poética argentina, Buenos Aires, Sudamericana, 1941.
  • Espacios métricos (բանաստեղծություն), Buenos Aires, Sur, 1942. Բուենոս Այրես քաղաքի մրցանակ
  • Enumeración de la patria (բանաստեղծություն), Buenos Aires, Sur, 1942.
  • Los sonetos del jardín (բանաստեղծություն), Buenos Aires, Sur, 1946.
  • Los que aman, odian, Buenos Aires, Emecé, 1946.
  • Autobiografía de Irene (նովելներ), Buenos Aires, Sur, 1948. վերահրատարակված։ Orión, 1976.
  • Poemas de amor desesperado (բանաստեղծություն), Buenos Aires, Sudamericana, 1949.
  • Los nombres (բանաստեղծություն), Buenos Aires, Emecé, 1953. Ազգային բանաստեղծական մրցանակ
  • Pequeña antología, Buenos Aires, Editorial Ene, 1954.
  • Los traidores (драма в стихах), Buenos Aires, Losange, 1956. Ada Korn, 1988.
  • El pecado mortal (ընտրված պատմություններ), Buenos Aires, Eudeba, 1966.
  • Informe del cielo y del infierno (ընտրված պատմություններ), նախաբանը՝ Էդգարդո Կազարինսկիյի, Caracas, Monte Ávila, 1970.
  • La furia (նովելներ), Buenos Aires, Sur, 1959. վերահրատարակված։ Orión, 1976.
  • Las invitadas (նովելներ), Buenos Aires, Losada, 1961. Переиз.: Orión, 1979.
  • Lo amargo por dulce (բանաստեղծություն), Buenos Aires, Emecé, 1962.
  • Los días de la noche (նովելներ), Buenos Aires, Sudamericana, 1970.
  • Amarillo celeste (բանաստեղծություն), Buenos Aires, Losada, 1972.
  • El cofre volante (պատմվածքներ երեխաների համար), Buenos Aires, Estrada, 1974.
  • El tobogán (պատմվածքներ երեխաների համար), Buenos Aires, Estrada, 1975.
  • El caballo alado (պատմվածքներ երեխաների համար), Buenos Aires, De la flor, 1976.
  • La naranja maravillosa (պատմվածքներ երեխաների համար), Buenos Aires, Sudamericana, 1977.
  • Canto Escolar (պատմվածքներ երեխաների համար), Buenos Aires, Fraterna, 1979.
  • Árboles de Buenos Aires (բանաստեղծություն), Buenos Aires, Crea, 1979.
  • La continuación y otras páginas, Buenos Aires, Centro Editor de América Latina, 1981.
  • Encuentros con Silvina Ocampo, զրույց Նոեմի Ուլյայի հետ,, Buenos Aires, Editorial de Belgrano, 1982.
  • Páginas de Silvina Ocampo (ընտրված), Buenos Aires, Editorial Celtia, 1984.
  • Breve Santoral (բանաստեղծություն), Buenos Aires, Ediciones de arte Gaglione, 1985.
  • Y así sucesivamente (նովելներ), Barcelona, Tusquets, 1987.
  • Cornelia frente al espejo, Barcelona, Tusquets, 1988.
  • Las reglas del secreto (ընտրված), Fondo de Cultura Económica, 1991.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ulla N. Silvina Ocampo: una escritora oculta. Buenos Aires: Facultad de Filosofia y Letras Universidad de Buenos Aires, 1999
  • Klingenberg P.N. Fantasies of the feminine: the short stories of Silvina Ocampo. Lewisburg: Bucknell UP, 1999
  • Mancini A. Silvina Ocampo: escalas de pasión. Buenos Aires: Grupo Editorial Norma, 2003
  • Espinoza-Vera M. La poética de lo incierto en los cuentos de Silvina Ocampo. Madrid: Editorial Pliegos, 2003
  • Mackintosh F.J. Childhood in the works of Silvina Ocampo and Alejandra Pizarnik. Woodbridge; Rochester: Támesis, 2003
  • Galeota Cajati A. Le regole dell'enigma: la narrativa di Silvina Ocampo. Roma: Aracne, 2007
  • Zapata M. Silvina Ocampo: récits d'horreur et d'humour. Paris: Harmattan, 2009

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia Catalana, 1968.
  5. Obituary: Silvina Ocampo (բրիտ․ անգլ.) // The IndependentBritain: 1994. — ed. size: 176681 — ISSN 0951-9467; 1476-8852
  6. https://www.gf.org/fellows/all-fellows/silvina-ocampo/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]