Վիկտորյա Օկամպո
Վիկտորյա Օկամպո իսպ.՝ Victoria Ocampo | |
---|---|
Ծննդյան անուն | իսպ.՝ Ramona Victoria Epifanía Rufina Ocampo Aguirre |
Ծնվել է | ապրիլի 7, 1890[1][2] |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա[3] |
Վախճանվել է | հունվարի 27, 1979[1][2] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Գերեզման | Ռեկոլետա գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, թարգմանչուհի, հրատարակիչ, քննադատ և հասարակական գործիչ |
Լեզու | ֆրանսերեն և իսպաներեն |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Կրթություն | Կոլեժ դե Ֆրանս և Փարիզի համալսարան |
Անդամակցություն | Արգենտինայի գրականության ակադեմիա |
Աշխատավայր | Sur (ամսագիր) |
Պարգևներ | |
Ազգականներ | Ադոլֆո Բիոյ Կասարես |
Ներշնչվել է
| |
Victoria Ocampo Վիքիպահեստում |
Վիկտորյա Օկամպո (իսպ.՝ Victoria Ocampo, ապրիլի 7, 1890[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա[3] - հունվարի 27, 1979[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի գրող, հասարակական գործիչ և գրական կազմակերպիչ, հրատարակիչ, ազդեցիկ ինտելեկտուալ։ Իգոր Ստրավինսկին նրան է նվիրել «Պերսեֆոնա» բալետը, իսկ Խորխե Լուիս Բորխեսը՝ «Բաժանվող արահետների այգին» պատմվածքը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արիստոկրատ ընտանիքից է, որում միավորվել են երկու հին տոհմեր` Օկամպո և Ագիրե։ Վեց դուստրերից ավագն է (նրա կրտսեր քույրը գրող Սիլվինա Օկամպոն է)։ Երազել է դառնալ դերասանուհի, բայց ընտանիքը հավանություն չի տվել նման կարիերային (ավելի ուշ Վիկտորյան մի քանի անգամ ելույթ է ունեցել բեմում, հարակցելով Հոնեգերի և Ստրավինսկու բեմադրությունները)։
Ստացել է տնային կրթություն, առաջին լեզուն, որով նա սկսել է կարդալ ու գրել ֆրանսերենն էր, որին հաջորդել են անգլերենը այնուհետև իսպաներենը։ 16 տարեկանում երկարատև ճամբորդության է մեկնել Եվրոպայով, առաջին անգամ այցելել է Փարիզ։ Դասախոսություններ է ունկնդրել Սորբոնում, այդ թվում Անրի Բերգսոնին։
Բուենոս Այրեսի նրա տանը Պալեռմո թաղամասում նրան էին այցելում համաշխարհային մեծություններ`Ռաբինդրանաթ Թագորը, Իգոր Ստրավինսկին։ Նա ընկերություն էր անում Խորխե Լուիս Բորխեսի, Ժակ Մարինետի, Ժան Պոլանի, Ռոժե Կայուի, Պիեռ Դրիյո Լա Ռոշելի, Հերման ֆոն Կայզերլինգի հետ։ 1914 թվականին Հռոմում Պավել Տրուբեցկոյը ստեղծել է նրա քանդակագործական դիմանկարը։
1931 թվականին Օրտեգի և Գասետայի ինտելեկտուալ աջակցությամբ հիմնադրել է «Sur» միջազգային գրական ամսագիրը, որը հայտնի դարձավ ոչ միայն Լատինական Ամերիկայում, այլև Եվրոպայում, ԱՄՆ-ում։ 1933 թվականին ամսագրին կից բացել է նույնանուն հրատարակչությունը, որտեղ հրատարակված առաջին գիրքը Լորկայի «Գնչուական ռոմանսերո» էր, ավելի ուշ այստեղ տպագրվել են Օնետիի, Ա. Ռեյսի, Օ. Կիրոգայի, Ադոլֆո Բիոյ Կասարեսի, Օլդոս Հաքսլիի, Վլադիմիր Նաբոկովի, Կարլ Գուստավ Յունգի, Վիրջինիա Վուլֆի, Ժան Պոլ Սարտրի, Ալբեր Կամյուի, Ջեք Քերուակի և այլոց գրքերը։ Դարձել է Արգենտինայի առաջին ֆեմինիստական շարժումներից մեկի` Կանանց շարժման (1936) հիմնադիրը։ Արգենտինայի ազգային գեղարվեստական ֆոնդի տնօրենն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ստեղծմանը, մասնակցել է Նյուրնբերգյան դատավարությանը, Եվրոպա կատարած ուղևորությունների ընթացքում ծանոթացել է Եղիսաբեթ II թագուհու, Չերչիլի, Շառլ դը Գոլի, Գրեհեմ Գրինի (նա Վիկտորյային է նվիրել «Պատվավոր հյուպատոս» վեպը, 1973) և այլոց հետ։
Մահացել է քաղցկեղից։ Թաղված է Բուենոս Այրեսի Ռեկոլետա գերեզմանատանը ընտանեկան հանգստարանում, քրոջ` Սիլվինայի մոտ։
Գրական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաթիվ էսսեների հեղինակ է, այդ թվում Դանթեի («Ֆրանչեսկայից Բետրիչե», 1924, հրապարակվել է Օրտեգի և Գասետա ամսագրում»), Բախի, Է. Բրոնտեի, Լոուրենս Արաբացու, Վիրջինիա Վուլֆի, Ռ. Տագորեի մասին։ Թարգմանել է Պ. Կլոդելին, Կամյուին, Գաբրիել Սիդոն Կոլեթին, Գր. Գրինին, Տ. Է. Լոուրենսին, Դ. Թոմասին, Գանդիին, Ջ. Ներուին և այլոց։
Մեծ հետաքրքրություն են ներկայացնում նրա «Տրամախոսություն Բարխեսի հետ» (1969), մեմուարային շարադրանքը` «Վկայություն» (1935-1977) և «Ինքնակենսագրություն» (1979-1984) աշխատությունները։ Հրապարակվել է նրա նամակգրությունը Գ. Միստրալի և Ռ. Կայուի հետ։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգենտինայի գրական ակադեմիայի առաջին կին անդամը (1976): PEN միջազգային կազմակերպության անդամ։ Հարվարդի և Վիշվա Բխարատի համալսարանների պատվավոր դոկտոր։ Վ. Օկամպոյի գրքերը թարգմանվել են անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։
1986 թվականին բեմադրվել էր Մոնիկա Օտինոյի «Եվա և Վիկտորյա» դրաման, որի կենտրոնական թեման Վիկտորյա Օկամպոյի և Էվա Պերոնի ենթադրյալ հանդիպումն էր։
1989 թվականին թողարկվել է «Վիկտորյայի չորս դեմքերը» (ռեժ. Օսկար Բարնի Ֆին [1]) խաղարկային գեղարվեստական ֆիլմը։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահից առաջ Վիկտորյա Օկամպոն ՅՈՒՆԵՍԿՕ-ին է կտակել իր ընտանիքի տունը Սան Իսիդրոյում, որը գտնվում է մայրաքաղաքի հյուսիսում, 25 կմ հեռավորության վրա, այժմ այստեղ գտնվում է թանգարան և գրադարան` 12 հազար գրքով (5 000-ը` ֆրանսերեն լեզվով), կազմակերպում են ցուցահանդեսներ, գրական երեկոներ և այլն։
ՅՈՒՆԵՍԿՕ-ին էր կտակվել ընտանիքի երկրորդ ամառանոցը, սակայն այն գնել է Մար դել Պլատայի քաղաքական իշխանությունը, այն վերածելով թանգարանի և մշակութային կենտրոնի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118589261 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Meyer D. Victoria Ocampo: Against the Wind and the Tide. New York: George Brazillier, 1979 (переизд. 1990, исп. пер. 1981)
- Vázquez M.E. Victoria Ocampo. Buenos Aires: Planeta, 1991
- Ayerza de Castilho L., Felgine O. Victoria Ocampo. Paris: Criterion, 1991
- Verlichak С. Las diosas de la Belle Époque y de los 'años locos'. Buenos Aires: Editorial Atlántida, 1996
- Steiner P.O. Victoria Ocampo: writer, feminist, woman of the world. Albuquerque: University of New Mexico Press, 1999
- Obieta A. de. Victoria Ocampo. Buenos Aires: Corregidor, 2000
- Delgado J. Victoria Ocampo: criolla gigantesca. Buenos Aires: Aguilar, 2006
- Борхес Х. Л. В честь Виктории Окампо// Он же. Собр. Соч. в 4-х тт. Т.III. СПб.: Амфора, 2005, c.649-654.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրություն, տեքստեր, նկարներ, մատենագիտություն Արխիվացված 2010-04-09 Wayback Machine
- Սան Իսիդրոյի տուն-թանգարանի կայքը
- Զրույց Բորխեսի հետ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Օկամպո» հոդվածին։ |
|
- Ապրիլի 7 ծնունդներ
- 1890 ծնունդներ
- Բուենոս Այրես քաղաքում ծնվածներ
- Հունվարի 27 մահեր
- 1979 մահեր
- Բուենոս Այրես քաղաքում մահացածներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Արգենտինացի կին գրողներ
- Արգենտինացի հասարակական գործիչներ
- Արգենտինացի հրատարակիչներ
- Արգենտինացի ֆեմինիստներ
- Արգենտինացի թարգմանիչներ
- Իսպանալեզու գրողներ
- Քաղցկեղից մահացածներ
- Ֆեմինիստ գրողներ