Դամասո Ալոնսո
Դամասո Ալոնսո | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 22, 1899[1][2][3][…] կամ հոկտեմբերի 22, 1898 |
| Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա[2] |
| Վախճանվել է | հունվարի 25, 1990[1][2][4] |
| Վախճանի վայր | Մադրիդ, Իսպանիա[2] |
| Գերեզման | Ալմուդենի գերեզմանոց[5] |
| Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, լեզվաբան, համալսարանի դասախոս, թարգմանիչ, գրական քննադատ, վիպասան, բանասեր, գրականության պատմաբան և գրականագետ |
| Լեզու | իսպաներեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մադրիդի համալսարան, Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան և Our Lady of Remembrance College? |
| Անդամակցություն | Իսպանիայի արքայական ակադեմիա, Մեքսիկայի լեզվի ակադեմիա, Պատմության արքայական ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Ակադեմիա դելա Կրուսկա, Թագավորական Գալիսիական ակադեմիա[6], International Association of Hispanists?, Թագավորական Գալիսիական ակադեմիա[7] և Լինչեի ազգային ակադեմիա[8] |
| Աշխատավայր | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան և UV? |
| Պարգևներ | |
| Ամուսին | Էուլալիա Գալվառիետո[12] |
Դամասո Ալոնսո (իսպ.՝ Dámaso Alonso y Fernández de las Redondas, հոկտեմբերի 22, 1899[1][2][3][…] կամ հոկտեմբերի 22, 1898, Մադրիդ, Իսպանիա[2] - հունվարի 25, 1990[1][2][4], Մադրիդ, Իսպանիա[2]), իսպանացի բանաստեղծ, բանասեր, «27 թվի սերունդ»-ի հիմնադիրներից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծացել է Աստուրիայում։ Սովորել է Մադրիդի Էլ Ռեկուերդո ճիզվիտական ուսումնարանում։ Ավարտել է Մադրիդի համալսարանը (իրավաբանական և փիլիսոփայության ու գրականության ֆակուլտետները), ընդունվել պատմական հետազոտությունների կենտրոն, որը գլխավորում էր իսպանական մշակույթի և բանագիտության պատմաբան Ռամոն Մենենդեսը։ Ուսանողության տարիներին ընկերանում է Ֆեդերիկո Գարսիա Լորկայի, Լուիս Բունյուելի, Սալվադոր Դալիի, Վիսենտե Ալեյսանդրեի հետ։ Աշխատակցել է Խոսե Օրտեգա ի Գասետի «Revista de Occidente» ամսագրին, ուսումնասիրում է Լուիս դե Գոնգորայի ստեղծագործությունները, գիտական հրատարակության է պատրաստում Գոնգորայի «Մենության պոեմը» (1927), ակտիվորեն մասնակցում բանաստեղծի 300-ամյա տարելիցի միջոցառումներին։ Հետագայում էլի շարունակում է Գոնգորայի ուսումնասիրությունը, ինչպես նաև ընդարձակում է իր ուսումնասիրության շրջանակը և զբաղվում իսպանական գրականության ոսկե դարով (Գարսիլասո դե լա Վեգա, Լոպե դե Վեգա, Ֆրանսիսկո դե Քվեդո և այլք), իսպանական միստիկներով (Լուիս դե Լեոն, Սան-Խուան դե լա Կրուս)՝ կատարելով քնարերգության ոճաբանական վերլուծություններ։ Դասավանդել է Օքսֆորդում, Վալենսիայի և Մադրիդի համալսարաններում։
Մադրիդյան «Գրեդոս» հրատարակչությունում հիմնադրել է «Biblioteca Románica Hispánica» մատենաշարը, եղել է «Revista de Filología Española» ամսագրի խմբագիրը։ Նրա մահից հետո նրա հսկայական գրադարանը անցել է Իսպանական լեզվի թագավորական ակադեմիային։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոեզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Poemas puros. Poemillas de la ciudad (1921)
- El viento y el verso (1925)
- Hijos de la ira. Diario íntimo (1944, второе расширенное издание — 1946)
- Oscura noticia (1944)
- Hombre y Dios (1955)
- Tres sonetos sobre la lengua castellana (1958)
- Poemas escogidos (1969)
- Gozos de la vista. Poemas puros. Poemillas de la ciudad. Otros poemas (1981)
- Antología de nuestro monstruoso mundo. Duda y amor sobre el Ser Supremo (1985)
- Álbum. Versos de juventud (1993)
- Verso y prosa literaria (1993)
Բանասիրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- La lengua poética de Góngora (1935)
- La Poesía de San Juan de la Cruz (1942).
- Poesía española: Ensayo de métodos y límites estilísticos (1950)
- Poetas españoles contemporáneos (1952)
- Estudios y ensayos gongorinos (1955)
- De los siglos oscuros al de Oro (1958)
- Góngora y el Polifemo (1960)
- En torno a Lope (1972)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 7 8 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 69. — ISBN 978-2-221-06888-5
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 varios autores Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://academia.gal/membro/-/membro/damaso-alonso-fernandez
- ↑ https://academia.gal/institucion/academicos/correspondentes
- ↑ (unspecified title) — doi:10.5281/ZENODO.18315206
- ↑ le carnet du Monde (ֆր.) / J. Fenoglio, M. Lannelongue — Paris: Société éditrice du Monde, Louis Dreyfus, Jérôme Fenoglio, 1950. — P. 5. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ https://www.cultura.gob.es/premiado/busquedaPremioParticularAction.do?action=busquedaInicial¶ms.id_tipo_premio=11474&layout=concursoNacLiteraturaLibro&cache=init&language=es
- ↑ https://elpais.com/diario/1978/12/15/cultura/282524404_850215.html
- ↑ http://elpais.com/diario/1997/11/17/agenda/879721202_850215.html
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դամասո Ալոնսո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հոկտեմբերի 22 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- 1898 ծնունդներ
- Մադրիդ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 25 մահեր
- 1990 մահեր
- Մադրիդ քաղաքում մահացածներ
- Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի շրջանավարտներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորներ
- Սերվանտես մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Իսպանացի բանաստեղծներ
- Իսպանացի բանասերներ
- Իսպանացի լեզվաբաններ
- Իսպանացի թարգմանիչներ
- Իսպանացի գրողներ
- Բրիտանական ակադեմիայի թղթակից-անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Երկարակյացներ