Կառլոս Ֆուենտես
Կառլոս Ֆուենտես (իսպ.՝ Carlos Fuentes Macías, նոյեմբերի 11, 1928[1][2][3][…], Պանամա, Պանամա[4] - մայիսի 15, 2012[3][2][5][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]), մեքսիկացի արձակագիր, դիվանագետ, լրագրող, սցենարիստ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Պանամա քաղաքում, որտեղ այդ ժամանակ հայրը դիվանագիտական աշխատանքի մեջ էր, սակայն շուտով տեղափոխվում են Վաշինգտոն: Դեռահասության տարիներն ապրել է Մոնտեվիդեոյում, Ռիո դե Ժանեյրոյում, Վաշինգտոնում, Սանտյագոյում, Բուենոս Այրեսում: Վաշինգտոնում ստացել է նախնական կրթությունը: 1944 թվականին մեկնել է Մեքսիկա՝ պապիկի ու տատիկի մոտ, որտեղ ապրել է մինչև 1965 թվականը: Այստեղ նա սովորում է մեքսիկական պատմությունն ու բանահյուսությունը, միևնույն ժամանակ, ինչպես ԱՄՆ-ում, հետաքրքրվում է ժողովրդական մշակույթով: Մանկությունից սիրում էր գրքեր կարդալ և երազում էր գրող դառնալ, սակայն ծնողները պնդում էին, որ նա պետք է իրավաբանական կրթություն ստանա: Այսպիսով՝ նա սկսում է սովորել Մեքսիկայի ազգային համալսարանում, այնուհետև Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտում: Ինչպես և հայրը, սկսում է աշխատել Արտաքին գործերի նախարարության միջազգային հարաբերությունների բաժանմունքի դիվանագիտական կորպուսում: Ավելի ուշ նա դիվանագիտական աշխատանք է կատարել Փարիզում, Լոնդոնում և այլ մայրաքաղաքներում: Դասավանդել է ԱՄՆ-ի քիչ թե շատ հայտնի համալսարաններում: Պետական ծառայության ընթացքում ազատ ժամերին սկսել է զբաղվել գրականությամբ: Մահացել է արյան զեղումից: Նրա մահվան կապակցությամբ բազմաթիվ հայտնի քաղաքական գործիչներ ու գրողներ ցավակցություններ են հղվել՝ Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Մարիո Վարգաս Լյոսան, Սալման Ռուշդին:
Ունեցել է երեք երեխա, սակայն մնացել է միայն մեկ աղջիկը: Մյուս երկու երեխաները՝ տղան և աղջիկը, մահացել են համապատասխանաբար հեմոֆիլիայից և թմրանույթի չարաշահումից:
Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1954 թվականին հրատարակվում է նրա առաջին գիրքը՝ «Քողարկված օրեր» պատմվածքների ժողովածուն: «Անամպ պարզության եզրին» (1959) վեպի հաջողությունից հետո կարողանում է լիովին նվիրվել գրականությանը: Վեպը պատմում է մի հեղափոխականի մասին, որը փոխում է իր գաղափարները գործարարությամբ զբաղվելիս: Վեպում ի ցույց է հանվում Մեխիկոյի կյանքի բազմաշերտ համայնապատկերը: Վեպը կառուցված է ներքին մենախոսությամբ և ի հայտ են գալիս ենթագիտակցության շերտերը:
«Las Buenas Conciencias» վեպում նկարագրում է սովորական քաղաքի առանձնաշնորհյալ միջին խավին:
Լատինամերիկյան արձակի համար հիմնարար նշանակություն ունեցավ «Արտեմիո Կրուսի մահը» (1952) վեպը, որը Մեքսիկայի պատմության էպիկական համայնապատկերն է՝ սկսած հեղափոխությունից: Այս վեպը Ֆուենտեսին մասամբ ներշնչել է տատի պատմությունները: Սա պատմություն է Մեքսիկական հեղափոխության նախկին զինվորի մասին, որն արդեն ծեր է ու մահվան շեմին: Այս զինվորը բռնության, շանտաժի և այլ ապօրինի միջոցներով դարձել է հարուստ և ազդեցիկ: Պատմությունը լի է հիշողություններով և անցյալից ներկա անցումներով: Վեպը ցույց է տալիս իշխանության ազդեցությունը մարդկանց վրա, թե ինչպես են մահանում հեղափոխական գաղափարները: Վեպը հրատարակումից հետո դասվում է լատինամերիկյան գրականության գլուխգործոցների շարքը, ինչպիսին են, օրինակ, Գաբրիել Գարսիա Մարկեսի վեպերը:
1967-1970 թվականների ընթացքում հրատարակում է «Աուրա» (1962, հայերեն հրատ.՝ 2016) և «Մաշկի փոխում» (1967) վեպերը:
«Terra Nostra» (1975) վեպի հրապարակումը հաստատում է նրա դիրքերը որպես լատինամերիկյան գրականության տաղանդավոր գրողներից մեկը: Վեպը պատմում է իսպանական քաղաքակրթության մասին: Վեպի գործողությունները տեղի են ունենում ХVI և ХХ դդ.:
Կառլոս Ֆուենտեսը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արտեմիո Կրուսի մահը (վեպ), Ե., «Սովետական գրող», 1979, 318 էջ: Իսպաներենից թարգմ.՝ Հովհաննես Գրիգորյան:
- Աուրա (վիպակ), Ե., «Անտարես», 2016, 101 էջ: Իսպաներենից թարգմ.՝ Կառա Չոբանյան:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Фуэнтес Карлос // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.nytimes.com/2012/05/16/books/carlos-fuentes-mexican-novelist-dies-at-83.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118703420 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Carlos Fuentes (իսպ.)
- ↑ https://latimesblogs.latimes.com/world_now/2012/05/mexico-carlos-fuentes-burial-paris-montparnasse.html
- ↑ http://www.u-bordeaux-montaigne.fr/fr/universite/decouvrir-bordeaux-montaigne/histoire-d-universite.html
- ↑ https://www.uvigo.gal/uvigo_es/organizacion/informacion/honoris_causa/doutores.html
|
- Նոյեմբերի 11 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Մայիսի 15 մահեր
- 2012 մահեր
- Մեխիկո քաղաքում մահացածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Սերվանտես մրցանակի դափնեկիրներ
- Մեքսիկացի արձակագիրներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- Մեքսիկացի գրողներ
- Մեքսիկացի սցենարիստներ
- Մեքսիկացի դիվանագետներ
- Մեքսիկացի դրամատուրգներ
- 20-րդ դարի պատմվածքագիրներ