Ռոբերտ Լուիս Սթիվենսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Լուիս Սթիվենսոն
անգլ.՝ Robert Louis Stevenson
Robert Louis Stevenson by Henry Walter Barnett bw.jpg
Ծննդյան անունբրիտանական անգլերեն՝ Robert Lewis Balfour Stevenson
Ծնվել էնոյեմբերի 13, 1850(1850-11-13)[1][2][3][…]
ԾննդավայրԷդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5]
Վախճանվել էդեկտեմբերի 3, 1894(1894-12-03)[1][6][7][…] (44 տարեկան)
Վախճանի վայրՎաիլիմա, Սամոա[8]
ԳերեզմանMount Vaea
Մասնագիտությունբանաստեղծ, ակնարկագիր, վիպասան, վիպասան, մանկագիր, գրող և երգերի հեղինակ
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունԷդինբուրգի համալսարան և University of Edinburgh School of Law?
Ժանրերարկածային գրականություն և գոթական գրականություն
Ուշագրավ աշխատանքներԳանձերի կղզին, Առևանգվածը, Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը, A Child's Garden of Verses? և Prince Otto?
ԱմուսինՖանի Սթիվենսոն[9]
ԱզգականներD. E. Stevenson?
Изображение автографа
Commons-logo.svg Robert Louis Stevenson Վիքիպահեստում

Ռոբերտ Լուիս Ստիվենսոն (անգլ.՝ Robert Louis Stevenson, նախապես Robert Lewis Balfour Stevenson; նոյեմբերի 13, 1850(1850-11-13)[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] - դեկտեմբերի 3, 1894(1894-12-03)[1][6][7][…], Վաիլիմա, Սամոա[8]), շոտլանդացի արձակագիր և բանաստեղծ, աշխարհահռչակ արկածային վեպերի հեղինակ, անգլիական նեոռոմանտիզմի ներկայացուցիչ։ Այժմ Սթիվենսոնը աշխարհում 26 ամենաշատ թարգմանվող հեղինակների շարքում է։ Նա դեռ կենդանության տարիներին է հասցրել մեծ ճանաչում ձեռք բերել։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1857 թվականի սեպտեմբերից մինչև 1859 թվականի հոկտեմբեր Սթիվենսոնը հաճախում է Հենդերսոնի դպրոց, բայց առողջական վատ վիճակի պատճառով շատ է բացակայում, որոնք լրացվում են մասնավոր ուսուցիչների միջոցով։ 1861 թվականից հաճախել է Էդինբուրգի ակադեմիա, որը անկախ ու առանձին դպրոց էր տղաների համար։

1864 թվականից սովորել է Էդինբուրգում գտնվող Ռոբերտ Թոմսոնի մասնավոր դպրոցում։ 1867 թ. Սթիվենսոնը ընդունվում է Էդինբուգի համալսարան։ Ընդունվելով Էդինբուրգի համալսարան՝ Սթիվենսոնը սովորում է ինժեներության գծով՝ շարունակելով ընտանեկան մասնագիտությունը՝ փարոսների նախագծում։ Բայց հետագայում փոխում է ֆակուլտետը և 1875 թվականին ավարտում է համալսարանը՝ իրավաբանություն մասնագիտությամբ։

Չնայած ծանր հիվանդությանը (թոքերի և բրոնխների տուբերկուլյոզ), Սթիվենսոնը շատ է ճանապարհորդել։ 1876 թվականից ընկերոջ՝ Ուիլյամ Սիմփսոնի հետ ճանապարհորդում է Բելգիայի և Ֆրանսիայի ջրային տարածքներով։ Այս ճանապարհորդության տպավորությունները հետագայում տեղ են գտնում «Ճանապարհորդություն երկրի ներսում» ակնարկային գրքում (1878)։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողել է հարուստ գրական ժառանգություն։ Նրա հայտնի ստեղծագործություններից են «Գանձերի կղզին» (1883), «Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը» (1886), «Սև նետը» (1888), «Արքայազն Օտտոն» (1885) և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png