Հենդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենդերսոն
Տեսակկղզի
Երկիր Միացյալ Թագավորություն
Վարչատարածքային միավորՊիտքերնյան կղզիներ
Մասն էՊիտքերնյան կղզիներ
Երկարություն10 կմ
Լայնություն5 կմ
Մակերես37,3 կմ²
Անվանված էJames Henderson?
Քարտեզ
Քարտեզ

Հենդերսոն (անգլ.՝ Henderson Island), անմարդաբնակ կորալային կղզի Խաղաղ օվկիանոսի հարավային մասում։ 1902 թվականից ընդգրկվել է Բրիտանական անդրծովյան տարածքների Փիթքերն կղզիների կազմի մեջ (այդպիսով, պատկանում է Մեծ Բրիտանիային, բայց նրա մասը չի կազմում)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենդերսոն կղզին գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում՝ Փիթքերն կղզիներից 193 կմ հյուսիս-արևելք։ Ծագումով օղակակղզի է։ Կղզու երկարությունը` 9,6 կմ, լայնությունը` 5,1 կմ քառ․, մակերեսը՝ 37,3 կմ քառ․։ Առավելագույն բարձրությունը օվկիանոսի մակարդակից 33 մետր է։ Կղզին քիչ մատչելի է մարդկանց համար։ 1988 թվականին այն ճանաչվել է որպես ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտ, քանի որ նրա վրա հազվագյուտ թռչունների գաղութները և ֆոսֆատային հանքավայրերն այդպես էլ մնացել են անձեռնմխելի մարդկանց կողմից։ Կղզին միանգամից ձևավորվել է երեք ստորջրյա հրաբուխներից՝ Ադամս, Յանգ և Բաունտի, ափերի երկու երրորդը շրջապատված է երիտասարդ կորալային խութերով, իսկ 15 մետր բարձրությամբ քարափները ձևավորված են հնագույն կորալային զանգվածներով։ Կղզու հյուսիսային մասն ունի երեք լողափ։

Կրաքարային ապարները, որոնցից կազմված է կղզին, պիտանի չեն գյուղատնտեսության համար։ Բացի այդ, բավականին դժվար է բարձրանալ նրա լանջերին, քանի որ դրանք ունեն սուր եզրեր և փշրվում են ոտքերի տակ։ Կղզու ներքին տարածքներում աճել են փշոտ թփերի խիտ «թավուտներ», որոնք իդեալական վայր են թռչունների բնադրման համար։ Կղզու թռչունների չորս տեսակ համարվում են էնդեմիկ։ Դրանք են՝ Հենդերսոնի մեծ ճահճահովվիկը (Porzana atra), Հենդերսոնի մրգային աղավնին (Ptilinopus insularis), Հենդերսոնների լորին (Vini stepheni) և Հենդերսոնի եղեգնաթռչնակները (Acrocephalus taiti)։ Կղզում աճում են բույսերի 63 տեսակ (9-ը էնդեմիկ են), հայտնաբերվել է խխունջների՝ 16 (4-ը էնդեմիկ են), և թիթեռների մեկ տեսակ։ Հենդերսոնը գրեթե զուրկ է քաղցրահամ ջրից, սակայն ունի աղբյուր կղզու հյուսիսում գտնվող քարայրում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու հանելուկներից մեկը աղբյուրով քարանձավն է, որտեղ հայտնաբերվել են մարդկային կմախքներ։ Համարվում է, որ դա հնագույն պոլինեզիացիների դամբարան է, որոնք եկել են հարավարևելյան Ֆրանսիական Պոլինեզիայի Գամբիե կղզեխմբից։ Սակայն մինչ այժմ կղզու առաջին բնակիչների ճշգրիտ ծագումը չի բացահայտվել։ Նրանք թողել են մարդկային կմախքներ պարունակող բազմաթիվ գերեզմաններ, ինչպես նաև խորհրդավոր ժայռապատկերներ շրջակա ժայռերի վրա, քարե գործիքներ և այլ իրեր, թեև ոչ ոք չգիտի, որտեղից են նրանք եկել և որ մշակույթի կրողներ են հանդիսացել։ Հնագիտական տվյալների համաձայն կղզում մարդիկ ապրել են 12-14-րդ դարերում[1]։ Կղզու մարդկանց անհետացման պատճառներն անհայտ են, սակայն համարվում է, որ դա կապված է Փիթքերն կղզիների և Մանգարևի օղակղզու մարդկանց բնակավայրերի նվազման հետ[2]։

Առաջին եվրոպացին, որը տեսել է կղզին, Պեդրո Ֆերնանդես Կիրոսն էր (1606 թվականի հունվարի 29-ին)։ Նա այն անվանել է Սան–Խուան Բապտիստ (Հովհաննես Մկրտիչ)։ 1819 թվականի հունվարի 17-ին կղզին կրկին հայտնաբերվել է Բրիտանական արևելահնդկական ընկերության «Հերկուլես» նավի կողմից՝ կապիտան Հենդերսոնի գլխավորությամբ, որի պատվին էլ կոչվել է կղզին։ 1819 թվականի մարտի 2-ին կղզու մոտ կանգ է առել «Էլիզաբեթ» նավը՝ նավապետ Հենրի Քինգի ղեկավարությամբ։ Նրա թիմը նավի անունը փորագրել է ծառի վրա, և մի քանի տարվա ընթացքում կղզին կրել է երկակի անվանում։

1820 թվականի դեկտեմբերի 20-27-ը կղզու վրա է եղել նավաբեկության ենթարկված «Էսսեքս» կետորսական նավի անձնակազմը, որոնք այստեղ են հասել փրկարարական նավակներով։ Անձնակազմի երեք անդամները (Թոմաս Չապպել, Սեթ Ուիք, Ուիլյամ Ռայթ) որոշել են մնալ կղզում, մինչդեռ մնացածները նավարկել են դեպի Հարավային Ամերիկա։ 1821 թվականի ապրիլի 5-ին Չապպելը, Ուիքը և Ռայթը փրկվել են։

1980-ականներին ամերիկացի գործարար Արթուր Ռատլիֆն առաջարկել է գնել կամ վարձակալել կղզին և նրա վրա ստեղծել ոչ մեծ բնակավայր և թռիչքուղի։ 1981 թվականի ապրիլին Փիթքերնի խորհուրդը տվել է իր համաձայնությունը, սակայն Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և ազգերի ընկերակցության գործերով նախարարությունը արգելել է որոշումը, որպեսզի պահպանի կղզու բնությունը, որը հետագայում դարձել է Համաշխարհային ժառանգության օբյեկտ[3]։

Տարին մեկ անգամ Փիթքերնի բնակիչները ժամանում են կղզի՝ thespesia populnea և Cordia subcordata տեսակների ծառերի մթերման համար։ Տվյալ ծառերը նրանք օգտագործում են իրերի պատրաստման համար, որոնք ապահովում են նրանց եկամուտների զգալի մասը[4]

2017 թվականին բժիշկ Ջենիֆեր Լավերսը պարզել է, որ Հենդերսոնի լողափերը լցված են հսկայական քանակությամբ պլաստիկ թափոններով։ Աղտոտման ցուցանիշները մեկ քառակուսի մետրի վրա հասնում են 671 օբյեկտի[5]։ Դա աղբանոցներից դուրս երբևէ պաշտոնապես գրանցված աղբի ամենաբարձր խտությունն է։ Հավաքված աղբի ընդհանուր զանգվածը կազմում է 17,6 տոննա[6]։ Դա պայմանավորված է նրանով, որ կղզին գտնվում է օվկիանոսային հոսանքի գործունեության շրջանում, որը կոչվում է Հարավային խաղաղօվկիանոսյան շրջապտույտ։ Արդյունքում այն դարձել է աղբի կուտակման վայր, որն այստեղ եկել է Հարավային Ամերկայից կամ էլ թափվել է ձկնորսական նավերից[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vincent H.Stefan Henderson Island crania and their implication for Southeast Polynesian prehistory // Journal of the Polynesian Society. — 2002.
  2. Marshall I.Weisler Henderson Island prehistory: colonization and extinction on a remote Polynesian island // Biological Journal of the Linnean Society. — 1995. — Т. 56. — № 1-2. — С. 377-404.
  3. «History of Henderson Island» (անգլերեն). Mark Winthrop. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 8 июня 2010-ին.
  4. M. de L. Brooke; I. Hepburn; R.J. Trevelyan (2004). «Henderson Island World Heritage Site Management Plan 2004–2009» (PDF) (անգլերեն). Foreign and Commonwealth Office. էջ 19. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 8 июня 2010-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Lavers J. L., Bond A. L. (2017). «Exceptional and rapid accumulation of anthropogenic debris on one of the world's most remote and pristine islands». PNAS. 114 (23): 6052–6055. doi:10.1073/pnas.1619818114. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  6. Кунсткамера // Наука и жизнь. — 2017. — № 8. — С. 77.
  7. 18 тонн мусора на самом отдаленном и необитаемом острове в мире

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]