Ջոզեֆ Քոնրադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոզեֆ Քոնրադ
Joseph Conrad.PNG
Ծննդյան անուն լեհ.՝ Józef Teodor Konrad Korzeniowski
Ծնվել է դեկտեմբերի 3, 1857(1857-12-03)[1][2][3][4][5][6]
Ծննդավայր Բերդիչև, Berditshev County, Կիևյան գուբերնիա, Ռուսական կայսրություն[7]
Վախճանվել է օգոստոսի 3, 1924(1924-08-03)[7][1][2][3][4][5][6] (66 տարեկանում)
Վախճանի վայր Բիշոպսբորն, Canterbury, Kent, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[8][7]
Մասնագիտություն գրող, վիպասան, ակնարկագիր, սցենարիստ և գիտաֆանստաստիկ գրող
Լեզու անգլերեն[1]
Ազգություն Լեհեր[9][10][5]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[11]
Ժանրեր նովել
Գրական ուղղություններ Մոդեռնիզմ
Ուշագրավ աշխատանքներ The Lagoon, The Nigger of the 'Narcissus', Խավարի սրտում, Տեր Ջիմ, Էմի Ֆոդտեր, Typhoon, Նոստրոմո, Գաղտնի գործակալ, The Secret Sharer և Under Western Eyes
Ազգականներ Stefan Bobrowski, Aniela Zagórska և Tadeusz Bobrowski
Joseph Conrad signatue 1925.svg
Joseph Conrad Վիքիպահեստում

Ջոզեֆ Քոնրադը (անգլ.՝ Joseph Conrad, դեկտեմբերի 3, 1857(1857-12-03)[1][2][3][4][5][6], Բերդիչև, Berditshev County, Կիևյան գուբերնիա, Ռուսական կայսրություն[7] - օգոստոսի 3, 1924(1924-08-03)[7][1][2][3][4][5][6], Բիշոպսբորն, Canterbury, Kent, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[8][7]), լեհական և անգլիական ծագումով գրող է, համարվում է անգլերեն ստեղծագործած մեծագույն գրողներից մեկը։ 1886 թվականին ստացել է Անգլիայի քաղաքացիություն, սակայն իրեն միշտ համարել է լեհ։ Չնայած անգլերեն լավ չի խոսել մինչև իր հասուն տարիքը (որից հետո էլ նրա խոսքում նկատելի էր օտար լեզվի ազդեցության առկայությունը), նա արձակի մեծ վարպետ էր և յուրահատուկ կերպով անգլիական գրականությունը հարստացրեց բազում նորարարություններով: Դեռ վաղ տարիքից տիրապետել է ֆրանսերեն և իր մայրենի լեհերենին, իսկ անգլերեն սովորել է միայն քսանական թվականների վերջերին, սակայն նախընտրել է գրել հենց այս լեզվով։ Երբ նրան հարցրել են, թե ինչու՞ չի գրում ֆրանսերեն, պատասխանել է. «Անգլերենը այնքան ճկուն լեզու է, որ երբ դու չես գտնում հարմար բառը, կարող ես պարզապես հորինել այն, իսկ ֆրասներենով գրելու համար պետք է լինես այնպիսի գեղարվեստագետ, ինչպիսին է Անատոլ Ֆրանսը»։ Քոնրադն ասել է, որ վախենում է գրել ֆրանսերենի նման կատարելապես հղկված լեզվով։

Քոնրադին համարում են վաղ շրջանի մոդեռնիստ գրող, սակայն նրա գրվածքներում նկատելի են նաև 19-րդ դարի ռեալիզմին հատուկ մոտիվներ։ Նրա գրվածքների գլխավոր կերպարները հակահերոսներ են: Քոնրադի ստեղծագործությունը հետագայում մեծ ազդեցություն է թողել Թոմաս Սթեռնս Էլիոթի, Ուիլյամ Ֆոլքների, Գրեհեմ Գրինի, իսկ նորագույն գրողներից՝ Սալման Ռուշդիի վրա։ Քոնրադի վեպերի հիման վրա բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել։

1878 թվականին Քոնրադը ինքնասպանության փորձ է կատարել։ Այս դիպվածը բացատրվում է նրանով, որ նա շատ պարտքեր էր կուտակել և հոգեբանական մեծ ճնշման տակ էր։

Քոնրադի առավել հայտնի գործերն են «Խավարի սրտում», «Տեր Ջիմը», «Գաղտնի գործակալը» և «Նոստրոմո» վեպերը։

Ջոզեֆ Քոնրադը մահացել է 1924 թվականի օգոստոսի 3-ին, իր տանը, Անգլիայում, հավանաբար սրտի կաթվածից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 filmportal.de — 2005.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Конрад Джозеф // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  8. British Museum person-institution thesaurus
  9. Nationalencyklopedin — 1999.
  10. LIBRIS — 2015.