Յուլիուշ Սլովացկի
Յուլիուշ Սլովացկի լեհ.՝ Juliusz Słowacki | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1809[1][2][3][…] |
Ծննդավայր | Կրեմենեց, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն[4] |
Վախճանվել է | ապրիլի 3, 1849[5][1][6][…] (39 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ[4] |
Գերեզման | Cimetière de Montmartre - Division 7 և Սուրբ Ստանիսլավի և Վացլավի տաճառ |
Մասնագիտություն | բանաստեղծ, դիվանագետ, թարգմանիչ, դրամատուրգ, գրող և փիլիսոփա |
Լեզու | լեհերեն |
Ազգություն | լեհեր |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Վիլնյուսի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Կորդիան և Բալլադինա |
Անդամակցություն | Circle of God's Cause? |
Աշխատավայր | Վիլնյուսի համալսարան |
Ներշնչվել է
| |
Juliusz Słowacki Վիքիպահեստում |
Յուլիուշ Սլովացկի (Slowacki) (սեպտեմբերի 4, 1809[1][2][3][…], Կրեմենեց, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - ապրիլի 3, 1849[5][1][6][…], Փարիզ[4]), լեհ բանաստեղծ, թատերագիր։ Յուլիուշ Սիցկևիչից հետո լեհ ռոմանտիզմի մեծագույն դեմքը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Վիլնյուսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1828)։ Սլովացկի վաղ շրջանի պոետները ռոմանտիկական բնույթի են («Հյուգո», 1829, «Յան Բելեցկի», 1830 և այլն)։
Առաջին իսկ թատերախաղերում («Մարիա Ստյուարտ», 1830, «Մինդովգը, Լիտվիայի արքան», 1831) փորձել է ստեղծել քաղաքակսան բախումների և մարդկային կրքերի ողբերգություն։ 1831 թվականից եղել է վտարանդի։ 1832-1833 թվականներին լույս է տեսել նրա «Պոեզիա» (հ․ 1-3) երկերի առաջին ժողովածուն։ 1837 թվականին, Բեյրութ մեկնելու ճանապարհին, մոտ մեկ ամիս եղել է Անթիլիասի հայոց Սուրբ Գրիգոր Լուսավորչի մայր եկեղեցում, որտեղ գրել է իր հայտնի «Անհելին» (1838) այլաբանական պոեմը։ «Կորիան» (1834), «Բալլադինա» (1834, հրատարակվել է 839),«Լիլիա Վենցա» (1840) և այլ թատերախաղերում, օգտվելով դիցաբանությունից և բանահյուսությունից, արտացոլել է լեհ ժողովրդի ազգային խառնվածքը, պասս, միջավայրը։ Նրա գեղագիտական ելակետը «հոգևոր հեղափոխության» ըմբռնումն է։ Այդ գաղափարով է օգտագործված նրա ամբողջ ստեղծագործությունը, մասնավորապես՝ խոհափիլիսոփայական, քնարական բանաստեղծությունները («Ագամեմնոնի դագաղը», «Ներբող ազատության», 1830, «Ճգնավորը», 1830, «Հիմն․․․», 1839 և այլն) և քնարական («Շվեյցարիայում», 1839) ու հոգեբանական («Ճամփորդություն Նեապոլից սուրբ երկիր», 1840) պոեմները։ Սլովացկու գլուխգործոցը «Բենյովսկի» (1840-1841, անավարտ պոեմն է, հրատարակվել է 1841)։
Ուշ շրջանի դրամաներում կրոնամիստիկական տարրերի առկայության դեպքում անգամ չեն վերանում Սլովացկու ո՛չ հայրենասիրական ձգտումները («Կսյոնձ Մարեկ», 1843), ո՛չ սոցիալական բախումների նկատմամբ հետաքրքրությունը («Սոլոմեի արծաթե երազը», 1844)։ 1840-ական թթ․ Սլովացկու քնարերգությունը ձեռք է բերել տիեզերական պատկերավորություն, մարգարեական կրքոտություն, ներթավ անցված է հեղափոխության պայթյունի լարված սպասումով։ Սլովացկու փիլ-պատմ․ հայացքների սինթեզը պետք է դառնար «Արքա Ոգին» (անավարտ, 1847) հերոսապատումը։ Այս և «Բալլադինա» երկերի լեհահայ կերպարների (Հերա, Արմենչիկ, Կիրկոր) հոգեբանական քննությունը, ինչպես նաև Սլովացկու գանգի արմենոիդ լինելու վարկածը լեհ որոշ գիտնականների (ակադեմիկոս Քլեյներ, պրոֆեսոր Սլուչկևիչ) ենթադրել է տվել, թե բանաստեղծի նախնիները հայկական ծագում ունեն։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելլա Բարսեղյան, Յուլիուշ Սլովացկու արյան կանչը՝ հայ և լեհ Արքա-Ոգին, Տիգրան Մեծ, Երևան 2012։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Словацкий Юлиуш // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 7,0 7,1 https://web.archive.org/web/20110607113022/http://www.arts.gla.ac.uk/Slavonic/Mickiewicz%20Life%20%26%20Work.htm
- ↑ 8,0 8,1 http://biblia.waw.pl/teksty/biblia_wujka_w_jezyku_i_kulturze.php
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 430)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիուշ Սլովացկի» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 4 ծնունդներ
- 1809 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Ապրիլի 3 մահեր
- 1849 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Վիլնյուսի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Լեհ բանաստեղծներ
- Լեհ թատերագիրներ
- Տուբերկուլոզից մահացածներ
- Լեհ դիվանագետներ
- Լեհ դրամատուրգներ
- Լեհ թարգմանիչներ