Միգել դե Սերվանտես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Սերվանտես» հոդվածը հղվում է այստեղ։ Ազգանվան կամ եզրի այլ կիրառությունների համար տե՛ս Սերվանտես (այլ կիրառումներ)
Միգել դե Սերվանտես
իսպ.՝ Miguel de Cervantes Saavedra[1]
Ծնվել էմոտ սեպտեմբերի 29, 1547[2][3][4]
ԾննդավայրԱլկալա դե Էնարես, Կաստիլիա և Լեոն[5]
Վախճանվել էապրիլի 22, 1616(1616-04-22)[2][3][6][…] (68 տարեկան)
Վախճանի վայրՄադրիդ, Կաստիլիա և Լեոն[7]
Գերեզմանconvent of the Barefoot Trinitarians[8]
Մասնագիտությունվիպասան, դրամատուրգ, բանաստեղծ, երգերի հեղինակ, զինվոր, գրող, հաշվապահ և tax collector
Լեզումիջնադարյան իսպաներեն
ԱզգությունԻսպանացի
Քաղաքացիություն Կաստիլիա և Լեոն[3]
ԿրթությունQ5849846? և Սալամանկայի համալսարան
Ժանրերպոեզիա, վեպ, ողբերգություն և կատակերգություն
Գրական ուղղություններԻսպանական ոսկեդար, մաներիզմ և Միջնադարի գրականություն
Ուշագրավ աշխատանքներԴոն Կիխոտ և Խրատական նովելներ
ԱմուսինԿատալինա դե Սալասար ի Պալասիոս
Համատեղ ապրողAna de Villafranca y Rojas?
ԶավակներԻսաբել դե Սաավեդրա
Изображение автографа
Միգել դե Սերվանտես Վիքիքաղվածքում
Միգել դե Սերվանտես Վիքիդարանում
 Miguel de Cervantes Վիքիպահեստում

Միգել դե Սերվանտես Սաավադրա (իսպ.՝ Miguel de Cervantes, մոտ սեպտեմբերի 29, 1547[2][3][4], Ալկալա դե Էնարես, Կաստիլիա և Լեոն[5] - ապրիլի 22, 1616(1616-04-22)[2][3][6][…], Մադրիդ, Կաստիլիա և Լեոն[7]), իսպանացի աշխարհահռչակ գրող, որը համարվում է իսպանական գրականության ամենակարկառուն ներկայացուցիչներից ու աշխարհի լավագույն վիպասաններից մեկը։ Նրա ստեղծագործությունների մարգարիտը՝ «Հնարամիտ ասպետ Դոն Կիխոտ» արկածային վեպը[9][10], թարգմանվել է աշխարհի գրեթե բոլոր հայտնի լեզուներով և համարվում է համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը։ Այն ունի երրորդ ամենաշատ հրատարակման ծավալն Աստվածաշնչից և Հարի Փոթերից հետո[11]։ Շատ փորձագետներ կարծում են, որ «Դոն Կիխոտը» երբևէ գրված լավագույն ստեղծագործությունն է արևմտյան և համաշխարհային գրականության մեջ[12]։ Այնքան մեծ է Միգել դե Սերվանտեսի ազդեցությունն իսպաներեն լեզվի վրա, որ ռոմանական այս լեզուն շատ հաճախ անվանում են «Սերվանտեսի լեզու»[13]։

1567 թվականին Միգել Սերվանտեսը հարկադրված Կաստիլիայից տեղափոխվում է Հռոմ, որտեղ աշխատում է կարդինալի պալատում։ Այնուհետև նա զորակոչվում է Իսպանիայի կայսրական ռազմածովային նավատորմի հրաձգային գունդ և ռազմական գործունեություն ծավալում մինչև 1575 թվականը։ Այդ տարում Միգելի նավը դառնում է բերբերական ծովահենների զոհ և վերջինս գերության է դատապարտվում։ Հինգ տարվա գերությունից հետո գրավի դիմաց նա ազատ է արձակվում և վերստին բնակություն հաստատում Մադրիդում։

1585 թվականին լույս է տեսնում Սերվանտեսի առաջին գրական ստեղծագործությունը՝ «Լա Գալատեա» հովվական վեպը։ Նա աշխատել է իսպանական «անպարտելի» արմադայում որպես գործակալ, իսկ ավելի ուշ՝ որպես կառավարական հարկահավաք։ 1597 թվականին Սերվանտեսը ձերբակալվում է՝ հաշվետվություններում գանձված հարկերի չափի անհամապատասխանությունների պատճառով։ Ազատ արձակվելով 1605 թվականին Սերվանտեսը հաստատվում է Վալյադոլիդում, որտեղ էլ լույս է տեսնում նրա «Դոն Կիխոտ» արկածային վեպի առաջին մասը։ Ստեղծագործությունը կարճ ժամանակահատվածում մեծ հաջողություններ է ունենում Իսպանիայում, որն էլ ճանաչում է բերում ապագա գրական հանճարին։ Այսպիսով՝ նա վերստին մուտք է գործում գրական աշխարհ։ 1607 թվականին Միգելը վերջնականապես տեղափոխվում է քաղաքամայր Մադրիդ, որտեղ ապրում և ստեղծագործում է մինչև վախճանը։ Կյանքի վերջին ինը տարիների ընթացքում Սերվանտեսն ամրապնդում է իր հեղինակությունը որպես գրող՝ 1613 թվականին հրատարակելով «Նովելաս էխամպլարես» (թարգմանաբար՝ խրատական նովելներ), իսկ մեկ տարի անց՝ «Վիախա դե Պարնասո» (թարգմանաբար՝ ճանապարհորդություն դեպի Պարնասո) գրական ստեղծագործությունները։ 1615 թվականին լույս է տեսնում «Հնարամիտ ասպետ Դոն Կիխոտ» ստեղծագործության երկրորդ մասը, որն էլ ավարտուն տեսքի է բերում աշխարհահռչակ ստեղծագործությունը։ Նրա վերջին ստեղծագործությունը՝ «Լոս Տրաբախոս դե Պերսիլես ի Սիխիսմունդա» վեպը, հրատարակվում է 1617 թվականին՝ նրա մահվանից մեկ տարի անց։

Սերվանտեսն իր մահկանացուն կնքում է 1616 թվականի ապրիլի 23-ին Մադրիդում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնունդ և վաղ տարիների կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական գրականություն
Միջնադարյան գրականություն
Վերածնունդ
• Միգել դե Սերվանտես
Բարոկկո
Լուսավորություն
Ռոմանտիզմ
Ռեալիզմ
Մոդերնիսմո
Քաղաքացիական պատերազմ

Ենթադրվում է, որ Միգել դե Սերվանտեսը ծնվել է 1547 թվականի սեպտեմբերի 29-ին (ըստ կաթոլիկ եկեղեցու հավատալիքի՝ Սուրբ Միքայել Հրեշտակապետի երկրպագության օրը) Կաստիլիայի մայրաքաղաք Մադրիդից մոտ 35 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ալկալա դե Էնարես բնակավայրում։ Նրա ծննդյան հավանական ամսաթիվը վերցված է եկեղեցական ռեգիստրի գրառումներից՝ հաշվի առնելով հոգևոր տոներից սրբերի պատվին նորածին երեխաներին անվանելու ավանդույթը։ Հայտնի է, որ Միգելը մկրտվել է 1547 թվականի հոկտեմբերի 9-ին Սանտա Մարիա լա Մայոր եկեղեցում։ Մկրտության գրանցամատյանում գրված է հետևյալը․

Կիրակի՝ հոկտեմբեր ամսվա իններորդ օրը, մեր տիրոջ ծննդի հազար հինգ հարյուր քառասունյոթերորդ տարում, մկրտվում է Ռոդրիգո Սերվանտեսի և իր կնոջ՝ Լեոնորի որդին։ Նրա կնքահայրը Խուան Պարդոն է։ Նա մկրտվել է նորին տեր քահանայապետ Բորտոլոմե Սեռանոյի կողմից։ Վկաներն են՝ Բալտասար Սասկեսը, Սեկստոնը և ես, որի համար ստորագրում եմ բոլոր վկաների կողմից։
- «Մկրտությունների գրանցամատյան», Միգել դե Սերվանտեսի մկրտության վկայակոչությունը[14]

Ծնվելուց հետո Միգելը ստացել է Սերվանտես Սաավեդրա ազգանունը։ «Սաավեդրա» հատվածը Միգելն ընդունում է չափահաս դառնալուն պես։ Համաձայն իսպանական ազգանունների սովորույթի՝ երեխան որպես երկրորդ ազգանուն վերցնում է մոր ազգանունը։ Միգելի պարագայում դա Կարտինասն էր։ Միգելի հայրը՝ Ռոդրիգո Սերվանտեսը, աշխատել է Կորդովայից Մադրիդ ժամանած գալիսիական ընկերությունում որպես սափրիչ[15]։ Վերջիններիս ծառայությունների մեջ է մտել ոսկրերի տեղադրումը, արյունահոսության կասեցումը և նմանատիպ այլ փոքր բժշկական վիրահատություններ[16]։ Միգելի հորական պապը՝ Խուան դե Սերվանտեսը, եղել է ազդեցիկ իրավաբան։ Նա զբաղվել է փաստաբանությամբ և տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցրել բազմաթիվ վարչական պաշտոններ։ Հորեղբայրը ևս զբաղվել է քաղաքականությամբ՝ երկար տարիներ լինելով Անդալուսիայի Կաբրա բնակավայրի քաղաքագլուխը։ Միգելի մայրը՝ Լեոնոր դե Կորտինասը, ունեցել է ազնվականական ծագում և սերվել Արգանդա դել Ռեյ քաղաքից։ Նրա բախտակորույս հայրը ստիպված է եղել դստերը Ռոդրիգոյի հետ ամուսնացել գումարի դիմաց։ Այս ստորացուցիչ հանգամանքը ամուսինների միջև բազմաթիվ վեճերի և ընտանեկան տարաձայնությունների առիթ է դառնում[17]։ 1593 թվականի հոկտեմբերի 15-ին Լեոնորը մահանում է, իսկ անչափահաս Միգելի խնամքով զբաղվում է հայրը։

Մոր մահից հետո մանկահասակ Միգելի մանկությունն անցնում է ընտանիքի հետ քաղաքից քաղաք դեգերելով։ Ի վերջո նրանք հաստատվում են Մադրիդում, որտեղ Միգելը հաճախում է տղաների համար նախատեսված աստվածապետական ճեմարան[18]։ Այս տարիներին Միգելի ընտանիքն ապրել է բավականին վատ պայմաններում։ Սերվանտեսի բարձրագույն կրթության մասին ևս իրեղեն ապացույցներ չեն պահպանվել, թեև երթադրվում է, որ պատանին հաճախել և ավարտել է Սալամանկայի համալսարանը։ Միգելն ընտանիքի միակ զավակը չէր․ Սերվանտեսների ընտանիքն ուներ ևս վեց ժառանգ՝ Անդրեն (ծնված՝ 1543), Անդրեան (ծնված՝ 1544), Լուիսան (ծնված՝ 1546), Ռոդրիգոն (ծնված՝ 1550), Մագդալենան (ծնված՝ 1554) և Խուանը։

Գործունեությունն իսպանական նավատորմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ ժամանակաշրջանի Իսպանիայի միապետ Ֆիլիպ II-ը։ Անվերջ պատերազմները, հարկային լուծը, գների ահռելի աճն արագացրել են Իսպանիայի բնակչության աղքատացումը, կործանարար հետևանքներ ունեցել երկրի համար։

Մինչ օրս հայտնի չէ, թե որն է եղել Սերվանեսի Իսպանական կայսրությունը լքելու շարժառիթը։ Շատ հնարավոր է, որ դա եղել է այն պատճառով, որ նույն ուսումնական հաստատությունում, որտեղ ուսանել է Սերվանտեսը, եղել է միևնույն անունն ու ազգանունը կրող մեկ այլ ուսանող, որն իրավախախտման համար դատապարտվելուց հետո փախուստի է դիմել։ Շուտով հայտարարվել է հետախուզում, իսկ այդ երիտասարդի անձնական տվյալների նմանության պատճառով առաջացած խնդիրներից խուսափելու համար Միգելը ստիպված տեղափոխվել է Հռոմ։ Մեկ այլ վարկածի համաձայն, ինչպես իրենց կարիերայի մասին մտածող շատ իսպանացի պատանիներ, այդպես էլ Սերվանեսը, բարձրագույն կրթություն ստանալուց հետո մեկնել է Իտալիա՝ որոշ հանգամանքներից ելնելով։ Հռոմում նա ուշադրություն է դարձնում այդ ժամանակաշրջանի Վերածննդի արվեստին, ճարտարապետությանը և պոեզիային, իսկ իտալական գրականության գիտելիքները բացահայտելի են դառնում նրա աշխատանքում։ Ժամանակաշրջանի մշակույթի կենտրոն համարվող Հռոմում Միգելը «հզոր խթան է գտնում ժամանակակից աշխարհը վերափոխելու իր նվաճումների լույսի ներքո»։

1570 թվականին Սերվանտեսը մեկնում է զինվորական ծառայության և որպես շարքային զինվոր ծառայության անցնում Նեապոլի նավահանգստում տեղակայված Իսպանիայի կայսրական նավատորմի Ինֆանտերիա դե Մարինա ենթակառուցվածքում։ 1571 թվականի սեպտեմբերին Սերվանտեսը կաթոլիկ երկրների կազմած Սրբազան լիգայի հետ միասին նավարկում է արևելք։ Ծովային դաշինքի կազմի մեջ էին Հռոմի Պապ Պիոս V-ը, Իսպանական կայսրությունը, Վենետիկի հանրապետությունը, Ջենովայի հանրապետությունը, Սավոյայի դքսությունը և Մալթայում հաստատված Հիվանդախնամների միաբանությունը՝ Իսպանիայի արքա Ֆիլիպ II-ի և ազնվական Խուան Ավստրիացու գլխավորությամբ։ Հոկտեմբերի սկզբերին քրիստոնեական դաշինքը հասնում է Հունաստանի ափերի մոտ։ Նավատորմի հրամանատար Խուան Ավստրիացին, հոկտեմբերի 7-ին անցկացնելով խորհրդակցություն, որոշում է ճակատամարտ տալ, չնայած եղանակային պայմանները սկզբում նպաստավոր չէին նրանց համար և վտանգ կար, որ օսմանյան նավատորմը կարող էր գրոհել նախքան Սրբազան լիգայի նավատորմը կզբաղեցներ իր մարտական դիրքերը։ Սակայն կեսօրվա կողմ, նախքան նավատորմները կբախվեին, քամին փոխում է ուղղությունը` դառնալով նպաստավոր Սրբազան լիգայի համար։ Մարտը սկսվում է Հոնիական ծովի Լեպանտոյի ծովածոցի հյուսիսային ափի մոտ, ուր հակառակորդ կողմերի նավերը կռվում էին հաճախ հպվելով կողերով, իսկ տախտակամածներին ծավալվում էր ձեռնամարտ։ Եղանակային կտրուկ փոփոխությունների արդյունքում խիստ ջերմող Միգել դե Սերվանտեսը, չնայած առողջական վատ վիճակին, նավատորմի ղեկավարից մարտին մասնակցելու թույլտվություն է խնդրում, ասելով, որ ինքը ավելի շուտ կուրանա իր աստծուն և թագավորին, քան ձեռքերը ծալած կհետևի հակառակորդի հարձակմանը։ Այսպիսով, Միգելը կռվում է տախտակամածին և ստանում երեք հրազենային վնասվածք՝ երկուսը կրծքավանդակում, իսկ մեկը՝ ձախ ուսագլխի հատվածում։ Լեպանտոյի հաղթական ծովամարտը վճռական է լինում Սերվանտեսի համար, քանի որ նա կորցնում է իր ձեռքը։ Հետագայում իր աշխատություններից մեկում Սերվանտեսը երրորդ դեմքով իր մասին գրում է, որ «նա կորցրեց ձախ ձեռքի շարժը աջի փառքի համար»։ Նա հավատում էր, որ մասնակցել է մի իրադարձության, որը հետագայում պետք է ձևավորեր եվրոպական աշխարհամասի պատմության ընթացքը։

Գերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեպանտոյի ճակատամարտից հետո Սերվանտեսը շուրջ վեց ամիս անցկացնում է Սիցիլիայի Մեսինա քաղաքի հիվանդանոցում։ Վերքերի քիչ թե շատ բուժումից հետո Միգելը շարունակում է իր ռազմական գործունեությունը։ 1572-1575 թվականներին Սերվանտեսի զինվորական կյանքը հիմնականում ընթանում է Նեապոլում։ Այդ տարիներին նա մասնակցում է Կերկիրայի և Պիլոսի արշավանքներին, ինչպես նաև ականատես լինում Թունիսի անկմանը։ Սեպտեմբերի 6-ին Սերվանտեսը Սալ լեռան վրայով սողոսկում է Բարսելոնա և գովաբանության նամակներ հղում Իսպանիայի արքային։

Սեպտեմբերի 26-ի առավոտյան, Կատալոնիայի ափերի մոտ Միգելի շոգենավը ենթարկվում է բերբերական ծովահենների հարձակմանը։ Բերբերական ծովահեններն իսլամադավան կողոպտիչներ էին, ովքեր հանդիպում էին Հյուսիսային Աֆրիկայի արաբական տարածքների ափերի մոտ։ Որոշ դեպքերում նրանք կռվում էին Օսմանյան կայսրության կողմից։ Ծովահենները կողոպտում են իսպանական նավը, իսկ Միգել դե Սերվանտեսին՝ վերցնում գերության։ Ծովահենները Սերվանտեսին և մյուս գերիներին հանձնում են թուրքական իշխանություններին, ովքեր էլ Միգելին մեկուսացնում են Ալժիրում։ Գերության մեջ վերջինս մնում է 1975-1580 թվականներին։ Այդ հինգ տարիների ընթացքում Միգելը կատարում է փախուստի բազմաթիվ փորձեր, որոնք մնում են անարդյունք։ 1580 թվականին Միգելի ծնողները՝ զինվորական վարչության օժանդակությամբ, գրավի դիմաց ազատ են արձակում ապագա փառահեղ գրողին և տեղափոխում Մադրիդ։ Զարմանալի չէ, որ Սերվանտեսի կյանքի այս տրավմատիկ շրջանում հեղինակվում են վերջինիս գրական աշխատանքներից մի քանիսը, այդ թվում՝ «Հնարամիտ ասպետ Դոն Կիխոտ» արկածային վեպը։

Կյանքի վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հնարամիտ ասպետ Դոն Կիխոտ» վեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խրատական նովելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.cervantesvirtual.com/descargaPdf/d-alberto-rodrguez-de-lista-0/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.treccani.it/enciclopedia/cervantes-saavedra-miguel-de_(Enciclopedia-Italiana)/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://web.archive.org/web/20170324033852/http://jeugdliteratuur.org/auteurs/miguel-de-cervantes-saavedra
  4. 4,0 4,1 BeWeB
  5. 5,0 5,1 5,2 http://www.nndb.com/people/069/000084814/
  6. 6,0 6,1 6,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  7. 7,0 7,1 7,2 Deutsche Nationalbibliothek Record #11851993X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  8. http://www.bbc.com/news/world-europe-31852032BBC News, 2015.
  9. Chacón y Calvo, José María (1947–48). «Retratos de Cervantes». Anales de la Academia Nacional de Artes y Letras (իսպաներեն). 27: 5–17.
  10. Ferrari, Enrique Lafuente (1948). La novela ejemplar de los retratos de Cervantes (իսպաներեն). Madrid.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  11. Amdaeu Àrias, Juli (2016 թ․ ապրիլի 22). «El 'Quijote', tantas traducciones como locuras soñó su hidalgo». 20 Minutos (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  12. «Don Quixote gets authors' votes». BBC News. 2002 թ․ մայիսի 7. Վերցված է 2010 թ․ հունվարի 3-ին.
  13. «La lengua de Cervantes» (PDF) (Spanish). Ministerio de la Presidencia de España. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 14-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. "En domingo, nueve días del mes de octubre de mil e quinientos e cuarenta e siete años, fue bautizado Miguel, hijo de Rodrigo de Cervantes e su mujer doña Leonor; fueron sus compadres Juan Pardo; baptizole el Reverendo Señor Bachiller Serrano Cura de nuestra Señora, testigos Baltasar Vázquez, Sacristán e yo que lo bapticé y firmé de mi nombre. Bachiller Serrano". Արխիվացված 2019-12-17 Wayback Machine (in Spanish). City Council of Alcalá de Henares. Retrieved 27 June 2013.
  15. «Miguel de Cervantes». geni_family_tree. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  16. Byron, William. Cervantes: A Biography, Doubleday & Company: Garden City, NY, 1978, pp. 23–32.
  17. Moorcock p 386
  18. «Cervantes y el Colegio Imperial».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։