Լեզուների ցանկ ըստ լեզվով խոսողների ընդհանուր թվի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ըստ տարբեր գնահատականների, աշխարհում գոյություն ունեն շուրջ 7000 լեզուներ, բայց դրանցից ընդամենը մի քանի տասնյակն ունեն համաշխարհային նշանակություն կամ օգտագործվում են պաշտոնապես։ Հետևյալ աղյուսակում ներկայացված է աշխարհի հիմնական լեզուները՝ հիմնվելով այդ լեզուները կրողների թվի, երկրների քանակի, որտեղ լեզուն ունի պաշտոնական նշանակություն, ինտերնետային կայքերի տոկոսային հարաբերության, ինչպես նաև ՀՆԱ-ի ներդրման վրա։

Լեզու Մայրենի լեզու է
(մլն.) [1]
Երկրներ, որտեղ
պետական է
Երկրներ, որտեղ
օգտագործվում է[1]
% ինտերնետային կայքեր[2][3] ՀՆԱ-յի %[4] Պետական լեզու է
համարվում
չինարեն 1213 3 31 4,5 12,5 Չինաստան, Թայվան և Սինգապուր
իսպաներեն 329 20 44 4,6 6,5 Իսպանիա, Լատինական Ամերիկա (բացի Բրազիլիայից), Հասարակածային Գվինեա
անգլերեն 328 59 112 56,6 29,3 Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Հնդկաստան, Ավստրալիա, Կանադա, Իռլանդիա, Նոր Զելանդիա, ՀԱՀ և այլ երկրներ։
արաբերեն 221 26 57 1,3 2,5 Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներ (հիմնականում Արաբական աշխարհի երկրներ)
հինդի 182 1 20 0,1 2,3 Հնդկաստան
բենգալերեն 181 1 10 0,1 1 Բանգլադեշ
պորտուգալերեն 178 9 37 0,2 3,3 Պորտուգալիա, Բրազիլիա, Անգոլա, Մոզամբիկ և համագործակցության այլ երկրներ։
ռուսերեն 144 7 33 4,8 2,6 Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Աբխազիա, Հարավային Օսիա, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն[5]
պարսկերեն 120,3 4 29 4,9 4,6 Իրան, Աֆղանստան, Տաջիկստան, Բահրեյն
ճապոներեն 112 1 25 4,7 7 Ճապոնիա
գերմաներեն 90,3 6 43 6,5 5,5 Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա, Լիխտենշտեյն, Բելգիա, Լյուքսեմբուրգ
ֆրանսերեն 73,8 29 60 3,9 4,6 Ֆրանսիա, Կանադա, Բելգիա, Շվեյցարիա, Լյուքսեմբուրգ, Մոնակո և այլ երկրներ, Տես Ֆրանկոֆոնիա։
թուրքերեն 70,4 2 36 1,1 0,9 Թուրքիա, Հյուսիսային Կիպրոս[6]
կորեերեն 66,3 2 33 0,3 1,7 Հյուսիսային Կորեա, Հարավային Կորեա
թամիլերեն 65,7 3 17 0,1 [7] Հնդկաստան, Սինգապուր, Շրի Լանկա
իտալերեն 61,7 4 34 2,1 3,2 Իտալիա, Շվեյցարիա, Սան Մարինո, Վատիկան
ուրդու[8] 60,6 1 23 0,1 [7] Պակիստան
լեհերեն 40 1 23 1,4 0,9 Լեհաստան
մալայերեն[9] 39,1 4 14 0,3 1,4 Մալայզիա, Ինդոնեզիա, Բրունեյ, Սինգապուր
նիդերլանդերեն 21,7 3 12 0,1 1,3 Նիդերլանդներ, Բելգիա, Սուրինամ, Նիդերլանդական Անտիլներ

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Summary by language size // Lewis, M. Paul (ed.), 2009. Ethnologue: Languages of the World, Sixteenth edition. Dallas, Tex.: SIL International.
  2. «Usage of content languages for websites»։ W3Techs.com։ Արխիվացված օրիգինալից 2012-03-31-ին։ http://www.webcitation.org/66ZQzUXh6։ Վերցված է 30-12-2011։ 
  3. «Historical trends in the usage of content languages for websites»։ W3Techs.com։ Արխիվացված օրիգինալից 2012-03-31-ին։ http://www.webcitation.org/66ZR0241B։ Վերցված է 06-01-2011։ 
  4. Mark Davis (2003-01-22)։ «World GDP by Language»։ unicode.org։ Արխիվացված օրիգինալից 2012-03-31-ին։ http://www.webcitation.org/66ZR0Y5Jx։ Վերցված է 06-01-2012։ 
  5. Ճանաչված չէ որ մի երկրի կողմից, բայց դեֆակտո ինքնիշխան հանրապետություն է։
  6. Ճանաչված է միայն Թուրքիայի կողմից։
  7. 7,0 7,1 Տվյալներ չկան։
  8. Համարվում է հինդուստանի մակրոլեզուներից մեկը։
  9. Այդ թվում է նաև ինդոնեզերենը։