Հոլանդերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նիդերլանդերենից)
Infoboxforlang.png
Հոլանդերեն / Նիդերլանդերեն
Nederlands
Nederlands HY.jpg
Հայաստանը լեռնային երկիր է Հարավային Կովկասում, Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում։
Տեսակլեզու և կենդանի լեզու
Ենթադասստորինֆրանկյան լեզուներ
ԵրկրներՆիդերլանդներ Նիդերլանդներ
Բելգիա Բելգիա
Սուրինամ Սուրինամ
Նիդերլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլներ
Արուբա Արուբա
Պաշտոնական կարգավիճակՆիդերլանդներ Նիդերլանդներ

Բելգիա Բելգիա

Սուրինամ
Կախյալ տարածքներ
Նիդերլանդներ Նիդերլանդներ

Խոսողների քանակ23 100 000 մարդ (2019)[1]
Վերահսկող կազմակերպությունՆիդերլանդական լեզվական միություն
Լեզվակիրների թիվը22 մլն․ (2005)
Ռեյտինգ37—48
Գրերի համակարգլատինական այբուբեն
IETFnl
ԳՕՍՏ 7.75–97495
ISO 639-1nl
ISO 639-2dut (B); nld (T)
ISO 639-3nld

Map of the Dutch World.svg
Նիդերլանդներենի տարածվածությունը աշխարհում

Nederlandstaalgebied.png
Նիդերլանդներենի տարածվածությունը Եվրոպայում
Commons-logo.svg Dutch language Վիքիպահեստում

Հոլանդերեն կամ նիդերլանդերեն[2] (ինքնանուն՝ Nederlands). հնդեվրոպական լեզվաընտանիքի արևմտա-գերմանական լեզվախմբի լեզու։ Հոլանդերեն խոսում են աշխարհում 24 միլիոն մարդ։ Հոլանդերենը պետական լեզու է Նիդերլանդներում, Բելգիայում (Ֆլանդրիայում), Արուբայում, Կյուրասաոյում և Սուրինամում։

Ըստ աշխարհի լեզուների դասակարգման՝ հոլանդերենը 48-րդն է։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլանդերենն ազգակից է անգլերենին և գերմաներենին և լեզվաբանական հատկանիշներով գտնվում է երկուսի միջև։ Սակայն, բացի նրանից, որ հոլանդերենը չի ենթարկվել վերին գերմաներենի հնչյունափոխությանը, այն գերմաներենից տարբերվում է նաև հոլովների սակավությամբ (ինչպես անգլերենը), գերմաներեն ումլաութի գրեթե բացակայությամբ և զգալիորեն ավելի կանոնավոր ձևաբանությամբ։

Ժամանակակից հոլանդերենն սկզբում ուներ երեք գոյականական սեռ, որոնցից երկուսը՝ արականը և իգականը, մեծ մասամբ համընկնում են (ստանում են նույն՝ de որոշիչ հոդը)։ Որպես հետևանք՝ գոյականական սեռը շատ ավելի քիչ քերական դեր է խաղում հոլանդերենում, քան գերմաներենում։

Գլխավոր նախադասություններում նախադասության անդամները սովորաբար ունեն SVO (ենթակա֊ստորոգյալ֊ուղիղ խնդիր) շարադասություն, որը հարցական և երկրորդական նախադասություններում կարող է դառնալ շրջուն (SOV)։

Հոլանդերենի բառապաշարը մեծ մասամբ ժառանգված է գերմանական լեզվաընտանիքից․ գերմանական ծագման բառերի քանակը ավելի զգալի է, քան ռոմանական ազդեցության ենթարկված անգլերենում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ethnologue — 25 — Dallas, Texas: SIL International, 2022.
  2. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագուլյան (1975)։ Լեզվաբանական բառարան։ Երևան: Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա։ էջ 233b 
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «հոլանդերեն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։