Jump to content

Արաբական աշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաբական աշխարհի դասական տարածքային սահմանման վրա հիմնված քարտեզ (Արաբական լիգայի երկրները և Արևմտյան Սահարան

Արաբական աշխարհ, Հյուսիսային Աֆրիկայի և Արևմտյան Ասիայի արաբախոս պետությունների, տարածքների և բնակչության, ինչպես նաև Արաբական պետությունների լիգայի անդամ երկրներ և արաբերենը որպես պաշտոնական լեզու ունեցող երկրների ամբողջություն[1]։

«Արաբական աշխարհ» եզրի դասական սահմանումը ընդգրկում է Արաբական լիգայի Ատլանտյան օվկիանոսից արևմուտքում մինչև Արաբական ծով արևելքում, և Միջերկրական ծովից հյուսիսում մինչև Աֆրիկյան եղջյուր և Հնդկական օվկիանոս հարավ-արևելքում[1]։ Այդ երկրների ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 400 միլիոն մարդ, որոնցից ավելի քան կեսը 25 տարեկանից փոքր է[2]։

Արաբական ազգայնականության առաջին դրսևորումները հայտնի են դարձել դեռ 19-րդ դարի երկրորդ կեսին Օսմանյան կայսրությունում այլ ազգայնական շարժումների հետ զուգահեռ։ 1945 թվականին կազմավորված Արաբական լիգան ներկայացնում է արաբների շահերը, ինչպես նաև նպատակ ունի արաբական պետությունների քաղաքական միավորումը (այդ գաղափարախոսությունը կոչվում համաարաբականություն)[3][4]։ Ամբողջ արաբական աշխարհով մեկ 2010 թ. վերջից մինչև 2011 թ. սկիզբը տեղի ունեցած համաժողովրդական բողոքի ակցիաները ուղղված էին երկրների կառավարություններին ժողովրդավարական իրավունքների պաշտպանման և վերականգնման պահանջով։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹիվԵրկիրԲնակչությունՏեղը ըստ բնակչության
(աշխարհում)
1 Եգիպտոս Եգիպտոս91,425,854[5] 16
2 Ալժիր Ալժիր37,100,000 34
3 Սուդան Սուդան34,848,000 35
4 Իրաք Իրաք33,425,000 39
5 Մարոկկո Մարոկկո32,666,179 40
6 Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա28,660,000 45
7 Եմեն Եմեն25,502,000 49
8 Սիրիա Սիրիա21,740,340 55
9 Թունիս Թունիս10,673,800 77
10 Սոմալի Սոմալի9,656,000 85
11 ԱՄԷ ԱՄԷ8,089,000 93
12 Լիբիա Լիբիա6,449,000 103
13 Հորդանան Հորդանան6,345,023 106
14 Պաղեստին Պաղեստին4,293,313 125
15 Լիբանան Լիբանան4,268,000 126
16 Մավրիտանիա Մավրիտանիա3,378,254 134
17 Քուվեյթ Քուվեյթ2,889,000 138
18 Օման Օման2,883,000 139
19 Կատար Կատար1,921,000 149
20 Բահրեյն Բահրեյն1,341,000 155
21 Ջիբութի Ջիբութի923,000 158
22 Կոմորյան Կղզիներ Կոմորյան Կղզիներ767,000 163
Ընդհանուր Արաբական լիգա Արաբական լիգա400,652,486

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Frishkopf: 61: Գոյություն չունի «արաբական աշխարհ» եզրի հստակ սահմանումը, բայց ընդունված է դրա տակ ենթադրել Արաբական Լիգայի 22 երկիրը, որոնց բնակչությունը միասին կազմում է մոտ 400 միլիոն մարդ (Seib 2005, 604): Բացի այդ, եզրի տարածքային սահմանման հետ միասին հարկ է նշել նաև լեզվային սահմանումը, որը ընդգրկում է աշխարհով մեկ տարածված արաբական սփյուռքը՝ Ամերիկաներում, Եվրոպաոյւմ, Հարավարևմտյան Ասիայում, Արևմտյան Աֆրիկայում և Ավստրալիայում
  2. Arab World Ministries(չաշխատող հղում)
  3. «Arab League Sends Delegation to Iraq». Encyclopedia.com.
  4. «Arab League Warns of Civil War in Iraq». Encyclopedia.com.
  5. «CAPMAS homepage». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաբական աշխարհ» հոդվածին։