Պատրաիկոս
![]() | ||
Կոորդինատներ | ||
Երկիր | Հունաստան | |
Տեղագրություն | Արևմտյան Հունաստան | |
Ջրատարածություն | Հոնիական ծով | |
Տիպ | ծովածոց | |
Պատրաիկոս[1][2], Պատրական ծովածոց, վաղ Պատրասական ծովածոց[3] (հուն․՝ Πατραϊκός Κόλπος), Իոնական ծովի խորը ծովածոց։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծովածոցը գտնվում է հունական Պելեպոնես թերակղզու հյուսիսարևմտյան ափի և Էտոլիա և Ակարնանիա մայրցամաքային Հունաստանի հարավային ափի միջև։ Արևելքում՝ Ռիո-Անտիրիո կամրջից ոչ հեռու, նեղ նեղուցով կապված է Կորինֆյան ծովածոցի հետ։ Ծովածոցի երկարությունը 40-50 կմ է, լայնությունը՝ 10-20 կմ, ջրատարածության մակերեսը՝ շուրջ 350 կմ²։ Ծովածոցի հարավարևելյան ափին է գտնվում մեծ քաղաք ու նավահանգիստ Պատրասը, իսկ հյուսիսային ափին՝ քաղաք-նավահանգիստ Մեսոլոնգիոնը։ Ծովածոցը ողջ տարին չի սառչում։ Ջրանկման մակարդակը չի անցնում 40-60 սանտիմետրը։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծովածոցում զարգացած է նավագնացությունը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1571 թվականին ծովածոցում տեղի է ունեցել պատմության ծովային ամենամեծ մենամարտերից մեկը — Լեպանտոյի ծովամարտը։ 1772 թվականին ռուսական նավատորմի Առաջին արշիպելագյան արշավի ժամանակ ծովածոցում տեղի է ունեցել ճակատամարտ ռուսական և թուրքական նավատորմերի միջև, որն ավարտվել է ռուս նավաստիների հաղթանակով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կաղապար:Атлас мира
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 276.
- ↑ «БСЭ.Второе издание»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2018-08-28
|