Էվինոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էվինոս (գետ)
Evinos River, Greece - View from the Bania bridge.jpg
էվինոս գետ (տեսարան Բանիա կամրջից)
Բնութագիր
Երկարություն80
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՎարդուսիա լեռ
Գետաբերանի տեղակայումՊատրաիկոսի ծովածոց
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրՀունաստան Հունաստան
Գետը Վիքիպահեստում

Էվինոս , Էվեն[1] (հուն․՝ Εύηνος, հին հուն․՝ Εὔηνος), գետ Հունաստանում։ Երկարությունը 80 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 1070 կմ²։ Ակունքը գտնվում է Վարդուսիա լեռան լանջին։ Գետը հոսում է Վարդուսիայի և Պանետոլիկոնի միջև, անցնում է Էտոլիայի հարավարևմտյան ուղղությամբ, հոսում է Տրիխոնիս լճի և Նավպակտիոս լեռների հին հուն․՝ Όρη Ναυπακτίας միջև և Մեսոլոնգիոնից 10կմ հարավ-արևելք թափվում է Պատրաիկոսի ծովածոց։ Գետը ոլոր-մոլոր հունի պատճառով կոչվում է նաև «օձ»՝ Ֆիդարիս (Φίδαρης) հուն․՝ φίδι։

Հնում կոչվել է Լիկպաս (հուն․՝ Λυκόρμας)[2]։ Ըստ ավանդության՝ գետը կոչվել է Էվինոս, քանի որ նրանում է խեղդվել Էվեն թագավորը, որը հետապնդում էր իր աղջկան՝ Մարպեսին առևանգած Իդիասին[3]։ Այս գետի աստվածը Էվենն է՝ Օվկիանոսի և Թետիսի որդին[4]։ Գետի վրա գտնվում է նույնանուն ջրամբարը (Λίμνη Εύηνου)։ Կառուցվել են Էվինոսի ու Մորնոսի ջրամբարները իրար միացնող պատնեշը և թունելը հուն․՝ Λίμνη Μόρνου։ 1992 թվականին սկսվել է հողե պատնեշի կառուցումը, որը ավարտվել է 2001 թվականին։ 2002 թվականի հոկտեմբերին ջրամբարը լցվել է։ Ջրամբարի ծավալը 14 խմ² է[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Фукидид. История. II. 83
  2. Псевдо-Плутарх. О реках. 8. Ликорм
  3. Овидий. Ибис, 513
  4. Гесиод. Теогония. 345
  5. «Ταμιευτήρας Εύηνου» (հունարեն)։ ΕΥΔΑΠ։ Վերցված է 2018-04-13