Անպարտելի արմադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսպանական Արմադա
Անգլիական նավերը և Իսպանական Արմադան
Անպարտելի Արմադա
Թվական 1588
Վայր
Պատճառ անգլիական միջամտությանը իսպանական Նիդերլանդներում
Արդյունք իսպանական նավատորմի ոչնչացում
Հակառակորդներ
Նիդերլանդներ Նիդերլանդներ
Անգլիա Միացյալ թագավորություն
Հրամանատարներ
Անգլիա Անգլիա Լորդ Հովարդ
Ֆրենսիս Դրեյք
Ջոն Հավկինս
Նիդերլանդներ Նիդերլանդներ Ջուստինիուս վան Նեսսեու
Էստենդերտ Ռիլ դե Ֆիլիպ II


Իսպանական Արմադա (իսպ.՝ Grande y Felicísima Armada), 130 նավերից բաղկացած իսպանական նավատորմ, որը նավարկության դուրս եկավ Լա Կորունայից (A Coruña) 1588 թվականի օգոստոսին Ալոնսո Պերես դե Գուսմանի (Alonso Pérez de Guzmán) հրամանատարության տակ (Մեդիա Սիդոնիայի 7-դ դուկ), որպեսզի ուղեկցի բանակը Ֆլանդրիայից։ Ռազմավարական նպատակն էր տապալել Ելիզաբեթ թագուհուն և հաստատել բողոքականությունը Անգլիայում այն նպատակով, որպեսզի վերջ դրվի անգլիական միջամտությանը իսպանական Նիդերլանդներում։

Տեսարան

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի VIII-ը սկսում է անգլիական Ռեֆորմացիան ինչպես քաղաքականության մեջ , այնպես էլ անձնական կյանքում՝ ամուսնալուծվելով նախկին կնոջից և ամուսնանալով Կատերինա Արագոնցու հետ։ Ռեֆորմացիոն շարժումը աստիճանաբար տարածվում է ստանում Եվրոպայում հատկապես Հենրիխի որդու Էդվարդ VI-ի օրոք։ Էդվարդը անժառանգ էր, և մահից հետո գահն անցնում է Հենրիխի դստերը՝ Մերի I-ին, որն վերահաստատում է հռոմեական եկեղեցու ազդեցությունը եկեղեցական գործերում։ Մերին և իր ամուսինը` Ֆիլիպ II Իսպանացին, հռոմեական ազդեցությունը հաստատելով եկեղեցական բոլոր գործերում` դաժանաբար 260 մարդու այրել տվեցին խարույկներում կամ ցցերի հանեցին։ Մարի I-ը վաստակեց «Արյունոտ Մարի» մականունը[1]։

Ֆիլիպ II Իսպանացի

Մերին մահանում է 1558 թվականին՝ գահին թողնելով իր արյունակից քրոջը՝ Էլիզաբեթ I-ին։ Ֆիլիպը կարծում էր, որ Էլիզաբեթը հերետիկոս է և Անգլիայի ապօրինի ղեկավար, քանի որ Հենրիխը պաշտոնապես չէր ամուսնալուծվել առաջին կնոջից։ Ֆիլիպն աջակցում էր դավադիրներին՝ Էլիզաբեթին գահընկեց անելու համար։ Սակայն Էլիզաբեթը բանտարկում է Շոտլանդիայի թագուհուն և մահապատժի ենթարկում 1587 թվականին։ Ֆիլիպից վրեժ լուծելու համար Էլիզաբեթը աջակցում է Իսպանիայի դեմ կազմակերպված ապստամբությանը։

Արշավանք դեպի Անգլիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական Արմադայի երթուղին

Փառապանծ Արմադան 1588 թվականի ապրիլի 25-ին դուրս է գալիս Լիսաբոնից և շարժվում դեպի անգլիական նեղուց։ Նավատորմը կազմված էր 130 նավից, տանում էր 8000 նավաստի և զինվոր, 1500 հրանոթ, տարբեր զինատեսակներ։

Նավահանգիստը թողնելու համար պահանջվում է երկու օր։ Նավատորմը ներառում էր մասնագիտորեն կառուցված 28 նավեր, որոնցից քսանը հետախուզական էին, չորսը նեապոլիտանյան նավեր էին` երեսունչորս թեթև նավերի հետ մեկտեղ[2]։

Ազդանշանային կայան

1988 թվականին Դեվոն գյուղից վերև կառուցվել էր ազդանշանային կայան, որպեսզի տեղեկացներ անգլիացիներին Արմադայի գալստյան մասին։ Սակայն Արմադան ուշանում էր վատ եղանակի պատճառով։ Փոթորիկը Բիսկայան ծոցում ստիպել էր նավերի մի մասին ետ դառնալ։ Նավերի մի մասն էլ պետք է վերանորոգվեր։ Նավատորմի գրեթե կեսը պատրաստ չէր ռազմական գործողություններին մասնակցելու։ Որոշ նավեր պետք է հետախուզական աշխատանք կատարեին։ Մի մասն էլ տեղափոխում էին կենդանիներ, զորք և զինամթերք։ Նավատորմը Անգլիայում չի երևում մինչև հուլիսի 15-ը։ Երբ այն հայտնվում է Կորնուոլում, նորությունը հաղորդվում է ազդանշանային համակարգի միջոցով, որը տեղադրված էր հարավային ափամերձ ճանապարհին։ Այդ երեկոյան անգլիական նավատորմը թակարդ է պատրաստում Պլիմուտ Հարբորում։ Անգլիական նավերը կանգնած էին իսպանական նավատորմի դիմաց լորդ Հովարդի հրամանատարության ներքո, որը գործում էր Ֆրենսիս Դրեյքի հետ միասին։ Հովարդը հսկողություն է սահմանում Դրեյքի վրա` մարտում նրա հմտությունը ստուգելու համար, փոխծովակալը Ջոն Խոկիսն էր։

Վերադարձ Իսպանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կործանում

1588 թվականի սեպտեմբերին Արմադան շրջանցում է Շոտլանդիան ու Իռլանդիան Հյուսիսային Ատլանտիկայում։ Նավում նկատվում է փորլուծություն երկար ճանապարհորդության պատճառով։ Ջուրը և սննդամթերքը չէին բավարարում։ Շոտլանդիայի և Իռլանդիայի ափերից ուղղություն է վերցվում դեպի արևմուտք։ Սակայն իսպանացիները չգիտեին, որ հոսանքները իրենց տանում էին ոչ իրենց ուզած ուղղությամբ, այլ դեպի հյուսիս-արևելք։ Վերջիվերջո թեքվում են դեպի հարավ, արևելքից բավականաչափ հեռու, բայց նրանց նավագնացության ուղին սխալ էր, և դա ծրագրավորված չէր։ Շոտլանդիայի և Իռլանդիայի ափերին նավատորմը հանդիպում է հզոր արևմտյան քամիներին, որոնք ստիպում են վնասված նավերին շարժվել առաջ և բախվել ժայռերին։ Հետագայում տեղի բնակիչների կողմից նավերը թալանվում են [3]։ Արդյունքում շատ նավեր և նավաստիներ ոչնչանում են առավելապես ցրտի և փոթորկոտ եղանակի, քան կռվի պատճառով։ 16-րդ դարը՝ 1588 թվականը, նշանավորվել է ուժեղ եվրատլանտյան փոթորիկներով։ 5000 մարդ մահացել է ցրտից, սովից և անգլիացիների ձեռքն ընկնելով[4],[5]։ Վերջիվերջո 67 նավ և 10,000 մարդ փրկվում է [6]։ Տղամարդկանցից շատերը հիվանդ են եղել և մահամերձ։ Մնացածներից շատերը հիվանդություններից մահացել են Իսպանիայում կամ նավերի հոսպիտալներում։ Ասում են՝ երբ Ֆիլիպն իմացել է արշավանքի արդյունքների մասին, հայտարարել է. «Ես Արմադան ուղարկել եմ մարդկանց դեմ, ոչ թե Աստծո կողմից ուղարկված փոթորկի»[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Waller, Maureen (2006). Sovereign Ladies: The Six Reigning Queens of England. New York: St. Martin's Press. էջ 115. ISBN 0-312-33801-5. 
  2. Garrett Mattingզy, The Invincible Armada and Elizabethan England (Ithaca, NY: Cornell University Press, 1963), pp. 12 - 13, http://www.questia.com/read/3907270/the-invincible-armada-and-elizabethan-england.
  3. Brian Fagan, The Little Ice Age: How Climate Made History 1300–1850,. New York: Basic Books, 2000
  4. Mattingly, Garrett (1959). The Armada. Boston: Houghton Mifflin Harcourt. էջ 369. ID information is for the 1987 reprint. ISBN 978-0-395-08366-6. OCLC 16806339. https://books.google.am/books?id=E0HbCE-8d-EC&lpg=PP1&pg=PA369#v=onepage&q&f=false.  The English Lord Deputy's orders were for the English soldiers in Ireland to kill Spanish prisoners which was done on several occasions instead of asking for ransom as was common during that period.
  5. Winston S. Churchill, "The New World", vol. 3 of A History of the English-Speaking Peoples, (1956) Dodd, Mead & Co., New York, p. 130.
  6. In the end as many as two-thirds of the armada's original complement of 30,000 died and for every one killed in battle or perishing of their wounds another six or eight died due to (non-combat losses), Hanson pg 563
  7. SparkNotes: Queen Elisabeth – Against the Spanish Armada