Jump to content

Անգլո-իսպանական պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգլո-իսպանական պատերազմ
Ութսունամյա պատերազմ

Իսպանական արմադայի անկումը
հեղինակ՝ Ֆիլիպ Յակոբ Լյութերբուրգ
Թվական 1585–1604
Վայր
Արդյունք Նախապատերազմական ստատուս քվո[1] (Status quo ante bellum)
  • Լոնդոնի պայմանագիր
Հակառակորդներ
Իսպանական կայսրություն Իսպանական կայսրություն

իռլանդացի ապստամբներ
Սուրբ Հովհաննեսի միաբանություն
Սրբազան լիգա


Աջակցություն՝
Պապական մարզ

Անգլիայի թագավորություն Անգլիայի թագավորություն

Շոտլանդիայի թագավորություն Շոտլանդիայի թագավորություն
Միացյալ նահանգների հանրապետություն
Ֆրանսիայի թագավորություն Ֆրանսիայի թագավորություն
Պորտուգալիա Պորտուգալիա


Հուգենոտներ

Հրամանատարներ
Իսպանական կայսրություն Ֆիլիպ II Հաբսբուրգ
Իսպանական կայսրություն Ֆիլիպ III
Իսպանական կայսրություն Ալվարո դե Բասան
Իսպանական կայսրություն Ալեքսանդր Ֆարնեսե

Իսպանական կայսրություն Մարտին դե Պադիյա
Իսպանական կայսրություն Պեդրո Հենրիկես դե Ասևեդո
Իսպանական կայսրություն Ալոնսո Պերես դե Գասման
Շառլ դե Գիզ
Պորտուգալիա Տեոդոսիո II
Աոդ Մոր Օ'նեյլ

Անգլիայի թագավորություն Եղիսաբեթ I
Անգլիայի թագավորություն Հակոբ Ա
Անգլիայի թագավորություն Ֆրենսիս Դրեյք
Անգլիայի թագավորություն Ջոն Հոուկինս
Անգլիայի թագավորություն Ռոբերտ Դադլի
Անգլիայի թագավորություն Չարլզ Հովորդ
Անգլիայի թագավորություն Ֆրենսիս Վիր
Մորից Օրանացի
Ֆրանսիայի թագավորություն Հենրի IV
Պորտուգալիա Անտոնիու I

Անգլո-իսպանական պատերազմ, 1585-1604 թվականներին տեղի ունեցած ռազմական հակամարտություն մի կողմից Իսպանական կայսրության, մյուս կողմից՝ Անգլիայի թագավորության միջև՝ վերջիններիս դաշնակցային զորքերի գործուն դերակատարությամբ։ Այս պատերազմի կարևորագույն առանձնահատկությունն էր կողմերի ձեռնպահ մնալը միմյանց պաշտոնապես պատերազմ հայտարարելուց[2], որի արդյունքում էլ հակամարտությունն ընթանում էր բազմաթիվ ինքնաբուխ ռազմական դրվագներով։ Փաստացիորեն, պատերազմը սանձազերծվել է 1585 թվականին՝ Ռոբերտ Դադլիի գլխավորած Անգլիայի ռազմական արշավախմբի կողմից Իսպանական Նիդերլանդներում բռնկված հակահաբսբուրգյան հեղափոխությանը միջամտելուց և ապստամբական ուժերին աջակցելուց հետո։

Պատերազմի սկզբնամասում անգլիացիները նշանակալի հաղթանակ են տոնում իսպանական ուժերի նկատմամբ՝ կործանելով, այսպես կոչված, Անպարտելի արմադան։ Ի պատասխան իսպանացիների արշավանքի՝ Անգլիայի թագուհին Իսպանական թերակղզի է ուղարկում Անգլիական արմադան («Հակաարմադա»), որը նույնպես իր նպատակին չի ծառայում։ Իսպանական նավատորմը Բրիտանական կղզիների ուղղությամբ նավարկում է 1596 և 1597 թվականներին ևս, սակայն գլխավորապես ջախջախվում է՝ եղանակի ոչ բարենպաստ լինելով պայմանավորված։

Երկարատև և հյուծիչ կռիվներից հետո պատերազմն իր տրամաբանական ավարտը գտնում է 17-րդ դարի վերջին՝ Նիդերլանդներում, Ֆրանսիայում և Իռլանդիայում իրականացված ակտիվ ռազմական գործողություններից հետո։ 1604 թվականին Իսպանիայի և Անգլիայի նորընծա թագավորներ Ֆիլիպ III-ի և Հակոբ I-ի միջև Լոնդոնում կնքվում է հաշտության համաձայնագիր, որով կողմերը պարտավորվում էին ձեռնպահ մնալ Իռլանդիայում և Նիդերլանդներում ռազմական միջամտությունից։ Անգլիան իր հերթին պարտավորվում էր վերացնել կապերությունը։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1560-ական թվականներին Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի իշխանությանը պատուհասում են կրոնական հակասությունները[3], որոնք վերաճում են անջատողական պայքարի։ Մասնավորապես, քննարկվող ժամանակահատվածում իսպանահպատակ Նիդերլանդներում օրեցօր աճում է բողոքականության շարժումը[3], որն Իսպանիայի կայսերական իշխանության անսասանության դեմ ուղղված կարևորագույն մարտահրավերներից էր։ Իսպանիայի թագավորը, հանդիսանալով Կաթոլիկ եկեղեցու պաշտպան[4], ձգտում էր հնարավորինս ճնշել իր իշխանության ներքո գտնվող տարածքներում բռնկված բողոքականության շարժումները, որը, ի վերջո, դառնում է Անգլիայի շահերի ոտնահարման պատճառ։

Իսպանական կայսրության գերիշխան Ֆիլիպ II Համսբուրգ (կառավարել է՝ 1556-1598

Անգլո-իսպանական հարաբերություններն էլ ավելի են բորբոքվում Անգլիայի պառլամենտի կողմից[5], այսպես կոչված, «Գերակայության ակտերի» ընդունումից հետո, որով ամրապնդվում էին Ռեֆորմացիայի շարժման փաստական նվաճումներն ու նշանավորում Անգլիայի եկեղեցու վերջնական անջատումը Հռոմի Կաթոլիկ եկեղեցուց[6]։ Անգլիայի պառլամենտի ընդունած ակտը կաթոլիկների կողմից որակվում է որպես Հռոմի պապի օրինական իշխանության ուզուրպացիա։ Հընթացս անգլիացիների շրջանում աճում էր այն համոզմունքը, որ Անգլիայի թագավորությունը պետք է օժանդակի Նիդերլանդների բողոքականների՝ Ֆիլիպ II-ի իշխանության դեմ բարձրացված ընդվզումներին։ Այս կոչերը ևս պայթյունավտանգ լարվածություն են մտցնում երկկողմ հարաբերություններում։ Անգլո-իսպանական դիվանագիտական ճգնաժամը պարզագույնս դրսևորվում էր Ֆրանսիայում ստեղծված կրոնական հակամարտության պայմաններում, երբ Իսպանիան աջակցում էր կաթոլիկների շահերը պաշտպանող «Սրբազան լիգային»[7], իսկ Անգլիան՝ բողոքականներին[8]։

Առևտրային վեճերն էլ ավելի էին բարդացնում իրավիճակը։ Անգլիացի ծովագնացները՝ նավապետ Ջոն Հոոուկինսի գլխավորությամբ, 1562 թվականին սկսում են իրենց նավարկությունը Կարիբյանում՝ Վեստ Ինդիայի ափերին։ Հոուկինսի արշավախումբը վայելում էր անգլիական թագի, մասնավորապես՝ Եղիսաբեթ I թագուհու անձնական հովանավորչությունը։ Ֆիլիպ II-ի գլխավորած կառավարությունն իր հերթին պնդում էր, որ Հոուկինսի առևտրային գործունեությունն Իսպանիայի գաղութային տարածքներում հանդիսանում է մաքսանենգություն։ Ի պատասխան դրա՝ 1568 թվականի սեպտեմբերին Հոուկինսի և Ֆրենսիս Դրեյքի գլխավորած ծովային արշավախումբերը Նոր Իսպանիայի մատույցներում՝ ժամանակակից Վերակրուս քաղաքի մոտ, գերեվարում և խորտակում են Իսպանիայի կայսերական նավատորմին պատկանող մի քանի նավեր[9]։ Ֆրանսիսկո Լուխանի գլխավորած իսպանական ռազմածովային նավատորմը Կարիբյան ավազանում բաց ծովամարտի է բռնկվում անգլիացիների դեմ և Սան Խուան դե Ուլուայի ճակատամարտում բացարձակ հաղթանակ տոնում նախահարձակների նկատմամբ[10]։ Հաջորդ տարի Ատլանտյան օվկիանոսում Անգլիական թագի նավատորմն արգելափակում է Նիդերլանդներ գանձ տեղափոխող մի քանի իսպանական նավեր։ Շուտով Դրեյքը և Հոուկինսը գրավում են Պանամայի պարանոցի Նոմբրե դե Դիաս քաղաքը, Կարտախենայի նավահանգստի նավերը, այրում Պորտոբելլո քաղաքը։ Վերստին շրջանցելով Պանամայի պարանոցը՝ վերջիններս թալանում իսպանական «Արծաթե քարավան»-ը[10]։

Անգլիական թագի հովանավորչությամբ նավարկող Ֆրենսիս Դրեյքը և իր արշավախումբն Իսպանական կայսրության գաղութային տարածք հանդիսացող Վեստ Ինդիայի ափամերձ հատվածում։

Պորտուգալական ժառանգության ճգնաժամը 1580 թվականին դառնում է անգլո-իսպանական հակասությունների նոր թատերաբեմ։ Այդ տարում Եղիսաբեթ թագուհին սկսում է աջակցել Անտոնիու I-ին[11], որը պայքարում էր «Պորտուգալիայի թագավոր» տիտղոսը կրող Իսպանիայի միապետ Ֆիլիպ II-ի դեմ։ Ի պատասխան սրա՝ Ֆիլիպն իր զորակցությունն է հայտնում Եղիսաբեթի կրոնական ռեֆորմերի դեմ պայքարող իռլանդացի անջատողական ապստամբներին։ 1584 թվականին Ֆիլիպ II-ը Ֆրանսիայի Կաթոլիկ լիգայի («Սրբազան լիգա») հետ կնքում է Ժոինվիլիի պայմանագիրը[12], որով կողմերը դաշնակցային պարտավորություններ էին ձեռք բերում միմյանց նկատմամբ։

Փորձելով հակառակորդին դուրս մղել Հյուսիսծովյան ավազանից՝ Անգլիան սկսում է գաղտնի կերպով աջակցել Հոլանդիայի բողոքական միավորումներին, որոնք պայքարում էին Իսպանական կայսրությունից անկախանալու համար[13]։ 1584 թվականին սպանվում է Նիդերլանդական հեղափոխության առաջամարտիկ, Օրանի արքայազն Վիլհելմ I Օրանացին[14]։ Հոլանդացիների հերթական ձախողումը տեղի է ունենում հաջորդ տարի՝ 1585 թվականին, իսպանացիների կողմից Անտվերպենի գրավումը[15]՝ Պարմայի դուքս Ալեքսանդր Ֆարնեսեի գլխավորությամբ։ Այսպիսով, հոլանդացի ապստամբները ստիպված են լինում օգնություն խնդրել Լոնդոնից։ Եղիսաբեթը քաջ գիտակցում էր, որ Նիդերլանդական հեղափոխության պարտությունից հետո Իսպանիան կարող էր լուրջ վտանգ հանդիսանալ նաև Բրիտանական կղզիների համար, ուստի համաձայնություն է տալիս հոլանդացի ապստամբներին։ Վերջիններիս միջև կնքվում է Նոնսաչի պայմանագիրը[16][17], որով Անգլիան ինքնահռչակ Հոլանդական հանրապետությունը պարտավորվում է տրամադրել հետևակային և հեծյալ զորքեր, ինչպես նաև դոտացիաներ[18]։ Այսուհանդերձ, Անգլիան հրաժարվում էր Նիդերլանդները ճանաչել որպես ինքնիշխան սուբյեկտ։ Հոլանդացիներն իրենց հերթին արտոնում էին անգլիական կայազորների կայանումը Նիդերլանդներում՝ Բրիլեում, Վլիսինգենում և ևս երկու այլ քաղաքներում։ Այս քայլն Իսպանիայի կայսերական արքունիքի և անձնապես Ֆիլիպ II Հաբսբուրգի կողմից դիտարկվում է որպես պատերազմի բացահայտ հայտարարություն։

Պատերազմի սանձազերծում և սկզբնամաս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլո-իսպանական պատերազմը սանձազերծվում է 1585 թվականին՝ իսպանական նավահանգիստներում անգլիական առևտրային նավերի գրավման արդյունքում։ Ի պատասխան Իսպանիայի ցուցաբերած ագրեսիայի՝ Անգլիական գաղտնի խորհուրդը Դրեյքի գլխավորած նավատորմին լիազորում է արշավանք իրականացնել Նոր Իսպանիայի Նյուֆաունդլենդ և Լաբրադոր երկրամասերի ձկնորսական արդյունաբերությունների դեմ[19]։ Արշավանքը նշանավորվում է հաջողությամբ, որի արդյունքում Անգլիայի թագավորությունը ձեռք է բերում իր առաջին կախյալ տարածքները Նոր աշխարհում՝ Ամերիկայում[20]։ Օգոստոս ամսին Անգլիան միանում է Ութսունամյա պատերազմի ռազմական գործողություններին՝ ի զորակցություն Իսպանիայից իր անկախությունը հռչակած Միացյալ նահանգների հանրապետության։

Աշնան սկզբին Եղիսաբեթ թագուհին Ֆրենսիս Դրեյքի արշավախմբին հրամայում է հարձակվել Ամերիկայի իսպանական գաղութների վրա։ Հոկտեմբերին Դրեյքի արշավախումբը «Թագ»-ի հովանավորչության ներքո նավարկում է Կարիբյան ծովի կղզիներ (Իսպանական արևմտահնդկական գաղութներ) և հունվարին գրավում, ապա թալանում Սանտո Դոմինգոն։ Հաջորդ ամիս նույն ճակատագրին է արժանանում Կարտագենա դե Ինդիասը, որից հետո անգլիացիները ճանապարհ են բռնում դեպի հյուսիս՝ Ֆլորիդա։ Ձախողումների մասին նորությունները շատ բուռն արձագանք են գտնում ԻսպանիայումՖիլիպ II-ը նախապատրաստում է իսպանական բանակը դեպի Բրիտանական կղզիներ արշավանքի համար[21]։

Հեղափոխության բռնկումը Նիդերլանդներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանական Նիդերլանդների նահանգապետ, Պարմայի դուքս Ալեքսանդր Ֆարնեսեն։

1585 թվականին Լեսթերի առաջին կոմս, Եղիսաբեթ Թյուդոր թագուհու սիրելի Ռոբերտ Դադլին պատվավոր կերպով մեկնում է Նիդերլանդներ՝ ինքնահռչակ Միացյալ նահանգների հանրապետություն։ Նիդերլանդներում Դադլին համաձայնության է գալիս հոլանդացի ապստամբների հետ, որն առաջացնում է պաշտոնական «Թագ»-ի վրդովմունքը, քանզի Եղիսաբեթը բազմաթիվ անգամներ ընդգծել էր, որ Անգլիան երբեք չի ստանձնի անկախ Նիդերլանդների սյուզերենությունը։ Նոնսաչի պայմանագրի կնքումից անմիջապես հետո անգլիական զորքերը Ջոն Նորիսի գլխավորությամբ հայտնվել էին Նիդերլանդներում։ Անգլո-իսպանական բախումը գնալով դառնում էր անխուսափելի․ նավապետ Նորիսը և իր ղեկավարած նավատորմը պատրաստվում էր դիմակայել Եվրոպայի հզորագույն տերության՝ Իսպանական կայսրության բանակին, որը գլխավորում էր Պարմայի դուքս Ալեքսանդր Ֆարնեսեն[22]։

Իսպանական զորքերի առաջին խոշոր առավելությունը հակառակորդների նկատմամբ նկատվում է 1586 թվականի ապրիլ-հունիս ամիսներին, երբ Ֆարնեսեի բանակը կոտրելով անգլո-հոլանդական պաշտպանությունը սկսում է պաշարել Հյուսիսային Բրաբանտի Խրավե բնակավայրը[23]։ Իրավիճակի լրջությունը ընկալելով Դադլին ստիպված է լինում իր զորախմբերով մեկնել ինքնահռչակ Հոլանդական հանրապետություն, սակայն մինչև օժանդակիչ զորքերի ժամանելը՝ հոլանդական ապստամբների հրամանատար Հադևի վան Հեմերտը հանձնում է քաղաքը։ Ավելի ուշ այդ քայլի համար վան Հեմերտն անգլիացիների կողմից դատապարտվում է մահապատժի, որն էլ կաթվածահար է անում հոլանդական ապստամբության ոգին՝ պայքարը տեղափոխելով այլ հարթություն։

Հաջորդիվ անգլիական զորքերը տոնում են մի շարք հաջողություններ․ հոկտեմբերին գրավվում է Թերնեուզենի Աքսել բնակավայրը[24], հաջորդ ամիս՝ Դուսբուրխը[24]։ Այնուամենայնիվ, անգլո-հոլանդական ներքին հակասությունները գնալով վատթարացնում էին իրավիճակը[25]։ Զուտֆենի մոտ տեղի ունեցած ճակատամարտում անգլիացիները կրում են ջախջախիչ պարտություն․ մարտում ընկնում է նշանավոր գրող Ֆիլիպ Սիդնին[26], որն առավելապես բարոյալքում է մարտնչող անգլիացիներին։ Դիվանագիտական հակասություններն առկա էին նաև անգլիական արքունիքի և Նիդերլանդներում կռվող հրամանատարության միջև։ Իրավիճակի բարդությունը հասկանալուց հետո Ռոբերտ Դադլին պաշտոնապես դիմում է «Թագ»-ին՝ իրեն պաշտոնանկ անելու խնդրանք-հայցով։ Այդկերպ, Լեսթերի կոմսը հրաժարվում է նահանգապետի պաշտոնից[27]։ Վերջինիս հրամանատարական ձախողումների արդյունքում Իսպանական կայսրության դեմ բաց պատերազմի բռնկված Անգլիայի թագավորությունը հայտնվում է անելանելի իրավիճակում[28]։ Դադլիի պաշտոնանկ արվելուց հետո հոլանդացիների կողմից շտատհալտեր է ընտրվում Օրանի արքայազն Մորից Օրանացին։ Միևնույն ժամանակ, Նիդերլանդներում գտնվող անգլիական զորքերի հրամանատարությունը ստանձնում է Պերեգրին Բերտին։

«Անպարտելի Արմադա»

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Անպարտելի արմադա»-ի ատլանտյան երթուղին։
Իսպանական «Անպարտելի արմադա» ռազմանավերից

1587 թվականի փետրվարի 8-ին կաթոլիկ Եվրոպան ցնցվում է Անգլիական գահին հավակնող Շոտլանդիայի թագուհի Մարի Ստյուարտի գլխատման լուրից։ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ը, ի հիշատակ Մարի թագուհու, խոստանում է ներխուժել Անգլիա և անգլիական գահին բազմեցնել կաթոլիկ միապետի[16]։ Այնուամենայնիվ, այդ տարում Անգլիա ներխուժելու Ֆիլիպի բոլոր ջանքերը որևէ արդյունք չեն ունենում, փոխարենը՝ Ֆրենսիս Դրեյքի գլխավորած զորախումբը Կադիս նավահանգստում այրում է Իսպանիայի կայսերական նավատորմին պատկանող 37 նավեր[29][30]։ Այսպիսով, Ֆիլիպ II-ի անգլիական արշավանքը հետաձգվում է ևս մեկ տարով։ Հուլիսի 29-ին Իսպանիայի արքան ձեռք է բերում Հռոմի պապ Պիոս V-ի կարգադրագիրն ու համաձայնությունը՝ Եղիսաբեթ Թյուդորին գահընկեց անելու կապակցությամբ։ Այդ նպատակի իրագործման ճանապարհին Իսպանիան հավաքագրում է 130 ռազմանավ, 8 հազար նավաստի և 18 000-անոց բանակ։ Ֆիլիպի ծրագիրը մասնակիորեն ֆինանսավորելու համար Հռոմի պապը վերջինիս արտոնում է Եվրոպայի կաթոլիկ հանրույթից հավաքել խաչակրաց հարկեր։

«Իսպանական արմադան լքում է Անգլիական նեղուցը»։ Կտավի հեղինակ՝ հոլանդացի նկարիչ Կորնելիս Կլաս վան Վիրինգեն, 1620-1625 թվականներ։

1588 թվականի մայիսի 28-ին իսպանացիների «Անպարտելի արմադա»-ն Լա Կորունայից շարժվում է դեպի Նիդերլանդներ, որտեղ նավատորմը պետք է համալրվեր լրացուցիչ-օժանդակող ուժերով։ Շարունակելով հյուսիսծովյան երթուղին՝ արմադան կտրում է Բրիտանիա կղզին մայրցամաքային Եվրոպայից բաժանող Լա Մանշ նեղուցը և շարժվում Անգլիայի ափերի ուղղությամբ։ Թագավորական ռազմածովային ուժերը՝ Չարլզ Հովորդի և Ֆրենսիս Դրեյքի հրամանատարությամբ իսպանացիներին դուրս են մղում Անգլիայի նավահանգստներից՝ Պլիմուտից, Փորթլենդից և Սոլենտից[31]։ Ստեղծված իրավիճակում «Անպարտելի արմադա»-ի համար ամենաբարենպաստ տարբերակը ֆրանսիական Պա դե Կալե նավահանգստի ուղղությամբ նահանջելն էր։ Օգտվելով ռազմավարական առավելությունից՝ անգլիացիները խափանում են հակառակորդի նահանջը՝ ցանկանալով ցիրուցան անել կայսերական նավատորմը։ Անգլո-իսպանական ուժերի միջև տեղի ունեցած Գրավելինյան ծովային ճակատամարտն ավարտվում է անգլիացիների փայլուն հաղթանակով՝ կանխորոշելով արշավանքի հետագա ընթացքը։ Մարտից անմիջապես հետո անգլիական ռազմանավերն արգելափակում են Լա Մանշը, որի արդյունքում «Անպարտելի արմադա»-ն ստիպված է լինում կատարել շրջադարձ և Իսպանիա հասնել Բրիտանական կղզիները հյուսիսից շրջանցելու միջոցով։ Հասնելով Բրիտանիայի հյուսիս՝ ինտերվիստներն ուղղություն են բռնում դեպի արևմուտք, սակայն ուժգին ծովային հոսանքները նավերի ուղղությունը փոխում են հյուսիս-արևելք։ Շոտլանդիայի ափերին մոտ նավատորմը հանդիպում է հզոր արևմտյան քամիներին, որոնք ստիպում են վնասված նավերին շարժվել առաջ և բախվել ժայռերին։ Հետագայում տեղի բնակիչների կողմից նավերը թալանվում են։ «Անպարտելի արմադա»-ի ձախողված արշավանքի արդյունքում ցրտից, սովից և անգլիացիների ձեռքն ընկնելուց մահանում են շուրջ 5 հազար իսպանացի զինվորականներ։

Արշավանքից տուն են վերադառնում թվով 67 նավեր և 10 հազար զինվորներ[32]։ Ողջ մնացածներից որոշները հիվանդության պատճառով իրենց մահկանացուն կնքում են հայրենիքում։ «Անպարտելի արմադա»-ի ձախողման պատճառը ոչ միայն եղանակային անբարենպաստ պայմաններն էին, այլ նաև ոչ արդյունավետ կառավարումն ու անգլո-հոլանդական ուժերի օպորտունիստական ջանքերը։ Որոշ աղբյուրներ հավաստում են, որ տեղեկանալով արշավանքի արդյունքների մասին, Ֆիլիպ II-ն ասել է. «Ես Արմադան ուղարկել էի մարդկանց դեմ, այլ ոչ թե Աստծո կողմից ուղարկված փոթորկի»։ Իսպանացիների պարտությունն Անգլիայում նշվում է մեծ ոգևորությամբ, քանի որ անգլիացիները կարծում էին, որ «Անպարտելի արմադա»-ի անկումը եղել է Աստծո կամարտահայտման ուղղակի դրսևորումը[33]։ Նույնիսկ Լա Մանշի նեղուցում տեղի ունեցած այս բախումներից հետո կողմերը նույն ոգով շարունակում են մարտնչել նիդերլանդական ճակատում։

Անգլիական արմադա՝ «հակաարմադա»

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիական թագավորության միապետ Եղիսաբեթ I-ը՝ Թյուդորների արքայատոհմի վերջին ներկայացուցիչը։

«Անպարտելի արմադա»-ի պարտությունից հետո Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ը որոշում է Ֆիլիպ II-ին ստիպել հարկադիր խաղաղություն։ Այսպիսով, 1589 թվականին Ֆրենսիս Դրեյքի և Ջոն Նորիսի գլխավորած նավատորմը «Թագ»-ի հովանավորչությամբ դուրս է գալիս Ատլանտյան օվկիանոս՝ ճանապարհ բռնելով դեպի Պիրենեյան թերակղզի[34]։ Դեպի Իսպանիա անգլիացիների արշավանքը կազմակերպվել էր ի պատասխան Ֆիլիպի ուղարկած «Անպարտելի արմադա»-ի և դա է պատճառը, որ անգլիական նավատորմը սկսում է կրել «հակաարմադա» անվանումը[35] (երբեմն՝ «Անգլիական արմադա»)։ Այսպիսով, Դրեյքի և Նորիսի գլխավորած նավատորմը նպատակադրված էր խորտակել Լա Կորունյա, Սան Սեբաստիան և Սանտանդեր նավահանգիստներում կայանված Իսպանիայի Ատլանտյան նավատորմի նավերը[34], իսպանացիներին վտարել Պորտուգալիայի թագավորությունից[35], Ազորյան կղզիներում ստեղծել մշտական ռազմաբազա և շրջափակել Իսպանական կայսրության «Արծաթյա նավատորմ»-ը։

Ապրիլի 13-ին Անգլիական արմադան Պլիմուտից շարժվում է հարավ։ Անգլիացիները ստիպված են լինում շուրջ երկու շաբաթ հապաղել բաց ծովում՝ վատ եղանակային պայմաններով պայմանավորված։ Այնուհետև Դրեյքի նավերը դիտավորյալ շրջանցում են Սանտանդերը, որտեղ էլ կենտրոնացած էր Իբերական միության (Իսպանական կայսրության և Պորտուգալիայի դաշինքը) նավատորմի մեծ մասը։ Մայիսի 4-ին անգլիական ուժերը ժամանում են Լա Կորունյա․ վերջիններս գրավում են ստորին քաղաքը և թալանի ենթարկում այն, առգրավվում են մի շարք առևտրային նավեր։ Ավելի ուշ Նորիսը հաղթանակ է տոնում նաև Պուենտե դել Բուրգոյի ղեկավարած իսպանական փրկարար միլիցիայի նկատմամբ։ Այնուամենայնիվ, անգլիացիներին ի վերջո չի հաջողվում գրավել Լա Կորունյան և վերջիններս էական վնասներ կրած լքում են Բիսկայան ծոցը։ Անգլիացիների հերթական ձախողումը տեղի է ունենում Պորտուգալիայում, մասնավորապես՝ Լիսաբոնի մատույցների մոտ կազմակերպվածության և համակարգվածության բացակայությամբ պայմանավորված Անգլիական արմադան կորուստներ կրելով դուրս է շպրտվում պորտուգալական ափերից[36]։ Չցանկանալով ցամաքային պատերազմի մեջ ներքաշվել Պորտուգալիայում[36], Դրեյքը նահանջի ճանապարհ է բռնում դեպի հյուսիս և ճանապարհին պաշարում ու հրկիզում Վիգո նավահանգիստը[37]։ Անգլիական արմադայի նպատակակետը Ազորյան կղզիներն էին, որտեղ արշավանքի ողջ ընթացքում իսպանացիներն ամրապնդել էին իրենց դիրքերը։ Շուտով ակնհայտ է դառնում, որ ստեղծված պայմաններում Ազորյան կղզիներում ափ դուրս գալու մասին խոսք գնալ չէր կարող։ Սա մեծապես պայմանավորված էր Պորտուգալիայի ափերի մոտ կրած կորուստներով և անգլիացիների ծովային անձնակազմի շրջանում տարածվող ծովային տենդով։ Ճանապարհին Բիսկայան ծոցում բռնկված հուժկու փոթորիկը վնասում է անգլիական մի շարք նավեր, որի արդյունքում նավապետ Դրեյքը վերջնական որոշում է կայացնում վերադառնալ Պլիմուտ։ Ճանապարհին Դրեյքն ու իր անձնակազմը հաջողում են թալանել Մադեյրայի Պորտու Սանտու բնակավայրի ափամերձ շրջանները[38]։

Անգլիական արմադայի արշավանքը, ըստ երևույթին, ավարտվում է անհաջողությամբ[39]։ Էղիսաբեթի արքայական գանձարանն էական վնասներ է կրում։

Իրադարձությունների զարգացումը պատերազմի միջնամասում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անպարտելի արմադա»-ի և Հակաարմադայի արշավանքների ձախողումի հետո անգլո-իսպանական զինված հակամարտությունը տեղափոխվում է նոր շրջափուլ։ Այսպիսով, պատերազմական գործողությունների միջնամասում հակամարտող կողմերը ձեռնպահ են մնում սեփական տարածքներում ռազմական առճակատումներից․ պայքարը մեծապես շարունակվում է Նիդերլանդներում՝ հոլանդացի անջատողականների բարձրացրած ապստամբության շրջանակներում, գաղութային (անդրծովյան) տարածքներում, ինչպես նաև սահմանակից պետություններում (Ֆրանսիա, Պորտուգալիայի թագավորություն, Իռլանդիա

«Փառքի տասը տարիներ»-ը Հոլանդիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական արմադայի պարտությունից անմիջապես հետո, Պարմայի դուքս Ալեքսանդր Ֆարնեսեն Նիդերլանդներում անցնում է գրոհի։ Աշնանը Ֆարնեսեն իր զորքերը տեղափոխում է հյուսիս և բանակում Բերխեն օպ Զոմ բնակավայրի շրջակայքում։ Կարճաժամկետ հանգստից հետո իսպանացիները զգալի ուժերով սկսում են պաշարել Անգլիայի վերահսկողության ներքո գտնվող քաղաքը։ Օգտվելով դիրքային առավելությունից՝ անգլիացիները կարողանում են դուրս մղել իսպանացի ինտերվիստներին․ վերջիններս ծանր կորուստներ կրելով նահանջում են[40]։ Հաջորդ տարի Պերեգրին Բերտին թագուհու հրամանով մեկնում է Ֆրանսիայի թագավորություն՝ ի զորակցություն Կաթոլիկների լիգայի դեմ պայքարող բողոքականների։ Ավելի ուշ, անգլիական զորքերի հրամանատարությունը ստանձնում է Ֆրենիսիս Վիրը։

Հոլանդացի ապստամբների առաջնորդ, Միացյալ նահանգների շտադհոլտեր Մավրից Օրանացի։

1590 թվականին Մորիցի և Վիրի գլխավորած անգլո-հոլանդական զորքերը շարժվում են Բրեդայի ուղղությամբ՝ դեպի հարավային Նիդերլանդներ[41]։ Քննարկվող տասնամյակը նշանավորվում է որպես Նիդերլանդների պատմության «փառքի տասը տարիներ»[42], որի ընթացքում անգլո-հոլանդական զորքերը՝ Նիդերլանդներում, իսկ բողոքականները՝ Ֆրանսիայում մեկը մյուսի հետևից տոնում էին ռազմական հաջողություններ[43]։ Բրեդայի նվաճումից հետո Միացյալ նահանգների հանրապետությանն է անցնում նաև Զուտֆենն[44] ու Դեյվենտերը[45]։ Երկարատև ձախողումներից հետո «հաջողության աստղ»-ը վերստին սկսում է Իսպանիային շողալ միայն 1591 թվականին՝ Կնոդսենբուրգի ճակատամարտում վերջիններիս վճռական հաղթությունից հետո[46]։ Մինչ այդ պահը, անգլիացիները կազմում էին Հոլանդիայի հանրապետության ապստամբական բանակի գրեթե կեսը։ 1591-1593 թվականներին անգլո-հոլանդական բանակը մեկը մյուսի հետևից գրավում է Հուլստը, Նեյմեյխենը, Խեյրտրաուդենբերխը, Ստեյնվեյկերլանդը և Կուվորդենը։ 1593 թվականին Ֆրանսիսկո Վերդուգոյի գլխավորած իսպանական բանակը Կուվորդենը վերադարձնելու անհաջող փորձ է կատարում։ Փոխարենը՝ 1594 թվականի ամռանը հոլանդացի ապստամբները պաշարում և նվաճում են հյուսիսային Նիդերլանդների խոշորագույն քաղաքներից մեկը՝ Գրոնինգենը։ Արդյունքում ինքնահռչակ Միացյալ նահանգների հանրապետությունը սկսում է լիարժեքորեն վերահսկել Նիդերլանդների յոթ հյուսիսային նահանգներին[47]։

Հաշվի առնելով հոլանդացիների վճռականությունն ու ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությունը, Եղիսաբեթ թագուհին 1595 թվականին նոր դաշնակցային պայմանագիր է ստորագրում Միացյալ նահանգների հանրապետության հետ։ Համաձայն դրա՝ Անգլիայի թագավորությունը շարունակում էր 4000 զինվոր տրամադրել հոլանդացիներին՝ Իսպանական կայսրության դեմ պայքարում։ «Թագ»-ը հատուցում էր նաև Հոլանդիայում կռվող անգլիացի զինվորների կացության ծախսերը։

1595 թվականին հրամանատար Մորից Օրանացին սկսում է հերթական արշավանքը՝ իսպանացիների վերահսկողության տակ գտնվող Տվենտեի շրջանի քաղաքներին տիրանալու համար։ Այնուամենայնիվ, ապստամբական ուժերը ստիպված էին հրաժարվել այդ ծրագրից՝ հարավային ճակատում կորուստներ ունենալու հանգամանքով պայմանավորված (մասնավորապես՝ իսպանական ուժերը վերանվաճել էին ներկայիս Բելգիայի տարածքում գտնվող Յուի քաղաքը)։ Ավելին, Ռեյնբերգի մոտ տեղի ունեցած վճռական մարտում անգլո-հոլանդական բանակը կրում է ջախջախիչ պարտություն, որով պայմանավորված էլ Մորիցը ստիպված է լինում հրաժարվել իր հետագա հարձակվողական գործողություններից։ Սա գլխավորապես պայմանավորված էր նաև այն իրողությամբ, որ անգլիական և շոտլանդական զորքերի մեծ մասն առժամանակ լքել էին Նիդերլանդները՝ Կադիս նավահանգստի ուղղությամբ արշավանքին նախապատրաստվելու համար։ Ստեղծված իրավիճակից նպաստավոր կերպով օգտվում է Իսպանական Նիդերլանդների նոր կառավարիչը՝ Ալբրեխտ VII Ավստիացին, որը համառ դիմադրությունից հետո կարողանում է վերանվաճել Հուլստը՝ ապստամբներին գցելով փակուղու մեջ։

«Փառքի տասը տարիներ»-ին հաջորդած նշանավոր ճակատամարտերը
Օստենդի պաշարում

Տեղի է ունեցել 1601-1604 թվականներին՝ անգլո-հոլանդական ուժերի կողմից քաղաքի նվաճումից և զորահրամանատար Ֆրենսիս Վիրի շտադհոլտեր դառնալուց հետո։ Օստենդում իսպանացիները տոնել են պյուռոսյան հաղթանակ։

Նյուվպորտի ճակատամարտ

Տեղի է ունեցել 1600 թվականի հուլիսին։ Ճակատամարտն ավարտվում է քանակապես հակառակորդին զիջող (2 հազարը 4 հազարի դիմաց) հոլանդացի ապստամբների հաղթանակով, որոնք առճակատման արդյունքում տոնում են ռազմավարական հաղթանակ։

Բախում Սլաուսի մոտ

Տեղի է ունեցել 1605 թվականին՝ կողմերի միջև երկարատև դիվանագիտական ճնշումներից հետո։ Նախահարձակ են եղել հոլանդացիները, սակայն ստիպված են եղել փոխել ճակատամարտի տեղանքը։ Ավարտվել է անորոշ ելքով։

Պատերազմական գործողությունները բաց ծովում

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Անգլիական թագ»-ի նավապետերը կապերության ժամանակահատվածում
Ջեմս Լանկաստեր՝ ղեկավարել է անգլիական նավերի կապերական արշավանքը դեպի Բրազիլիա։ Ղեկավարել է «Կարմիր վիշապ» նավը։
Ռիչարդ Գրենվիլը ղեկավարել է անգլիական բանակը Ֆլորենսի ճակատամարտում։ Ղեկավարել է հանրահայտ «Վրեժ» նավը։

Պատերազմական գործողությունների հաջորդ պայմանական շրջափուլում իսպանացիները կարողանում են վերազինել իրենց ռազմածովային նավատորմը՝ շատ դեպքերում կիրառելով անգլիացիների հաջողված փորձը։ Արդիականացված ռազմածովային ուժերի զարդը համարվում էր «Տասներկու առաքյալներ» նավախումբը՝ բաղկացած 12 գալլեոններից[48]։ Իսպանիայի կայսերական նավատորմն իր հերթին այս շրջանում ապացուցում է, որ կարող է կռվել շատ ավելի արդյունավետորեն, քան մինչև 1588 թվականը։ Այս ամենի մասին լավագույնս փաստում են 1560-ականներին իսպանական նավերը խորտակելու «Թագ»-ի նավատորմի բազմաթիվ անհաջող փորձերը։ Օրինակ՝ 1591 թվականին Ազորյան կղզիների մերձակայքում տեղի ունեցած ծովամարտում[49] Ռիչարդ Գրենվիլի համառ դիմադրությունից հետո իսպանացիներին հաջողվում է գրավել անգլիական «Վրեժ»-ը[49][50]՝ սպանելով ու գերեվարելով նավի ողջ անձնակազմին։ Միևնույն ժամանակ, նավապետ Ալոնսո դե Բասանի մոտ է հայտնվում անգլիական նավի դրոշը։ 1590-ական թվականներին իսպանական նավերը կարողանում են երեք անգամ ավելի շատ արծաթ տեղափոխել, քան նախորդ տասնամյակում։

Ֆլորեսի ճակատամարտում[51] պարտություն կրած Ռիչարդ Գրենվիլի նավի՝ Անգլիայի թագավորական նավատորմին պատկանող «Վրեժ»-ի խորտակումը մարտի ժամանակ։

Այնուամենայնիվ, անգլիացի որոշ առևտրականներ, որոնք հայտնի էին որպես Եղիսաբեթի «ծովային շներ»[52], վայելում էին ավելի շատ հաջողություններ[53]։ «Թագ»-ն արքայական գանձանակը հարստացնելու համար ծովագնացության անվան ներքո խրախուսում էր կապերությունը (պետության հատուկ լիազորությամբ` կապերային վկայականով, մասնավոր նավերի ռազմական գործողությունները բաց ծովում)։ Եղիսաբեթի կողմից լիցենզավորված կապերությունը շուտով վերածվում է պետական մակարդակով օրինականացված ծովահենության[54]։ 1589 թվականին կազմակերպվում է Ազորյան ծովագնացությունը, որի նկատմամբ թշնամական դիրք է ընդունում Ֆիլիպ II-ը։ Կապերների և Իսպանիայի նավատորմի միջև առաջին խոշոր ճակատամարտը տեղի է ունենում 1591 թվականին, որն էլ կանխորոշում է արշավանքի ելքը։ Պորտուգալիայի ափերի մոտ՝ Բերլենգաշյան ծովամարտում[55] Ֆրանսիսկո Կոլոմային հաջողվում է խորտակել հակառակորդի նավն ու ծովագնացներին դուրս մղել հյուսիս։ Հաջորդ տարի՝ 1592 թվականին տեղի ունեցած հերթական ծովամարտում (Ազորյան կղզիների մերձակայքում) Իբերական միությունը ծանր պարտություն է կրում․ անգլիացիները խորտակում են հակառակորդի նավերը, որոշները՝ թալանում և հրկիզում, սպանում անձնակազի շուրջ 2 հազար անդամների։ Ի պատասխան այս ամենի՝ անգլիացի կապերները մեծաքանակ պարգևավճարներ են ստանում անգլիական արքունիքից։ Այս ամենից ոգևորված մի շարք անգլիացի նավաստիներ սկսում են զբաղվել եկամտաբեր այդ գործով։ Արդյունքում, իսպանահպատակ Հարավային Ամերիկայում Անգլիայի հովանավորչության ներքո գտնվող նավերը գրավում են Կարակասը[56]։

Արշավախմբերից շատերը ֆինանսավորվում էին ոչ միայն թագավորական միջոցներով, այլ նաև լոնդոնցի առևտրականների կողմից (նրանցից ամենանշանավորը Ջոն Վոթսն էր)։ 1595 թվականին Վոթսի ֆինանսավորած արշավախումբը՝ նավապետ Ջեյմս Լանկաստերի հրամանատարությամբ, Պորտուգալական Բրազիլիայի հյուսիս-արևելքում գրավում է Ռեսիֆի և Օլինդա քաղաքները[57]։ Ի պատասխան դրա՝ Իսպանական կայսրությունը բաց ծով է դուրս բերում Դյունկերկյան կորսարներին, ինչպես նաև արշավ սկսում անգլիացի անպաշտպան ձկնորսների դեմ։ Անգլիացիների ամենահաջողակ կապերներից էր Քրիստոֆեր Նյուպորտը[58], որը ևս ֆինանսավորվում էր Վոթսի կողմից։ Վերջինս 1590 թվականին արշավում է Իսպանական Վեստ Ինդիա և մեկը մյուսի հետևից հաջողություններ տոնում հակառակորդի նկատմամբ։ Իրավիճակը փոխվում է այն ժամանակ, երբ Կարիբյան ծովում՝ Կուբա կղզու ափերի մոտ տեղի ունեցած ծովամարտում Նյուպորտը կորցնում է իր աջ ձեռքը։ Չընկրկելով, վերջինս շարունակում է կապերական արշավանքը և հասնում էական հաջողությունների։ 1591 թվականի արևմտյան Կուբայի շրջափակումը պատերազմի տարիներին անգլիացիների ամենահաջող կապերական ձեռնարկումներից մեն էր[59]։ Համապատասխանաբար 1595 և 1596 թվականներին ծովային պայմաններում սրացած դիզենտերիայից մահանում են Հոուկինսը և Դրեյքը՝ Պուերտո Ռիկոյի ափերի մոտ տեղի ունեցած Սան Խուանի ճակատամարտում կրած պարտությունից հետո[60]։ Վերջիններիս մահից հետո անգլիացիները ծանր կորուստներ կրելով դուրս են շպրտվում Կարիբյանից։ 1595 թվականի օգոստոսին Բրետանում պարեկային ծառայություն իրականացնող իսպանական ուժերը՝ Կառլոս դե Ամեսկիտայի գլխավորությամբ, ափ են դուրս գալիս Կոռնուոլում և խորանալով ցամաքում՝ հրկիզում են Փենզանսն ու հարակից մի քանի գյուղական բնակավայրերը։

1596 թվականի ամռանն անգլո-հոլանդական ուժերը Եղիսաբեթի երիտասարդ սիրելիի՝ Ռոբերտ Դևերյոյի հրամանատարությամբ արշավում են դեպի Կադիս նավահանգիստ։ Արյունալի ճակատամարտի արդյունքում նախաձեռնությանը տիրում են անգլիացիները, որոնք ավերում են ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքի նավահանգիստն ու ափամերձ հատվածը։

Կադիս նավահանգստային քաղաքի նվաճումն անգլո-հոլանդական ուժերի կողմից
«Կադիսի ճակատամարտը»
կտավի հեղինակ՝ Աարտ վան Անտում
Կադիսի նվաճումը եղել է անգլիական և հոլանդական ռազմածովային ուժերի ճշգրիտ հարձակվողական ռազմավարության հետևանքը։ Հաղթության գլխավոր երաշխիքը հանդիսացել է նաև անսպասելիությունն ու քանակական գերազանցությունը։ Չարլզ Հովարդի և Ռոբերտ Դևերյոյի ղեկավարած նավատորմը (բաղկացած 150 նավից և 14 հազարանոց զինվորական անձնակազմից) Կադիսի շրջափակումը սկսել է 1596 թվականի հունիսի 30-ին։ Կես ամիս անց՝ հուլիսի 15-ին, քաղաքի առափնյակն ու նավահանգիստը գտնվում էին ինտերվիստների վերահսկողության ներքո։ Վերջիններս ձեռնամուխ են լինում քաղաքի թալանմանն ու ավերմանը։ Իսպանական ափամերձ պաշտպանության նավատորմի 40 նավերից 32-ը հիմնահատակ կործանվում են կամ գրավվում հակառակորդի կողմից։

Կադիսի գրավման ու կողոպուտի լուրը Անգլիայում և Հոլանդիայում տոնվում է նույնքան մեծ տոնախմբությամբ, որքան «Անպարտելի արմադա»-ի նկատմամբ հաղթանակը[61]։ Այնուամենայնիվ, գնալով ահագնանում էր նաև կապերների միջև մրցակցությունը, որը միտում ուներ վերաճել ընդհուպ մինչև ռազմական բախման։

Իր հերթին, «Թագ»-ը պարտավոր էր վերահսկել և հարկել իր վերահսկողության ներքո գտնվող սուբյեկտներին, որը, գնալով անհնարին էր դառնում, իսկ մեծ ծովային արշավախմբերն ու ճանապարհորդություններն այլևս ծախսատար էին[62] (շատ դեպքերում նաև անարդյունավետ)։ Անգլիայի թագավորության երաշխավորությամբ ծով դուրս եկած վերջին մեծ արշավանքը (պատմությանը հայտնի է «Կղզային ճանապարհորդություն» անվանումով) տեղի է ունենում 1597 թվականին՝ մեծ ժողովրդականություն վայելող Ռոբերտ Դևերյոյի հրամանատարությամբ։ Նպատակը Ազորյան կղզիները պաշտպանող «Արծաթյա նավատորմ»-ի կործանումն էր։ Արշավանքն ավարտվում է Իսպանիայի վճռական հաղթանակով, թագավորական նավատորմն ունենում է զգալի կորուստներ։ Էսեքսի կոմս Ռոբերտ Դևերյոն ձախողված արշավանքից հետո Լոնդոն վերադառնալով արժանանում է թագուհու նախատանքին՝ Բրիտանիայի ափերը չպաշտպանելու համար։

Չնայած այս ամենին, կապերությունը շարունակվում է նաև պատերազմի վերջին տարիներին՝ Իսպանական նավատորմի հզորացման պայմաններում։ Ջորջ Քլիֆորդի արշավախումբը 1598 թվականին Կարիբյան ծովում կարողանում է նվաճել Սան Խուանը (անգլիացիների վերջին արշավանքն այստեղ իրականացվել էր նավապետ Դրեյքի ղեկավարությամբ և մատնվել էր ձախողման)։ Քրիստոֆեր Նյուպորտի գլխավորությամբ անգլիացի կապերները 1603-ին պաշարում են Պուերտո Կաբայոսը[63]։

Մի շարք նավաստիներ, որոնք ժամանակին մանևրում էին որպես ծովահեններ, հանդես գալով Անգլիայի դրոշի ներքո սկսում են էական սպառնալիք հանդիսանալ Իսպանիայի համար[64]։ Ընդհանուր հաշվով, կապերները միևնույն ծովահեններն էին, որոնք պարզապես հանդես էին գալիս թագավորական երաշխավորության ներքո[65]։ «Թագ»-ի հովանավորչության տակ հանդես եկող նավերի չափազանց մեծ քանակությունը ծովում արգելք էր իսպանական առևտրանավերի գործունեության համար։ Սա է պատճառը, որ իսպանացի և պորտուգալացի մի շարք առևտրականներ սկսում են ծով դուրս գալ անգլիական կամ հոլանդական նավերով։ Այնուամենայնիվ, նույնիսկ պատերազմական գործողությունների ամենագրգռված փուլում «Արծաթյա նավատորմ»-ն անխոչընդոտ իրականացրել է իր նավարկությունը։

Հակամարտության վերջնամաս և ավարտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդական հեղափոխությունը պատերազմի վերջնամասում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1597 թվականին Իսպանական երկրորդ արմադայի ձախողումը, ապա՝ Ֆրանսիայում կաթոլիկների դիրքերի թուլացումը բոլոր առումներով առավելություն է տալիս անգլո-հոլանդական պատերազմող ճամբարին։ Այդ առավելությունն էլ ավելի ամրապնդվում Տյուրնհաուտի ճակատամարտում իսպանական բանակի պարտությունից և նահանջից հետո։ Բացի այդ, ապստամբական բանակին վերջապես հաջողվում է գրավել Ռայնբերգը և Գրունլոն։ Այս ամենին հաջորդում են մինչև տարեվերջ տևած պաշարողական գործողությունները Բրեդևորտում, Էնշխեյդեում, Օտմարսյումում, Օլդենզալում և Լինգենում։ Սա արդեն նշանակում էր, որ ապստամբների կողմից նախքան հեղափոխությունը թիրախավորված տարածքը պայքարի արդյունքում դուրս էր եկել Իսպանիայի վերահսկողության գոտուց․ այսպիսով, Միացյալ նահանգների հանրապետության տարածքը ձգվում էր Հռենոս գետի երկայնքով[66]։

Իսպանական Նիդերլանդներում կռվող զինվորական և ռազմավարչական ղեկավարները։ Ձախից՝ Իսպանիայի կայսերական բանակի զորահրամանատար Ֆրանսիսկո Ուրտադո դե Մենդոսան, աջից՝ Նիդերլանդների իսպանական գավառների կառավարիչ Ալբրեխտ Ավստրիացին։

Անցնելով հակագրոհի՝ իսպանացիները վերադարձնում են Ռայնբերգն ու Մոյերսը։ Իսպանական ուժերի այդ արշավանքը պատմությանը հայտնի է 1598-1599 թվականների «Իսպանական ձմեռ» անվանումով[67]։ Հաջորդիվ Ֆրանսիսկո Ուրտադո դե Մենդոսայի բանակը փորձում է գրավել Բոմելերվարդը, սակայն մատնվում է անհաջողության՝ ստիպված լինելով թշնամուն զիջել նաև անպաշտպան թողնված Զալտբոմել բնակավայրը։ Անհաջողության մատնված Մենդոսան այլ ելք չունենալով նահանջում է, ինչն էլ տարերայնորեն բարոյալքում է իսպանական բանակը։ Փորձելով օգտվել իսպանացիների հուսահատությունից, Յոհան վան Օլդենբարնևալտը վերջնականապես որոշում է, որ հասունացել է այն պահը, որպեսզի հետագա պատերազմը ընթանա կաթոլիկ Ֆլանդրիայում։ Հընթացս հաշտվում և միմյանց վերստին զորակցություն են հայտնում մարտադաշտում գժտված Օլդենբարնևալտն ու Մորից Օրանացին։ Որպես Ֆլանդրիա ներխուժելու հենակետ հոլանդացիներն օգտագործում են Օստենդը՝ առաջնային նպատակ ունենալով օկուպացնել Լա Մանշի ափին փռված և ստրատեգիական խիստ կարևոր նշանակություն ունեցող Դյունկերկ նավահանգստային քաղաքը։ Այսպիսով, ապստամբական ուժերը շարժվում են դեպի Դյունկերկ և ճանապարհին բախվում Իսպանական կայսրության տերսիոյին։ 1600 թվականին տեղի ունեցած Նիվպորտի ճակատամարտում անգլո-շոտլանդական բանակի գործուն աջակցությամբ նիդերլանդական կողմը տոնում է ռազմավարական հաղթանակ[68]։

Դյունկերկի ուղղությամբ, սակայն, հոլանդացիներն այդպես էլ նոր արշավանք չեն կազմակերպում, քանի որ զորքում առկա հակասությունների և վիճաբանությունների պայմաններում հարավում նոր տարածքների մասին մտածելը կնշանակեր զոհաբերել արդեն իսկ ունեցածը։ Փորձելով խարխլել հոլանդական զորքերի դիրքավորումը տարածաշրջանում, Ֆիլիպ II-ի ուժերն անսպասելիորեն սկսում են պաշարել Օստենդենը[69]։ Միևնույն ժամանակ Մորիցի գլխավորած բանակաթևը վերանվաճում է Ռեյնբերգն ու Մոյերսը, ապա՝ զորքերն ուղղում դեպի Հերտոգենբոսում։ Հերտոգենբոսումի ուղղությամբ գրոհը տապալվում է, իսկ Մորիցի բանակը մեծ կորուստներով մազապուրծ է լինում մարտադաշտից։ Քննարկվող ժամանակամիջոցում անգլո-հոլանդա-իսպանական ռազմական հակամարտության արյունալի թատերաբեմի էր վերածվել Օստենդենը, որը դժվարությամբ դիմադրում էր իսպանական պաշարմանը։ Ալբրեխտ VII-ի ղեկավարած իսպանական բանակը մեծաքանակ կորուստների գնով (60-70 հազար զոհված, գերեվարված և անհետ կորած) Օստենդենի ճակատամարտում կարողանում է հասնել առավելության։ Սա Իսպանական կայսրության համար պյուռոսյան հաղթանակ էր[70][71]։

Կրոնական հակամարտությունը Ֆրանսիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի թագավորության հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Բրետան երկրամասը 1590-1600-ական թվականներին դառնում է անգլո-իսպանական պատերազմի նոր թատերաբեմ։ Պատճառն այն էր, որ իսպանական զորքերի առկայությունն էական սպառնալիք էր պաշտոնական Լոնդոնի համար, քանի որ հակառակորդի այդչափ մոտ գտնվելը կարող էր ներխուժման վտանգ առաջացնել բուն թագավորական հողերի համար։ Ֆիլիպ II-ի նպատակը, ինքնին, Ֆրանսիական կաթոլիկ լիգային օժդանդակելն էր, որը նշյալ աշխարհագրական շրջանից գրեթե իսպառ վտարել էր անգլիական և հուգենոտական ուժերը։ Կրոնական պատերազմների ժամանակ հուգենոտների ղեկավար Հենրի IV-ը 1593 թվականին ընդունում է կաթոլիկություն[72] և քաղաքամայր-ոստան Փարիզում թագադրվում որպես Ֆրանսիայի արքա[72]։ Խորհրդանշական էր այն հանգամանքը, որ վերջինս որպես հուգենոտների առաջնորդ 1590-ին կատարել էր իր Փարիզի նվաճելու անհաջող փորձ[73]։

Ֆրանսիայի Բուրբոն թագավոր Հենրի IV-ը և Իսպանական կայսրության միապետ Ֆիլիպ II Հաբսբուրգը ստորագրում են Վերվենի հաշտության պայմանագիրը (1598 թվական)՝ վերջ դնելով ռազմական հակամարտությանը։

1594 թվականին անգլո-ֆրանսիական միացյալ զորքերը կարողանում են իսպանացիներից նվաճել Բրեստ նավահանգիստը, որը Անգլիական նեղուցը հատելու և Բրիտանիա արշավելու համար կարող էր հանդիսանալ կարևոր մեկնարկակետ։ Արտաքին ուժերի ազդեցությամբ Ֆրանսիայի քաղաքացիական պատերազմն ավելի է բորբոքվում։ 1596 թվականին Ֆրանսիան, Անգլիան և Հոլանդական միացյալ նահանգների հանրապետությունը ստորագրում են համագործակցության վերաբերյալ պայմանագիր, որով ստեղծվում էր վերջիններիս «Եռյակ դաշինք»-ն ընդդեմ Իսպանական կայսրության և կաթոլիկների «Սրբազան լիգա»-ի[74]։ Դաշնագրի ստորագրումից և իսպանացիների կողմից Կալե նավահանգստի նվաճումից անմիջապես հետո Եղիսաբեթ Թյուդորը 2000-անոց նոր բանակ է ուղարկում Ֆրանսիա։ 1597 թվականի սեպտեմբերին անգլո-ֆրանսիական զորքերը վերանվաճում են Պիկարդիայի գլխավոր քաղաքը՝ Ամյենը[75]։ Խաղաղության օրակարգով առաջին բանակցություններն Անգլիայի և Իսպանիայի միջև սկսել էին դեռևս Ամյենի առճակատումներից առաջ։ Շուտով Կաթոլիկ լիգան սկսում է կորցնել իր ժողովրդականությունը Ֆրանսիայի թագավորությունում, իսկ Ֆրանսիայի, Անգլիայի և Հոլանդական հանրապետության դեմ երկարատև պատերազմներից սնանկացած Իսպանիան արդեն ի վիճակի չէր ֆինանսավորելու այդ միավորմանը։

Այսպիսով, անկողնային հիվանդ Ֆիլիպ II Հաբսբուրգը որոշում է կայացնում դադարեցնել Ֆրանսիայի կաթոլիկներին տրամադրվող ֆինանսավորումը և ճանաչել Հենրի IV-ի իշխանության օրինականությունը։ Առանց իսպանական աջակցության՝ Կաթոլիկ լիգան որոշ ժամանակ անց կապիտուլյացվում է։ 1598 թվականի մայիսին երկու թագավորները ստորագրում են Վերվենի հաշտության պայմանագիրը՝ վերջ տալով Ֆրանսիայի երկարատև կրոնական պատերազմներին, ինչպես նաև թագավորության ներքին գործերին Իսպանիայի միջամտությանը[76]։

Ապստամբություն Իռլանդիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1594 թվականին Իռլանդիայում սկսվում է Իննամյա պատերազմն[77] այն բանից հետո, երբ Օլսթերի լորդեր Աոդ Մոր մակ Օ'Նեյլը և Աոդ Ռուադ Օ'Դոննելն ապստամբություն են բարձրացնում անգլիական տիրապետության դեմ։ Իռլանդացի ապստամբները վայելում էին Իսպանիայի լիակատար աջակցությունը։ Սա իսպանացիների պատասխան քայլն էր Անգլիայի՝ Նիդերլանդներում սկսված ապստամբությանը միջամտելուն։ 1595 թվականին իռլանդացի ապստամբները մեկը մյուսի ետևից հաղթանակներ են տանում անգլիացիների նկատմամբ։ Այդ տարում նշված հաղթանակներից ամենանշանավորներն էին Քլոնթիբրեթի և Յելոու Ֆորդի ճակատամարտերը։ Մինչև Եղիսաբեթի համալրված զորքերն ապստամբների գործողությունները ճնշելու նպատակով մտնում են Բելֆաստ, իսպանական երկու նոր արմադաներ սկսում են մոտենալ Բրիտանիայի ափերին։ Իսպանական երկրորդ արմադան Անգլիա է արշավում 1596 թվականին, իսկ երրորդ արմադան՝ 1597-ին։ Այնուամենայնիվ, իսպանական նավատորմերը որևէ հաջողություն չեն ունենում, քանի որ ոչ բարենպաստ եղանակով պայմանավորված ստիպված են լինում ետ վերադառնալ հայրենիք։ 1598 թվականին քաղցկեղից մահանում է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II Հաբսբուրգը[78] և գահն անցնում է վերջինիս իրավահաջորդին՝ Ֆիլիպ III-ին։ Ներքին և արտաքին քաղաքական անճարակության պայմաններում գահը ժառանգած Ֆիլիպը հոր գործը շարունակում է ավելի քիչ վճռականությամբ։

1601 թվականի ավարտին Իսպանական կայսրության վերջին արմադան ուղարկվում է հյուսիս։ Նույն տարում արշավախումբը մոտենում է Բրիտանական կղզիների ափերին և վայրէջք կատարում հարավային Իռլանդիայում՝ ապստամբական ուժերին զորակցելու նպատակամղմամբ։ Նախքան իսպանացիների 3000-անոց զորաբանակը կմոտենար Քինսեյլ քաղաքին, անգլիական ուժերը պաշարում են այն։ Շուտով, սակայն, իռլանդացի ապստամբները կարողանում են կոտրել անգլիական պաշարումը, մինչդեռ դաշնակիցների հետ քիչ հաղորդակցության արդյունքում Քինսեյլի ճակատամարտն ավարտվում է Անգլիայի վճռական հաղթանակով[79]։ 1602 թվականի հունիսի 18-ին Եղիսաբեթի բանակը նվաճում է իռլանդացի ապստամբների վերջին հենակետը՝ Դանբոյ ամրոցը[80]։

Քինսեյլի ճակատամարտից հետո իսպանացիները ընդունում են անձնատուր լինելու պայմանները և վերադառնում հայրենիք, իսկ իռլանդացի ապստամբները Եղիսաբեթի մահվանից անմիջապես հետո (1603 թվական) վայր են դնում զենքերը։

1603 թվականի մարտի 24-ին Լոնդոնում թագադրվում է Անգլիայի նոր բողոքական արքան՝ Շոտլանդիայի կաթոլիկ թագուհի Մարի Ստյուարտի (վերջինս գլխատման միջոցով մահապատժի էր ենթարկվել Եղիսաբեթի կողմից և այդ հանգամանքը պատերազմի սանձազերծման հարմար առիթ էր հանդիսացել Իսպանիայի համար) որդին և իրավահաջորդը՝ Հակոբ I-ը։ Հակոբն իրեն համարում էր «Եվրոպայի խաղաղարար»-ը․ վերջինիս արտաքին քաղաքականության վերջնական նպատակը (նրա հայացքներն արտացոլված են «Ազատ միապետությունների ճշմարիտ օրենքը» տրակտատում) քրիստոնեական Եվրոպայի վերամիավորումն էր[81]։ Այդ նպատակի իրագործման ճանապարհին Հակոբ I-ը գահին բազմելուն պես խաղաղության բանակցություններ է սկսում Իսպանիայի նոր արքայի՝ Ֆիլիպ III Հաբսբուրգի հետ։

Պատերազմի ավարտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոլանդական նավը խոցում է Իսպանական կայսրության գալիլիները Նեղ ծովերի ճակատամարտում` 1602 թվականի հոկտեմբերին։

Ֆրանսիայի կրոնական պատերազմների ավարտից հետո Ֆիլիպ III-ը ևս սկսում է խաղաղության եզրեր որոնել Անգլիայի թագավորության հետ։ Երկարատև պատերազմը շատ թանկ էր արժեցել Իսպանիայի համար։ Պատերազմող մյուս կողմերը՝ Անգլիան և Հոլանդիայի հանրապետությունը ևս զգում էին խաղաղության կենսական անհրաժեշտությունը[82]։ Կողմերի միջև առաջին բանակցությունները սկսվում են Բոլոնիայում՝ 1600 թվականին, սակայն անգլիացիները և հոլանդացիները կտրականապես մերժում են իսպանացիների ներկայացրած խաղաղության պայմանները։ Ֆիլիպը ցանկանում էր պահպանել Իսպանական կայսրության հեգեմոնիան, մինչդեռ Նիդերլանդների իսպանական գավառների կառավարիչ Ալբրեխտ VII Ավստիացին և իր կինը՝ ինֆանտա Իզաբելլա Կլարա Եվգենիան (որև միևնույն ժամանակ նաև Ֆիլիպ II-ի քույրն էր), խաղաղություն և բարեկամական հարաբերությունների կողմնակիցներ էին[83]։ Այսպիսով, ստեղծված հակասությունների պայմաններում կողմերի միջև բանակցային առաջին գործընթացը տապալվում է՝ տալով զրոյական արդյունք։

Իռլանդիայում լիակատար հաղթանակի հասած անգլիացիները Ռիչարդ Լևենսոնի գլխավորությամբ շարժվում են դեպի Պիրենեյներ և առաջին անգամ շրջափակում Իսպանիան։ Լքելով Պորտուգալիայի ափերը՝ վերջիններս նավարկում են դեպի Սեզիմբրոյի ծոց, որտեղ էլ կենտրոնացած էր Ֆեդերիկո Սպինոլայի և Ալվարո դե Բասոնի հրամանատարության ներքո գտնվող իսպանական նավատորմը[84]։ Սպինոլան արդեն իսկ կենտրոնացրել էր իր զորքերը Ֆլանդրիայի Սլաուս քաղաքում՝ առաջին իսկ հարմար առիթի դեպքում Անգլիա ներխուժելու համար։ Սեզիմբրայի ծոցում տեղի ունեցած մարտում Բասոնի և Սպինոլայի նավատորմերը հիմնահատակ կազմաքանդվում են․ մարտն ավարտվում է Ռիչարդ Լևենսոնի և Ուիլյամ Մոնսոնի ղեկավարած ռազմածովային ուժերի հաղթանակով։ Անգլո-իսպանական պատերազմի վերջին ռազմական դրվագը տեղի է ունենում Պա դե Կալե նեղուցում՝ Անգլիայի ցամաքային սահմանից ընդամենը մի քանի ծովային մղոն հեռավորության վրա։ Առճակատումը հայտնի է դառնում Նեղ ծովերի ճակատամարտ անվանումով, որն ավարտվում է անգլիական և հոլանդական ծովային ջոկատների հաղթանակով։ Այս պարտությունն իսպանացիներին վերջնականապես ստիպում է դադարեցնել ռազմական գործողություններն Անգլիայի դեմ[85]։

Պատերազմի հետևանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլո-իսպանական խաղաղության բանակցությունները սկսվում են 1604 թվականին և ամրագրվում Լոնդոնի հաշտության պայմանագրով։ Պայմանագիրը վերականգնում էր նախապատերազմական ստատուս-քվոն (status quo ante bellum) և, որպես այդպիսին, բարենպաստ էր և՛ Իսպանիայի, և՛ Անգլիայի համար[86]։

Լոնդոնի հաշտության պայմանագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոնդոնի պայմանագիրը ստորագրած արքաները
Հակոբ I Ստյուարտ
(կառավարել է 1603-1625 թվականներին)
Ֆիլիպ III Հաբսբուրգ
(կառավարել է 1598-1621 թվականներին)

Պայմանագրով Իսպանական կայսրությունն ապահովում էր իր դիրքերը որպես եվրոպական գաղութատեր գերտերություն և ռեգիոնալ ուժ[87][88]։ Իսպանական նավագնացության համակարգի արդիականացումը վերջիններիս թույլ է տալիս շարունակել «Արծաթյա նավատորմ»-ի երթուղին և պահպանել Նոր աշխարհի գաղութները։ Լոնդոնում ձեռք բերվում պայմանավորվածության համաձայն Անգլիայի թագավորությունը պարտավորվում էր նաև դադարեցնել իր աջակցությունը Միացյալ նահանգների հանրապետությանը[89]։ Այսպիսով, պատերազմի ավարտից հետո Իսպանիան հնարավորություն կունանար իր ողջ զորքերը կենտրոնացնել Նիդերլանդներում՝ ընդդեմ ապստամբների։ Այնուամենայնիվ, պայմանագրով անգլիացիները չէին պարտավորվում լիովին զենքերը վայր դնել, քանի որ պատերազմի ժամանակ Հոլանդիայում վերջիններս ձեռք էին բերել մի շարք քաղաքներ[90]։

Անգլիայի թագավորության (ձախից) և Իսպանական կայսրության (աջից) բանագնացները Լոնդոնի պայմանագրի կնքման նախօրյակին Սոմերսեթ հաուսում։

Անգլիայի համար քննարկվող պայմանագիրն ամրագրում էր Ռեֆորմացիայի շարժման փաստական նվաճումները․ Անգլիայում կաթոլիկության վերականգնման Իսպանիայի և Պապական մարզի փորձերը վերջնականապես ձախողվում են։ Քինսեյլի ճակատամարտից հետո մեկ այլ պայմանագիր էլ կնքվել էր Հակոբ I-ի և իռլանդացի ապստամբների միջև։ 1604 թվականին Իսպանական կայսրությունը խոստանում է այլևս չսատարել Իռլանդիայի անջատողականներին։ Այնուամենայնիվ, անգլիական հասարակության մի մասը կարծում էր, որ խաղաղության պայմանագիրը խիստ անհեռանկարային էր իրենց երկրի համար, իսկ շատերն էլ այն համարում էին «նվաստացուցիչ խաղաղություն»[91][92][93]։ Վերջիններս պնդում էին, որ այս պայմանագրով պաշտոնական Լոնդոնը թողնում է իր երբեմնի դաշնակցին՝ Հոլանդիային, որպեսզի բարելավի հարաբերություններն Իսպանիայի հետ[94]։

Ի տարբերություն անգլիացիների, իսպանացիները պայմանագրի կնքումը տոնում են մեծ խանդավառությամբ[95]։ Կայսերական մայրաքաղաք Վալյադոլիդում[96][97], որտեղ 1605 թվականի հունիսին Չարլզ Հովարդի գլխավորած պատվիրակության ներկայությամբ վավերացվել էր պամանագիրը[98], անցկացվում են բազում տոնակատարություններ։ Որոշ կաթոլիկ հոգևորականներ, այնուամենայնիվ, կասկածի տակ էին առնում Ֆիլիպ III-ի ազնվությունն արտաքին հարաբերություններում՝ վերջինիս պայմանավորվածությունը համարելով հերետիկոսություն[99]։ Պայմանագրի դրույթները երկու երկրների առևտրականներին և ռազմանավերին թույլ էր տալիս փոխադարձաբար օգտագործել անգլիական և իսպանական նավահանգիստները, Անգլիան վերսկսում էր առևտուրն Իսպանական Նիդերլանդների և Իսպանական թերակղզու հետ։ Իսպանական ռազմանավերին և զինվորականներին թույլ էր տրվում օգտագործել անգլիական նավահանգիստները որպես ռազմածովային բազա՝ հոլանդական առևտրանավերի բեռնափոխադրումները խափանելու և Հյուսիսային ծովում թիկունքային առավելություն ստանալու համար[100]։

Պատերազմի ավարտից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանագրի տրամաբանությունից ելնելով Անգլիան դադարում է հովանավորել կապերներին։ Այսպիսով, պատերազմի տարիներին կապերական արշավախմբերին ֆինանսավորած ներդրողներն իրենց հսկայական շահույթները կարողանում են ներդնել նոր ձեռնարկություններին ֆինանսավորելու համար։ Լոնդոնյան ընկերությունը 1607 թվականին Վիրջինիայում կարողանում է հիմնել բնակավայր[101]։ 1600 թվականին Արևելահնդկական ընկերության հիմնադրումն Անգլիան (հետագայում՝ Բրիտանական կայսրությունը) դարձնում է աշխարհի գաղութային գերտերություններից մեկը[102]։ Ճավայի Բանտամ քաղաքում անգլիացիները հիմնում են արդյունաբերական ֆակտորիա՝ խարխլելով իսպանացիների և պորտուգալացիների մենաշնորհային դիրքերը տարածաշրջանում[103]։ Ի վերջո, միջազգային առևտրային շուկայում Անգլիայի հավակնոտ կեցվածքը հերթական անգամ դառնում է երկու երկրների՝ Անգլիայի և Իսպանական կայսրության շահերի բախման պատճառ։

Պայմանագրի կնքումից հետո Իսպանիան ակնկալում էր, որ Անգլիական արքունիքն այդուհանդերձ տոլերանտ կգտնվեր կաթոլիկների նկատմամբ, սակայն 1605 թվականին տեղի ունեցած դավադրությունը, որի զոհ է դառնում բողոքական արքա Հակոբ I-ը, հիմնահատակ կործանում է այդ ակնկալիքները։

Անգլիայի և Իսպանիայի միջև հարաբերական խաղաղությունը պահպանվում է մինչև 1625 թվականը[104]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hiram Morgan, "Teaching the Armada: An Introduction to the Anglo-Spanish War, 1585–1604", History Ireland, Vol. 14, No. 5 (September–October 2006), p. 43.
  2. Rowse, A. L (1955). The Expansion of Elizabethan England. palgrave macmillan. էջ 241. ISBN 978-1403908131.
  3. 3,0 3,1 «Protestantism in the Low Countries». Musée protestant. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  4. «Philip II | Biography, Accomplishments, & Facts». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  5. Kinney, Arthur F; Swain, David W; Hill, Eugene D.; Long, William A. (2000). Tudor England: An Encyclopedia. Routledge. էջ 132. ISBN 9781136745300.
  6. "Henry VIII's Act of Supremacy (1534)- original text" English History. David Ross and Britain Express
  7. «Wars of Religion | French history». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  8. TransFrenchWars, Shorthand-. «England and the French Wars of Religion». Shorthand (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  9. R. G. Grant (2017). 1001 Battles That Changed the Course of History. Book Sales. էջ 279.
  10. 10,0 10,1 Walton, Timothy R.: The Spanish Treasure Fleets. Pineapple Press Inc, 2002, page 74. 1561642614
  11. «António, prior of Crato | Portuguese prior». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  12. Davenport, Frances G. European Treaties Bearing on the History of the United States and Its Dependencies (անգլերեն). The Lawbook Exchange, Ltd. ISBN 978-1-58477-422-8.
  13. Bucholz, Robert, and Newton Key. Early Modern England 1485–1714: A Narrative History. Chicester: Wiley-Blackwell, 2009
  14. «Death from the shadows: the murder of William the Silent». HistoryExtra (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  15. Geyl, Pieter. (1932), The Revolt of the Netherlands, 1555–1609
  16. 16,0 16,1 Editors, History com. «Spanish Armada». HISTORY (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  17. «The Treaty of Nonsuch». History Learning Site (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
  18. Bormen, Tracey (1997). Sir Francis Vere in the Netherlands, 1589-1603: A Re-evaluation of His Career as Sergeant Major General of Elizabeth I's Troops. University of Hull. pp.157-58
  19. Bicheno, Hugh (2012). Elizabeth's Sea Dogs: How England's Mariners Became the Scourge of the Seas. Conway. ISBN 978-1844861743. p 180
  20. Karen Ordahl Kupperman, The Jamestown Project
  21. Konstam, Angus (2000). Elizabethan Sea Dogs 1560–1605 (Elite). Osprey. ISBN 978-1-84176-015-5. p.76-77
  22. Hammer, Paul E. J (2003). Elizabeth's Wars: War, Government and Society in Tudor England, 1544-1604. Palgrave Macmillan. ISBN 9781137173386. 2003 pp. 125–127
  23. Giménez Martín, Juan. Tercios de Flandes. Ediciones Falcata Ibérica. First edition 1999, Madrid. ISBN 84-930446-0-1
  24. 24,0 24,1 Motley, John Lothrop (1888). History of the United Netherlands: from the death of William the Silent to the twelve years' truce. New York: Harper & brothers
  25. 't Hart, Marjolein (2014). The Dutch Wars of Independence: Warfare and Commerce in the Netherlands 1570-1680. Abingdon: Routledge. ISBN 978-0-415-73422-6. p.21-22
  26. Stewart, Alan (2001). Philip Sidney: A Double Life. London: Pimlico. ISBN 9781448104567.
  27. Wilson, Derek (1981). Sweet Robin: A Biography of Robert Dudley Earl of Leicester 1533–1588. Hamish Hamilton. ISBN 978-0-241-10149-0. 1981 pp. 291–294
  28. Wilson, Derek (1981). Sweet Robin: A Biography of Robert Dudley Earl of Leicester 1533–1588. Hamish Hamilton. ISBN 978-0-241-10149-0. 1981 pp. 291–294
  29. «The life, voyages, and exploits of Admiral Sir Francis Drake, Knt. : With numerous original letters from him and the Lord High Admiral to the Queen and great officers of state ... : Barrow, John, 1808-1898 : Free Download, Borrow, and Streaming». Internet Archive (անգլերեն). p. 102. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
  30. «Drake and the Singeing of King of Spain's Beard». Historic UK (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
  31. Hanson, Neil (2011). The Confident Hope Of A Miracle: The True History Of The Spanish Armada. Random House. ISBN 9781446423226. pg 379
  32. Hanson, Neil. The Confident Hope Of A Miracle: The True History Of The Spanish Armada p. 563
  33. Richard Holmes 2001, p. 858: "The 1588 campaign was a major English propaganda victory, but in strategic terms, it was essentially indecisive."
  34. 34,0 34,1 The Spanish Armada. New York: Robert Appleton Company. 1913.
  35. 35,0 35,1 «The English Armada: the greatest naval disaster in English history | Reviews in History». reviews.history.ac.uk (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  36. 36,0 36,1 J. H. Elliott. La Europa dividida (1559–1598) (Editorial Critica, 2002). ISBN 978-84-8432-669-4 p.333
  37. «Vigo, Sir Francis and the Olive Tree». FEI (անգլերեն). 2008 թ․ փետրվարի 6. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  38. R. B. Wernham, 'Queen Elizabeth and the Portugal Expedition of 1589: Part II', English Historical Review, 66/259 (April 1951), pp. 204 - 14
  39. Editors, History com. «Spanish Armada defeated». HISTORY (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  40. Charles Maurice Davies (1851). The History of Holland and the Dutch nation: from the beginning of the tenth century to the end of the eighteenth. G. Willis. էջեր 225–28.
  41. Black, Jeremy (2002). European Warfare, 1494-1660 Warfare and history : Military History/European History Warfare. Routledge. ISBN 9780415275316.
  42. «House of Orange». thedutchgoldenage.nl. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  43. Knight, Charles Raleigh: Historical records of The Buffs, East Kent Regiment (3rd Foot) formerly designated the Holland Regiment and Prince George of Denmark's Regiment. Vol I. London, Gale & Polden, 1905, pp. 36-40
  44. Watson, Robert (1839). The History of the Reign of Philip the Second, King of Spain. Lyon Public Library: Tegg. էջեր 473–74.
  45. Markham, C. R (2007). The Fighting Veres: Lives Of Sir Francis Vere And Sir Horace Vere. Kessinger Publishing. ISBN 978-1432549053. pp 174-75
  46. Dunthorne, Hugh (2013). Britain and the Dutch Revolt 1560-1700. Cambridge University Press. ISBN 9780521837477.
  47. Hadfield, Andrew; Hammond, Paul, eds. (2014). Shakespeare And Renaissance Europe Arden Critical Companions. A&C Black. ISBN 9781408143681. p.49
  48. Tsai, Grace (2020 թ․ մայիսի 28). «The Galleon San Bartolomé Project: A Survey in Mundaka, Spain». Institute of Nautical Archaeology (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  49. 49,0 49,1 Earle, Peter, 1937- (2004). The last fight of the Revenge. London: Methuen. ISBN 0-413-77484-8. OCLC 59719769.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  50. Tennyson, Alfred, first Baron Tennyson (1809–1892). Oxford Dictionary of National Biography. Oxford University Press. 2017 թ․ նոյեմբերի 28.
  51. Andrews, Kenneth R (1964). Elizabethan Privateering: English Privateering During the Spanish War, 1585-1603. Cambridge University Press, First Edition. ISBN 978-0521040327. p 73
  52. Andrews, Kenneth R (1964). Elizabethan Privateering: English Privateering During the Spanish War, 1585-1603. Cambridge University Press, First Edition. ISBN 978-0521040327. p. 124-25
  53. Bicheno, Hugh (2012). Elizabeth's Sea Dogs: How England's Mariners Became the Scourge of the Seas. Conway. ISBN 978-1844861743. p. 320
  54. «Pirates, Privateers, Corsairs, Buccaneers: What's the Difference?». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  55. MacCaffrey, Wallace T. (1994). Elizabeth I: War and Politics, 1588–1603. Princeton, USA: Princeton University Press. ISBN 978-0-691-03651-9.
  56. John Lombardi, Venezuela, Oxford, England, 1982, p. 72.
  57. Andrews, Kenneth R (1964). Elizabethan Privateering: English Privateering During the Spanish War, 1585-1603. Cambridge University Press, First Edition. ISBN 978-0521040327. p.77
  58. Bicheno, Hugh (2012). Elizabeth's Sea Dogs: How England's Mariners Became the Scourge of the Seas. Conway. ISBN 978-1844861743. pp. 316-18
  59. Andrews, Kenneth R (1964). Elizabethan Privateering: English Privateering During the Spanish War, 1585-1603. Cambridge University Press, First Edition. ISBN 978-0521040327. pp 167
  60. «Sir Francis Drake». thepirateking.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
  61. David Starkey, Elizabeth (Channel 4, 1999), Episode 4, 'Gloriana'.
  62. Andrews, Kenneth R (1964). Elizabethan Privateering: English Privateering During the Spanish War, 1585-1603. Cambridge University Press, First Edition. ISBN 978-0521040327. p 30
  63. Bradley, Peter T (2010). British Maritime Enterprise in the New World: From the Late Fifteenth to the Mid-eighteenth Century. Edwin Mellen Press Ltd. ISBN 978-0773478664. p 131
  64. Chamorro, Germán Vázquez (2004). Mujeres piratas. Madrid: Algaba. ISBN 9788496107267.
  65. Andrews, Kenneth R (1964). Elizabethan Privateering: English Privateering During the Spanish War, 1585-1603. Cambridge University Press, First Edition. ISBN 978-0521040327. p. 226
  66. Motley, John Lothrop. History of the United Netherlands: from the Death of William the Silent to the Twelve Years' Truce--1609. Vol. 3. էջ 422.
  67. Hill, Alexandra (2018 թ․ մայիսի 15). Lost Books and Printing in London, 1557-1640: An Analysis of the Stationer's Company Register (անգլերեն). BRILL. ISBN 978-90-04-34920-9.
  68. Евгений Разин. «История военного искусства», т. 3 «XVI—XVII вв.» — СПБ: «Полигон», 1999. ISBN 5-89173-041-3
  69. Simoni, Anna E. C (2003). Ostend Story: Early Tales of the Great Siege and the Mediating Role of Henrick Van Haestens (III ed.). Hes & De Graaf Pub B V. ISBN 9789061941590.
  70. Edmundson, George (2013). History of Holland. Cambridge University Press. ISBN 9781107660892. p 102-03
  71. Watson & Thomson, Robert & William (1792). The History of the Reign of Philip III. King of Spain Authors. էջ 154.
  72. 72,0 72,1 «Henry IV». Biography (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  73. «Siege of Paris, 7 May-30 August 1590». www.historyofwar.org. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  74. Pieter Scheltema (1866): Inventory of the Amsterdam Archive, Parts 1-3 Stads-drukkerij
  75. Jones, J. A. P (1997). Europe, 1500-1600 Volume 2 - 1997 of Challenging history. Nelson Thornes. ISBN 9780174350644. pg 268
  76. Ireland, William Henry (1824). Memoirs of Henry the Great, and of the Court of France During His Reign: Vol 2. Harding, Triphook & Lepard. էջ 266.
  77. Tyrone's Rebellion: The Outbreak of the Nine Years War in Tudor Ireland. Hiram Morgan. Boydell Press (1993).
  78. Casas, Carolina (2015 թ․ սեպտեմբերի 13). «The Death of King Philip II of Spain». tudors & other histories (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  79. Nicholas Canny Making Ireland British, 1580–1650 (Oxford University Press, 2001) ISBN 0-19-820091-9.
  80. Joyce, Patrick Weston (1910). A Concise History of Ireland. New York: Longmans, Green, and Co – via LibraryIreland.com. section 485
  81. W. B. Patterson, King James VI and I and the Reunion of Christendom (New York: Cambridge University Press, 1998).
  82. MacCaffrey, Wallace T (1994). Elizabeth I: War and Politics, 1588-1603. Princeton Paperbacks Princeton University Press. ISBN 9780691036519. pp. 226-30
  83. McCoog, Thomas M (2012). The Society of Jesus in Ireland, Scotland, and England, 1589-1597: Building the Faith of Saint Peter Upon the King of Spain's Monarchy. Ashgate & Institutum Historicum Societatis Iesu. ISBN 978-1-4094-3772-7. pp. 222-23
  84. Duerloo, Luc (2012). Dynasty and Piety: Archduke Albert (1598-1621) and Habsburg Political Culture in an Age of Religious Wars. Ashgate Publishing, Ltd. ISBN 9781409443759. pp. 137-38
  85. Wernham, R.B. (1994). The Return of the Armadas: The Last Years of the Elizabethan Wars Against Spain 1595–1603. Oxford: Clarendon Press. ISBN 978-0-19-820443-5. pg  400-01
  86. Allen, Paul C (2000). Philip III and the Pax Hispanica, 1598-1621: The Failure of Grand Strategy. Yale University Press. ISBN 9780300076820. pp. 142-43
  87. The Pirates' Pact: The Secret Alliances Between History's Most Notorious Buccaneers and Colonial America. McGraw-Hill Professional, 2008, p29. 0-07-147476-5
  88. Channing, Edward: A history of the United States. Octagon Books, 1977, v. 1, p158. 0-374-91414-1
  89. Hammer, Paul E. J (2003). Elizabeth's Wars: War, Government and Society in Tudor England, 1544-1604. Palgrave Macmillan. էջեր 234–35. ISBN 9781137173386.
  90. Fritze, Ronald H; Robison, William B (1996). Historical Dictionary of Stuart England, 1603-1689. Greenwood Publishing Group. էջ 310. ISBN 9780313283918.
  91. Smout, T. C. (2005). Anglo-Scottish Relations from 1603 to 1900. էջ 17. ISBN 978-0197263303.
  92. Lothrop Motley, John (1867). History of the United Netherlands: From the Death of William the Silent to the Twelve Year's Truce--1609, Volume 4. էջ 223.
  93. Moseley, C. W. R. D. (2007). English Renaissance Drama: A Very Brief Introduction to Theatre and Theatres in Shakespeare's Time. Humanities. էջ 90. ISBN 978-1847601834.
  94. Smout, T. C. (2005). Anglo-Scottish Relations from 1603 to 1900. էջեր 17–18. ISBN 978-0197263303.
  95. Feros, Antonio (2002). El Duque de Lerma: realeza y privanza en la España de Felipe III (Spanish). Marcial Pons Historia. էջ 305. ISBN 978-8495379399.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  96. Otero Novas, José Manuel (2001). Fundamentalismos enmascarados (Spanish). Editorial Ariel. էջ 153. ISBN 978-8434412248.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  97. Herrero García, Miguel (1966). Biblioteca románica hispánica: Estudios y ensayos (Spanish). Gredos. էջ 474.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  98. Pericot Garcia, Luis (1970). La Casa de Austria (siglos XVI y XVII) por La Ullon Cisneros y E. Camps Cazeria (Spanish). Instituto Gallach de Librería y Ediciones. էջ 179.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  99. Ortiz, Antonio Domínguez (1971). The Golden Age of Spain, 1516-1659 Volume 1 of The History of Spain. Basic Books. էջ 87.
  100. Sanz Camañes, Porfirio (2002). Diplomacia hispano-inglesa en el siglo XVII: razón de estado y relaciones de poder durante la Guerra de los Treinta Años, 1618-1648 (Spanish). Universidad de Castilla-La Mancha. էջ 108. ISBN 978-8484271550.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  101. Encyclopedia Britannica. Vol. I. Encyclopedia Britannica Company. 1973. էջ 499.
  102. Hart, Jonathan (2008). Empires and Colonies Empires and Colonies. Polity. էջեր 68–69. ISBN 9780745626130.
  103. Chaudhuri, K. N (1965). The English East India Company: The Study of an Early Joint-stock Company 1600-1640. Taylor & Francis. էջ 3. ISBN 9780415190763.
  104. Richard., Cust (2007). Charles I : a political life. Harlow, England: Longman/Pearson. ISBN 9781405859035. OCLC 154888234.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]