Պլիմուտ (Անգլիա)
| Քաղաք | ||
|---|---|---|
| Պլիմուտ | ||
| անգլ.՝ Plymouth | ||
| 50°22′17″N 4°8′32″W / 50.37139°N 4.14222°W | ||
| Երկիր | ||
| Շրջան | Դեվոն | |
| Կոմսություն | Դեվոն | |
| Մակերես | 79.83 կմ² | |
| ԲԾՄ | 0 մետր | |
| Բնակչություն | 256384 մարդ (2011) | |
| Խտություն | 3211 մարդ/կմ² | |
| Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | |
| Հեռախոսային կոդ | 01752 | |
| Փոստային դասիչ | PL1-9 | |
| Պաշտոնական կայք | plymouth.gov.uk(անգլ.) | |
|
| ||
Պլիմուտ (անգլ.՝ Plymouth [ˈplɪməθ]), քաղաք Անգլիայում, Դևոն ծիսական կոմսության հարավարևմտյան մասում, ունի «սիթի» կարգավիճակ։ Կլիման[1] բնորոշ անգլիական է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի տարածքում առաջին բնակեցումները վերագրվում են Բրոնզե դարին։ Քաղաքի հիմնադրման տարեթիվը համարվում է 12-րդ դարը։ Քաղաքի անվանումը նշանակում է «Պլիմայի գետաբերան»՝ ելնելով նրա տեղադրությունից։
1998 թվականի ապրիլի 1-ին Պլիմուտը մտել է ոչ եպիսկոպոսական Դևոնի կոմսության կազմի մեջ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղեցնում է մոտավորապես 79 կմ2 տարածք Կորնուոլլ թերակղզու վրա, հարավից և արևմուտքից ողողվում է Լա-Մանշ նեղուցի ջրերով, հյուսիսից և արևելքից սահմանակցում է Դեվոնի կոմսությանը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 240 720 մարդ, 3 017 մարդ/կմ2 միջին խտությամբ։ Բնակչությունը՝ 256 384 մարդ, 3 211 մարդ/կմ2 միջին խտությամբ՝ 2011[2] թվականի տվյալներով։
| Էթնիկ խմբեր | Տոկոսային հարաբերություն, 2011 | Փոփոխություն 2001 թվականից հետո |
|---|---|---|
| Սպիտակամորթներ | 96.15% | -2% |
| Խառնուրդներ | 1.28% | +98% |
| Ասիացիներ | 1.52% | +157% |
| Սևամորթներ | 0.65% | +249% |
| Այլ էթնիկ խմբեր | 0.39% | +83% |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում կենտրոնացած են նավաշինական և ձկնամսի վերամշակման տնտեսական ճյուղերը։
Քաղաքականությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պլիմուտը կառավարվում է քաղաքական ժողովի միջոցով, որի կազմի մեջ են մտնում 57 պատգամավորներ, ընտրված 20 շրջանից։ Վերջին ընտրությունների արդյունքում 32 տեղ զբաղեցնում են կոնսերվանտները[3]։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պլիմուտում գործում է «Պլիմուտ Արգայլ»[4] պրոֆեսսիոնալ ֆուտբոլային ակումբը, որը ընդունում է «Հոում Պարկ» մարզադաշտում, որը կարող է տեղավորել 19 000 հանդիսական։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի տարածքում գտնվում է Պլիմուտի Մայր տաճարը, որը կառուցվել է 1858 թվականին և հանդիասնում է Վուստեր կաթոլիկական թեմի կենտրոնը։
Նշանավոր բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեմյուել Բելլամի (1689-1717 թվականներ)՝ ծովահենների ոսկեդարի ամենահայտնի ծովահեններից մեկը։ Ապրելով Պլիմուտում, նա ուսումնասիրել է ծովային գործը։
- Ռոբերտ Ֆոլկոն Սքոթ (1868-1912 թվականներ)՝ Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի կապիտան, երկու անտարկտիկական հեռարշավախմբերի ղեկավար։ 1912 թվականին Հարավային բևեռի հայտնագործողներից մեկը։
- Ալֆրեդ Ռիչարդս (1879-1953 թվականներ)՝ Վիկտորիայի խաչի անգլիական ասպետ։
- Թոմաս Դեյլի (ծնվել է 1994 թվականին)՝ բրիտանացի ջրացատկող, գործող աշխարհի չեմպիոնը այդ մարզաձևում։
- Մերի Ռիդ (1685-1721 թվականներ). ըստ որոշ տվյալների այս քաղաքում է ծնվել նշանավոր կին-ծովահենը։ Եղել է կապիտան Ջեկ Ռեկհեմի ճամբարից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Prysten House կառուցվել է 1498 թվականին և համարվում Պլիմուտի ամենահին տներից մեկը
- Պլիմուտի քարտեզը 1643 թվականին
- Ջոն Ֆոուլսթոնի պալատը, սյունը և գրադարանը Դեվոնպորտում
- 1792 թվականին հարսնացուները ողբում էին իրենց ամուսինների Բոտանի Բեյ ուղեվորվելու պատճառով
- Փոստի բեռնաթափումը 1926 թվականի մարտին
- Guildhall-ի Մեծ Դահլիճը
- Պլիմուտի կառավարական շենքը
- Plymouth Sound-ը
- Armada Way հայացք հյուսիսից
- Պլիմուտի համալսարանը
- HMNB Դեվոնպորտը
- Drake circus առևտրի տունը 2006 թվականին
- Ալբերտ և Թամարա Կամուրջը Քորնվոլից
- Pont Aven
- Պլիմուտի Մայր տաճարը
- New Palace թատրոնը
- Դեվոնպորտ Լիթ
- Պլիմուտի դատարանը
- Saltram տունը
- Ջոն Ֆոուլսթոնի պալատը, սյունը և գրադարանը Դեվոնպորտում 2008 թվականին
- Elliot Terrace, Plymouth Hoe
- Plymouth Sound-ը և ալեհատը
- Ազգային Արմանդայի հուշակոթողը
- Պատերազմի հուշակոթողը
- Տոնահանդիսություն Barbican-ում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլիմուտ (Անգլիա)» հոդվածին։ |
| ||||||||||
| ||||||||||||||||||||||

