Մերի Ռիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մերի Ռիդ
Դիմանկար
Ծնվել է1685[1]
ԾննդավայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն
Մահացել էապրիլի 28, 1721(1721-04-28)[1]
Մահվան վայրՃամայկա
ՔաղաքացիությունFlag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունծովահեն
Mary Read Վիքիպահեստում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մերի Ռիդ (այլ կիրառումներ)

Մերի Ռիդ (անգլ.՝ Mary Read, 1685[1], Լոնդոն, Անգլիայի թագավորություն - ապրիլի 28, 1721(1721-04-28)[1], Ճամայկա), անգլիացի ծովահեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործնականորեն կենսագրության միակ աղբյուրը համարվում է Չ. Ջոնսոնի «Ծովահենության ընդհանուր պատմություն» (1724), որի իրական հեղինակն է Դանիել Դեֆոն։

Փոքրուց Մերին ստիպված է եղել իրեն ներկայացնել որպես տղա։ Նրա մայրը, ով այրի էր, հագցնում էր ապևրինածին աղջկան վաղ մահացած որդու հագուստը, որպեսզի խուսափի հարուստ սկեսուրի կասկածանքներից։

Տասնհինգ տարեկանում նա մեկնում է ապրելու Ֆլանդրիա, որտեղ (նույն կերպ քողարկված տղամարդու կերպարով՝ Վիլլի անվան տակ) գրանցվում է հետևակ գունդ՝ կադետի պաշտոնով, և թեկուզ ամենուր ցուցադրում էր կատաղի վճռականություն մարտերում, այնուամենայնիվ նա չկարողացավ ծառայության մեջ հասնել առաջխաղացման։ Այդ ժամանակ նա հեռանում է հետևակից և գնում է ծառայելու հեծելազորում, որտեղ անցկացնում է մի քանի այնպիսի փայլուն ռազմական գործողություն, որ վաստակում է բոլոր սպաների հարգանքը։

Շուտով երիտասարդ Մերին անմնացորդ սիրահարվում է սպաներից մեկին, ով նրա զինակիցն էր։ Նրա ընտրյալը չէր կարողանում հասկանալ ուշադրության այդ տարօրինակ նշանները, և արդեն սկսում է կասկածել, որ իր «երիտասարդ ընկերը» նախընտրում է տղամարդկանց կանանց։ Բայց մի հրաշալի օր Մերին միջոց է գտնում ինչպես պատահական բացի իր գաղտնիքը։ Երբ զորագունդը անցավ ձմեռային բնակարանների, Մերին գնեց իրեն կանացի հագուստ, և նրանք բացահայտ ամուսնացան։ Հարսանիքից հետո նրանք վարձեցին տուն Բրեդի ամրոցի մոտակայքում (Նիդեռլանդներում) և կառուցեցին այնտեղ փոքրիկ պանդոկ «The Three Horseshoes» (Երեք պայտ)։

Մերիի ամուսինը հանկարծակի մահանում է, այդ ժամանակ նա կրկին զգեսափոխվում է տղամարդու հագուստով և վարձվում է հոլանդական նավում, որն ուղևվորվում էր դեպի Վեստ Ինդիա։

Նավը գրավված էր անգլիացի ծովահենների կողմից, ովքեր այն բաց թողեցին լողալ շարունակելու, երբ կողոպտեցին այն, բայց Մերի Ռիդին՝ նավի վրա «միակ անգլիացին», նրանք թողեցին ծովահենական առագաստանավին։ Նավի վրա նա ծանոթացավ Էնն Բոննիի հետ և սկսեց նրա հետ միասին ապրել նավապետ Ջեք Ռակհեմի հետ։ 1720 թվականին Ճամայկայի նահանգապետը բռնեց խմբին։ Մերին, ինչպես բոլորը, դատապարտվեց կախաղանի, բայց նրա դատավճիռը, ինչպես նաև Էննիինը, հետաձգվում էր հղիության պատճառով։

Մերին մահացավ բանտում։ Մահվան պատճառն անհայտ է, բայց կան երկու եզրակացություն, կա՛մ մահացել է ծննդաբերության ժամանակ, կա՛մ գաղտնի սպանել են։

Ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1961՝ իտալա-ֆրանսիական ֆիլմ «Մերի Ռիդի արկածները» / Le Avventure di Mary Read. գլխավոր դերում՝ Լիզա Գաստոնի։
  • 1995՝ հեռուստասերիալ «Ծովահեններ» / Pirates. Մերի Ռիդի դերում՝ Սառա Մեր–Թոմաս / Sara Mair-Thomas։[2]
  • 1998՝ ֆիլմ «Ծովահեններ» / Pirates. Մերի Ռիդի դերում՝ Ռեյչլ Ֆերջանի / Rachel Ferjani[3]
  • 2006՝ ֆիլմ «Իրական Կարիբյան ծովահեններ» / True Caribbean Pirates. Մերի Ռիդի դերում՝ Քիմբերլի Ադեր / Kimberly Adair.[4]
  • 20142017՝ սերիալ «Սև առագաստներ» / Black Sails. Մերի Ռիդի դերում՝ Կառա Ռոբերթս / Cara Roberts (4-րդ եթերաշրջան վերջին դրվագի եզրափակչում ներկայացվում է որպես էպիզոդիկ կերպար)[5]

Համակարգչային խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ներկա է «Tropico 2: Pirate Cove» խաղում։
  • Ներկա է «Assassin’s Creed IV: Black Flag» խաղում։
  • Ներկա է «Նավապետներ։ Օվկիանոսի լեգենդներ» խաղում։
  • Ներկա է «Fate/Grand Order» խաղում։
  • Ներկա է «Europa Universalis IV» խաղում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768. — Vol. 22.
  2. Pirates, http://www.imdb.com/title/tt0108896/, վերցված է 2020-01-09 
  3. Pirates, http://www.imdb.com/title/tt0316410/, վերցված է 2020-01-09 
  4. True Caribbean Pirates, http://www.imdb.com/title/tt0785065/, վերցված է 2020-01-09 
  5. Black Sails, http://www.imdb.com/title/tt2375692/, վերցված է 2020-01-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]