Ալբրեխտ VII Ավստիացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալբրեխտ VII Ավստիացի
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 15, 1559[1][2][3]
ԾննդավայրՎիներ-Նոյշտադտ, Ստորին Ավստրիա, Ավստրիա[4]
Մահացել էհուլիսի 13, 1621(1621-07-13)[1][5][6][…] (61 տարեկան)
Մահվան վայրԲրյուսել, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[7]
ԳերեզմանԲրյուսելի մայր տաճար
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիայի էրցհերցոգություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունռազմական գործիչ և կաթոլիկ քահանա
ԱմուսինԻզաբելլա Կլարա Եվգենիա[8]
Ծնողներհայր՝ Մաքսիմիլիան II, մայր՝ Մարիա Իսպանացի
Զբաղեցրած պաշտոններկարդինալ, archbishop of Toledo?, կաթոլիկ եպիսկոպոս, կաթոլիկ արքեպիսկոպոս, տիտղոսակիր արքեպիսկոպոս և Inquisidor-mor de Portugal?
Պարգևներ և
մրցանակներ
Սեն Սիրի Հատուկ ռազմական դպրոցի խթանման հովանավոր
ԵրեխաներAlexandra Anne of Habsburgo?[9], Philipp von Habsburg?[9] և Albrecht von Habsburg?[9]
Albert VII, Archduke of Austria Վիքիպահեստում

Ալբրեխտ VII Ավստրիացի (գերմ.՝ Albrecht VII. von Österreich) — Իսպանական Նիդերլանդների շտատհալտեր։ 1595-1598 թվականներին Նիդերլանդների իսպանական գավառների կառավարիչ։ 1599 թվականի ապրիլի 18-ին կնության է առել է Ֆիլիպ II-ի դուստր Իզաբելլա Կլարա Եվգենիային։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Մաքսիմիլիան II-ի հինգերորդ որդին, ում կայսրը 11 տարեկան հասակում ուղարկեց Ֆիլիպ II-ի մոտ, ով պետք է զբաղվեր նրա կարիերայով։

Կարդինալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբրեխտին այնտեղ սպասում էր եկեղեցականի կարիերան։ 1577 թվականին, 18 տարեկան հասակում, նա առաջադրվեց որպես կարդինալ։ Ֆիլիպ II-ը նպատակ ուներ նրան նշանակելու Տոլեդոյի արքեպիսկոպոս, բայց գործող արքեպիսկոպոս Գասպար դե Կիրոգան ավելի երկար մնաց գահին, քան սպասվում էր։ Այդ ընթացքում Ալբրեխտը զբաղեցրեց երկրորդական պաշտոններ[10]։

Պորտուգալիայի փոխարքա[խմբագրել | խմբագրել կոդը]

1583 թվականին, Պորտուգալիայի միացումից հետո, Ալբրեխտը դարձավ երկրի և մերձափյա տարածքների երկրորդ փոխարքա։ Նա նշանակվեց նաև Հռոմի պապի ներկայացուցիչը Պորտուգալիայում և երկրի գլխավոր ինկվիզիտոր։ Որպես փոխարքա մասնակցել է նաև Անպարտելի արմադայի նավարկությանը և 1589 թվականին տապալել անգլիացիների առաջխաղացումը Լիսաբոնում։

1593 թվականին Ֆիլիպ II-ի հրամանով հետ է կանչվել Մադրիդ՝ թագավորին պետական գործերում օգնելու համար։

Իսպանական Նիդերլանդների Շտատհալտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1595 թվականին, դուքս Էրնեստի մահից հետո, Ալբրեխտը մեկնեց Բրյուսել՝ մահացած եղբոր գործերն ընդունելու նպատակով։ 1596 թվականի փետրվարի 11-ին նա ժամանեց Բրյուսել։ Նա պետք է վերականգներ Իսպանիայի և հարավային երկրների ռազմական վիճակը։ Իսպանիային սպասվում էր դիմակայել Լեհաստանի, Անգլիայի և Ֆրանսիայի դաշինքին, որը 1590 թվականից սկսած անընդհատ հարվածներ էր հասցնում երկրին։

1600 թվականի հուլիսի 2-ին, Ալբրեխտը Հյուսիսային Նիդերլանդների շտատհալտեր Մորիս Օրանսկի հետ պայքարում պարտություն կրեց։

Ալբրեխտ VII հայտնի էր իր բարեգործություններով։ Նա հովանավորում էր Հոլանդական գեղարվեստի ոսկեդարի ներկայացուցիչներին, մասնավորապես՝ Պիտեր Պաուլ Ռուբենսին։ Նրա պալատում էր գտնվում նաև անգլիացի հայտնի կոմպոզիտոր Պիտեր Ֆիլիպսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]