Կաթոլիկությունն Իսպանիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսիդոր Սևիլյացի - 600 թվականից՝ Սևիլյա քաղաքի եպիսկոպոս։

Իսպանական կաթոլիկ եկեղեցին հանդիսանում է համաշխարհային կաթոլիկ եկեղեցու մաս։ Իսպանիայի բնակչության 69 %-ից[1] մինչև 94 %-ը[2] կաթոլիկ եկեղեցու հետևորդներ են։ Այն սերտորեն կապված է Իսպանիայի պատմության և մշակույթի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեությունը Իսպանիայում 1-ից 10-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1-ին դարում քրիստոնեական հավատքը Իսպանիայում գոյություն չի ունեցել։ Պողոս առաքյալն իր կոչում հռոմեացիներին ասել է, որ ինքը պետք է անցնի Իսպանիայի տարածքով (Հռոմ. 15.28)։ Պողոս առաքյալի գրառումներից հայտնի չէ՝ նա կարողացա՞վ արդյոք իրագործել իր պլանը, թե՞ ոչ։ Սակայն երրորդ դարի ոչ ստույգ տվյալները և վաղ քրիստոնեական շրջանի գրողները գրում էին Պողոս առաքյալի՝ Իսպանիա այցի մասին[3]։ Այդ մասին հիշատակել է Յոհան Զլատոուստը[4]։ Հիշատակություններում նշվում է նաև Հակոբոս առաքյալի՝ Իսպանիա այցի մասին։ Սակայն Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում նրա բնակվելու մասին նշվում է միայն 10-րդ դարում[5]։

Ըստ վաղքրիստոնեական նշանավոր աստվածաբաններ Հիրենեոս Լիոնացու և Տերտուղիանոսի՝ 2-րդ դարում Իսպանիայում կային քրիստոնյա համայնքներ։ Առաջին հայտնի փաստաթուղթը, գրված 254 թվականին Կիպրիանոս Կարթագենացու կողմից, ուղերձ էր իսպանական եկեղեցուն[3]։ 4-րդ դարի սկզբում Գրանադայում բացվեց Էլվիրյան տաճարը, որը կարելի է համարել իսպանական առաջին եկեղեցին։ Իսպանիայի եպիսկոպոս Օսի Կորդուպսկին նախագահել է Նիկիայի Ա տիեզերական ժողովում[փա՞ստ]։

Սանտիագո տաճար

Ժողովուրդների մեծ գաղթի դարաշրջանում Պիրենեյան թերակղզին գրավվեց Վեստգոթերի կողմից, որտեղ արդեն քրիստոնեությունն ընդունել էին ինչպես Արիոսականություն։

Վեստգոթերական Իսպանիայում քրիստոնեական եկեղեցին առանձնանում էր իր ինքնատիպությամբ։ Այստեղ անցկացվում էր հատուկ արևմտյան ծիասկարգեր, որոնք միանգամայն տարբերվում էին հռոմեական ծիսակարգերից։ Այս ծիսակարգը հաայտնի էր ինչպես մոսարաբյան (մոսարաբների անվամբ), որտեղ քրիստոնյաները, որոնք իրենց հավատը պահել էին մուսուլմանների տիրապետության ենթակայության տակ, որն էլ երբեմն կոչում էին իսպանական կամ վեստգոթական, շեշտելով, որ այն եղել է դեռ մինչ արաբական նվաճումների ժամանակ[6]։ Արևմտյան եկեղեցու համար կարևոր նշանակություն են ունեցել 18 Տոլեդյան տաճարները, որոնք ստեղծվել են 400-702 թվականների ընթացքում[3]։

VIII դարում արաբները նվաճեցին Պիրենեյան թերակղզին, որոնց իսպանացիները կոչվում էին մավրեր։ Իսպանիայի մեծ մասը շատ դարեր շարունակ գտնվել է մուսուլմանական ազդեցության տակ։ Իսպանացի քրիստոնյաների մի մասը ընդունել է իսլամ, մի մասը մոսարաբներ, իսկ շատերը ընդունելով արաբական մշակույթն ու կենսակերպը՝ պահեցին իրենց քրիստոնեական հավատքը։ Շատ քրիստոնյաներ մուսուլմանների կողմից հալածանքների էին ենթարկվում։

Ռեկոնկիստայից մինչև 20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևիլյան տաճար

Ռեկոնկիստա (վերանվաճում), պիրենեյան քրիստոնյաների` մուսուլմանների կողմից Պիրենեյան թերակղզում գրավված տարածքների վերանվաճումն էր։ Այն տևեց շուրջ 770 տարի։ X—XIII դարերում ազատագրվեցին շատ տարածքներ, բացվեց Եվրոպայի ամենամեծ ճանապարհներից մեկը՝ Հակոբոս առաքյալի ճանապարհը, որը տանում էր դեպի Սանտյագո դե Կոմպոստելա< քաղաք։ Ազատագրված տարածքներում կառուցվեցին բազմաթիվ մենաստաններ, ինչն էլ նպաստեց կաթոլիկ հավատքի տարածմանը այդ տարածաշրջանում[7]։

XIII դարում բնիկ Կաստիլիացի սուրբ Դոմինիկը հիմնեց քարոզիչների պատվիրան, որը հետագայում դարձավ Դոմինիկյան միաբանություն, որի հիմնական գաղափարը մուսուլմաններց քրիստոնյաներին ետ գնելն էր[8]։

Ռեկոնկիստան ավարտվեց 1492 թվականին, երբ Իսպանիան վերանվաճեց Գրանադան։

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի քաղաքացիական պատերազմը (1936-1939) դարձավ ողբերգական ժամանակաշրջան Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու համար։ Նույնիսկ նախքան քաղաքացիական պատերազմի սկսելը հանրապետական կառավարությունը և նրան սատարողները չէին թաքցնում բացասական վերաբերմունքը կաթոլիկության հանդեպ։ Կազմակերպվեցին եկեղեցիների հրկիզումներ, ինչպես զանգվածային հրդեհներ 1931 թվականի մայիսին։ 1936 թվականին Մադրիդում լուրեր տարածվեցին, որ վանակաները բաժանում են թունավոր կոնֆետներ պրոլետարների երեխաներին։ Այս անհիմն բամբասանքները հանգեցրին այն բանին, որ շատ վանականներ և քահանաներ սպանվեցին գազազած պրոլետարների կողմից[9]։ Սակայն, ատելությունը եկեղեցու հանդեպ, եղել է շատ ավելի խորը, և ավարտվել պահպանողական ուժերի քաղաքական պայքարով (1933-1936 թթ․)[10]։ Քաղաքացիական պատերազմի սկսելուց հետո, հանրապետականները սկսեցին անողոք հակակաթոլիկական ահաբեկչություն և իրենց հսկողության տակ վերցրեցին շատ տարածքներ։ Սպանվեց շուրջ 6832 քահանա[11]։ Այրվեցին հազարավոր եկեղեցիներ, ոչնչացրեցին կրոնական թեմաներով բազմաթիվ ինքնատիպ գործեր և եկեղեցական արժեքավոր իրեր։ Հանրապետականների հսկողության տակ գտնվող տարածներում արգելեցին քարոզներ տարածել։ Շատ քահանաներ և վարդապետեր դարձան նահատակներ[12]։

21-րդ դարի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոլեդո տաճար

20-րդ դարի վերջը և 21-րդ դարի սկիզբը նշանավորվեց Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու և մի երկու խոշոր կուսակցությունների հակամարտությամբ (Իսպանական սոցիալական աշխատավորների կուսակցություն)։ Սոցիալիստների իշխանության ժամանակ ընդունվեցին մի շարք օրինագծեր, որոնք կտրուկ քննադատության ենթարկվեցին կաթոլիկ համայնքների կողմից։ Դրանց թվում էին օրինականացված աբորտները, պարտադիր սեռական դաստիարակությունը դպրոցում, պետական վերհսկողության ընդլայնումը կրթության ոլորտում՝ հատկապես կաթոլիկ ուսումնական հաստատություններում[11]։ Եկեղեցականների շրջանում հատուկ դժգոհություն առաջացրեց հատկապես 2005 թվականին սոցիալիստների կողմից ընդունված միասեռականների ամուսնության օրինականացման օրենքը։ Այս օրենքի ընդունումը եկեղեցու կողմից սուր քննադատության ենթարկվեց, շատ եպիսկոպոսներ բացահայտ կոչ էին անում, որ մարդիկ մասնակցեն բողոքի ցույցերին[13]։ 2006 թվականին տնդունեղին օրենք, ըստ որի աշակերտները դպրոցում կարող են կամավոր ուսումնասիրել կաթոլիկություն[14]։ 2007 թվականից ի վեր կաթոլիկ եկեղեցին զրկվեց պետական սուբսիդավորումից, որը տարեկան կազմում էր 50 միլիոն եվրո, ինչ էլ ծանր հարված էր եկեղեցու համար, քանի որ, նրա տարեկան բյուջեն կազմում էր շուրջ 150 միլիոն եվրո։ Որպես փոխհատուցում, կառավարությունը թույլ տվեց քաղաքացիներին կամավոր նվազեցնել հարկերը ոչ թե 0,52 % - ով, այլ 0,7 % -ով[14]։

Ներկայիս վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավատացյալների թիվը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր աղբյուրներ տարբեր տվյալներ են ներկայացնում Իսպանիայում կաթոլիկների թվի վերաբերյալ[2]։ Ըստ վիճակագրական տվյալների՝ Իսպանիայում շուրջ 94 % -ը կաթոլիկներ են, այդ թվում մկրտվածներ, անկախ եկեղեցու պատկանելիությունից։ Ըստ խորհրդաժողովի, Իսպանիայի կաթոլիկ եպիսկոպոսներն իրենց համարում են կաթոլիկներ՝ ներառյալ 34.5 միլիոն իսպանացիներով, որը կազմում է բնակչության 73.1 % -ը[15]։ Ըստ 2014 թվականի ապրիլի հետազոտության կենտրոնի կողմից անցկացրած սոցիալական հարցումների, իսպանացիների 68,8 % -ն իրեն համարում է կաթոլիկ[16]։ Շատ իսպանացիների համար կաթոլիկությունը ազգային և մշակութային ինքնության կարևոր մի մաս է։ Նրանցից շատերը պնդում են, որ իրենք իրենց համարում են կաթոլիկ, նույնիսկ այն դեպքում, որ գրեթե երբեք չեն գնացել եկեղեցի և լիովին չեն կիսում կաթոլիկ եկեղեցու ուսմունքները։ Միևնույն հարցումների տվյալների համաձայն, ամեն կիրակի եկեղեցի է հաճախում բնակչության շուրջ 15 %-ը, ամսվա մեջ մի քանի անգամ 9,3 % -ը, իսկ տարվա մեջ մի քանի անգամ բնակչության 14,5 %-ը։ Իսպանացիներ 38,8 % -ը պարբերաբար հաճախում է եկեղեցի[17]

Կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայում գոյություն ունի 55 կաթոլիկ թեմ՝ միավորված 14 եպիսկոպոս կաֆեդրաներով[2]։

Իսպանիայում կաթոլիկ եկեղեցու կաֆեդրաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի արքեպիսկոպոս Բռաուլիո Ռոդրիգես Պլասա

Ըստ ներկայիս Իսպանաիայի եպիսկոպոսների կոնֆերանսի, երկրում կա 22․917 ծուխ, 18․043 թեմակալ քահանա, 60․927 կրոնական (49․312 միանձնուհիներին և 11․615 վանականներ, որոնք ներկայացնում են 113 արական և 299 իգական ժողովներ), 1278 ճեմարանականներ և 1184 ուսանողներ[18]։ 2010 թվականին Իսպանիայում կատարվել է 301․330 մկրտություն, 74․805 ամուսնություն, 254․315 երեխաներ ստացել են առաջին հաղորդություն[18]։

Իսպանաիայի եպիսկոպոսների կոնֆերանսը հիմնադրվել է 1966 թվականին։ 1986 թվականին Իսպանիայում ստեղծվեց եկեղեցական ռազմական օրդինարիատ, որը կերակրում է կաթոլիկ զինծառայողներին։ 2014 թվականի տվյալներով Իսպանիայում կա տասը կարդինալ, որոնցից չորսը իրավունք ունեն իրենց ձայնը տալու Կոնկլավում , որը հրավիրվում է Հռոմի պապի մահվանից 10 օր հետո, նոր պապ ընտրելու համար, փակ գաղտնի քվեարկությամբ[19]։

Իսպանիայի Կարդինալներ

  • Անտոնիո Կանիսարես Լյովերա (ձայնի իրավունքով)
  • Լյուիս Մարտինես Սիստաչ(ձայնի իրավունքով)
  • Անտոնիո Մարիա Ռոյկո Վառելա (ձայնի իրավունքով)
  • Սանտոս Աբրիլ-ի-Կաստելո
  • Ֆրանսիսկո Ալվարես Մարտինես
  • Կառլոս Ամիգո Վալյեխո
  • Խոսե Մանուել Էստեպա Լյաուիենս
  • Խուլիան Էրրանս Կասադո
  • Էդուարդո Մարտինես Սոմալո
  • Ֆերնանդո Սեբաստիան Ագիլար

Իսպանիայում 98 տաճար ունի մայր տաճարի կարգավիճակ, իսկ 112 -ը՝ փոքր բազիլիկների[2]։

Կարդինալների պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենեդիկտոս XVI- ը XXVI Երիտասարդության համաշխարհային օր, Մադրիդ

Երկրում գրանցված է ավելի քան 12․000 կաթոլիկ կազմակերպություն[3]։ XX դարում կաթոլիկ շարժումն արագ զարգացում ապրեց և ուխտագնացությունը պրակտիկ բնույթ կրեց։ Յուրաքանչյուր տարի, հազարավոր հավատացյալներ մասնակցում են ամենամյա Հակոբոս առաքյալի ուխտագնացությանը, դեպի Սանտյագո դե Կոմպոստելա, որոնց մեծ մասն իսպանացիներ են[20]։ Ուխտագնացության վայրեր են հանդիսանում նաև Մոնսերրատի աբբայությունը, Սարագոսայում Նուեստրա-Սինյորա-դել-Պիլարը։

Ժամանակակից ճարտարապետական գլուխգործոցների թվին է պատկանում Անտոնիո Գաուդիի Սուրբ ընտանիքի քավության բազիլիկա և մայր տաճարը, ավելի հայտնի որպես Սագրադա Ֆամիլիան։

Իսպանիայում կաթոլիկ եկեղեցին մեծ բարեգործական գործունեություն է ծավալում։ Ավելի քան 3000 հիվանդանոցներ գտնվում են եկեղեցու հավանու տակ[11]։ Իսպանիա բազմիցս այցելել են Հռոմի պապեր, հատկապես Հովհաննես Պողոս II-ը, որն այցելել է հինգ անգամ (1982, 1984, 1989, 1993 և 2003 թվականներին)։ Հռոմի Պապ եղել է Իսպանիայում երեք անգամ՝ 2006 , 2010 և 2011 թվականներին։ Նրա վերջին այցը 2011 թվականի օգոստոսին էր, Մադրիդում, նվիրված XXVI Երիտասարդության համաշխարհային օրվան[2]։

Իսպանիայում մեծ շուքով է նշվում Սուրբ Զատկի արարողությունը, դրան նախորդող շաբաթը՝ Ավագ շաբաթը։ Այդ օրերին զարդարում են շատ քաղաքներ, գունազարդում և ներկում զատկի ձվեր[21]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Centro de Investigaciones Sociológicas (April 2014). «Barómetro Abril 2014». p. 153
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Catholic Church in Spain
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Испания» //Католическая энциклопедия. Т.2. Изд. францисканцев. М.:2005. Ст. 539—555
  4. ↑ Левинская, И. А. Апостол Павел:биография // Деяния апостолов. Историко-филологический комментарий. Главы 9-28. — СПб.: Факультет филологии и искусств СПбГУ, 208. — С. 39-40. — 664 с. — ISBN 978-5-8465-0800-2.
  5. «Иаков Зеведеев» //Православная энциклопедия. Т. 20, С. 526—534
  6. Rito Hispano-Mozárabe. Prenotandos: Introducción histórica del rito
  7. ««Spain» //Catholic Encyclopedia, 1913». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
  8. «Мерседарии» //Католическая энциклопедия. Т.3. М.:2007. Ст. 330—332
  9. М. Гумененко. Гражданская война в Испании 1936—1939 / интернет-сайт «Литература и жизнь»
  10. ↑ Шубин А. В. Великая испанская революция. — М.:URSS, Книжный дом «Либроком», 2011. — С. 8-10, 31-36.
  11. 11,0 11,1 11,2 ↑ Перейти к: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 «Испания» //Католическая энциклопедия. Т.2. Изд. францисканцев. М.:2005. Ст. 539—555
  12. ↑ Беатифицировано свыше 500 мучеников времен гражданской войны в Испании
  13. Испания: Церковь призвала выйти на демонстрацию против однополых браков
  14. 14,0 14,1 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  15. «Datos generales de la Iglesia en España». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  16. Centro de Investigaciones Sociológicas (April 2014). «Barómetro Abril 2014». p. 153
  17. Centro de Investigaciones Sociológicas (April 2014). «Barómetro Abril 2014». p. 154
  18. 18,0 18,1 Datos generales de la Iglesia en España
  19. Catholic Church in Spain ↑ Перейти к: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11։
  20. The Camino de Santiago
  21. «Пасха в Испании». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Испания» //Католическая энциклопедия. Т.2. Изд. францисканцев. М.:2005. Ст. 539—555
  • Й. Лортц. История Церкви, рассмотренная в связи с историей идей: Перевод с нем./ Йозеф Лортц.- Москва: Христианская Россия, 1999/ 2000 гг.
  • Альтамира-и-Кревеа Р. История Испании, М., 1951.
  • Martín Hernández F. España cristiana. Madrid, 1982.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]