Դոմինիկյան միաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոմինիկյան միաբանություն
Cr.domenicana.JPG
Տեսակ religious order
Հապավում O.P.
Հիմնադրված 1214
Շտաբակայան Սանտա Սաբինա, Հռոմ, Իտալիա Իտալիա
Տարածաշրջան համաշխարհային
Գլխավոր մագիստրոս Բրունո Կադորե
Հիմնադիր Սուրբ Դոմինիկ
Կայք op.org/en

Դոմինիկյան միաբանություն (լատ.՝ Ordo fratrum praedicatorum, O.P.՝ Քարոզիչ եղբայրների միաբանություն), կաթոլիկ վանական միաբանություն՝ հիմնադրված իսպանացի վանական Սուրբ Դոմինիկի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1214 թվականին Թուլուզում Սուրբ Դոմինիկը հիմնադրում է առաջին դոմինիկյան համայնքը, որի կանոնադրությունը հաստատվում է երկու տարի անց՝ Հռոմի պապ Հոնորիոս III-ի կողմից։ Միաբանությունը կարճ ժամնակահատվածում լայն տարածում է գտնում Ֆրանսիայում, Իսպանիայում և Իտալիայում։ Դոմինիկյան վանականների գործունեության հիմնական ուղղությունը դառնում է աստվածաբանության խոր ուսումնասիրությունը՝ գրագետ քարոզիչներ պատրաստելու նպատակով։ Միաբանության հիմնական կենտրոնները դարձան Փարիզը և Բոլոնիան՝ Եվրոպայի երկու ամենամեծ համալսարանական քաղաքները։ Արդեն 1221 թվականին Դոմինիկյան միաբանությունը ուներ 70 վանք, իսկ 1256 թվականին վանականների թիվն անցնում էր 7000-ից։

Դոմինիկյան վանականները նաև հիմնադրեցին իրենց կրթական հաստատությունները (Բոլոնիա, Քյոլն, Օքսֆորդ և այլն), իրենց ձեռքն առան Փարիզի, Պադուայի, Պրահայի և ժամանակի այլ նշանավոր համալսարանների աստվածաբանության ֆակուլտետների ղեկավարությունը։

13-րդ դարից սկսած այս միաբանությունը ծավալեց լայն քարոզչական գործունեություն. հիմնադրվեցին բազմաթիվ նոր վանքեր այդ թվում նաև Պարսկաստանում, Չինաստանում և այլ վայրերում, իսկ 1318 թվականին նրանք կարողացան մոնղոլների իշխանության տակ գտնվող Պարսկաստանում կազմակերպել թեմ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականավոր ներկայացուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Johannes Schütz: Hüter der Wirklichkeit. Der Dominikanerorden in der mittelalterlichen Gesellschaft Skandinaviens, Vandenhoeck & Ruprecht, Göttingen 2014.
  • Todenhöfer, Achim: Apostolisches Ideal im sozialen Kontext. Zur Genese der europäischen Bettelordensarchitektur im 13. Jahrhundert. In: Marburger Jahrbuch für Kunstwissenschaft, Bd. 34 (2007), S. 43–75.
  • Gerfried A. Bramlage O.P., Die Heiligen und Seligen des Dominikanerordens, Warburg 1985.
  • William A. Hinnebusch OP: Kleine Geschichte des Dominikanerordens. aus dem Amerikanischen von Chr. Holzer OP und W. Locher, Dominikanische Quellen und Zeugnisse Bd. 4, St. Benno Verlag, Leipzig 2004, ISBN 3-7462-1688-5.
  • Wolfram Hoyer (Hg.): Jordan von Sachsen. Von den Anfängen des Predigerordens. Dominikanische Quellen und Zeugnisse Bd. 3. Leipzig 2002, ISBN 3-7462-1574-9.
  • Timothy Radcliffe: Gemeinschaft im Dialog. Ermutigung zum Ordensleben. Dominikanische Quellen und Zeugnisse Bd. 2. Leipzig 2001, ISBN 3-7462-1450-5.
  • Thomas Eggensperger, Ulrich Engel: Dominikanerinnen und Dominikaner: Geschichte und Spiritualität . Topos-Tb, Kevelaer 2010, ISBN 978-3-8367-0709-1.
  • Ulrich Engel (Hrsg.): Dominikanische Spiritualität. Dominikanische Quellen und Zeugnisse Bd. 1. Leipzig 2000 ISBN 3-7462-1358-4.
  • Ingo Ulpts: Die Bettelorden in Mecklenburg. Ein Beitrag zur Geschichte der Franziskaner, Klarissen, Dominikaner und Augustiner-Eremiten im Mittelalter. Saxonia Franciscana 6. Werl 1995, ISBN 3-87163-216-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]