Խաղաղություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հին հունական դիցաբանության Էյրեն խաղաղության աստվածն ու հարստության աստված Պլուտոսը

Խաղաղություն (խաղաղ ժամանակ), տարբեր սոցիալական կարգավիճակ ունեցող երկրների միջև գոյություն ունեցող հակասություններն անզեն լուծվող իրավիճակ: Ռ. Ջեքսոնի տվյալների համաձայն, 1945 թվականից աշխարհում եղել են ընդամենը 26 խաղաղ օրեր[1]:

Խաղաղության տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Գալտունգը (Johan Galtung), ով հիմնադրել է Խաղաղության ուսումնասիրման Օսլոյի ինստիտուտ (Peace Research Institute Oslo) միջազգային կառույցը, առաջ է քաշել այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են նեգատիվ խաղաղությունը և պոզիտիվ խաղաղությունը: Նեգատիվ խաղաղությունը բռնություն չկիրառելն է, իսկ պոզիտիվ խաղաղությունը այնպիսի կառույցների մշակումն է, որոնց միջոցով կոնֆլիկտները կամ հարթվում են սկզբնական փուլում, կամ ընդհանրապես չեն առաջանում[2][3]: Օլիվեր Ռիչմոնդը խաղաղությունը տարբերակել է հետևյալ կերպ՝

  • Պատերազմում հաղթողի խաղաղություն, սա խաղաղության ամենահին մոդելն է, խաղաղություն պատերազմից հետո: Հաղթողը օգտագործում է իր առավելությունը` պարտվողին ստիպելով խաղաղություն պահպանել և պահպանել ստատուս քվոն: Սահմանադրական խաղաղություն, սահմանված նորմեր, որոնք ստեղծում են ժողովրդավարական համակարգ, ազատ առևտրի կանոններ և խթանում կոսմոպոլիտիզմի ու մարդու իրավունքների գաղափարները:
  • Ինստիտուցիոնալ խաղաղություն, որը կապված է միջազգային կառույցների և կազմակերպությունների (օրինակ, ՄԱԿ) ստեղծման հետ, ինչպես նաև միջազգային հարաբերությունների համակարգում խաղաղության և կարգի պահպանության գործում պետությունների գործունեությունը:

Ենթադրվում է, որ խաղաղության այս տեսլականը ավելի առաջադեմ է, քանի որ միջազգային կառույցները թույլ են տալիս թույլ պետություններին՝ ազդել միջազգային իրավիճակի վրա: Քաղաքացիական խաղաղություն, առաջարկում է կազմակերպված քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների և հասարակական շարժումների ազատ (ոչ բռնի) պայքար: Ներկայումս, գիտական գրականության և հանրային քննարկումների մեջ գերակշռում է ազատական աշխարհի հայեցակարգը, որը կապված է ժողովրդավարության և ազատ շուկայի համադրությամբ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]