Մեծ Բրիտանիայի թագավորական ծովային հետևազոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ Բրիտանիայի թագավորական ծովային հետևազոր
Մեծ Բրիտանիայի թագավորական ծովային հետևազորի խորհրդանիշը
Ընդհանուր տեղեկություն
Տեսակծովային հետևակազոր
Զորքերի տեսակՌազմածովային նավատորմ
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա
ԵնթարկոումՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարություն
Մտնում էՄեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժեր
ԳործառույթՌազմերթ և ծովային դեսանտ
.
ՇրաբՎեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿարգախոսPer Mare Per Terram
լատին․՝ Ծովով, ցամաքով
Ստեղծվեցհոկտեմբերի 28, 1664
ՃակատամարտերSecond Anglo-Dutch War?, Առաջին համաշխարհային պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ և Ֆոլկլենդյան պատերազմ
Հրամանատարներ
Ներկա հրամանատարգեներալ-մայոր Հարրի Ռոբիսոն
անգլ.՝ Major General Garry Robison Royal Marines[1]

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ռազմածովային նավատորմի թագավորական ծովային հետևազոր (անգլ.՝ Royal Marines), Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ռազմածովային նավատորմի կազմավորում։

Մեծ Բրիտանիան աշխարհի առաջին երկրներից է, որտեղ պաշտոնապես հաստատվել է այնպիսի զորքի տեսակ, ինչպիսին է ծովային հետևազորը։ Դա տեղի է ունեցել 1664 թվականին, երբ թագավոր Չարլզ II Ստյուարտը հրամայեց կազմավորել «ծովային ծառայության զորագունդ»։

Նոր զորատեսակը հետագայում ստացել է «թեթև ծովային հետևազոր» («կարմիր ծովային հետևազոր») անվանումը։ Ավելի ուշ ձևավորվել է ևս մեկ տեսակ՝ ծովային հետևազորի հրետանի («կապույտ ծովային հետևազոր»)։

1923 թվականին այս երկու տեսակները միավորվել են և ստացել Բրիտանական թագավորական ծովային հետևազոր անվանումը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այնտեղից կազմավորում էին կոմանդոսի մասեր, որոնք գործում էին որպես հարվածային ջոկատ դեսանտի ափ իջեցման ժամանակ։ Ծովային հետևազորը ակտիվորեն մասնակցում էր Ֆոլկլենդյան պատերազմ (1982) և Իրաքյան պատերազմի (2003-2010) ժամանակ։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական ծովային հետևազորն իրենից ներկայացնում է մշտական պատրաստության գերշարժունակ ջրացամաքային ուժեր, որոնք ունակ են գործելու երկրագնդի ցանկացած կետում և ցանկացած կլիմայական գոտիներում։ Մեծ Բրիտանիայի թագավորական ծովային հետևազորը մտնում է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի կազմի մեջ։

Կազմակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

3-րդ դիվերսիոնա-դեսանտային բրիգադ (անգլ.՝ 3 Commando Brigade)

  • Ծովային հետևազորի 40-րդ դիվերսիոնա-դեսանտային գումարտակ - (անգլ.՝ 40 Commando Royal Marines)
  • Ծովային հետևազորի 42-րդ դիվերսիոնա-դեսանտային գումարտակ - (անգլ.՝ 42 Commando Royal Marines)
  • Ծովային հետևազորի 45-րդ դիվերսիոնա-դեսանտային գումարտակ - (անգլ.՝ 45 Commando Royal Marines)
  • Ծովային հետևազորի 43-րդ դիվերսիոնա-դեսանտային գումարտակ – Նավատորմի պաշտպանության խումբ - (անգլ.՝ 43 CDO FPGPRM — 43 Commando Fleet Protection Group Royal Marines)
  • Սթոուն հաուս թագավորական ծովային հետևազորի կայազոր - (անգլ.՝ Royal Marines Stonehouse)
  • Մեծ Բրիտանիայի դեսանտային ուժերի հրամանատարության աջակցության խումբ - (անգլ.՝ UK Landing Force Command Support Group)
  • Ծովային հետևազորի 539-րդ հարձակողական ջոկատ - (անգլ.՝ 539 Assault Squadron Royal Marines)
  • Նյութատեխնիկական ապահովման դիվերսիոնա-դեսանտային զորագունդ - (անգլ.՝ Commando Logistics Regiment)
  • Ամրակցված բանակային ստորաբաժանումներ.
    • Թագավորական հրետանու 29-րդ դիվերսիոնա-դեսանտային զորագունդ — (անգլ.՝ 29 Commando Regiment Royal Artillery)
    • Թագավորական ինժեներական զորքերի 59-րդ առանձին դիվերսիոնա-դեսանտային ջոկատ - (անգլ.՝ 59 Independent Commando Squadron Royal Engineers)
    • Թագավորական ինժեներական զորքերի 131-րդ առանձին դիվերսիոնա-դեսանտային ջոկատ - (անգլ.՝ 131 Independent Commando Squadron Royal Engineers)
  • Ուսումնական կենտրոն (անգլ.՝ Commando Training Centre)
  • Լեռնային պատրաստության հրահանգիչների ջոկատ (Mountain Leader Training Cadre), ծովային հետևազորի ուսումնական կենտրոն Լիմպստոնում, Դևոն կոմսություն[2]։

Ծովային հետևազորի այլ ստորաբաժանումներ.

  • Ծովային հետևազորի առաջին հարձակողական խումբ - (անգլ.՝ 1 Assault Group Royal Marines)

Ծովային հետևազորի նվագախմբային ծառայություն - (անգլ.՝ Royal Marines Band Service)

  • Ծովային հետևազորի երաժշտական դպրոց - (անգլ.՝ Royal Marines School of Music)

Ծովային հետևազորի պահեստազոր - (անգլ.՝ Royal Marines Reserves)

  • Լոնդոնի ծովային հետևազորի պահեստազոր - (անգլ.՝ RMR London)
    • CHATHAM
    • PORTSMOUTH
    • HENLEY
  • Շոտլանդիայի ծովային հետևազորի պահեստազոր - (անգլ.՝ RMR Scotland)
    • GREENOCK
    • DUNDEE
    • EDINBURGH
    • INVERNESS
  • Բրիստոլի ծովային հետևազորի պահեստազոր - (անգլ.՝ RMR Bristol)
    • POLE
    • PLYMOUTH
    • LYMPSTONE
    • CARDIFF
  • Մերսիսայդի ծովային հետևազորի պահեստազոր - (անգլ.՝ RMR Merseyside)
    • BIRMINGHAM
    • MANCHESTER
  • Ծովային հետևազորի պահեստազոր Թայն (անգլ.՝ RMR Tyne)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Commandant General RM
  2. «COMMANDO TRAINING CENTRE ROYAL MARINES LYMPSTONE». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]