Անգլիական արմադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգլիական արմադա
Թվական1589 թվական
Մասն էԱնգլո-իսպանական պատերազմ
Յոթնամյա պատերազմ
ՎայրԼա Կորունյա - Լիսաբոն, Իբերական ափեր
ԱրդյունքԻսպանիայի միանշանակ հաղթանակ[1][2]՝
Հակառակորդներ
Անգլիայի թագավորություն
Միացյալ նահանգների հանրապետություն
Դաշնակիցներ Անտոնիո Կրատուցի
Իսպանիա Իսպանիայի կայսրություն[3]
Հրամանատարներ
Ֆրենսիս Դրեյք
Ռոբերտ Դևերյո
Ջոն Նորիս
Էդվարդ Նորիս
Լա Կորունյա
Խուան Պաչեկո դե Տոլեդո
Ալվարո Տրանկոսո
Մարիա Պիտա
Լիսաբոն
Ալոնսո դե Բազան
Մարտին դե Պադիլիա
Պեդրո Ֆուենտես
Տեոդոզիո II դե Բրագանսա
Կողմերի ուժեր
6 գալեոն,
60 զինված առևտրային նավեր,
30 թեթև նավեր,
60 հոլանդական նեղ նավակ
20 պինաս
23375 մարդ
4 գալեոն
անհայտ քանակությամբ զինված առևտրային նավեր,
15000 մարդ
Ռազմական կորուստներ
11000 - 15000 սպանված, վիրավոր և հիվանդությունից մահացած[4][5][6]
40 խորտակվել է կամ գրավվել[6]
900 սպանված և վիրավոր
18 նավ խորտակվել է կամ գրավվել

Անգլիական արմադա, (անգլ.՝ English Armada, հայտնի է նաև Հակաարմադա կամ Դրեիկ Նորիսի արշավանք), ռազմական նավատորմ, որը անգլո-իսպանական և յոթնամյա պատերազմների ժամանակ՝ 1589 թվականին Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ը ուղարկել էր Իբերյան թերակղզու ուղղությամբ։ Արշավանքի ղեկավարումը ստանձնել էր սըր Ֆրենսիս Դրեյք որպես ադմիրալ և սըր Ջոն Նորիսը որպես գեներալ։ Արշավանքի նպատակն էր ոչնչացնել Անպարտելի արմադայի մնացորդների ոչնչացումը և Հաբսբուրգյան Իսպանիայի տիրապետությունից Պորտուգալիայի դուրս բերումը։ Ռազմական արշավանքն ավարտվեց անգլիական նավատորմի ջախջախմամբ և երկու կողմերի հսկայական կորուստներով, ինչպես նաև Իսպանիայի՝ որպես հետագա տասնամյակում ծովային գերտերության վերածնունդով[1][7][8][9][10]։

Նպատակներ և պլաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անպարտելի արմադայի պարտությունից հետո Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ը որոշեց իսպանական թագավոր Ֆիլիպ II-ին ստիպել կնքել խաղաղության պայմանագիր։

Անգլիական արշավանքի նպատակներն էին․

Ռազմական արշավանքի հիմնական նպատակն էր առևտրային էմբարգոյի հանումը Պորտուգալիայի անկախության վերականգնման միջոցով, որն ներառում էր Բրազիլիան ու Վեստ Ինդիան, ինչպես նաև գործարաններ Հնդկաստանում ու Չինաստանում։ Անգլիայի թագուհի Ելիզավետան նախատեսում էր հանել առևտրային էմբարգոն, վերականգնել առևտուրն ու այդպիսով հավասարակշռել Հաբսբուրգյան Եվրոպան։

Միևնույն ժամանակ ապագա արշավանքը իր մեջ պարունակում էր մի շարք վտանգներ․

Արշավանքն ուներ բաժնետիրական ընկերության ձև՝ շուրջ 80000 անգլիական ֆունտ կապիտալով, որի մեկ քառորդը ներդրել էր անգլիական թագուհին, մեկ վեցերորդը՝ Նիդերլանդները, իսկ մնացած մասը կազմում էին ազնվականների, առևտրականների հատկացումները։ Նավատորմի մեկնումը հետաձգվեց լոգիստիկ խնդիրների և ոչ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Նավատորմն ուներ շուրջ 10 հազարից մինչև 19 հազար կամավոր, որոնցից միայն 1,8 հազարն էին զինվորական վետերաններ։

Արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ նավատորմը, այնուամենայնիվ, կարողացավ մեկնել նավարկության, իր կազմում ուներ վեց թագավորական գալեոն, 60 անգլիական զինված առևտրային նավեր, 60 հոլանդական նեղ նավակ և շուրջ 20 պինաս։ Բացի զորքերից, նավատորմն ուներ 4000 նավաստի և 1500 սպա ու արկածախնդիր ջենթլմեններ։ Դրեիքը իր տրամադրության ներքո գտնվող նավերը բաժանեց հինգ էսկադրոնի։ Նա գտնվում էր «Վրեժ» նավի վրա, եղբայրներ սըր Ջոն և Էդվարդ Նորիսները, Թոմաս Ֆեները՝ «Դրեդնոուտ» նավի վրա, իսկ Ռոդջեր Ուիլյամսը՝ «Սուիթսուրում»։ Թագուհու կամքին հակառակ՝ նրանց միացավ նաև Էսսեքսի կոմս Ռոբերտ Դեվերյո։

Իսպանական արմադայի կորուստների մեծ մասը կազմում էին զինված առևտրային նավերն այն դեպքում, երբ նավատորմի կորիզը թեկուզ դժվարությամբ, բայց երկարատև վերանորոգման նպատակով կարողացավ վերադառնալ նավահանգիստ։

Չնախատեսված հետաձգումներն ու Բիսկայան ծոցում մնալու վտանգը Դեիվիդին ստիպեցին շրջանցել Սանտանդերան, որտեղ վերանորոգվել է նավերի մեծ մասը։ Նա Գալիսիայում գրոհեց Լա Կորունյա, վերցրեց ստորին քաղաքը, սպանեց 500 իսպանացիների և թալանեց գինու մառանը, այդ ընթացքում Դրեիքը նավահանգստում ոչնչացրեց 13 առևտրային նավ։ Հետագա երկու շաբաթների ընթացքում արևմուտքից փչող քամուն սպասելիս անգլիացիները պաշարեցին քաղաքը։ Մի քանի իսպանական նավեր կարողացան անգլիացիների մոտով մի քանի անգամ անցնել և քաղաքի պաշտպաններին հասցնել պաշարներ։ Իսկ երբ ցանկալի քամիները սկսվեցին, անգլիացիները հանեցին քաղաքի պաշարումը։ Լա Կորունյայի մոտ անգլիացիները կորցրեցին չորս կապիտան, 24 առևտրային նավերի վրա գտնվող մի քանի հարյուր զինվոր և անձնակազմի 3000 այլ ներկայացուցիչ։ Դրանից հետո բազմաթիվ հոլանդացիներ վերադարձան Անգլիա կամ Լա Ռոշել։ Մնացածները ուղևորվեցին Պուենտո Դել Բուրգո, որտեղ Նորիսը ունեցավ համեստ հաղթանակ։ Այնուհետև նրանք մեկնեցին դեպի Լիսաբոն։

Լիսաբոնյան կայազորը որոշակի դժգոհություններ էր հայտնում, սակայն այն ընթացքում, երբ անգլիացիները պաշարել էին Լա Կորունյան, իսպանացիները կարողացան ամրացնել Պորտուգալիայի պաշտպանությունը։ Երբ Նորիսը ժամանեց, ակնկալվող ապստամբությունն այդպես էլ տեղի չունեցավ, և նա հասավ շատ չնչին հաջողությունների։ Հունիսի 30-ին Դրեիքը գրավեց 20 ֆրանսիական և 60 հանզայական նավեր, որոնք Իսպանիայի հետ առևտուր էին իրականացնում, ինչով էլ խախտել էին Անգլիայի սահմանած էմբարգոն։ Անգլիացի պատմաբան Ռիչարդ Բրյուս Վերնհամը այդ քայլն անվանեց որպես իսպանական առևտրին հասցված շոշափելի հարված, սակայն հետագայում թագուհին ստիպված էր հրապարակել «Declaration of Causes» արդարացնող հայտարարություն, քանի որ հարձակման զոհ էին դարձել մի քանի անգլիացի ներդրողներ[11]։

Պորտուգալական մայրաքաղաքում ոչնչացնելով հացահատիկային պահեստարանը՝ անգլիացիները վնասեցին մատակարարման ու ռազմա-ծովային հաղորդակցությունները։ Այնուամենայնիվ, Էսսեքսի կոմսի կողմից քաղաքի դարպասների մեջ թուրը մտցնելով առանց հրետանու ու տեղական բնակչության աջակցության հնարավոր չէր գրավել Լիսաբոնը[12]։ Ապստամբությունը հիմականում տեղի չունեցավ Դրեիքը բացակայության, ցամաքային ու ծովային ուժերի միմյանց հետ կապը կորցնելու, ինչպես նաև քաղաքի պաշտպանների՝ ճակատամարտ տալու ցանկության բացակայության պատճառով[13]։

Էսսեքսի կոմսը Անգլիայի թագուհի Ելիզավետա I-ի կողմից հրաման ստացավ վերադառնալ հետ։ Նա չէր ցանկանում Պորտուգալիայում ցամաքային պատերազմ սկսել։ Դրա հետևանքով որոշում կայացվեց կենտրոնացնել ուժերը Ազորյան կղզիներում ռազմական բազա ստեղծելու ուղղությամբ։ Սակայն իսպանական իշխանություններն արդեն պատրաստ էին սպասվող պաշարմանը, իսկ անգլիացիներն այդ ընթացքում սկսեցին տառապել հիվանդություններից։ Լիսաբոնի մոտ երկու առևտրային զինված նավեր հայտնվեցին Ալոնսո դե Բազանի հրամանատարությամբ գործող իսպանական իննը գալերաների ծուղակը։ «Ուլյամ» նավը անձնակազմի հեռացումից հետո փրկվեց «Վրեժի» կողմից, սակայն աշխատավորական ուժի անբավարարության պատճառով հետագա նավարկության համար այն դարձավ ոչ պիտանի, և խորտակվեց։ Մյուս նավը կարճ կռվից հետո սկսեց հրդեհվել և վերջիվերջո իր հրամանատար Մանսշոուի հետ խոորտակվեց։ «Ուլիամ» նավի թիմին տեղափոխող երեք նավերից մեկը իսպանական նավերի գրոհից հետո ամբողջ անձնակազմի հետ միասին խորտակվեց։

Շուտով ակնհայտ դարձավ, որ Ազորյան կղզիներում ափ դուրս գալու մասին այլևս խոսք գնալ չէր կարող։ Այդ ժամանակ Դրեիքի հրամանատարության ներքո մնացել էր 2000 մարդ (մնացածը ոչ աշխատունակ էին), իսկ փոթորիկը վնասեց մի շարք նավեր։ Նորիսն իր վիրավորների ու հիվանդների հետ միասին վերադարձավ հայրենիք։ Դրեիքը մնացած 20 նավերով ուղևորվեց հարստությամբ բարձված նավատորմի որսի։ Անգլիացիները հայտնվեցին հերթական հզոր փոթորկի մեջ և չկարողացան իրականացնել իրենց առջև դրված առաջադրանքը։ Մադեիրա կղզու մոտ գտնվող Պորտ Սանտու կղզում թալանից հետո «Վրեժ» նավում արտահոսք սկսվեց և հազիվ հնարավոր եղավ խորտակումից փրկել։ Դրանից հետո որոշվեց մեկնել Պլիմուտ։

Չհաշված Լա Կորունյայում և Լիսաբոնում ոչնչացված 18 նավերը՝ անգլիական նավատորմը կորցրեց շուրջ 40 նավ։ Դրանցից 14-ը ոչնչացվեցին իսպանական ռազմածովային ուժերի կողմից (3-ը՝ Լա Կորունյայում, 6-ը՝ ոչնչացվել են Մարտին դե Պադիլիայի կողմից, 2-ը՝ Արամբուրույում)։ Մնացած նավերը ոչնչացան Անգլիա վերադառնալիս հզոր փոթորիկների հետևանքով։ Անգլիական նավատորմի վերադառնալուց հետո անգլիական նավահանգիստներում բռնկվեցին համաճարակներ։ Առաջադրված ոչ մի առաջադրանք չիրականացվեց, ինչը լուրջ ազդեցություն ունեցավ բաժնետիրական ընկերության վրա[14][15]։ Անգլիացիները կրեցին ծանր կորուստներ նավերի, մարդկային ու ռեսուրսների հսկայական կորուստներ՝ կարողանալով գրավել միայն 150 հրանոթ և 30 հազար ֆունտ (մոտավորապես թագավորության տարեկան եկամտի 1/10 մասը)։ Միակ կատարված առաջադրանք կարելի է համարել այն, որ փոքր-ինչ ուշ՝ 1589 թվականի օգոստոսին, Ալեսանդրո Ֆարնեզեի զորքերում ապստամբությունն էր։

Հետևանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնյան խաղաղության համաձայնագիրի քննարկումներ, (անհայտ նկարչի աշխատանք)

Անգլիական արմադայի ձախողումը լուրջ կերպով հարվածեց Անգլիայի թագավորական գանձարանին, որը մեծ դժվարությամբ վերականգնվել էր Ելիզավետայի կողմից։ Պատերազմի շարունակությունը էլ ավելի ուժեղ կերպով անդրադարձավ Իսպանիային, որը միաժամանակ մասնակցում էր Ֆրանսիայում (Հուգենոտյան պատերազմներ) և Նիդերլանդներում ընթացող պատերազմներին, որոնք պատճառ դարձան, որ 1596 թվականին երկարաժամկետ պարտավորությունների գծով հանգեցրեց դեֆոլտի։ 1595 թվականին Անգլիայի արևմուտքում գտնվող Կոռնուոլում իջեցվում է իսպանական դեսանտ[16]։ Հակամարտող կողմերից ոչ մեկ այդպես էլ չկարողացավ ունենալ լիարժեք առավելության, և 1604 թվականին վերջիվերջո ստորագրվեց Լոնդոնյան խաղաղության համաձայնագիրը[17][18][19]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Elliott p.333
  2. Morris, Terence Alan (1998). Europe and England in the sixteenth century. Routledge, p. 335. ISBN 0-415-15041-8
  3. Oliveira Martins, (1972) História de Portugal p,442
  4. Bucholz/Key p.145
  5. Hampden p.254
  6. 6,0 6,1 Duro p.51
  7. Fernández Duro, Cesáreo (1972). Armada Española desde la Unión de los Reinos de Castilla y Aragón. Museo Naval de Madrid, Instituto de Historia y Cultura Naval, Tomo III, Capítulo III. Madrid.
  8. J. H. Parry, 'Colonial Development and International Rivalries Outside Europe, 1: America', in R. B. Wernham (ed.), The New Cambridge Modern History, Vol. III: 'The Counter-Reformation and Price Revolution 1559—1610' (Cambridge: Cambridge University Press, 1971): 507-31.
  9. R. B. Wernham, «Queen Elizabeth and the Portugal Expedition of 1589: Part I» The English Historical Review 66.258 (January 1951), pp. 1-26; «Part II» The English Historical Review 66.259 (April 1951), pp. 194—218. Wernham’s articles are based on his work editing Calendar State Papers Foreign: eliz. xxiii (January-June 1589).
  10. Helmut Pemsel, Atlas of Naval Warfare: An Atlas and Chronology of Conflict at Sea from Earliest Times to the Present Day, translated by D. G. Smith (London: Arms and Armour Press, 1977).
  11. R. B. Wernham, 'Queen Elizabeth and the Portugal Expedition of 1589: Part II', English Historical Review, 66/259 (April 1951), p. 204.
  12. Wernham, 'Part II', 214, 210-11.
  13. Wernham, 'Part II', 210-11.
  14. Wernham, 'Part II', 214.
  15. John A. Wagner, Historical Dictionary of the Elizabethan World: Britain, Ireland, Europe, and America (New York: Checkmark Books, 2002), p. 242.
  16. Tenace 2003, pp. 855—882.
  17. Hiram Morgan, ‘Teaching the Armada: An Introduction to the Anglo-Spanish War, 1585—1604’, History Ireland, Vol. 14, No. 5 (Sep. — Oct., 2006)
  18. oca, Fernando Martínez Laínez y José María Sánchez de. Tercios de España la infantería legendaria. — 5a. — Madrid : Edaf, 2006. — ISBN 9788441418479.
  19. Paul Allen, Philip III and the Pax Hispanica, 1598—1621 (New Haven, 2000).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • J. H. Elliott La Europa dividida (1559—1598) (Editorial Critica, 2002). ISBN 978-84-8432-669-4
  • R. O. Bucholz, Newton Key Early modern England 1485—1714: a narrative history (John Wiley and Sons, 2009). ISBN 978-1-4051-6275-3
  • John Hampden Francis Drake, privateer: contemporary narratives and documents (Taylor & Francis, 1972). ISBN 978-0-8173-5703-0
  • Winston Graham The Spanish Armadas (reprint, 2001) pp. 166ff. ISBN 0-14-139020-4
  • Geoffrey Parker, 'The Dreadnought Revolution of Tudor England', Mariner’s Mirror, 82 (1996): 269—300.
  • Mattingly, Garrett, The Armada (Mariner Books, New York 2005). ISBN 0-618-56591-4
  • John A. Wagner, Historical Dictionary of the Elizabethan World: Britain, Ireland, Europe, and America (New York: Checkmark Books, 2002).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգլիական արմադա» հոդվածին։