XVI դարի կեսին դուքս Էդվարդ Սեյմուրը կառուցեց իր քաղաքային առանձնատունը ներկայիս Սոմերսեթ հաուսի տեղում։ Էդվարդ Սեյմուրը Սոմերսեթի առաջին դուքսն է եղել, ով երիտասարդ Էդուարդ VI-ի հարազատ հորեղբայրն էր և խորհրդականը։ Իր քմահաճ և ինքնասածի բնավորության պատճառով՝ դուքսը բավականին շուտ խայտառակվեց, իսկ Սոմերսեթ հաուսը առգրավվեց պետական գանձարանի կողմից։ Մարի Թյուդորի գահակալության ժամանակ Սոմերսեթում ապրել է իր քույր՝ Եղիսաբեթ I-ը, իսկ
XVII դարում թագավորներ՝ Հակոբ Ա-ի, Չարլզ I Ստյուարտի, Չարլզ II Ստյուարտի կանայք։ Հակոբ Ա-ի կինը՝ թագուհի Աննա Դանիացին, Սոմերսեթ Հաուսում իր բնակվելու ժամանակ, որոշեց վերակառուցել շենքը և այդ նպատակով հրավիրեց հայտնի ճարտարապետ Ինիգո Ջոնսին։ Վերակառուցման պատճառով, որոշակի ժամանակ Սոմերսեթ հաուսը վերանվանվել էր «Դանիայի տուն» (անգլ.՝ Denmark House)։ 1652 թվականին Ինիգո Ջոնսը մահացավ, ավարտին չհասցնելով պալատի վերակառուցումը։
1795 թվականին ամերիկացի ճարտարապետ Չարլզ Բուլֆինչը Մասաչուսեթսի նահանգապետարանի շենքի համար օգտագործեց մի նախագիծ, որը «կատարելապես հիշեցնում էր» Սոմերսեթ հաուսի նախագիծը[5]։