Ճարտարապետություն ուսանել է Իտալիայում և Ֆրանսիայում (1596 թվականի և 1614 թվականի միջև)։ 1615 – 1643 թվականներին եղել է թագավորական շենքերի գլխավոր տեսուչ։ Լինելով Պալլադիոյի հետևորդը՝ կազմել է նրա տրակտատի մեկնաբանությունները (հրատարակվել են 1715 թվականին)։ Ջոնսը ձգտել է ազատել անգլիական ճարտարապետության միջնադարյան մնացուկներից, նրանում հաստատել դասական ճարտարապետության սկզբունքները՝ հորինվածքի հստակություն և համաչափությունների նրբագեղություն։
Գործերից են՝ Ուայթհոլլ պալատի անսամբլի նախագիծը (իրականացվել է միայն Բանքեթինգ հաուսը1619-1622 թթ.), թագուհու առանձնատունը Գրինվիչում (1616-1635 թթ.), Կոբեմհոլլ պալատի կենտրոնական մասը (Քենտ, 1620), Ուիլթոնհաուս պալատի ինտերիերը (Ուիլթշիր, մոտ․ 1649-1652 թթ.)։ Աշխատել է նաև որպես թատերական նկարիչ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 521)։