Պյուռոսյան հաղթանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյուռոսի արձանը Հռոմում
Men waving sabers on horseback charge across a bridge, surrounded by figures struggling in hand-to-hand combat
Սիգեթվարի ամրոցի պաշարման ճակատամարտը Ջոն Փիթեր Քրաֆտ, 1825)

Պյուռոսյան հաղթանակ, փոխաբերական արտահայտություն։ Նշանակում է հսկայական զոհերի գնով ձեռք բերված հաղթանակ, որը հավասարազոր է պարտության[1] ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահայտությունը պարտական է մ.թ.ա. 279 Ասկոլի Սատրիանո քաղաքի մոտ տեղի ունեցած նշանավոր ճակատամարտին[2]։ Հին աշխարհի խոշորագույն զորավարներից մեկի՝ Էպիրոսի թագավոր Պյուռոսի զորքը երկօրյա մարտում ջախջախիչ պարտության է մատնել հռոմեացիների անպարտելի համարվող զորքին։ Հաղթանակը Պյուռոսի վրա չափազանց թանկ է նստել. նա կորցրել է գրեթե իր ամբողջ զորքը: Ավանդության համաձայն, երբ Պյուռոսին շնորհավորել են հաղթանակի կապակցությամբ և նա բացականչել է.«Եթե մենք հաղթենք հռոմեացիներին ևս մեկ ճակատամարտում, ապա մենք լիովին կքայքայվենք»[3] կամ ըստ այլ տարբերակի՝ «Մի այսպիսի հաղթություն ևս, և ես առանց զորքի կվերադառնամ Էպիրոս»[4] (լատ.՝ Ne ego si iterum eodem modo uicero, sine ullo milite Epirum reuertar.[5]):

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատամարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակագրական կարգով ներկայացված են մի շարք ճակատամարտեր, որոնք Օսկուլումի ճակատամարտի[3] օրինակով ավարտվել են Պյուռոսյան հաղթանակով։

  • Ավարայրի ճակատամարտ (451)[6][7], Ավարայր գյուղի մոտ 451 թվականի մայիսի 26-ին ապստամբ հայկական ուժերի և պարսկական բանակի միջև տեղի ունեցած ճակատամարտ։ Չնայած պարսիկների հաղթանակին, և հայերի մեծ կորուստներին, ճակատամարտը ճանապարհ է հարթել Նվարսակի պայմանագրի կնքմանը, որով պարսկական կողմը ընդունել է հայկական կողմի պայմանները՝ շնորհելով պարսկական տիրապետության տակ գտնվող Հայաստանի տարածքներին ինքնուրույնություն ներքին կյանքում և առժամանակ հրաժարվելով հայերին դավանափոխ անելու ծրագրերից։[8]։
  • Սիգեթվարի պաշարում (1566)[9][10], Օսմանյան Թուրքիայի և Հաբսբուրգների հակամարտության էպիզոդ, երբ թուրքերը սուլթան Սուլեյման I-ի գլխավորությամբ պաշարել են Սիգեթվար ամրոցը։ Թուրքերի հաղթանակը պյուռոսյան է համարվում, քանի որ ճակատամարտից մեկ օր առաջ բնական մահով մահացել է ծեր սուլթան Սուլեյման I-ը, թուրքերը մեծ կորուստներ են տվել։ Արյունքում զորավար Սոքոլու Մեհմեդ փաշան չէր կարող առանց նոր սուլթանի հրամանի շարունակել ռազմական արշավը և ստիպված վերադարձել է Կոստանդնուպոլիս և Օսմանյան տարածքների ընդարձակումը դեպի Եվրոպա ընդհատվել է։
Ջեյմս Ջ Բլեյնը 1876 թվականի ԱՄՆ ընտրարշավից հետո՝ «Եվս այսպիսի մեկ հաղթանակ և մեր փողերը կվերջանան»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պետրոս Սարգսի Բեդիրյան, Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարանի Հրատարակչություն», 2011։
  2. Պյուռոս. Հայկական Սովետական Հանրագիտարան. 1983. https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/340. 
  3. 3,0 3,1 Plutarch. «The Life of Pyrrhus». Parallel Lives. IX (1920 տպ.). Loeb Classical Library. էջ 21.8. http://penelope.uchicago.edu/Thayer/e/roman/texts/plutarch/lives/pyrrhus*.html. 
  4. Պլուտարքոս. Զուգահեռ կենսագրություններ
  5. Historiarum Adversum Paganos Libri, IV, 1.15.
  6. Hewsen Robert H. (August 17, 2011)։ «AVARAYR»։ Encyclopædia Iranica։ «So spirited was the Armenian defense, however, that the Persians suffered enormous losses as well. Their victory was pyrrhic and the king, faced with troubles elsewhere, was forced, at least for the time being, to allow the Armenians to worship as they chose.» 
  7. Susan Paul Pattie (1997). Faith in History: Armenians Rebuilding Community. Smithsonian Institution Press. ISBN 1560986298. «The Armenian defeat in the Battle of Avarayr in 451 proved a pyrrhic victory for the Persians. Though the Armenians lost their commander, Vartan Mamikonian, and most of their soldiers, Persian losses were proportionately heavy, and Armenia was allowed to remain Christian.» 
  8. Ավարայրի ճակատամարտ
  9. Kohn, George C., ed։ (2006) (english). Dictionary of Wars (Third տպ.). Infobase Publishing. էջ 47. ISBN 978-0-8160-6577-6. 
  10. Lázár, István; Tezla, Albert (1999) (english). An Illustrated History of Hungary (6th տպ.). Budapest: Corvina Books. էջ 70. ISBN 978-963-13-4887-3. 
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «պյուռոսյան հաղթանակ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։