Պյուռոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պյուռոս
հին հուն․՝ Πύρρος
0 Statue de Mars (Pyrrhus) - Musei Capitolini - MC0058 (2).JPG
Ծնվել էմ. թ. ա. 318
ԾննդավայրԷպիրոս
Մահացել էմ. թ. ա. 272
Մահվան վայրԱրգոս, Argos-Mykines Municipality, Պելոպոնես, Հունաստան
ՔաղաքացիությունԷպիրոս
Մասնագիտությունքաղաքական գործիչ և զինծառայող
ԱմուսինAntigone?, Lanassa? և Bircenna?
Ծնողներհայր՝ Aeacides of Epirus?, մայր՝ Phthia of Epirus?
Զբաղեցրած պաշտոններստրատեգոս
ԵրեխաներAlexander II of Epirus?, Olympias II of Epirus?, Ptolemy? և Helenus?
Pyrrhus Վիքիպահեստում

Պյուռոս (հին հուն․՝ Πύρρος, լատ.՝ Pyrrhus) (մ․ թ․ ա 319-273/272), Էպիրոսի թագավոր 307-302 և 296-273 թվականներին, հելլենիզմի ժամանակաշրջանի զորավար։

302 թվականին տեղական ցեղերի ապստամբության հետևանքով զրկվել է գահից։ 296 թվականին, վերագրավելով գահը, իր տիրույթներին է միացրել Կերկիրա և Լեկաս կղզիները։ Հունաստանի Ակարնանիա, Ամբրակիա մարզերը։ 288-287 թվականներին պարտության է մատնել Մակեդոնիայի թագավոր Դեմետրիոս I Պոլիորկետեսին և յոթ ամիս իշխել Մակեդոնիայում։

280 թվականին, Տարենտի և Հռոմի միջև պատերազմում, դաշնակցել է Տարենտի հետ և Հերակլեայի (Հարավային Իտալիա) մոտ իր վարձկան զորքով պարտության մատնել հռոմեացիներին։

279 թվականին Օսկուլում քաղաքի մոտ Պյուռոս մեծ զոհերի գնով դարձյալ հաղթել է (այսպես կոչված՝ պյուռոսյան հաղթանակ) հռոմեացիներին։ 275 թվականին Բենևենտումի մոտ հռոմեացիները ջախջախել են Պյուռոսի բանակը։ Պյուռոսը փախել է Տարենտ, ապա Էպիրոս։ Զոհվել է մարտում՝ Արգոս քաղաքի պաշարման ժամանակ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 340 CC-BY-SA-icon-80x15.png