Ռոբերտ Դադլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Դադլի
Robert Dudley.jpg
Ծնվել է հունիսի 24, 1532(1532-06-24)[1][2][3]
Ծննդավայր Kenilworth
Մահացել է սեպտեմբերի 4, 1588(1588-09-04)[1][4][2][3] (56 տարեկանում)
Մահվան վայր Օքսֆորդշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Ամուսին Էմի Ռոբսարտ և Lettice Knollys
Ծնողներ հայր՝ John Dudley, 1st Duke of Northumberland, մայր՝ Jane Dudley, Duchess of Northumberland
Զբաղեցրած պաշտոններ Անգլիայի Ազգային ժողովի անդամ
Երեխաներ Robert Dudley
Ստորագրություն
Leicestersig.gif
Robert Dudley, Earl of Leicester Վիքիպահեստում

Ռոբերտ Դադլի, Լեսթերի առաջին կոմս (անգլ.՝ Robert Dudley, 1st Earl of Leicester, հունիսի 24, 1532(1532-06-24)[1][2][3], Kenilworth - սեպտեմբերի 4, 1588(1588-09-04)[1][4][2][3], Օքսֆորդշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա), Եղիսաբեթ I Թյուդորի կառավարման ժամանակաշրջանի անգլիացի պետական գործիչ, թագուհու սիրելին։

Ծագում և վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Դադլին ծնվել է մոտավորապես 1532 թվականի հունիսի 24–ին և եղել է Նորտունբերլենդի դքսի՝ Ջոն Դադլիի և նրա կնոջ՝ Ջեյն Գիլֆորդի տասներեք որդիներից վեցերորդը[5]։ Հոր կողմից Ռոբերտը պատկանել է Դադլիների ընտանիքին, որոնց տոհմը ծագել է Սաթոնի Ռոլանդի՝ Հարվիի որդու ազգից, որը որպես բրետոնական նվաճողների Ալեն Կարմրամազի սերունդ՝ Սաթոնում ժառանգել է ավատական կալվածքներ։

Հոր կողմից Ռոբերտը պատկանում էր Դադլիների ընտանիքին, որի տոհմաբանությունը ծագում է Հարվիի որդու՝ Ռոլանդի և Սաթոնայի ընտանիքից, որոնք ժառանգել էին ավատական սեփականություն և հարկեր Սաթոնից։ 14-րդ դարի սկզբին Սաթոնայի ընտանիքը, որի ժառանգորդը պապի կողմից եղել է Ռոբերտը, ստացել է Դադլի Բարոնի տիտղոս[6]։ Նրա պապը՝ Էդմունդ Դադլին, Հենրի VII-ի ապագա խորհրդատուն, թագավորի մահից առաջ գանձապետ էր։ Իր հոր տատիկի՝ Եղիսաբեթ բարոնուհի Լեյլի միջոցով, Ռոբերտը Հարյուրամյա պատերազմի հերոսներ՝ Ռիչարդ դե Բոշանայի, Ուորիկա կոմսի, Ջոնա Տաբլոտայի և Շրուսբերի կոմսի ժառանգորդն էր[7][8]

Նրա ծնվելու ժամանակ Ռոբերտի հայրը եղել է ասպետ։ 1537 թվականին Ջոն Դադլին դարձել է փոխծովակալ, ավելի ուշ՝ լորդ–ծովակալ, իսկ արդեն 1542 թվականին նա ստացել է Լայլի դերկոմսի տիտղոս[9], որը մի ժամանակ պատկանել է նրա մորը[10]։ Էդվարդ VI-ի կառավարման սկզբում Ռոբերտի հայրը ստացել է Ուորիկի դուքսի տիտղոս[11], 1550 թվականին նա գլխավորել է Գաղտնի խորհուրդը, իսկ մեկ տարի անց Ջոնը ստացել է Նորտումբերլենդի դքսի տիտղոսը։ Ռոբերտի մայրը Աննա Բոլեյնի և Աննա Կլևացու կառավարման ժամանակ եղել է պալատական ազնվական օրիորդ։ Բոլեյնների արքունիքում նա հետաքրքրված էր ռեֆորմիստական կրոնով և 1530–ական թվականների կեսերին ընտանիքը հայտնվել է ավետարանչական շրջանում[12]։ Դադլին իր երեխաներին դաստիարակել է վերածնության հումանիզմի ոգով[13][14][15]։

1549 թվականի օգոստոսին Ռոբերտը Ամբրոուսում հոր և եղբոր հետ մասնակցել է Ռոբերտ Քեթի գյուղական բանակի ապստամբության ճնշմանը։ Նորֆոլկի ճանապարհին՝ Ուինդեմայի մոտ, Դադլին կանգ է առել Էլիզաբեթ Սքոթի տանը[16][17]։ Այստեղ էլ նա ծանոթացել է Եղիսաբեթի փոքր քրոջ՝ տասնյոթամյա Էմի Ռոբսարթի հետ։ Էմիի հայրը՝ Ջոնը, Նորֆոլկի հարուստ ու ազդեցիկ մարդկանցից էր[18], ինչպես նաև նա մոլի բողոքական էր[19]։ Ամուսնական դաշինքը կնքվել է 1550 թվականի մայիսին։ Հարսանիքը կայացել է նույն թվականի հունիսի 4–ին, իսկ հաջորդ օրը Ռոբերտի ավագ եղբոր՝ Ջոնի և Էն Սեյմուրի ճոխ ամուսնական արարողությունից հետո[20]։ Ջոնի հարսանիքի առթիվ հավաքույթը տևել էր մի քանի օր. հրավիրվածներից շատերն այնքան հոգնած էին Ռոբերտի հարսանիքի նախօրեին, որ նախընտրել էին մնալ տանը, այդ իսկ պատճառով էլ Էմիի և Դադլիի հարսանիքը Շին ամրոցում տեղի է ունեցել համեստ ու գրեթե աննկատելի՝ չնայած թագավորի ներկայությանը[21][22]։

Ռոբերտի և եղբոր ամուսնությունների տարբերությունը չէր կարող աննկատ մնալ. Ջոնը ամուսնացել էր Սոմերսեթի դքսի դստեր հետ, մինչդեռ Ռոբերտի կինը հասարակ էսկվայրի աղջիկ էր, որը Ռոբերտի համեմատ զգալիորեն ցածր դիրք ուներ։ Ռոբերտի և Էմիի ամուսնությունը այդքան էլ հեղինակավոր չէր, համեմատած ընտանիքի անդամների հարսանիքների հետ։ Ռովերտի ավագ եղբայրը՝ Ամրոուսը այդ ժամանակ ամուսնացած էր գլխավոր քարտուղարի՝ Ուիլյամ Հորվուդայի աղջկա հետ, փոքր եղբայրը՝ Հենրին, նշանված էր լորդ կանցլեր Թոմաս Օդլիի աղջկա հետ, իսկ նրանց քույրը՝ Մերին ավելի ուշ դարձավ Հենրի Սիդինիի կինը, ծառայելով թագավորի գաղտնի պալատում։ Այնուամենայնիվ, Ռոբերտի համար դա նշանակություն չուներ։ Նա ամուսնացել էր Էմիի հետ, սիրելով նրան[23][24], բացի դրանից այդ ամուսնությունը ամրացրեց Ռոբերտի հոր ազդեցությունը Նորֆոլկում[25][26]։ Չնայած, որ սկզբում նորապսակների ֆինանսական վիճակը այդքան էլ լավ չէր Ռոբերտը իրեն թույլ չտվեց տնօրինել ընտանիքը, իսկ Էմին կարող էր ժառանգել իր հոր ունեցվածքը միայն երկու ծնողների մահից հետո, այդ իսկ պատժաճով նորապսկաները իրենց համատեղ կյանքի սկզբում կախված էին հայրերի նվերներից, հիմանականում Ռոբերտի հոր[27][28]։

Դադլիի անկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիի և Ռոբերտի ընտանեկան առաջին տարիները անցել են կա՛մ, արքունիքում կա՛մ էլ Դադլիի լոնդոնյան տանը։ 1553 թվականի առաջին կեսին ամուսինները ապրում էին Սոմերսետ Հաուսում, որի կարգը հսկում էր Ռոբերտը[29]։ Ընդհանուր առմամբ նրանց երջանիկ ընտանեկան կյանքը եղել է մռայլված միայն այն ժամանակ, երբ Ռոբերտը երազում էր մեծ ընտանիքի մասին, ինչպիսին իր ծնողներինն էր, սակայն Էմին այդպես էլ չհղիացավ[29]։ 1553 թվականի մայիսին նրանց հետ միասին ամուսնացան նաև Ռոբերտի կրտսեր եղբայր Գիլֆորդն ու տիկին Ջեյն Գրեյը, ու Ռոբերտը ներքաշվեց հոր խարդավանքի մեջ, ով ուզում էր Ջեյնին հուլիսին բարձրացնել անգլիական գահին՝ Էդվարդ VI–ի մահից հետո[30]։ Ջեյնի անկումը և Էդվարդ VI–ի քրոջ Մարիի գահին բարձրանալը խառնաշփոթի մեջ քցեց Էմիենց ընտանիքին։ Ռոեբերտը ինչպես նաև ընտանիքի մյուս անդամները, ձերբակալվեցին ու բանտարկվեցին Տաուրեյում դատապատվելով մահվան[31]։ Բացի դրանից, նոր թագուհին Էմիին զրկեց իր տնից, վտարելով նրան Սոմերեստ Հաուս[24]։ Ռոբերտը մնաց Տաուրեյում մինչև 1554 թվականի հոկտեմբերը։ 1553 թվականի սեպտեմբերին Էմիին թույլ տվեցին այցելել Տաուրե Ռոբերտին տեսնելու[32]։ Այդ ժամանակ Էմին հիմնականում բնակվում էր իր պապի՝ Ջոն Սքոթի կամբերուելական տանը, ով մահացել էր 1532 թվականին, և այժմ տունը պատկանում էր նրա ընտանիքին։ Այնտեղ Էմին կարող էր ամուսնու մասին նորություններ իմանալ և արագ վերադառնալ նրա մոտ[32]։

1554 թվականի երկրորդ կեսին Ռոբերտի մայրը և նրա փեսան՝ Հենրի Սիդնին փորձում էին կապեր հաստատել թագուհու ամուսնու՝ Ֆիլիպ II–ի հետ ինչպես Անգլիայում, այնպես էլ Իսպանիայում[33]։ Հոկտեմբերին երկու եղբոր ջանքերով Ռոբերտին կարողացան ազատել ու տեղափոխել Կենտե՝ Սիդնիի տուն։ Ամուսնական զույգը ապրում էր Էմիի բարեկամների տանը և գտնվում էր ֆինանսական ծանր դրության մեջ։ Չնայած նրան, որ Ռոբերը շատ պատրքեր ուներ, ամուսինները վարում էին պարկեշտ կյանք։ Էմիի հայրը մահացել էր 1554 թվականին, իսկ մայրը՝ երեք տարի հետո[34][35]։ Երկուսի մահը նշանակում էր, որ Էմին դառնալու էր հոր ժառանգորդը։ Էմիի տոհմական առանձնատունը Սիդերստոունում տասնամյակներ շարունակ ապրելու համար պիտանելի չէր, դրա համար էլ, երբ զույգը գործերով մեկնել էր Լոնդոն, նրանք մնում էին Ուիլյամ Հայդի և Տրոկինեյի (Հարդֆորշիր) տանը[24]։ Հունվարին Ռոբերտը և նրա եղբայրները՝ Ամրոուզը և Հենրին ստացան զորքեր Ֆիլիպ II–ի հետ ճակատամարտելու համար, ով ժառանգել էր իսպանական թագը[36]։ Դադլին իսպանական զորքերի հետ 1557 թվականին մասնակցել է Սեն Կանտենեյի կռվին[35], որտեղ սպանվել է Հենրին։ Դուքսի մոտ իր ծառայության համար Ռոբերտը և նրա եբայր՝ Ամբրոուսը 1558 թվականին վերականգնելցին քաղաքական վավերագիրը[37]։ Ամուսնու բացակայության ժամանակ Էմին փորձում էր լուծել ֆինասական խնդիրները և վճարել ամուսնու պարտքերը[38]։

Ազատում Տաուրեյից և կյանքը արքունիքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուայետայի ապստամբությունից հետո, 1554 թվականի փետրվարի 12–ին, Գիլֆորդ Դադլին և Ջեյն Գրեյը գլխատվեցին Տաուրական բլուրում[39]։ Ռոբերտը և նրա երեք եղբայրները դեռ ձեռբակալված էին[40]։ Եղբայրները իրենց խցի պատերին փորագրել էին իրենց անունները և հերելդիկական խորհրդանիշներ։ 1554 թվաակնի երկրորդ կեսին Ռոբերտի մայրը և նրա փեսան՝ Հենրի Սիդնին փորձում էին կապեր հաստատել թագուհու ամուսնու՝ Ֆիլիպ II–ի հետ, ինչպես Անգլիայում այնպես էլ Իսպանիայում։[33] Հոկտեմբերին Ռոբերտի և երկու եղբոր՝ Ջոնի և Հենրիի ջանքերով կարողացան ազատ արձակվել, այնուհետև տեղափոխվել Կենտե՝ Սիդնիի տուն[41]։ Եվս մեկ եղբայրը՝ Ամրոուզը, որը 1554 թվականի դեկտեմբերին կամ էլ 1555 թվականի հունվարին ազատ է արձակվել Եղիսաբեթ թագուհու ամուսնու միջնորդությամբ[16][41]։ Շուտով ազատ արձակվելուց հետո Ռոբերտը եղբոր՝ Ամրուզի հետ մասնակցել է որոշ մրցախաղերի, որը կազմակերպել էր Ֆիլիպ II–ը ի նշան Անգլիայի և Իսպանիայի միջև ընկերության[42] ։

1553 թվականին դատի ժամանակ Դադլիի ունեցվածքը բռնագրավեցին։ 1554 թվականին Մարիա թագուհին Ռոբերտի մորը վերադարձրել էր նրա ունեցվածքի մի մասը և նրա մահացած ամուսնու Չելսիի տան տնօրինման իրավունքը[43][44][45], որտեղ 1555 թվականի հունվարի 15–ին կամ 22–ին մահացել էր Ջեյն Դադլին[46]։ Չնայած դրան, որ ինքը՝ Ռոբերտը, զրկված էր իր սեփական ունեցվածքից, Մարիան թույլ տվեց նրան ընդունել մոր ժառանգությունը[16]։ Արքունիքում Դադլիի եղբայրները երջանիկ էին այն ժամանակ, երբ այնտեղ ներկա էր թագուհու ամուսինը[47]։ Ավելի վաղ 1555 թվականին Դադլին պետք է թողներ Լոնդոնը, իսկ մյուս տարի, հեռու բարեկամ՝ Դադլի Հենրիի հետ խռովությունից հետո, ֆրանսիական դեսպան Անտուան դե Նոայը գրել է, որ կառավարությունը փորձում է պահել «Նորտումբերլենդի դուքսի երեխաներին», որը ըստ էության գտնվում էր փախուստի մեջ։

1557 թվականի սկզբին իրադրությունը փոխվեց։ Հունվարին եղբայրները ստացան անձնական քանակակազմ Ֆիլիպ II–ի դեմ պայքարի համար, որը հիմա դարձել է Իսպանիայի թագավորը[24][48]։ Ամրոուզը, Ռոբերտը և Հենրին իսպանական զորքերի հետ միասին մասնակցեցին 1557 թվականի Սեն Կանտենեյի կռվին, որտեղ Հենրիին սպանեցին։ Թագի համար իր ծառայության դիմաց Ռոբերտը և այդ ժամանակ միակ եղբայրը՝ Ամրոուզը 1558 թվականին վերականգնեցին իրենց իրավունքները խորհրդանական փաստաթղթով[37]։

Մարի I Դադլիի Եղիսաբեթայի թագավորության ժամանակ՝ վերջին երկու տարվա ընթացքում նրա մոտ է եղել արքայադստրերից մեկը, որը համեստորեն բնակվում էր իր աթոռանիստում՝ Հեթֆիլդ հաուսում։

Ախոռի թագուհիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիսաբեթ I–ը թագադրության ժամանակ

1558 թվականին Եղիսաբեթ I–ի գահ բարձրանալաուց հետո Ռոբերտ Դադդլին հույս ուներ ոչ միայն հռչակ ձեռք բերել այլ նաև դառնալ երիտասարդ թագուհու ամուսինն ու սիրելին։ Սակայն Եղիսաբեթան չէր շտապում ամուսնանալ ոչ Ռոբերտի ոչ էլ մեկ ուրիշի հետ։ Թագուհին չէր ցանկանում իր իշխանությունը կիսել տղամարդու հետ։

Սակայն նա երբեք չէր կարող մոռանալ նրան, ով իր հետ է եղել դժվար տարիներին։ Ռոբերտ Դադլին աշխատանք է ստացել թագավորական ախոռում, որը նրան տվել է հնարավորություն գլխավորել հեծելազորը պատերազմի ժամանակ։

Դադլին ստացել է կապի ասպետի շքանշան՝ երկրի ամենահեղինակավոր շքանշանը։ Հետո թագուհին Ռոբերտին դարձրել է աթոռանիստ՝ Վինձորի տեսուչը։ Բացի դրանից, թագավորական ախոռը չէր շտապում ներկայացնել նրա օրինական կնոջը՝ Էմի Ռոբսարտին, որը մշտական բնակվում էր արքունիքում։

1560 թվականին սեպտեմբերի 8–ին, երբ Էմին գտնվում էր չպարզված հանգամանքներում, թագուհին վերջնականապես հրաժարվեց Դադլիի ամուսնացած լինելու փաստից։ Բացի դրանից՝ նա նշանակել է, որ հետաքննեն իր սիրեցյալի կնեոջ մահվան հանգամանքները։ Հետաքննությունը ցույց է տվել, որ Էմի Ռոբսարտը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով, սակայն հասարակության շրջանում երկար ժամանակ պտտվում էին լուրեր «ձանձրացած կնոջ» բռնի մահվան մասին, թագուհու ամուսնության գնով։ Շատ պատմաբաններ այդ լուրերը կասկածանքի տակ էին դնում, չէ որ ի տարբերություն այդ ժամանակվա ամուսնությունները, Էմիի և Ռոբերտի ամուսնությունը կնքված էր սիրով, չնայած դժվար է բացատրել, թե ինչու Դադլին ամուսնացավ մի աղջկա հետ, որը իրենից ցածր դիրքում էր։

Ողբերգական պատահարից հետո Եղիսաբեթան իրենից հեռացրել էր Դադլիին։ Նա նույնիսկ հրաժարվել էր նրան նվիրել երկար խոստացած տիտղոսը։ «Չի կարելի վստահել նրան, որը ընտանիքում ունի երկու դավաճան սերունդ»՝ ասել է թագուհին գրագիտության զրույցի ժամանակ։

Սակայնվ 1562 թվականին Եղիսաբեթան ցույց տվեց աշխարհին, որ նրա համար չկա ավելի հարազատ մարդ, քան Ռոբերտ Դադլին։ 1562 թվականի աշնանը թագուհին հիվանդացել էր բնական ծաղիկ սուր վարակիչ վիրուսային հիվանդությամբ։ XVI դարում այդ հիվանդությունը հաճախ էր հանգեցնում մահվան, և Գաղտնի Խորհրդի անդամները խնդրեցին Եղիսաբեթային ասել ժառանգորդի անունը, թագուհին տվեց Ռոբերտ Դադլիի անունը, որպես թագավորության լորդ խնամակալ։ Ըստ վիճակագրության այդ պաշտոնը պետք է ստանձներ նրա զարմիկը՝ Թոմաս Հովարդը՝ Նորֆոլկի չորրորդ դուքսը։

Այնուամենայնիվ Եղիսաբեթան հաղթահարեց հիվանդությունը, որը միայն փոքր-ինչ վնասել էր նրա դեմքի մաշկը։

Ու միայն 1564 թվականի սեպտմենրի 6–ին Դադլին վերջապես ստացավ Լեսթերի կոմսի տիտղոսը։

Դադլին և թագուհին[խմբագրել | խմբագրել կոդը]

Լետիցի Նոլիսի դիմանկարը, Լեսթեր գրաֆին
Դուքս Լեսթերի դիմանկարը

Խորհրդարանը և Գաղտնի խորհուրդը անընդհատ կոչ էին անում Եղիսաբեթային ամուսնանալ և լույս աշխարհ բերել թագավորության ժառանգորդին։ Բարձրաստիճան պաշտոնյաները նույնիսկ համաձայն էին նրա խորհրդի՝ ամուսնանալ Դադլի Լեսթերի հետ, որին արհամարհում էին և համարում parvenu (անտոհմիկ դուսպրծուկ մարդ)։ Բայց թագուհին արդեն վերջնականապես համոզվել էր իր ձեռքի տակ խաղալիք ունենալու ցանկության մեջ։ Նա կրքոտ սիրով սիրում էր Դադլիին, սակայն ոչ այն աստիճան, որ իր մահճակալը ու իշխանությունը կիսեր նրա հետ։ Չնայած դրան, թագուհին երկար տարիներ շարունակ բանակցություններ էր վարում բարձրաստիճան իշխանների հետ՝ իր ամուսնության հնարավոր համաձայնությունների մասին։ Դա արվել է, հիմնականում, քաղաքական նկատառումներով՝ մինչ ընթանում էին ամուսնության բանակցությունները, այս կամ այն երկիրը, չէր կարող հանդես գալ հակաանգլիական դաշինքով։ Բայց Ռոբերտ Դադլին գիտեր և ուրիշ՝ նրա թագուհին չափազանց շողոքորթ է տղամարդկանց հարցում։ Խելացի, կամային և քաջ, ինչպես նաև գեղեցիկ արտաքինով տղամարդիկ էին նրան դուր գալիս։

Բացի օտարերկրյա արքայազներից, Եղիսաբեթային փառաբանում ու շողոքորթում էին պալատականները։ Անգլիական արքունիքի մոտ, կարելի է ասել, որ ծնվել էր միջնադարյան Չքնաղ տիկնոջ պաշտամունքը։ Թագուհին թույլ տվեց հասկանալ խանդոտ Ռոբերտին որ ինքը՝ միակն է բոլորից։ Սակայն նրանց հարաբերությունները ավելի մոտ ու «խիստ անձնական» էին՝ թագուհին կարող էր հրապակայնորեն հարվածել Լեսթերին և ստեղծել իսկական ընտանեկան վարկաբեկություն, կարող էր անգամ պարից հետո տալ իր գլխաշորը, կամ էլ նրա ձեռքից ընդունել գավաթը։

(Դեռ 1563 թվականին Եղիսաբեթան հրապարակեց այն մասին, թե ուզում է, որ Ռոբերտը ամուսնանա Մարիա Ստյուարտ թագուհու հետ։ Բոլորը հասկացան, որ դա Եղիսաբթեայի հերթական խաղն էր, սակայն դա կապված էր թագուհու «առաջիկա խնամախոսության» և Դադլիին Լեսթերի կոմսի տիտղոս տալու հետ)։

Որպես վրեժխնդրություն Լեսթերը սկսեց խնամել պալատական ազնվական օրիորդ՝ Նոլիս Լետիցիային, որը թագուհու ազգականներից էր։ Իր ժամանակներում Լետիցիան միակն էր, ով թագուհու բանտարկության ժամանակ մեկնել էր Տաուրե՝ տեսակցության։ Բացի դրանից Լետիցիան հոգով նման էր թագուհուն, ինչն էլ մեծ դեր խաղաց հարաբերություններում։ Թեթև սիրախաղը դարձավ երկարատև սիրավեպ ու ավարտվեց օրինական ամուսնությամբ։ Եղիսաբեթան այդ արարքը գնահատեց, որպես «դավաճանություն»։ Լեսթեր կոմսուհուն արտաքսեցին արքունիքից, իսկ Դադլին ստացավ հերթական իր բաժին ապտակը։ Սակայն հետագայում Եղիսաբեթան իր ողորմության մի մասը հետ վերադարձրեց նախկին պալատական ազնվական օրիորդին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Robert Dudley — 2009.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 The Peerage
  4. 4,0 4,1 4,2 SNAC — 2010.
  5. Loades, 1996, էջ 238
  6. Wilson, 1981, էջեր 1—4
  7. Wilson, 1981, էջեր 1, 3
  8. Adams, 2002, էջեր 312—313
  9. Loades, 1996, էջեր 23, 34, 55
  10. Adams, 2002, էջ 316
  11. Loades, 1996, էջ 90
  12. Loades, 1996, էջ 41
  13. Wilson, 1981, էջեր 11, 15—16
  14. French, 1987, էջ 33
  15. Chapman, 1962, էջ 65
  16. 16,0 16,1 16,2 Adams, 2004
  17. Wilson, 1981, էջ 31
  18. Skidmore, 2010, էջ 14
  19. Skidmore, 2010, էջեր 15—16
  20. Beer, 1974, էջեր 95—96
  21. Skidmore, 2010, էջեր 18—19
  22. Wilson, 1981, էջ 44
  23. Skidmore, 2010, էջ 19
  24. 24,0 24,1 24,2 24,3 Adams (I), 2004
  25. Loades, 1996, էջ 179
  26. Skidmore, 2010, էջեր 19, 24
  27. Loades, 1996, էջ 225
  28. Haynes, 1987, էջեր 20—21
  29. 29,0 29,1 Adams (I), 2004
  30. Loades, 2004, էջեր 121, 125, 127
  31. Loades, 1996, էջեր 266, 271
  32. 32,0 32,1 Skidmore, 2010, էջ 34
  33. 33,0 33,1 Adams, 2002, էջեր 134, 157
  34. Skidmore, 2010, էջեր 45—46
  35. 35,0 35,1 Loades, 1996, էջ 273
  36. Дмитриева, 2004, էջ 81
  37. 37,0 37,1 Wilson, 1981, էջ 75
  38. Adams, 1996, էջեր 380—381
  39. Wilson, 1981, էջ 59
  40. Wilson, 1981, էջ 61
  41. 41,0 41,1 Adams, 2002, էջ 157
  42. Adams, 2002, էջեր 157, 170
  43. Beer, 1974, էջեր 195, 197
  44. Loades, 1996, էջ 308
  45. Wilson, 1981, էջ 67
  46. Loades, 1996, էջ 272
  47. Loades, 1996, էջ 280
  48. Adams, 2002, էջ 161