Հենրի IV (Ֆրանսիա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հենրի IV (այլ կիրառումներ)
Հենրի IV | |
|---|---|
| Ծնվել է՝ | դեկտեմբերի 13, 1553[1][2] |
| Ծննդավայր | Պո ամրոց, Պո |
| Մահացել է՝ | մայիսի 14, 1610[3][4][1][…] (56 տարեկան) մարդասպանություն |
| Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[5] |
| Երկիր | |
| Տոհմ | Վալուաներ, Բուրբոններ և Albret? |
| Հայր | Antoine of Navarre?[3][6] |
| Մայր | Jeanne d'Albret?[3][6] |
| Երեխաներ | Լուի Արդար[6], Իզաբելլա Ֆրանսիացի[6], Christine of France?, Gaston, Duke of Orléans?, Հենրիետա Մարիա Ֆրանսիացի[6], César, Duke of Vendôme?, Catherine Henriette de Bourbon?, Nicolas Henri, Duke of Orléans?, Alexandre de Vendôme?, Henri de Bourbon, Duke of Verneuil?, Antoine de Bourbon?, Jeanne-Baptiste de Bourbon?[2], Gabriela Angélica de Bourbon?[2], stillborn son d'Estrées?[2] և Marie Henriette de Bourbon?[2] |
| Հավատք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
| Պարգևներ | |
| Ստորագրություն | |
Հենրի IV, (դեկտեմբերի 13, 1553[1][2], Պո ամրոց, Պո - մայիսի 14, 1610[3][4][1][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[5]), Ֆրանսիայի թագավոր 1589 թվականից։ Բուրբոնների դինաստիայի առաջին ներկայացուցիչը։ 1562 թվականից Նավառայի թագավոր (Հենրի Նավառացի)։
Կրոնական պատերազմների ժամանակ հուգենոտների ղեկավար։ 1593 թվականին ընդունել է կաթոլիկություն և մտել Փարիզ։ 1598 թվականին Նանտի էդիկտովը հուգենոտներին շնորհել է դավանանքի ազատություն և այլ արտոնություններ։ Հենրի IV-ի քաղաքականությունը նպաստել է բացարձակ միապետության ամրապնդմանը. դադարեցվել է Գլխավոր շտատների հրավիրումը, սահմանափակվել են նահանգային ժողովների իրավունքները, աճել է բյուրոկրատական ապարատի դերը են։ Տնտեսության ասպարեզում վարել է պրոտեկցիոնիզմի (հովանավորություն) քաղաքականություն, խթանել Ֆրանսիայի մանուֆակտուրաների զարգացումը, բարեկարգել ճանապարհները, բացել նոր ջրանցքներ և այլն։ 1604 թվականին սկսվել է Կանադայի գաղութացումը ֆրանսիացիների կողմից։ Հենրի IV-ի կառավարությունը վերացրել է գյուղացիների ժամկետանց պարտքերը, սակայն բարձրացրել անուղղակի հարկերը։ Հենրի IV-ը ղեկավար դեր է խաղացել հակահաբսբուրգյան ընդդիմություն կազմակերպելու գործում, նախապատրաստել Տաբսբուրգների դեմ պատերազմը։ Հենրի IV-ին սպանել է մոլեռանդ կաթոլիկ Ռավալյակը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 varios autores Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- 1 2 3 4 5 6 Lundy D. R. The Peerage
- 1 2 3 4 Генрих IV (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. VIII. — С. 356—357.
- 1 2 Tapié V., Ritter R. Encyclopædia Britannica
- 1 2 Union List of Artist Names — 2017.
- 1 2 3 4 5 Kindred Britain
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի IV (Ֆրանսիա)» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 354)։ |