Գտնվում է 6° 20' - 10° 20' ամ. ե. և 51° 25' - 55° 23' հս. լ. (ծայրագույն հյուսիսային կետը՝ Մալին Հեդ հրվանդանն է Ինիշոուեն թերակղզու վրա)։ Արևելքից շրջապատված է Իռլանդական ծովը, ինչպես նաև Սբ. Գեորգի և Հյուսիսային նեղուցները, արևմուտքից, հյուսիսից և հարավից Ատլանտյան օվկիանոսով։ Արևմուտքից արևելք ձգվում է մոտ 300 կմ, հյուսիսից հարավ՝ մոտ 450 կմ։ Կղզու մակերեսը կազմում է 84 հազար կմ2 (աշխարհում 12-րդ տեղը)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 385)։