Ռազմական գործ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պրուսիայի արքայական ռազմական ակադեմիայի պետը՝ գեներալ Կարլ ֆոն Կլաուզևիցը՝ ռազմական գործի նոր ժամանակների խոշորագույն տեսաբաններից մեկը

Ռազմական գործ[1] — հավաքական տերմին է, որն ընդգրկում է խաղաղ և պատերազմական ժամանակում պետության զինված ուժերի կառուցման (բանակաշինության), նախապատրաստության և գործողություններին, ինչպես նաև պատերազմի դեպքում քաղաքացիական բնակչության նախապատրաստմանն առնչվող տեսական և գործնական հարցերը։ Նեղ իմաստով ռազմական գործն իրենից ներկայացնում է իրենց ռազմական պարտքը հաջողությամբ կատարելու համար զինծառայողներին և զինապարտներին անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների և հմտությունների համակարգ[2]:

Ռազմական գործ տերմինը հայերենում ստեղծվել է ռուսերենի համապատասխան տերմինի (военное дело) ազդեցությամբ։ Շատ այլ լեզուներում տվյալ տերմինը հաճախ բացակայում է։ Ընդ որում, դրա փոխարեն կան և կիրառվում են «ռազմական գիտություն» («ռազմական հետազոտություններ», «ռազմական գիտություններ») և «ռազմարվեստ (ռազմական արվեստ)» առավել հատուկ տերմինները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Չինաստանի նշանավոր ռազմագետ Սուն Ձըի «Պատերազմի արվեստը» տրակտատը:
Ուշ հռոմեական կայսրության ռազմական տեսաբան Պուբլիոս Փլաբիոս Ռենատոս Վեգեցիոսի «Ռազմական գործի համառոտ շարադրանք» աշխատության՝ միջնադարյան Իտալիայում պատճենված օրինակը. Մեդիչիա Լաուրենցիանա գրադարանում, Տոսկանա, 1250-1375 թթ.: Mulomedicina (1250-1375 ca., Biblioteca Medicea Laurenziana, pluteo 45.19)
Aquote1.png Ռազմական գործը պարզ է և լիովին մատչելի մարդու առողջ բանականությանը: Սակայն պատերազմելը բարդ է:
- Պրուսիայի արքայական ռազմական ակադեմիայի պետ, գեներալ Կարլ Ֆիլիպ Գոթլիբ ֆոն Կլաուզևից
Aquote2.png

Ռազմական գործը ներկա է մարդկության ամբողջ պատմության ընթացքում, քանզի ռազմական գործը շոշափել է մարդկության արմատական շահերը։ Մ.թ.ա. 3600 թվականից մինչև մ.թ. 1980 թվականն ընկած ժամանակահատվածի ընթացքում տեղի է ունեցել մոտավորապես 1455 պատերազմ, այդ թվում՝ երկու համաշխարհային պատերազմ, որոնց ընթացքում սպանվել է, սովից և համաճարակից մահացել է ավելի քան 3, 6 միլիարդ մարդ։ Ռուս գիտնական Ն. Պ. Միխնևիչի հաշվարկներով՝ մարդկության պատմության ընթացքում ամբողջ մարդկության խաղաղ կյանքի մեկ տարվան բաժին է ընկել պատերազմի միջին հաշվով 13 տարի[3]. Կոնֆլիկտները հասարակության (պետության) ներսում և հասարակությունների ու պետությունների միջև ծագել են մարդկային հասարակության զարգացման բոլոր փուլերում և որոշակի ազդեցություն են գործել նրա զարգացման վրա։

Ռազմական գործը հասարակության մեջ սկսել է մշակվել այնպես, ինչպես և մարդականց բոլոր մնացած զբաղմունքները, որոնք ուղղված են, նախ և առաջ, կենսականորեն կարևոր այնպիսի գործառույթների պահպանմանը, ինչպիսիք են կյանքի, տոհմի, ազատության պահպանումը։

Այս կամ այն պետությունում կամ հասարակությունում, որոշակի պատմական դարաշրջանում ռազմական գործի կազմի, զարգացման և բովանդակության վրա ազդել են բազմաթիվ գործոններ, նախ և առաջ այնպիսիք, ինչպիսիք են պետության սոցիալական և քաղաքական կարգը, արդյունաբերական արտադրության զարգացման մակարդակը, գիտության և կրթության զարգացման մակարդակը, բնակչության մշակութային ավանդույթները, պետությունում հասարակության հոգևոր վիճակը։ Ընդհանուր առմամբ ռազմական գործի բովանդակությունը, զարգացման և կատարելագործման հիմնական ուղղությունները ցանկացած պետությունում ունեն ընդհանուր գծեր, որոնք բխում են համաշխարհային զարգացման օբյեկտիվ օրինաչափություններից։ Դրա հետ միասին նրանք ունեն նաև էական տարբերություններ, որոնք պայմանավորված են պետության աշխարհագրական դիրքով, ազգաբնակչությամբ, տնտեսական գործունեությամբ, արտաքին սպառնալիքների բնույթով։

Ռազմական գործն սկսում է էական դեր խաղալ շատ էթնո-մշակութային կազմավորումների սոցիալ-քաղաքական կյանքում զանազան պատճառներով. դա պայքար էր կենսական տարածության համար, տարածաքի համար, կամ էլ ռազմական գործը դառնում էր գործունեության տեսակ, որի դեպքում հնարավոր էր դառնում այս կամ այն մշակութա-պատմական ընդհանրության բարօրության աճը (կամ համենայն դեպս, այդ ընդհանրության մի մասի բարօրության աճը), նաև եղել է եկամտի աղբյուր և վերջապեսէ գոյատևման միջոց՝ էթնոսի համար ծայրահեղ իչրավիճակներում։

Հին Եգիպտոսում, Հին Հունաստանում, Հին Հնդկաստանում, Հին Չինաստանում, իսկ ապա և Հին Հռոմում հայտնվել են ռազմական գործի վերաբերյալ տեսական աշխատություններ, որոնց առանձին դրույթներն առ այսօր չեն կորցրել իրենց կարևորությունը։

Հայաստանում, Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական գործը Ռուսաստանում, իսկ նրան հետևելով, նաև Հայաստանում հանդիսանում է մի տերմին, որը լայն ընմբռնմամբ ներառում է ռազմական տեսության և ռազմական պրակտիկայի (գործունեության) բոլոր հարցերը, որոնք կապված են խաղաղ և ռազմական ժամանակ պետության զինված ուժերի շինարարության (բանակաշինություն), նախապատրաստման և գործողությունների հետ, ինչպես նաև պատերազմի դեպքում բնակչության նախապատրաստման հետ։ Ռազմական գործն իր մեջ ընդգրկում է հետևյալ բաղադրիչները.

Զինված ուժերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանվորագյուղացիական կարմիր բանակի՝ ԲԳԿԲ գերազանցիկ, 1939 թվական:
ՌԾՆ-ի գերազանցիկ, 1939 թվական:

Այլ պետություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտասահմանյան պետություններում «ռազմական գործ«» տերմինը բացակայում է: Դրա փոխարեն կա «ռազմական գիտություն» տերմինը կամ այլ տերմիններ՝ «ռազմական հետազոտություններ», «ռազմական գիտություններ», երբեմն էլ դրանց փոխարեն օգտագործվում է «ռազմական արվեստ» տերմինը։ Ռուսաստանում և նրան հետևելով՝ Հայաստանում և ԱՊՀ մյուս պետություններում, նշված տերմիններն ունեն առանձին նշանակություններ, որոնք վերևում ցույց են տրվել։ Ստորև ներկայացված են ռազմական գործի առավել նշանակալից արտասահմանյան մոդելները։

Պրուսական (գերմանական) մոդելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Հունգարիայում, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում և Հարավային Ամերիկայի մի շարք պետություններում ռազմական հետազոտությունները (կամ ռազմական գիտությունները՝ գերմ.՝ Militärwissenschaften) նշանակում են այն ամենը, ինչ վերաբերվում է ռազմարվեստին (ռազմական արվեստին), ռազմական գիտություններին և պատերազմների պատմությանը (ռազմական գործողությունների պատմությանը), այլ կերպ ասած՝ ռազմական պատմությանը։ ռազմարվեստը (ռազմական արվեստը) ուսումնասիրում է պատերազմների օրենքների զարգացումը, իր մեջ ընդգրկում է պատերազմի միջոցներով — զինված ուժերի միջոցով (ռազմական շինարարության միջոցով՝ զորքերի, ամրոցների, նավատորմի կազմակերպման, ղեկավարման, սպառազինման ու հանդերձման) իրականացվող պատերազմի նպատակների (ռազմական քաղաքականության) ուսումնասիրությունը։

Ռազմական գիտություններն ընդգրկում են պատերազմի, պատերազմի միջոցների (զինված ուժերի) օգտագործման դոկտրինաները, ռազմավարությունը (պատերազմի (ռազմական գործողությունների) գիծը և մարտավարությունը (զորքերի առանձին տեղաշարժերի կատարումը (ռազմերթեր) և ճակատամարտերի վարումը)։ Ռազմական պատմությունն ուսումնասիրում է պատերազմների (ռազմական գործողությունների) պատմությունը և պատերազմներից (ռազմագործողություններից) արվող եզրակացությունները։ Ի լրումն գործնական կամ պրակտիկ ռազմական գիտությունների օգտագործվում են այլ (օժանդակ) գիտություններ (ամրաշինություն կամ ֆորտիֆիկացիա, սպառազինություն և այլն)։ Ի լրումն ռազմական գիտություններին նախատեսվում է օգտագործել այլ գիտությունների մասերը, որոց իմացությունը բխում է ռազմական անհրաժեշտությունից (ռազմական աշխարհագրություն, ռազմական երկրաբանություն և այլն)։

Անգլոսաքսոնական մոդելը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի զինված ուժերի տարածքային միացյալ ռազմական հրամանատարությունների պատասխանատվության գոտիները (դեկտեմբեր 2008 թվական)

Մեծ Բրիտանիայում, մասնավորապես՝ Անգլիայում, ինչպես նաև անգլոսաքսոնական աշխարհի այլ երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և մյուսներում ռազմական գիտությունը (անգլ.՝ Military science) իրենից ներկայացնում է ռազմական հզորության ստեղծման նպատակով պետության ազգային պաշտպանական քաղաքականության իրականացման գործընթացը, որին ներգրավվում են ռազմական գիտնականները, այդ թվում՝ տեսաբանները, հետազոտողները, փորձարար գիտնականները, կիրառական գիտնականները, կոնստրուկտորները, փորձեր կատարող ինժեներները կամ ճարտարագետները, ինչպես նաև այն զինծառայողները, որոնք պատասխանատու են սպառազինությունների նախատիպերի ստեղծման համար։ Այդ կերպ վարվելով, ռազմական գիտությունը ձգտում է ռազմական քաղաքականությունը ինտերպրետացնել այնպիսի ռազմական հմտությունների և կարողությունների մեջ, որոնք կիրառելով ռազմական հայեցակարգերը և ռազմական մեթոդները, կարելի է օգտագործել ռազմական տեխնոլոգիաներում, զենքի ռազմական համակարգերում և այլ ռազմական հարցերում՝ պետության պահանջվող ռազմական ներուժը ստեղծելու համար։ Պետության ռազմական ներուժ հասկացությունը մեկնաբանվում է հետևյալ կերպ։ Ռազմական քաղաքագիտությունում տարբեր տեսակետներ կան պետության ռազմական ուժի (ՊՌՈՒ) էության սահմանման, ՊՌՈՒ-ի կառուցվածքի և այլ հասկացությունների հետ, մասնավորապես՝ «ռազմական հզորություն» և «ռազմական ներուժ» հասկացությունների հետ ՊՌՈՒ-ի հարաբերակցության վերաբերյալ։ Ռազմական քաղաքագետներից ոմանք ՊՌՈՒ-ն նույնացնում են պետության ռազմական հզորության (ՊՌՀ) հետ։ Մյուսները գտնում են, որ ՊՌՈՒ-ն գոյություն ունի երկու բաղադրիչների դիալեկտիկական միասնության մեջ։ Այդ բաղադրիչներից մեկը պետության ռազմական ներուժն է (ՊՌՆ), իսկ մյուսը՝ պետության ռազմական հզորությունը (ՊՌՀ)[9]: Ընդ որում՝ ՊՌՆ-ն ռազմական ոլորտում պետության ունեցած հնարավորություններն են, իսկ ՊՌՀ-ն իրենից ներկայացնում է պետության ընդունակությունները՝ օգտագործելու իր ՊՌՆ-ն՝ ուղղակի կամ անուղղակի կերպով։ Այսպիսով ՊՌՈՒ-ն չի նույնանում ՊՌՀ-ի հետ, այլ, կոպիտ ասած, հանդիսանում է ՊՌՀ-ի և ՊՌՆ-ի գումարը[9]: ՊՌՈՒ-ի էության և կառուցվածքի վերլուծության նկատմամբ հիմնական մոտեցումը հանդիսանում է ՊՌՈՒ-ի հետ կապված ելակետային հետևյալ հասկացությունների ի հայտ բերումն ու պարզաբանումը. «հզորություն», «ներուժ», «գործոն»: Հայտնի է, որ հասարակական կյանքի այս կամ այն բնագավառում պետության ունեցած ներուժն իր մեջ ներառում է տվյալ բնագավառում տվյալ պետության առավելագույն հնարավորությունները։ Դիտարկվող ասպեկտում ներուժն արտահայտում է տնտեսության, գիտության, սոցիալ-քաղաքական և գաղափարախոսական հարաբերությունների և, անշուշտ, պետության ռազմական այն միջոցների քանակական և որակական հնարավորությունները, որոնք կարող են տրամադրվել կամ հատկացվել պատերազմի վարման համար։[9]

  • Ռազմական արվեստի պատմություն.
  • Զորքերի (ուժերի) կազմը, կիրառումը և ուսուցումը.
    • Ռազմական կազմակերպվածք.
    • Ուժերի (զորքերի) կառուցվածքայնացում.
    • Մասնագիտական պատրաստություն և ռազմական կրթություն.
  • Ռազմական մեթոդներ և հայեցակարգեր.
    • Ռազմական պատմություն.
    • Ռազմական դոկտրին և ռազմավարություն[10].
    • Ռազմական աշխարհագրություն.
  • Ռազմական համակարգեր.
    • Ռազմական հետախուզություն.
    • Ռազմական լոգիստիկա.
    • Ռազմական սարքավորում և տեխնիկա.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Военное дело. Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия. 1969—1978.
  2. 2,0 2,1 2,2 Источник: Военный энциклопедический словарь. — М.: Военное издательство, 1984.
  3. История военного искусства от древних времен до XIX ст. СПб., 1885 и 1896
  4. Դ.Ս.Չիլինգարյան, Ա.Ե.Սարգսյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների բացատրական հայերեն-ռուսերեն-անգլերեն, ռուսերեն-հայերեն, անգլերեն-հայերեն բառարան, Երևան, 2012 թ., էջ 134:
  5. Գնդապետ Մ.Ռ.Խաչատրյան, Ռազմական քաղաքագիտություն, հատոր 1, Երևան, 2014, գլուխ 3, էջ 113:
  6. Դ.Ս.Չիլինգարյան, Ա.Ե.Սարգսյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների բացատրական հայերեն-ռուսերեն-անգլերեն, ռուսերեն-հայերեն, անգլերեն-հայերեն բառարան, Երևան, 2012 թ., էջ 434:
  7. Գնդապետ Մ.Ռ.Խաչատրյան, Ռազմական քաղաքագիտություն, հատոր 1, Երևան, 2014, գլուխ 3, էջ 105:
  8. м), հոդված 71, գլուխ 3, բաժին առաջին, Ռուսաստանի սահմանադրություն
  9. 9,0 9,1 9,2 Գնդապետ Մ.Ռ.Խաչատրյան, Ռազմական քաղաքագիտություն, հատոր 1, Երևան, 2014, գլուխ 3, էջ 135:
  10. Военная доктрина США
  11. Ռազմական հանրագիտական բառարան, ռուսերեն՝ Военный энциклопедический словарь, Москва, Воениздат, 1984. Стр. 139—140.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրագիտարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  • Военное дело // Вавилон — «Гражданская война в Северной Америке» / [под общ. ред. Н. В. Огаркова]. — М. : Военное изд-во М-ва обороны СССР, 1979. — (Советская военная энциклопедия : [в 8 т.] ; 1976—1980, т. 2).;
  • Военный энциклопедический словарь (ВЭС), М., ВИ, 1984 г., 863 стр. с иллюстрациями (ил.), 30 листов (ил.);
  • «Военный энциклопедический словарь» (ВЭС), М., ВИ, 2007 г.;
  • Морской атлас Министерства Обороны СССР (Том 3), Издание Главного Штаба Военно-Морского Флота, 1958.

Ուսումնական ձեռնարկներ և գիտական երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փլաբիոս Վեգեցիոս Ռենատոս, Ռազմական գործի համառոտ շարադրանք (ռուս.՝ Флавий Вегеций Ренат. Краткое изложение военного дела., բնագիրը՝ լատ.՝ Publius Flavius Vegetius Renatus, Epitoma rei militaris) Краткое изложение военного дела.
  • Մաքս Յեհնս, Ռազմարվեստի պատմություն. հիմանականում Գերմանիայում, հատոր 1-3, Մյունխեն և Լեյպցիգ, 1889-1891 (գերմ.՝ Max Jähns: Geschichte der Kriegswissenschaften, vornehmlich in Deutschland, I—III, München und Leipzig 1889—1891) (= Geschichte der Wissenschaften in Deutschland: Neuere Zeit, 21), Neudruck Hildesheim 1965

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]