Համաշխարհային պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշխարհի քարտեզը, որտեղ ներկայացվում են Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից պետությունները:
Անտանտայի անդամ պետությունները պատկերված են կանաչ գույնով, նրանց թշնամիները՝ Կենտրոնական տերությունները կամ Քառյակ դաշինքի պետությունները՝ նարնջագույնով, իսկ չեզոք երկրները՝ մոխրագույնով:
Աշխարհի քարտեզը, որտեղ ներկայացվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից պետությունները:
Հակահիտլերյան դաշնախմբի պետությունները պատկերված են կանաչ գույնով (ընդ որում, այն երկրները, որոնք նշված են բաց կանաչով, պատերազմի մեջ են մտել Պյորլ-Հարբորի վրա հարձակումից հետո), նացիստական բլոկի երկրները՝ երկնագույնով, իսկ չեզոք երկրները՝ մոխրագույնով:

Համաշխարհային պատերազմը կամ աշխարհամարտը պատերազմ է, որում ներառված են աշխարհի մեծ տերությունները։ Համաշխարհային պատերազմները տեղի են ունենում մի քանի մայրցամաքներում մի քանի թատերաբեմերով կամ ռազմաբեմերով (տես Ռազմաբեմ)։ Աշխարհամարտին մասնակցում կամ որևէ կերպ առնչվում է աշխարհի պետությունների մեծամասնությունը: Տերմինը հատկապես օգտագործվում է 20-րդ դարի երկու խոշորագույն պատերազմների համար։

  • Երկրորդ համաշխարհային պատերազմ (1939–1945): Սկսվել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին՝ նացիստական Գերմանիայի (Երրորդ Ռայխ) և, փաստացի, սեպտեմբերի 17-ին պատերազմին միացած նրա դաշնակից ԽՍՀՄ-ի կողմից և ավարտվել է 1945 թվականի սեպտեմբերի 2-ին՝ նացիստական դաշնախմբի անդամ Ճապոնիայի, իսկ դրանից առաջ՝ մայիսի 8-ին՝ նացիստական Գերմանիայի պարտությամբ և հականացիստական դաշնախմբի հաղթանակով, որի մեջ 1941 թվականին մտել էր նաև Գերմանիայի նախկին դաշնակից ԽՍՀՄ-ը:

Երբեմն համաշխարհային պատերազմների շարքն են դասում XVII–XIX դարերի որոշ լայնամասշտաբ ռազմական հակամարտություններ, ինչպես օրինակ՝ Երեսնամյա պատերազմը, Իսպանական ժառանգության պատերազմը, Յոթնամյա պատերազմը, ապա՝ Նապոլեոնյան պատերազմները: Ընդ որում, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Ուինսթոն Չերչիլը Յոթնամյա պատերազմը (1756-1763) անվանել է առաջին համաշխարհային պատերազմ:[1] Ուշագրավ է, որ այդ բոլոր պատերազմները, ինչպես I և II Աշխարհամարտերը, ունեն «եվրոպական ծագում», ռազմական գործողությունները մղվել են Եվրոպայի տարածքում, ինչպես նաև համապատասխան եվրոպական պետությունների ասիական և ամերիկյան գաղութներում:

Համաշխարհային պատերազմ տերմինը երբեմն վերագրում են Սառը պատերազմին, այն հաճախ անվանելով Երրորդ համաշխարհային պատերազմ։ Դա բացատրվում է նրանով, որ ԱՄՆ և ԽՍՀՄ գլխավորած դաշնախմբերի միջև ընթացող «Սառը պատերազմը» սպառնում էր վերածվել «Տաք պատերազմի» նույն այդ դաշնախմբերի միջև:

Տերմինի ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

"Համաշխարհային պատերազմ" տերմինը առաջին անգամ օգտագործվել է 20-րդ դարի սկզբին, Առաջին համաշխարհային պատերազմից մի քանի տարի առաջ, հավանաբար գերմանական Weltkrieg բառով։[2] Գերմանացի գրող Ավգուստ Վիլհելմ Օտտո Նիմանը (August Wilhelm Otto Niemann, 1839-1919) տերմինը օգտագործել է հակաբրիտանական «Համաշխարհային պատերազմ. գերմանական երազանք» (Der Weltkrieg: Deutsche Träume) աշխատությունում, որը լույս ընծայվեց 1904 թվականին, իսկ այնուհետև նույն թվականին անգլերենով հրատարակվել է «Անգլիայի նվաճումը մոտենում է» վերնագրով ("The Coming Conquest of England". London: George Routledge, 1904. Translated by J. H. Freese.)։ Սակայն իրականում տերմինը օգտագործվել է նաև ավելի վաղ, մասնավորապես՝ Կառլ Մարքսը 1850 թվականին լույս տեսած Դասակարգային պայքարը Ֆրանսիայում աշխատության մեջ[3]։ Օքսֆորդի անգլերեն բառարանում գրված է, որ տերմինը առաջին անգամ անգլերենով գործածվել է 1909 թվականի ապրիլին Վեսթմինսթեր ամսագրի էջերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. H.V. Bowen. 1998. War and British Society 1688-1815. (Cambridge, United Kingdom: Cambridge University Press), 7. ISBN 0521576458:
  2. «Online Etymology Dictionary entry for World War»։ Etymonline.com։ 1914-08-02։ Վերցված է 2012-08-24 
  3. Engels Frederick։ «Introduction to Borkheim»