Օքսֆորդի անգլերեն բառարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օքսֆորդի անգլերեն բառարան
անգլ.՝ A New English Dictionary on Historical Principles (NED)
ՀեղինակJohn Simpson?, Edmund Weiner? և Ջեյմս Մարրի
Տեսակonline dictionary?, dictionary of the English language? և historical dictionary?
Ժանրdictionary of the English language?
Թեմաdictionary of the English language?
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման վայրՕքսֆորդ
ՀրատարակիչՕքսֆորդի համալսարանի հրատարակչություն
OCLC17648714
Կայքoed.com(անգլ.)

Օքսֆորդի անգլերեն բառարան (անգլ.՝ Oxford English Dictionary, OED), Օքսֆորդի բառարան, Օքսֆորդի Մեծ բառարան, Օքսֆորդի համալսարանի հրատարակչության[1] անգլերենի հայտնի և խոշոր ակադեմիական բառարան։ 2005 թվականի հրատարակությունը պարունակում է մոտ 301 100 հոդվածներ (350 միլիոն տպագիր նշաններ)։ Օքսֆորդի անգլերեն բառարանում ներառված են անգլիական գրականության և հաղորդակցման բառեր, որոնք կիրառվում են 1150 թվականից սկսած։

Բառարանը հայտնի է նաև խոսակցական, ոչ պաշտոնական «Մարրիի բառարան» (Murray’s) անվանմամբ (առաջին գլխավոր խմբագրի՝ Ջեյմս Մարրի ազգանվամբ)։ Այն ուսումնասիրում է անգլերենի պատմական զարգացումը, գիտնականների և ակադեմիական հետազոտողների տրամադրելով համապարփակ ռեսուրսներ, ինչպես նաև նկարագրում անգլերենի օգտագործումը աշխարհի տարբեր բնագավառներում[2][3]։

Բառարանի էլեկտրոնային առաջին տարբերակը պատրաստվել է 1988 թվականին։ Առցանց տարբերակը հասանելի է 2000 թվականից, իսկ 2014 թվականի ապրիլին այն ունեցել է, ավելի քան, երկու միլիոն այցելություն։ Բառարանի երրորդ հրատարակությունը, ամենայն հավանակությամբ, միայն էլեկտրոնային կլինի։ Օքսֆորդի համալսարանի հրատարակչության քարտուղար Նայջել Փորթվուդը քիչ հավանական է համարում, որ այն երբևէ կտպագրվի[4][5]։

Զարգացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից անգլերենի բարձր մակարդակի բացատրական բառարան։

Բառարան ստեղծելու գաղափարը պատկանում է Լոնդոնի լեզվաբանական ընկերությանը դեռևս 1857 թվականից։ Ապագա բառարանի նախագիծը ձևավորվել էր 1859 թվականին, երբ հրապարակվեց անգլերենի նոր բառարանի վերաբերյալ մանրամասն առաջարկ։ Խմբագիր նշանակվեց Ջեյմս Մարրին։ Բառարանի վրա աշխատել են նաև Հենրի Բրեդլին և Ուիլյամ Քրեյգին։

Որպես պատմական բառարան, Օքսֆորդի անգլերեն բառարանը բառերը բացատրում է ցույց տալով դրանց պատմական զարգացումը, ոչ թե միայն ներկայիս գործածությունը[6]։

1884 թվականի փետրվարի 1-ին սկսվել է առաջին հրատարակության տպագրությունը, որն անվանվել է «Նոր անգլերեն բառարան՝ հիմնված պատմական սկզբունքների վրա» (անգլ.՝ «New English Dictionary on Historical Principles», NED): 1895 թվականից գրքի կազմի վրա զուգահեռ հայտնվեց «Օքսֆորդի անգլերեն բառարան» անվանումը (անգլ.՝ «Oxford English Dictionary»): Բառարանը պարունակում էր 10 հատոր, որոնք լույս են տեսել մինչև 1928 թվականը։

Հրապարակումների ամսաթվեր
1888 A A New ED Vol. 1
1893 C NED Vol. 2
1897 D NED Vol. 3
1900 F NED Vol. 4
1901 H NED Vol. 5
1908 L NED Vol. 6
1909 O NED Vol. 7
1914 Q NED Vol. 8
1919 Si NED Vol. 9/1
1919 Su NED Vol. 9/2
1926 Ti NED Vol. 10/1
1928 V NED Vol. 10/2
1928 all NED 12 vols.
1933 & sup. Oxford ED 13 vols.
1972 A OED Sup. Vol. 1
1976 H OED Sup. Vol. 2
1982 O OED Sup. Vol. 3
1986 Sea OED Sup. Vol. 4
1989 all OED 2nd Ed. 20 vols.
1993 all OED Add. Ser. Vols. 1—2
1997 all OED Add. Ser. Vol. 3

1933 թվականին բառարանը վերահրատարակվել է և պարունակել է 12 հատոր գումարած 1 լրացուցիչ հատոր։ Հենց այդ ժամանակ նա ձեռք է բերել իր ներկայիս անվանումը՝ «Օքսֆորդի անգլերեն բառարան»։

1972 թվականին, երբ լույս տեսավ առաջին հատորը, դրան հաջորդեց բառարանի եռահատոր լրացուցիչ տպագրությունը։ 1972 և 1986 թվականների միջակայքում հրապարակվել է ևս 4 հատոր։

1989 թվականին լույս է տեսել բառարանի երկրորդ հրատարակությունը՝ 20 հատորով։

Կա նաև «Compact edition of the Oxford English dictionary»-ի երկու հատորների միկրովերատպման օրինակներ։ Պարբերաբար վերահրատարակում են «Shorter Oxford English dictionary» և «Concise Oxford dictionary of current English» կրճատ տարբերակները։

Ամբողջովին վերամշակված տարբերակը լույս կտեսնի 2017 թվականին։ Հրատարակությունը կլինի միայն էլեկտրոնային տարբերակով (այսինքն՝ տպագիր տարբերակ չի լինի)։ Ներկայումս հրատարակության վրա աշխատում են 80 մասնագետ, որոնք, ըստ 2011 թվականի մարտի 24-ի տվյալների, հասել են Ryvita բառին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Guide to the Third Edition of the OED». Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  2. "As a historical dictionary, the OED is very different from those of current English, in which the focus is on present-day meanings." [1]
  3. "The OED is a historical dictionary, with a structure that is very different from that of a dictionary of current English."[2] Արխիվացված 2015-09-05 Wayback Machine
  4. Jamieson, Alastair (2010 թ․ օգոստոսի 29). «Oxford English Dictionary 'will not be printed again'». The Telegraph. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  5. Flanagan, Padraic (2014 թ․ ապրիլի 20). «RIP for OED as world's finest dictionary goes out of print». The Telegraph. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
  6. «The Oxford English Dictionary». Oxford Dictionaries. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]