Մարտական գործողություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարտական գործողությունները ուժերի և միջոցների կազմակերպված կիրառումն է զորամասերի, միավորումների և զինված ուժերի տեսակների զորամիավորումների (ուժերի), առանձին զորատեսակների, հատուկ զորքերի և ծառայությունների առջև դրված խնդիրները լուծելու համար, այսինքն՝ պատերազմի վարումը օպերատիվ, օպերատիվ-մարտավարական և մարտավարական մակարդակներով[1]:

Պատերազմի վարումը ավելի բարձր՝ ռազմավարական կազմակերպման մակարդակով կոչվում է մարտական գործողություն: Այսպիսով, մարտական գործողությունները մտնում են ռազմական գործողությունների մեջ որպես բաղկացուցիչ մաս: Օրինակ, երբ ռազմաճակատը (ռազմաճակատների խումբը) ռազմական գործողություններ է իրականացնում մարտավարական, հարձակողական գործողության տեսքով (կամ գործողությունների միջև), բանակի և կորպուսի ռազմաճակատի կազմի մեջ մտնող մասերը մարտական գործողություններ են իրականացնում հարձակումների, ռեյդերի և այլ գործողությունների տեսքով:

Մարտական գործողությունների տարատեսակներն են համարվում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերի, ռազմաօդային ուժերի, ռազմածովային նավատորմի և այլ մարտական գործողությունները:

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական տեսակներն են՝

Օժանդակ տեսակներն են՝

  • հանդիպական մարտ,
  • խրամատային մարտ
  • մարտավարական վերախմբավորում և այլն:

Դրանցից յուրաքանչյուրն իրարից տարբերվում են ըստ տեղանքի և տարվա եղանակի՝

Բնորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png «Մարտական գործողությունները սկսում են հիբրիդային պատերազմների բնույթ կրել: Վերջին ժամանակներում ռազմական վտանգների և ռազմական սպառնալիքների տեղեկատվական և գաղափարական հարթություն տեղափոխվելու միտում է նկատվել, երբ իրական մարտից բացի, այն տեղափոխվում է նաև համացանց, ԶԼՄ և հասարակական միավորումներ»:
- Նիկոլայ Պանկով, պետական քարտուղար, Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարի տեղակալ, պահեստազորի բանակի գեներալ: Իվան Պետրով, հոդված «Կուրսանտներին կսովորեցնեն հիբրիդային պատերազմների մեթոդներին», «Ռոսիյսկայա գազետա», 25.11.2015, 18:50:
Aquote2.png


Ժամանակակից փուլում մարտական գործողությունները բնորոշվում են հետևյալ գծերով՝

  • նպատակների վճռականություն,
  • մեծ տարածական շրջանակ,
  • բարձր մանյովրություն,
  • դինամիկություն:

Մարտական գործողությունների կազմակերպման որակը սպառազինության և ռազմական տեխնիկայի մարտական հատկությունների հետ զուգորդված որոշում են մարտական գործողությունների արդյունավետությունը:

Հակահրդեհային պաշտպանությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտական գործողությունները Կանոնադրության կողմից նախատեսված ուժերի և միջոցների կազմակերպված կիրառումն է հիմնական մարտական խնդիրներն իրականացնելու համար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dupuy, T.N. (Col. ret.), Understanding war: History and Theory of combat, Leo Cooper, London, 1992

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • А — Бюро военных комиссаров / [под общ. ред. А. А. Гречко]. — М. : Военное изд-во М-ва обороны СССР, 1976. — 637 с. — (Советская военная энциклопедия : [в 8 т.] ; 1976—1980, т. 1).;
  • Военный энциклопедический словарь (ВЭС). — М: Воениздат, 1984. — 863 с. с иллюстрациями (ил.), 30 листов (ил.)