Ռազմական գիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռազմական գիտություն կամ ռազմագիտություն , գիտելիքների համակարգ պետությունների, պետությունների խմբավորումների կամ դասակարգերի պատերազմների բնույթի, օրենքների, վարման եղանակների մասին։ Ռազմական գիտության տվյալներն օգտագործվում են ռազմական տեսություններ մշակելու ժամանակ։ Ռազմական գիտության կառուցվածքն ու բովանդակությունը կապված է պետության հասարակական կառուցվածքի և տիրապետող գաղափարախոսության հետ։ Ռազմական պատմության և տեսության առաջին ուսումնասիրությունները երևան են եկել Հին Հունաստանում (Հերոդոտոս, Քսենոփոն, Թուկիդիդես և ուրիշներ)։

Ռազմագիտության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական գիտելիքների զարգացման գործում կարևոր նշանակություն է ունեցել Հին Հռոմի մղած պատերազմների փորձի ընդհանրացումը։ Ավատատիրության կամ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում պատերազմներն իրենց նպատակներով և մասշտաբներով սահմանափակ էին, և ռազմատեսական միտքը մեծ զարգացում չի ստացել։ Կենտրոնացված պետությունների կազմավորման (XV-XVI դար) ժամանակաշրջանում, երբ սկսել է կիրառվել հրազենը, Երևան են եկել պատերազմներում և ճակատամարտերում հրազենի օգտագործման տեսություններ։ Բուրժուական ռազմական գիտությանն առաջացել է XVIII դարում և նրա հիմքերը ձևավորվել են հիմնականում Ֆրանսիական հեղափոխության ընթացքում։ Ռազմական տեսության մեջ կարևոր ներդրում ունեցավ Ֆրանսիական Առաջին հանրապետության բանակի գեներալ Նապոլեոն Բոնապարտը՝ հետագայում Ֆրանսիայի կայսր Նապոլեոն I-ը, որը մշակեց և հաջողությամբ կիրառեց ռազմագիտության գործողությունների նոր ձևեր ու եղանակներ։

Ռազմագիտությունը Արևմուտքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմից (1914 -1918) հետո գերմանացի ռազմական տեսաբանները ուշադրության հիմնական խնդիր դարձրեցին կայծակնային պատերազմի (blitz-krieg) տեսությունը, Ֆրանսիայում տիրապետող էր դիրքային պատերազմի տեսությունը։ Պաշտպանությունն համարվում էր առավել արդյունավետ հարձակումից։ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում լայն տարածում գտավ «ծովային ուժի» տեսությունը։

Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմից (1914 -1918) հետո ԱՄՆ-ում լայն տարածում գտավ «ծովային ուժի» տեսությունը։

Ռազմագիտությունը Արևելքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական Երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմագիտությունը Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչխորհրդային ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական ռազմական գիտության մեջ մեծ ներդրում ունեն Պետրոս I-ը, Պ․ Ա․ Ռումյանցևը, Ա․ Վ․ Սուվորովը, Մ․ Ի․ Կուտուզովը, Ֆ․ Ֆ․ Ուշակովը, Գ․ Ի․ Բուտակովը, Ի․ Ա․ Միլյուտինը, Պ․ Ս․ Նախիմովը, Ս․ Օ․ Մակարովը և ուրիշներ։ XIX դարի 2-րդ կեսին դրվեցին պրոլետարական, սոցիալիստական ռազմական գիտության հիմքերը։ Կ․ Մարքսը և Ֆ․ Էնգելսը առաջինն էին, որ դիալեկտիկական մատերիալիզմը կիրառեցին ռազմական գիտության մեջ, ռազմական գործի զարգացումը վերլուծելու համար։ Մարքսիզմի հիմնադիրները գտան, որ պատերազմն իբրև հասարակական երևույթի ենթակա է որոշակի օրենքների։ Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի աշխատություններում արտահայտված են բազմաթիվ տեսական դրույթներ հեղափոխություններ պայքարում պրոլետարիատի ռազմական ստրատեգիայի (ռազմավարության) և տակտիկայի (մարտավարության), բանակի կազմակերպական կառուցվածքի, նյութական մատակարարման, հրամանատարական կադրերի դերի մասին են։


Արդի ռուսաստանյան ռազմագիտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմագիտությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին և միջնադարյան ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր և նորագույն ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тухачевский М․Н․, Война как проблема вооружённой борьбы, Избр․ произв․, т․ 2, М․, 1964.
  • Фрунзе М․ В․, Единая военная доктрина и Красная Армия, Избр․ произв․, М․, 1965.
  • Марксизм-ленинизм о войне и армии, 5 изд․, М․, 1968, с․ 262—300.
  • 50 лет Вооружённых Сил СССР, М․, 1968.
  • Программа КПСС, М․,1975, с․ 100-112․
  • Մնացական Ռ. Խաչատրյան։ Արցախի 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմը և պատերազմների էվոլյուցիան։ Մասն Ա։ «Անդին» ամսագիր, 2016, հ.4:
  • Մնացական Ռ. Խաչատրյան։ Արցախի 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմը և պատերազմների էվոլյուցիան։ Մասն Բ։ «Անդին» ամսագիր, 2016, հ.5:
  • Մնացական Ռ. Խաչատրյան։ Արցախի 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմը և պատերազմների էվոլյուցիան։ Մասն Գ։ «Անդին» ամսագիր, 2016, հ.6:
  • Խաչատրեան Մնացական Ռ. (Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան) 6-րդ սերնդի պատերազմներ։ // Ազգ. – 2016. –29 ապր. – Էջ 7։
  • Խաչատրեան Մնացական Ռ. (Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան) Ադրբեջանի զինված ուժերում առկա ծանր զինատեսակները։ // Ազգ. – 2016. – 8 ապր. – Էջ 7։
  • Գևորգյան Հայկ։ Այդ ճստիկ Շվեյցարիան ։ [Բանակի մասին] // Հայկ. ժամանակ. – 2016. – 15 ապր. – Էջ 2։
  • Խրամչիխին Ալեքսանդր։ Մ´եկ պատերազմի բանակը։ Մասն Ա։ [Ադրբեջանի բանակը ռուսաստանցի ռազմաքաղ. վերլուծաբանի տեսակետից] / Ալեքսանդր Խրամչիխին։ Թարգմանությունը և մեկնաբանությունները՝ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեանի։ // «Հայ զինվոր». – 2016. – 30մարտի-19 ապր. – Էջ 12։ [1]
  • Խրամչիխին Ալեքսանդր։ Մեկ պատերազմի բանակը։ Մասն Բ։ [Ադրբեջանի բանակը ռուսաստանցի ռազմաքաղաքական վերլուծաբանի տեսակետից] / Ալեքսանդր Խրամչիխին։ Թարգմանությունը և մեկնաբանությունները՝ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեանի։ // «Հայ զինվոր». – 2016. – 6-12 ապր. – Էջ 13։ [2]
  • Խրամչիխին Ալեքսանդր։ Մեկ պատերազմի բանակը։ Մասն Գ։ [Ադրբեջանի բանակը ռուսաստանցի ռազմաքաղաքական վերլուծաբանի տեսակետից] / Ալեքսանդր Խրամչիխին։ Թարգմանությունը և մեկնաբանությունները՝ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեանի։ // «Հայ զինվոր». – 2016. – 20-26 ապր. – Էջ 12։ [3]
  • Տարածաշրջանի կայունությունը բխում է ՀԱՊԿ-ի շահերից //Հայաստանի Հանրապետ. – 2016. – 16 ապր. – Էջ 3։
  • В Ереване обсудили развитие военного компонента ОДКБ // Новое время. – 2016. – 16 апр. – С. 1.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png