Կարլ Կլաուզևից
Կարլ Կլաուզևից | |
---|---|
գերմ.՝ Carl Philipp Gottlieb von Clausewitz | |
![]() | |
հունիսի 1, 1780[1][2][3][4] - նոյեմբերի 16, 1831[1][2][3][5][6][4] (51 տարեկանում) | |
Ծննդավայր | Burg, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա[7] |
Մահվան վայր | Վրոցլավ, Silesia Province, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[7] |
Գերեզման | Սաքսոնիա-Անհալթ |
Զորատեսակ | Հեծելազոր |
Կոչում | գեներալ-մայոր և գեներալ |
Հրամանատարն էր | Prussian Military Academy? |
Մարտեր/ պատերազմներ | նապոլեոնյան պատերազմներ |
Պարգևներ | Արիության ոսկե թուր և Սուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշան |
Կարլ Կլաուզևից (գերմ.՝ Carl Philipp Gottlieb von Clausewitz, հունիսի 1, 1780[1][2][3][4], Burg, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա[7] - նոյեմբերի 16, 1831[1][2][3][5][6][4], Վրոցլավ, Silesia Province, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[7]), գերմանացի ռազմական տեսաբան և պատմաբան, պրուսական գեներալ։
1810 թվականին դասավանդել է ռազմագիտություն և ռազմավարություն։ 1812 թվականին ֆրանսիացիների կողմից օկուպացված Պրուսիայից անցել է Ռուսաստան և ծառայության մտել ռուսական բանակում։ Մասնակցել է Նապոլեոնի դեմ պատերազմներին։
1814 թվականին վերադարձել է պրուսական բանակ, մասնակցել Վաթեռլոոյի ճակատամարտին (1815)։ 1818-1830 թվականներին Բեռլինի ընդհանուր ռազմական ուսումնարանի տնօրենն էր, իսկ 1831 թվականից՝ պրուսական բանակի շտաբի պետը։ Հիմնական աշխատությունը՝ «Պատերազմի մասին» եռհատորյակը (1832-1834), համարվում է ժամանակակից քաղաքագիտության և ռազմարվեստի հիմնական գործերից մեկը։ Հայտնի են նաև Կլաուզևիցի ռազմապատմական այլ աշխատություններ՝ «Նապոլեոն Բոնապարտի 1796 թվականի իտալական արշավանքը» (1833), «1799 թվականը» (մաս 1-2, 1833-1834), «1812 թվականը» (1835)։
Բովանդակություն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Jordan LindellClausewitz: War, Peace and Politics. «Պատերազմ, խաղաղություն և քաղաքականություն», Նոյեմբեր 26, 2009 (անգլ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 SNAC — 2010.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Store norske leksikon — 1978.
- ↑ 5,0 5,1 5,2 Magdeburger Biographisches Lexikon — 2002.
- ↑ 6,0 6,1 6,2 Brockhaus Enzyklopädie
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #11852111X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարլ Կլաուզևիցի բոլոր աշխատությունների կայք (գերմ.)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 477)։ ![]() |