Ռազմավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
War strategy.PNG

Ռազմավարություն (հին հունական. Στρατηγία - «հրամանատարի արվեստ»), գիտություն պատերազմի մասին, մասնավորապես՝ հրամանատարի գիտություն, ռազմական գործողությունների ընդհանուր, ոչ մանրամասն հատակագիծ, որը ընդգրկում է երկար ժամանակ։ Ռազմավարությունը դժվար նպատակին հասնելու մի միջոց է, նաև մարդու ցանկացած գործունեության գլխավոր միջոց։

Ռազմավարության նպատակն է, արդյունավետ օգտագործելով առկա ռեսուրսները, հասնել հիմնական նպատակին։ Այն դառնում է հատկապես անհրաժեշտ որպես գործողության միջոց մի իրավիճակում, որտեղ հիմնական նպատակին ուղղակի հասնելու համար բավարար չեն դրամական և այլ միջոցները։

Մարտավարությունը մի գործիք է ռազմավարության իրականացման համար և այն ստորադասվում է ռազմավարության հիմնական նպատակներին։ Ռազմավարությունը հասնում է իր հիմնական նպատակին միջանկյալ մարտավարական խնդիրների լուծման միջոցով« պաշարներից՝ նպատակ» առանցքով։

Ըստ Կարլ ֆոն Կլաուզեւիցի[1], պատերազմում ներառում է երկու տարբեր տեսակի գործունեություն.

  • առանձին ​​մարտերի կազմակերպումը և անցկացումը և
  • դրանց կապը պատերազմի ընդհանուր նպատակի հետ։

Առաջինը կոչվում է մարտավարություն, իսկ երկրորդը՝ ռազմավարություն։ Մարտավարությունը հարկավոր է, որպեսզի հաղթեն ճակատամարտում, ռազմավարությունը անհրաժեշտ է, որպեսզի հաղթեն պատերազմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


  1. Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարան։ Սանկտ-Պետերբուրգ: Ֆրիդրիխ Բրոքհաուսի և Իլյա Եփրոնի բաժնետիրական հրատարակչական ընկերություն։ 1890-1907։ էջեր 730–733