Սմոլենսկի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սմոլենսկի ճակատամարտ
Թվականօգոստոսի 16-18, 1812
Մասն էՖրանսիական ներխուժումը Ռուսաստան
ՎայրՍմոլենսկ, Ռուսական կայսրություն
54°46′ հս․ լ. 32°02′ ավ. ե.HGЯO
Կոչվել է
(անունով)
Սմոլենսկ
ԱրդյունքՖրանսիացիների հաղթանակ
Հակառակորդներ
Ֆրանսիա Ֆրանսիական կայսրություն Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Հրամանատարներ
Ֆրանսիա Նապոլեոն ԲոնապարտՌուսական կայսրություն Միխայիլ Բարկլայ-դը-Տոլի
Ռուսական կայսրություն Նիկոլայ Ռաևսկի
Ռուսական կայսրություն Պյոտր Բագրատիոն
Կողմերի ուժեր
45,000 180,000-ից30,000 120,000-ից
Ռազմական կորուստներ
9,000-10,0006,000-14,000

Սմոլենսկի ճակատամարտ, Նապոլեոն Բոնապարտի ռուսական ներխուժման առաջին խոշոր ճակատամարտը, որը տեղի է ունեցել 1812 թվականի օգոստոսի 16-18-ին՝ Ֆրանսիական կայսրության «մեծ բանակի» շուրջ 45 հազար զորականների մասնակցությամբ։ Պաշտպանվող կողմը՝ ի դեմս կայսերական Ռուսաստանի, մարտադաշտ էր դուրս բերել 30-հազարանոց զորք՝ գեներալ Միխայիլ Բարկլայ դը Տոլիի գլխավորությամբ[1]:

Ճակատամարտի ընթացքում Նապոլեոնյան Ֆրանսիայի բանակը հաջողում է գրավել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Սմոլենսկ քաղաքը՝ դուրս մղելով իշխան Պյոտր Բագրատիոնի ղեկավարած երկրորդ բանակային կորպուսին։ Ֆրանսիական հրետանու ռմբակոծության արդյունքում ողջ քաղաքն ավերվում է։ Սմոլենսկ բնակավայրի 2250 շենքերի 84%-ը ավերվում է հրդեհից, ընդ որում՝ անձեռնմխելի է մնում միայն շինություններից 350-ը։ Քաղաքի 15 հազար բնակիչներից շուրջ հազարը մնում են կռվի ավարտին ծխացող ավերակների տակ։ Ավելի քան 15 հազար զոհով՝ Սմոլենսկի ճակատամարտը համարվում է Նապոլեոնի ռուսական ներխուժման ամենաարյունալի մարտերից մեկը[2]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտեբսկյան խուսանավում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական առաջին արևմտյան բանակային կորպուսը՝ գեներալ Միքայիլ Անդրեաս Բարկլայ դը Տոլիի գլխավորությամբ, հուլիսի 27-ին հեռանում է Վիտեբսկից՝ խուսափելով ֆրանսիական բանակի հետ հետ հնարավոր ընդհարումներից։ Նապոլեոնը հիասթափված էր ռուսական բանակին մարտի դուրս բերելու անկարողությունից և մինչև օգոստոսի 12-ը որոշում է կայացնում սպասել Վիտեբսկում և բարեփոխելու բանակը։ Գեներալ Ժան-Անդոշ Յունոտը այս շրջանում փոխարինում է Ժերոմին Բոնապարտին որպես Վեստֆալյան VIII կորպուսի հրամանատար, իսկ համալրյալ կորպուսները միանում են Նապոլեոնի հիմնական բանակին օգոստոսի 4-ին՝ Օրշայի մոտ[3]։

Իրավիճակը ֆրանսիական բանակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգ շաբաթ շարունակվող անդադար գործողություններից հետո Նապոլեոնի բանակի 375,000 հոգանոց հարվածային ուժը կրճատվում է մինչև 185,000 զինվորական[4]։ Մարշալ Նիկոլա Օուդինոտի և գեներալներ Լորան դը Գուվիոն Սեն-Սիրի, Ժան Ռեյնիեի և Վիկտոր դե Ֆայ դե Լա Տուր-Մաուբուրի գլխավորությամբ 90,000 զինվորներ մասնակցել էին տարբեր ռազմական գործողությունների։ Ռուսական ուժերը հազարավոր մարտական կորուստներ էին պատճառել Նապոլեոնի հիմնական բանակին, բայց նրա ուժի կրճատման հիմնական պատճառը ռազմավարական սպառումն էր[5]։

Ստեղծված իրավիճակում ֆրանսիական բանակի շրջանում մեծանում է դասալքության մակարդակը, ինչպես նաև պատճառվում տասնյակ հազարավոր կորուստների՝ սովի և հիվանդությունների (հատկապես՝ դիզենտերիայի) պատճառով։ Հուլիսյան կիզիչ շոգով պայմանավորված սպառվում է նաև ֆրանսիացիների ջրի պաշարները։ Հսկայական թվով հեծելազորային ձիեր, տրանսպորտային ձիեր ու եզներ սատկում էին արոտավայրերի բացակայության պատճառով[6]։

Ռուսական պլան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական կայսրության հսկայական տարածքային կորուստները, սակայն, առաջ է բերում ռուսական հրամանատարական կազմի փոփոխության անհրաժեշտություն։ Արքայազն Պյոտր Բագրատիոնին և իր համախոհները կոչ էին անում անհապաղ կերպով համակողմանի հարձակում իրականացնել Նապոլեոնի դեմ՝ կասեցնելով ֆրանսիացիների հետագա առաջխաղացումը։ Նրանց աջակցում էր ցար Ալեքսանդր I-ը և սպայական կորպուսի մեծ մասը։ Միխայիլ Բարկլայ դը Տոլիի ձևավորած լոբբիստական խմբավորումը, որը հիմնականում բաղկացած էր գերմանացի սպաներից, պաշտպանում էր Ռուսաստանի վարած հետաձգման և նահանջի քաղաքականությունը՝ Նապոլեոնի հարվածային ուժերը թուլացնելու նպատակով։ Վերևից եկող ճնշումների ներքո Բարկլայ դը Տոլին համաձայնում է օգստոսի 6-ին հակահարձակման դիմել։ Այսպիսով, Միխայիլ Բարկլայը որոշում է կայացնում ոչ թե բռնկվել մեծամասշտաբ մարտի, այլ հանկարծահաս հարձակմամբ ոչնչացնել Էժեն դը Բոհարնեի մեկուսացված կորպուսը և այն հնարավոր օգնական կորպուսները, որոնք կշտապեին ռազմական օժանդակություն ցուցաբերել։

Ֆրանսիական պլան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնոյի առաջին ճակատամարտը։ Նապոլեոնի մեծ բանակը հատում է Դնեպրը օգոստոսի 14-ին, կտավն ըստ Քրիստիան Վիլհելմ ֆոն Ֆաբեր դյու Ֆաուրի։

Նապոլեոնը ամեն պահի սպասում էր ռուսական հնարավոր հարձակմանը՝ դրանում տեսնելով կայսրության բանակը պարուրելու և ոչնչացնելու հիանալի հնարավորություն։ Նա հրամայում է մարշալ Ժակ Մաքդոնալդին անցնել Դաուգավան՝ Օուդինոտին օգնելու համար, և հրամայում Օուդինոտին և Սեն-Սիրին հարձակվել արքայազն Պիտեր Վիտգենշտեյնի 20,000-անոց կորպուսի վրա[7]։ Նապոլեոնի ռազմավարական այս քայլը հայտնի է դառնում որպես Սմոլենսկյան մանևր՝ մարտավարական գործողություն, որը ծրագրում էր հարավից դուրս մղելու Միխայիլ Բարկլայ դը Տոլիի ղեկավարած զորքերին՝ հեռահար նպատակ հետապնդելով ռուսներին կտրելու Մոսկվայից եկող համալրումներից, մեկուսացված ռուսական բանակը ոչնչացնելու և այդպիսով պատերազմը ավարտին հասցնելու։

Օգոստոսի 7-ի Ինկովոյի մարտական ակտիվությունը Նապոլեոնը դիտարկում է որպես ռուսական անմիջական հարձակման ազդարարում։ Անհանգստացած՝ նա իր բանակը տեղակայում է պաշտպանական դիրքով III կորպուսի շուրջը։ Օգոստոսի 10-ին Բարկլայի գործողությունների «սառցադաշտային դանդաղությունը» Նապոլեոնին համոզում է, որ որ սպառնալիքը վերացել է[1]։ Վիտեբսկում կայազորված էր 3800 հոգուց բաղկացած ֆրանսիական զորախումբ, որին միանում է ևս 7000-ը՝ նպատակ ունենալով պաշտպանելու ֆրանսիական հաղորդակցության գծերը։ Սմոլենսկի մարտի նախօրեին Նապոլեոնի շարասյունը բաղկացած էր Յոախիմ Մյուրատի հեծելազորից, կայսերական գվարդիայից, III կորպուսից և IV կորպուսից։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմոլենսկը Ռուսաստանի արևմուտքում գտնվող 12600 բնակչությամբ պատմական բերդաքաղաք էր, որը ձգվում էր արևմտյան հիմնական ճանապարհների երկայնքով՝ կապելով Վարշավան Մոսկվային։ Նախքան Լեհաստանի առաջին բաժանումը, այն եղել է որպես սահմանային քաղաք Ռուսական կայսրության և Վարշավայի դքսության։ Սմոլենսկի ահռելի Կրեմլը, որը շրջապատված էր 38 բաստիոնային աշտարակներով և ամուր քարե պարսպով, ծառայում էր որպես նշանակալի սահմանային հենակետ։ Նապոլեոնի ակնկալում էր, որ որ ռուսները հարձակման կդիմեն Սմոլենսկի սահմաններից դուրս՝ նպատակ ունենալով քաղաքը պաշտպանել հնարավոր ոչնչացումից։ Սմոլենսկը եվրոպացի քրիստոնյաների համար ուներ նաև կրոնամշակութային կարևոր նշանակություն, քանի որ Սմոլենսկի Վերափոխման տաճարում պահվում էր Արևելյան ուղղափառ եկեղեցու ամենահարգված սրբապատկերներից մեկը՝ Սմոլենսկի Տիրամայրը, որը վերագրվում էր Սուրբ Ղուկասին։ Այնուամենայնիվ, օգոստոսի 16-ին ֆրանսիական ուժերը ի դեմս Սմոլենսկի հանդիպում են ռուսների կողմից խիստ ամրացված քաղաքի, որը պաշտպանում էին գեներալ Բագրատիոնի զորքերը։ Պաշտպանությունն ավելի է ամրապնդվում Միխայիլ Բարկլայ դը Տոլիի և ռուսական հիմնական բանակի հետագա ժամանումով։

Նապոլեոնը Սմոլենսկն այրելուց առաջ. Յուղաներկով կտավի հեղինակ՝ Ալբրեխտ Ադամ (1836)։

Հիմնական ճակատամարտը տեղի է ունենում օգոստոսի 16-ին։ Ֆրանսիացիների նախնական ուժերը գրավում են Սմոլենսկի երկու արվարձանները, սակայն չեն հաջողում ռուսներին դուրս բերել մարտադաշտ։ Նապոլեոնը հրամայում է երկու հարյուր հրետանու ուղեկցությամբ անցնել լայնամասշտաբ հարձակման՝ օգտագործելով «Մեծ բանակ»-ի երեք կորպուսներ։ Նապոլեոնի պլանը սկզբնական շրջանում արդյունավետ կերպով աշխատում է, քանի որ ինտենսիվ հրետանային ռմբակոծությունը հրկիզում է ողջ քաղաքը։ Այնուամենայնիվ, ֆրանսիական ուժերը չունեին սանդուղքներ կամ մագլցման սարքեր բերդաքաղաքի պարիսպներով բարձրանալու համար և մեծ կորուստներ են կրում ռուսական հրետանային կրակի տակ։ Գիշերվա ընթացքում քաղաքի մեծ մասը և մերձակայքը ամբողջությամբ հրդեհվում էր։

Այսպիսով, լույսի բացվելուն պես մենք երթով շարժվեցինք քաղաքի ուղղությամբ։ Գետն անցնում էր քաղաքի ներքևով։ Հյուսիսային կողմի արվարձանները արդեն իսկ ենթարկվել էին հարձակման և հրկիզման։ Իմ ընկերության բժշկի՝ Ստաուբլեի ձեռքը կտրեցին առվակը անցնելիս, և նա կնքեց իր մահկանացուն։ Դրանից հետո այլևս չէի կարող ուշադրություն դարձնել մյուս ընկերներիս վրա և, հետևաբար, չգիտեի, թե ինչ ճանապարհով են նրանք զոհվել կամ կորել։ Բոլորը կատաղի խելագարության մեջ կրակում ու հարվածներ էին հասցնում թշնամուն, ու ոչ ոք չէր կարող ասել՝ նա բանակի առջևում է, մեջտեղո՞ւմ, թե՞ հետևում[8]։

Ռուսական բանակը փրկելու նպատակով Միխայիլ Բարկլայը որոշում է նահանջել քաղաքից՝ ոչնչացնելով զինամթերքի բոլոր պահեստները և կամուրջները, և թողնել փոքր զորաբանակ Սմոլենսկում, որը կդիմակայեր ինտերվիստներին երկու օր՝ նախքան Բարկլայի բանակի նահանջը։ Օգոստոսի 17-ի լուսաբացին, «Մեծ բանակ»-ի լեհական ուժերը հաջողությամբ ճեղքում են Սմոլենսկի պարիսպները, և մի քանի ժամ անց քաղաք են մտնում ֆրանսիական հիմնական ուժերը։ Քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվում է[9]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցարը Սմոլենսկի ճակատամարտից հետո հրամանատարությունից հեռացնում է Միխայիլ Բարկլայ դը Տոլիի, որը այլևս ժողովրդականություն չէր վայելում վայելող և նրա փոխարեն հրամանատարի պաշտոնում նշանակում է Կուտուզովին։ Միխայիլ Կուտուզովը բանակի հրամանատարությունը ստանձնում է օգոստոսի 29-ին Ցարյովո-Զայմիշչեում և հրամայում զորքերին պատրաստվել ազատագրական մարտերի։ Միևնույն ժամանակ ակնհայտ էր, որ Կուտուզովը ևս իրավացի էր համարում Բարկլայի կայացրած նահանջի որոշումը, սակայն ռուսական զորքերը և Ռուսաստանի արքունիքը չէին կարող հաշտվել հետագա նահանջի մարտավարության հետ։ Որդեգրված նոր քաղաքականությունը հանգեցնում է Բորոդինոյի ճակատամարտում ռուսների պարտությանը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Nafziger, 1988
  2. Mikaberidze, 2007, էջ 17
  3. Mikaberidze, 2016
  4. Mikaberidze, 2016, էջ 296
  5. Nafziger, 1988, էջեր 180-181
  6. Mikaberidze, 2016, էջեր 296-297
  7. Mikaberidze, 2016, էջ 295
  8. Jakob Walter (1938). A German Conscript with Napoleon. at the Internet Archive
  9. 9,0 9,1 Riehn, 1990

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաղին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]