Նիկոլայ Ռաևսկի
Նիկոլայ Ռաևսկի | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Նիկոլայ Ռաևսկու դիմանկարը, որը նկարել է | |||||||||||||||
սեպտեմբերի 14 (25), 1771 - սեպտեմբերի 16 (28), 1829 (58 տարեկան) | |||||||||||||||
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ Ռուսական կայսրություն | ||||||||||||||
Մահվան վայր | Կիևի մարզ Ռուսական կայսրություն | ||||||||||||||
Գերեզման | Ռազումովկա | ||||||||||||||
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն | ||||||||||||||
Ծառայության տարիներ | 1786—1797 1801 1807—1824 | ||||||||||||||
Կոչում | գեներալ | ||||||||||||||
Հրամանատարն էր | կորպուս | ||||||||||||||
Մարտեր/ պատերազմներ | Ֆրիդլանդի մարտեր, Սալտանովկա, Սմոլենսկ, Բորոդինո, Մալոյարասլավեց, Կրասնի, Բաուցեն, Դրեզդեն, Կուլմ, Լեյպցիգ, Բար-սուր-Օբ, Փարիզ | ||||||||||||||
Պարգևներ |
Նիկոլայ Ռաևսկի (սեպտեմբերի 14 (25), 1771, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 16 (28), 1829, Բովտիշկա, Q16692835?, Chyhyryn Uyezd, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս գեներալ, 1812 թվականի Հայրենական պատերազմի հերոս, հեծելազորի գեներալ (1813)։ 30 տարվա ծառայության ընթացքում մասնակցել է դարի խոշորագույն մարտերին։ Սալտանովկայում հերոսություն անելուց հետո դարձել է ռուսական բանակի սիրված գեներալներից մեկը։ Ռաևսկու հրետամարտկոցի մարտերը Բորոդինոյի ճակատամարտի կարևորագույն դրվագներից։ Մասնակցել է Լայպցիգի մարտին և Փարիզի գրավմանը։ Ազգային խորհուրդի անդամ է։ Լավ ծանոթ էր դեկաբրիստներից շատերի հետ։ Պուշկինը պարծենում էր, որ ունի Ռաևսկու նման ընկեր[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագում, դաստիարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաևսկիները ծագումով լեհ հին ազնվական տոհմ են, որի ներկայացուցիչները ծառայել են ռուս թագավորներին Վասիլի III-ի ժամանակներից։ Նիկոլայ Ռաևսկու պապը՝ Սեմյոն Ռաևսկին, 19 տարեկան հասակում մասնակցել է Պոլտավայի ճակատամարտին[3]։ Հայրը, Նիկոլայ Ռաևսկին[4], ծառայել է Իզմայլովսկի գնդի գվարդիայում։ 1769 թվականին ամուսնացել է Եկատերինա Դավիդովայի հետ, շուտով ծնվել է նրա անդրանիկ որդին՝ Ալեքսանդրը։ Նիկոլայ Նիկոլաևիչը ծնվել է 1771 թվականի սեպտեմբերի 14-ին (25) Սանկտ Պետերբուրգում։ Հոր մահը ազդել է Եկատերինայի վիճակի վրա, այդ պատճառով Նիկոլայը հիվանդ է ծնվել։ Նիկոլայը հիմնականում մեծացել է մոր հոր՝ Նիկոլայ Սամոյլովի տանը, որտեղ ստացել է տնային դաստիարակություն, և ֆրանսերեն կրոթություն (ռուսերենին և հայերենին տիրապետում էր հավասարապես)[5]։ Տղայի իրական ընկերը մոր եղբայրն էր՝ Ալկեքսանդր Սամոյլովը, ով գրեթե փոխարինել է հորը։
Ծառայության սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն այն ժամանակների սովորությունների, երեք տարեկանում նրան ընդունել են ծառայության Պրեոբրաժենսկի գունդ։ Իրական ծառայությունը սկսել է 1786 թվականին 14 տարեկան հասակում։ Ծառայության է անցել բանակի գեներալ-ֆելդմարշալ Գրիգորի Պոտյոմկինի գունդ, ով մոր ազգականներից էր։ Գրիգորի Պոտյոմկինը ասել է Նիկոլային․
Սկզբում փորձիր ստուգել քո վախկոտություն․ եթե վախկոտ չես, փորձիր ամրացնել քո խիզախությունը թշնամու հետ հաճախակի կռիվներով[6]։ |
1787 թվականին սկսվել է հերթական ռուս-թուրքական պատերազմը[7]։ Ռաևսկին կամավոր գնացել է պատերազմ, և միացել կոզակային գնդին, որը գլխավորում էր Վասիլի Օրլովը։ Ռաևսկին մասնակցել է Լարգայի, Կագուլի մարտերին, Ակերմանի և Բենդերայի շրջափակմանը։ Ցուցաբերած խիզախության համար Պոտյոմկինի հրամանով դարձել է պոլտավյան գնդի հրամանատարը։ 1790 թվականի դեկտեմբերի 24-ին Իզմաիլի շրջափակման ժամանակ հերոսաբար մահացել է նրա ավագ եղբայր Ալեքսանդր Նիկոլաևիչը։ 1792 թվականին Ռաևսկին ստացել է գեներալի կոչում, արժանացել է Սուրբ Գեորգիի և Սուրբ Վլադիմիրի շքանշաններ[8]։
Կովկաս
[խմբագրել | խմբագրել կոդը]1794 թվականին Ռաևսկին դարձավ Նիժեգորոդսկի գնդի հրամանատարը[8], որի քաջագործությունների մասին նշել է Սուվորովը։ Այդ ժամանակ Կովկասում խաղաղ էր․ Ռաևսկին մեկնեց Սանկտ Պետերբուրգ, ամուսնացավ Սոֆյա Կոնստանտինովայի հետ։ 1795 թվականին ընտանիքը վերադարձավ Գեորգիևսկ, որտեղ ծնվեց նրանց որդին։ 1796 թվականի մարտին Նիժեգորոդսկի գունդը Զուբովի կորպուսի կազմի մեջ մտած 16 ամսով արշավեց դեպի դեպի Դերբենտ։ Շրջափակման 10-րդ օրը Դերբենտը գրավվեց։
Տարվա վերջին նոր ցար Պավել I հրամայեց ավարտել պատերազմը։ Զորքերը պետք է վերադառնային Ռուսաստան։ Միաժաման Եկատերինայի օրոք դարձած զորապետները հեռացվեցին հրամանատարությունից։ 1797 թվականի մայիսի 10-ին առանց որևէ հիմնավոր պատճառի հրամանատարությունից հեռացվեց Ռաևսկին[9]։
Պավլի կառավարման ողջ շրջանում պաշտոնաթող գեներալը ապրում էր գավառում։ Միայն 1801 թվականին, երբ գահն անցավ Ալեքսանդր I-ին, Ռաևսկին վերադարձավ բանակ․ նոր կայսրը տվեց նրան գեներալ-մայորի կոչում[8]։ Սակայն մեկուկես տարի հետո Ռաևսկին ինքնակամ դուրս եկավ ծառայությունից և վերադարձավ գավառ։ Շուտով ծնվեցին Ռաևսկու 5 աղջիկներն ու երկրորդ տղան։
Դարասկզբի պատերազմները
[խմբագրել | խմբագրել կոդը]1806 թվականին ձևավորվեց հերթական հակաֆրանսիական կոալիցիան։ Պրուսիան պատերազմ սկսեց Ֆրանսիայի հետ, քանի որ դժգոհ էր Նապոլեոնի գործողություններով։ Շուտով պրուսները կրեցին մի քանի պարտություններ, 1806 թվականի հոկտեմբերի 27-ին ֆրանսիացիները գրավեցին Բեռլինը։ Ռուսաստանը որպես դաշնակից զորքեր ուղարկեց Արևելյան Պրուսիա։ Պատերազմը երկարեց։
1807 թվականի փետրվարին գեներալ Ռաևսկին վերադարձավ բանակ։ Նա նշանակվեց եգերների բրիգադայի հրամանատար, որոնց նպատակն էր պաշտպանել գեներալ Բագրատիոնի զորքերի առաջավոր մասերը (Բագրատիոնը Ռաևսկու մոտ ընկերն էր)։
Հունիսին Ռաևսկին մասնակցել է այդ շրջանի խոշորագույն մարտերին, որոնք ընթանում էին գրեթե իրար հետևից․ հունիսի 5՝ Գուտշտադտե, հունիսի 6՝ Անկենդորֆե, հունիսի 7-8՝ Դենեպե, հունիսի 9՝ նորից Գուտշտադտե։ Մարտերին ցուցաբերած խիզախության համար արժանացել է Սուրբ Վլադիմիրի շքանշանի 3-րդ աստիճանին, Սուրբ Աննայի շքանշանի 1-ին աստիճանին։
Շուտով կնքվեց Տիլզիտի հաշտության պայմանագիրը, սակայն գործնականապես միանգամից սկսվեցին նոր պատերազմներ Շվեդիայի ու Օսմանյան կայսրության հետ։ Շվեդերի դեմ մարտերում ցուցաբերած հերոսությունների համար Ռաևսկին դարձավ գեներալ-լեյտենանտ։
Հայրենական պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1812 թվականի հունիսի 24-ի գիշերը Նապոլեոնի «Մեծ Բանակը» հատեց Ռուսաստանի սահմանները։ Այդ ժամանակ Ռաևսկին գլխավորում էր գեներալ Բագրատիոնի 2-րդ արևմտյան բանակը։ Գրոդնոյում գտնվող 45 հազար զորքեր Բագրատիոնի գլխավորությամբ շարժվեցին դեպի արևելք, որպեսզի միանան մյուս ռուսական բանակի հետ։ Նապոլեոնը նրանց դեմ ուղարկեց 50 հազարանոց զորք։ Երկու կողմերն էլ չունեին կոնկրոտ տեղեկություններ հակառակորդի զորքերի քանակի մասին։
Սալտանովկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուլիսի 23-ի առավոտյան Սալտանովկայի մոտ դաժան ճակատամարտ սկսվեց[10]։ Ռաևսկու կորպուսը 10 ժամերի ընթացքում կռվում էր Դավույի 5 դիվիզիաների դեմ։ Բեկումնային պահին Ռաևսկին անձամբ Սմոլենսկի գունդը հարձակման հետևյալ խոսքերով․
Զինվորներ, ես ու իմ որդիները ճանապարհ կբացեն դեպի փառք։ Առաջ կայսեր և հայրենիքի համար[9]։ |
Ռաևսկին կրծքի մոտ վնասվածք էր ստացել։ Համաձայն լեգենդի, այդ պահին Նիկոլայ Ռաևսկու կողքին էին 17-ամյա Ալեքսանդրն ու 11-ամյա Նիկոլայը[11][12]։ Սալտանովկայի մոտ տեղի ունեցած կռվից հետո Ռաևսկին հայտնի դարձավ ամբողջ բանակում։
Սմոլենսկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսական զորքերի գործողությունները թույլ տվեցին նրանց միանալ Սմոլենսկի մոտ։ Օգոստոսի 7-ին որոշվեց անցնել հարձակման։ Օգոստոսի 7-իներկու ռուսական երկու զորքերն էլ շարժվեցին դեպի Ռուդնա, որտեղ տեղակայված էին Մյուրատի զորքերը[10]։
Սակայն Նապոլեոնը, օգտագործելով ռուսական զորքերի դանդաղ շարժը, որոշեց անցնել թիկունք։
Օգոստոսի 15-ին Սմլենս հասան 180 հազար ֆրանսիացիներ։ Ռաևսկու զորքը չէր գերազանցում 15 հազարը, նրա վիճակը չափազանց ծանր էր։ Նա պետք է կարողանար դիմադրել գոնե մեկ օր մինչև կմոտենային հիմնական զորքերը։ Գիշերը ռազմական խորհրդի ժամանակ որոշվեց կենտրոնացնել հիմնական զորքերը Սմոլենսկի ամրոցում, բայց կազմակերպել պաշտպանություն նաև մոտակա վայրերում։ Ենթադրվում էր, որ հիմնական հարվածը պետք է կրի Արքայական ամրությունը, որի պաշտպանությունը գլխավորում էր գեներալ Պարսկևիչը։ Մի քանի ժամվա ընթացքում Ռաևսկին կարողացավ կազմակերպել քաղաքի պաշտպանությունը[13]։
Օգոստոսի 16-ի առավոտյան ֆրանսիական զորքերն անցան հարձակման։ Նրանք ստիպեցին ռուսական հետևակներին նահանջել, սակայն հետաձիգները կարողացան դիմակայել նրանց։ Ֆրանսիական զորքերը շարժվում էին դեպի Արքայական ամրություն։ Պարսկևիչի զորքերը կարողացան դիպադրել հարձակմանը։ Առավոտյան 9-ին Նապոլեոնը ժամանեց Սմոլենսկ։ Նա հրամայեց ուժեղ հրաձգային կրաց բացել քաղաքի վրա։ Երեկոյան կրակը դադարեց[14]։
Եթե Նապոլեոնը գրավեր Սմոլենսկը նա կկարողանար մտնել Դնեպր, կհարձակվեր թիկունքից և կոչնչացներ ռուսական զորքերը։ Այս ամեն կանխվեց Ռաևսկու զորքերի ճշգրիտ գործողությունների շնորհիվ։ Գիշերը ռուսական երկու բանակներ մոտեցան քաղաքին։ Հաջորդ օրը ճակատամարտը շարունակվեց, սակայն Նապոլեոնի զորքերը չկարողացան հասնել հաջողության[15]։
Բորոդինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգոստոսի 29-ին ռուսական զորքերի հրամանտարությունը ստանձնեց Միխայիլ Կուտուզովը։ Սեպտեմբերի 7-ին Մոսկվային 120 կմ հեռավորության վրա՝ Բորոդինոյում տեղի ունեցավ ճակատամարտ, որը դարձավ պատերազմի կենտրոնական գործողությունը[16]։
Բորոդինոյի դաշտը գտնվում էր երկու ճանապարհների՝ հին Սմոլենսկայի և նոր Սմոլենսկայի խաչմերուկում, որի պաշտպանությունը ստանձնել էր Ռաևսկու զորքը։
Սեպտեմբերի 7-ին ֆրանսիացիները սկսեցին կրակել ռուսական բանակի ձախ թևի վրա։ Միաժամանակ համառ մարտեր էին ընթանում Կուրգանի բարձրությունում։ Ֆրանսիացիները, որոնք կենտրոնացնում էին իրենց ուժերը բարձրությունից հարձակվելու համար, Կոլոչա գետով անցկացրեցին երկու հետևակային դիվիզիա։ Առավոտյան 9:30 թշնամին անցավ հարձակման[16]։
Որոշ ժամանակ անց հարձակման անցան երեք ֆրանսիական դիվիզիա։ Ֆրանսիացիները մտան բարձրություն, կատաղի ձեռբնամարտ սկսվեց։ Վիճակը կարողացան փրկել Ուֆիմսկի գնդի 3-րդ գումարտակի զինվորները (հրամանատար՝ Երմոլով)[16]։ Երկու հարձակումների ընթացքում ֆրանսիացիները ունեցան զգալի կորուստներ. երեք գեներալները վիրավորված էին, իսկ մեկը՝ գերեվարված։
Օրվա երկրորդ կեսի ամբողջ ընթացքում տեղի էր ունենում ուժեղ հրաձգություն։ Երկու կողմերն էլ հսկայական կորուստներ ունեցան։ Ռուս գեներալ Լիխաչովը գերեվարվեց, իսկ ֆրանսիացի գեներալ Օգյուստ Կոլենկուրը գերեվարվեց[16]։
Հրաձգությունից հետո ֆրանսիացիների առաջխաղացումը դադարեց։ Մթության հետ դադարեց մարտը։ Ֆրանսիացիները հետ շարժվեցին, թողնելով բոլոր գրաված տարածքները, այդ թվում Ռաևսկու պաշտպանած բարձրությունը։
Ռաևսկու 10 հազարանոց զորքի կորուստները ահռելի էին։ Ռաևսկու խոսքերով, մարտից հետո նա հազիվ թե կարողանար հավաքել 700 զինվոր։ Կուրգանի բարձրության հերոսական պաշտպանության համար արժանացել է Սուրբ Ալեքսանդ Նևվսկու շքանշանին.
Որպես խիզախ և արժանի գեներալ հիանալի տղամարդկությամբ դիմադրում էր թշնամուն, օրինակ ծառայելով զինվորներին։ |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նամակներ, հիշողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Из писем Н. Н. Раевского периода Отечественной войны 1812 г. // Сибирские огни. — 1958. — № 7.
- Из записок Н. Н. Раевского // Смена. — М., 1987. — № 17.
- Батюшков К. Н. Чужое: мое сокровище! // Сочинения. — М., 1989.. — Т. 2.
- Волконская М. Н. Записки. — Иркутск, 1973.
- Давыдов Д. В. Замечания на некрологию Н. Н. Раевского [...]. — М., 1832.
- Орлов М. Ф. Некрология генерала от кавалерии Н. Н. Раевского. — СПб., 1829.
Հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Борисевич А. Т. Генерал от кавалерии Николай Николаевич Раевский (историко-биографический очерк). — СПб., 1912.
- Епанчин Ю. Л. Николай Николаевич Раевский (1771—1829). Жизнь. Деятельность. Личность (Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук). — Самара, 1996.
- Епанчин Ю. Л. Роль Седьмого корпуса Н. Н. Раевского в Бородинской битве // Вопросы истории. — 1996. — № 8.
- Епанчин Ю. Л. Николай Николаевич Раевский // Вопросы истории. — 1999. — № 3.
Иванов И. Герой Отечественной войны 1812 года: (К 200-летию со дня рождения ген. Н. Н. Раевского) // Военно-исторический журнал. — 1971. — № 9.
- Ковалёв К. Н. Н. Н. Раевский // Герои 1812 года. — М., 1987. — (Жизнь замечательных людей).
- Орлов Н. М. Н. Н. Раевский. 1812 // Русская старина. — 1874. — № 4.
- Почко Н. А. Генерал Н. Н. Раевский. — М., 1971.
- Почко Н. А. Раевский и декабристы // Материалы научной конференции «Отечественная война 1812 года. Источники. Памятники. Проблемы». — Бородино, 1994.
- Тарле Е. В. Нашествие Наполеона на Россию. — М., 1941.
- Топорков Н. Генерал Н. Н. Раевский (1771—1829) // Знамя. — 1944. — № 3.
- Шенкман Г. С. Генерал Раевский и его семья. — СПб., 2003.
Экштут С. А. Николай Раевский // Родина. — 1994. — № 3—4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Русский биографический словарь Половцова». «Словари и энциклопедии на Академике». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
- Вишняков Я. В. «Раевский Николай Николаевич». Проект РВИО и ВГТРК «100 великих полководцев». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- Նիկիտա Միխալկով, Словарь русских генералов, участников боевых действий против армии Наполеона, հ. VII (Մոսկվա), «ТРИТЭ», 1996, էջ 526-527։
- «Храмы семьи Раевских». Обласна універсальна наукова бібліотеки ім. Д. І. Чижевського. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին. (ուկր.)
- «Раевские — хозяева имения в Тессели». «Всё о Крыме». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Раевский Николай Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Пушкин Л. С. Биографическое известие о А. С. Пушкине до 1826 года // Пушкин в воспоминаниях и рассказах современников. — Л., 1936. — С. 47—54.
- ↑ Карташев А. В. Время Екатерины I // Очерки по истории Русской Церкви. — М., 1991.. — Т. II.
- ↑ Бухаров В. Г. «Раевские: России верные сыны». Соотечественники. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Почко Н. А. Генерал Н. Н. Раевский. — М., 1971. — С. 6.
- ↑ Пушкин А. С. Полное собрание сочинений. — М.; Л., 1949.. — Т. XII. — С. С. 171—172.
- ↑ Петров А. Н. Вторая турецкая война в царствование императрицы Екатерины II. — СПб., 1880.
- ↑ 8,0 8,1 8,2 Информацию о чинах и наградах см. Шилов Д. Н., Кузьмин Ю. А. Члены Государственного совета Российской империи. 1801—1906. — СПб., 2006. — С. 655—658.
- ↑ 9,0 9,1 Романов В. ««Я летаю на собственных крыльях»». Альманах «Факел», 1990 г. «Виртуальный музей декабристов». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ 10,0 10,1 Тарле Е. В. Гл. 2. От вторжения Наполеона до начала наступления Великой армии на Смоленск // Нашествие Наполеона на Россию. — М., 1941.
- ↑ Качурин М. Г. (1989). «Батюшковские анекдоты о Раевском в истории русского реализма». Венок поэту. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Лекманов О. А. (2004). «Генерал Раевский и сыновья». Литература. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Почко Н. А. Генерал Н. Н. Раевский. — С. 27—28.
- ↑ Тарле Е. В. Гл. 3. Бой под Смоленском // Нашествие Наполеона на Россию.
- ↑ Mémoires de Napoléon. — Т. 2. — С. 92.(ֆր.)
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 Тарле Е. В. Гл. 5. Бородино // Нашествие Наполеона на Россию.