Նիկիտա Միխալկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկիտա Միխալկով
Никита Сергеевич Михалков
Ծնվել էհոկտեմբերի 21, 1945(1945-10-21)[1][2] (78 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1971), Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ, Կենտրոնական երաժշտական դպրոց (1959) և GOU CO No. 1239?
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան[3]
Գործունեության տարիներ1959 - այժմ
Ազգությունռուս
Կրոնուղղափառություն
Մասնագիտացումկինոռեժիսոր, դերասան, սցենարիստ
ԱմուսինԱնաստասիա Վերտինսկայա և Տատյանա Միխալկովա
ՊարգևներՀայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի շքանշան
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երրորդ աստիճանի շքանշան
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար չորրորդ աստիճանի շքանշան
ՌԴ պետական մրցանակ (1995)
ՌԴ պետական մրցանակ (1999)
IMDbID 0586482
trite.ru
Նիկիտա Միխալկով՝ Վիքիպահեստ

Նիկիտա Սերգեևիչ Միխալկով (ռուս.՝ Никита Сергеевич Михалков, հոկտեմբերի 21, 1945(1945-10-21)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1984)։

Ռուսաստանի կինոգործիչների միության նախագահն է 1998 թվականից[4][5]։ 1994 թվականին նկարահանված «Արևից կիզվածները» ֆիլմի համար արժանացել է «Օսկար» մրցանակի «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկիտա Միխալկովը ծնվել է 1945 թվականի հոկտեմբերի 21-ին Մոսկվայում, խորհրդային գրող Սերգեյ Միխալկովի և բանաստեղծուհի, գրող ու թարգմանչուհի Նատալյա Պետրովնայի ընտանիքում։ Ավագ եղբայրը՝ Անդրեյ Միխալկով-Կոնչալովսկին է։

1956-1959 թվականներին Նիկիտա Միխալկովը հաճախել է Մոսկվայի կոնսերվատորիայի Կենտրոնական երաժշտական դպրոց՝ սովորելով ֆորտեպիանոյի դասարանում, ինչպես նաև սովորել է Մոսկվայի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնին կից ստուդիայում։

1963 թվականին ընդունվել է Բորիս Շուկինի անվան թատերական ինստիտուտ, 1966 թվականին, լինելով չորրորդ կուրսի ուսանող, մասնակցել է կինոնկարահանումների, ինչի պատճառով հեռացվել է ինստիտուտից։ Տեղափոխվել է Ս. Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանի ռեժիսորական ֆակուլտետի երկրորդ կուրս։

1971 թվականին ավարտել է Ս. Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանի ռեժիսորական ֆակուլտետը (Միխայիլ Ռոմիի կուրս)։ Միխալկովի դիպլոմային աշխատանք է դարձել «Խաղաղ օր պատերազմի վերջում» ֆիլմը, որի սցենարը Միխալկովը գրել է Ռուստամ Իբրահիմբեգովի հետ համատեղ։

27 տարեկան հասակում Նիկիտա Միխալկովը զորակոչվում է բանակ և 1972-1973 թվականներին ծառայում Կամչատկայում՝ Ռուսաստանի ռազմածովային զինված ուժերի Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Միխայիլ Կուտուզով» հածանավի վիա[6]։ Ծառայակիցների խոսքով՝ Միխալկովը մասնակցել է գեղարվեստական ինքնագործունեությանը, պարբերաբար հանդես է եկել համերգներով՝ հավաքելով լեփ-լեցուն դահլիճներ[7]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոյում նկարահանվել Նիկիտա Միխալկովն սկսել է 14 տարեկանում։ 1960 թվականին Միխալկովը Վասիլի Օրդինսկու ռուս.՝ «Тучи над Борском» ֆիլմում կատարել է դպրոցականի դեր, որ նմանակում էր հոգևորականի, իսկ 1961 թվականին նկարահանվել է Հենրիխ Հովհաննիսյանի «Կրոշի արկածները» ֆիլմում։ 18 տարեկանում Գեորգի Դանելիայի «Ես քայլում եմ Մոսկվայով» (ռուս.՝ «Я шагаю по Москве») ֆիլմում նկարահանվել է գլխավոր դերում և կատարել համանուն երգը, որից հետո ձեռք է բերել մեծ ժողովրդականություն։

1972 թվականին դարձել է խորհրդային հասարակության համար նախատեսված առաջին գովազդային ֆիլմի՝ «Շոկոլադ» կինոնկարի սցենարի հեղինակ[8][9]։

1974 թվականին 28-ամյա Միխալկովը նկարահանում է իր առաջին ֆիլմը՝ «Օտարների մեջ յուրային, յուրայինների մեջ օտար» (ռուս.՝ «Свой среди чужих, чужой среди своих»)։ 1974-1984 թվականները բեղմնավոր եղան Միխալկովի համար։ Գրեթե ամեն տարի էկրան էին բարձրանում Միխալկովի ֆիլմերը, որոնցից շատերն արժանացան միջազգային ճանաչման, բազմաթիվ մրցանակներ ստացան միջազգային ու համամիութենական փառատոններում։ 1980-ական թվականներին Միխալկովը նաև մեծ հաջողությամբ նկարահանվում էր ֆիլմերում։ Իր ամենահայտնի դերերը նա կատարել է Անդրեյ Կոնչալովկու «Սիբիրիադա» (1979), ինչպես նաև «Կայարան երկուսի համար» (1982) և «Դաժան սիրավեպ» (1984) ֆիլմերում։ 1984 թվականին Նիկիտա Միխալկովն ստացավ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստի կոչում։

1980-ական թվականների վերջին Միխալկովը հիմնադրել է «ТриТэ» (հայերեն՝ Երեք Տ, Ստեղծագործություն, Ընկերություն, Աշխատանք, ռուս.՝ Творчество, Товарищество, Труд)։ Այդ միության մասնակցությամբ նկարահանված առաջին ֆիլմը դարձավ Միխալկովի «Ուրգա՝ սիրո տարածք» (1991) ֆիլմը, որ պատմում էր մոնղոլական մի ընտանեկան զույգի մասին։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ միջազգային կինափառատոններում և ներկայացվել է Նիկա կինոմրցանակի հինգ անվանակարգերում ու Օսկար մրցանակի՝ «Արտասահմանյան լավագույն ֆիլմ» անվանակարգում։

1992 թվականի հունվարից Նիկիտա Միխալկովը Ռուսաստանի մշակութային ֆոնդի նախագահության անդամ է։ 1993 մայիսին նա ընտրվել է Ռուսաստանի մշակութային ֆոնդի նախագահ (փոխարինելով ակադեմիկոս Դմիտրի Լիխաչյովին)։

1993 թվականին Միխալկովը նկարահանել է «Աննա. 6-ից մինչև 18» ֆիլմը, որ պատմում էր իր դստեր՝ Աննա Միխալկովայի մասին։ 1994 թվականին նկարահանել է «Արևից կիզվածները» ֆիլմը, որ արժանացավ բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Կաննի կինոփառատոնի գրան-պրի ու «Օսկար» «արտասահմանյան լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Ֆիլմի բնօրինակ անվանում
Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր Դերասան Դեր Նշումներ
1959 Արևը շողում է բոլորի համար Солнце светит всем
ԱյոY
դպրոցական առաջին դերը կինոյում
1960 Тучи над Борском
ԱյոY
Պետյա
1961 Կրոշի արկածները Приключения Кроша
ԱյոY
Վադիմ
1963 Ես քայլում եմ Մոսկվայով Я шагаю по Москве
ԱյոY
Կոլյա
1965 Տարին՝ ինչպես կյանք Год как жизнь
ԱյոY
Ժյուլ
1966 Կատակ Шуточка
ԱյոY
փեսացու
1966 Перекличка
ԱյոY
Սերգեյ Բորոդին
1966 Ոչ ամենահաջող օրը Не самый удачный день
ԱյոY
Նիկիտա
1967 Աստղեր ու զինվորներ Звёзды и солдаты
ԱյոY
պրապորշիկ Գլազունով
1967 Աղջիկն ու իրերը Девочка и вещи
ԱյոY
ԱյոY
կարճամետրաժ, կուրսային աշխատանք
1967 Եվ այս շուրթերը, և աչքերը կանաչ И эти губы, и глаза зелёные…
ԱյոY
ԱյոY
կուրսային աշխատանք
1968 Իսկ ես մեկնում եմ տուն А я уезжаю домой
ԱյոY
ԱյոY
կուրսային աշխատանք
1969 Дворянское гнездо
ԱյոY
կոմս Նելիդով
1969 Երգ Մանշուկի մասին Песнь о Маншук
ԱյոY
Եժով
1969 Կարմիր վրան Красная палатка
ԱյոY
Չուխնովսկի
1970 Սպորտ, սպորտ, սպորտ Спорт, спорт, спорт
ԱյոY
Կիրիբեևիչ
1970 Ռիսկ Риск
ԱյոY
1970 Խաղաղ օր պատերազմի վերջում Спокойный день в конце войны
ԱյոY
կարճամետրաժ, դիպլոմային աշխատանք
1971 Держись за облака
ԱյոY
1972 Կայարանի հսկիչը Станционный смотритель
ԱյոY
Մինսկի
1972 Շոկոլադ Шоколад
ԱյոY
1974 Յուրայինների մեջ օտար, օտարների մեջ յուրային Свой среди чужих, чужой среди своих
ԱյոY
ԱյոY
ԱյոY
Բրիլով ռեժիսորական դեբյուտ
1975 Սիրո ստրուկը Раба любви
ԱյոY
ԱյոY
Իվան
1977 Անավարտ պիես մեխանիկական դաշնամուրի համար Неоконченная пьеса для механического пианино
ԱյոY
ԱյոY
Նիկոլայ Տրիլեցկի
1977 Տրանսսիբիրյան էքսպրես Транссибирский экспресс
ԱյոY
1977 Ատելություն Ненависть
ԱյոY
1978 Սիբիրիադա Сибириада
ԱյոY
Ալեքսեյ Ուստյուժանին
1979 Հինգ երեկո Пять вечеров
ԱյոY
ԱյոY
1979 Մի քանի օր Ի. Ի. Օբլոմովի կյանքից Несколько дней из жизни И. И. Обломова
ԱյոY
ԱյոY
1981 Հարազատություն Родня
ԱյոY
ԱյոY
մատուցող
1981 Երկու ձայն Два голоса
ԱյոY
Սերգեյ Բակլաժանով
1981 Նկարչի կնոջ դիմանկարը Портрет жены художника
ԱյոY
Բորիս Պետրովիչ
1981 Շերլոկ Հոլմսի ու դոկտոր Վաթսոնի արկածները. Բասկերվիլների շունը Приключения Шерлока Холмса и доктора Ватсона։ Собака Баскервилей
ԱյոY
Հենրի Բասկերվիլ
1982 Կայարան երկուսի համար Вокзал для двоих
ԱյոY
ուղեկցորդ Անդրեյ
1982 Ճանապարհային ոստիկանության տեսուչը Инспектор ГАИ
ԱյոY
Վալենտին Տրունով
1982 Թռիչքներ երազում ու իրականում Полёты во сне и наяву
ԱյոY
կինոռեժիսոր
1983 Առանց վկաների Без свидетелей
ԱյոY
ԱյոY
1984 Դաժան սիրավեպ Жестокий романс
ԱյոY
Սերգեյ Պարատով
1986 Իմ սիրելի ծաղրածուն Мой любимый клоун
ԱյոY
1987 Սև աչեր Очи чёрные
ԱյոY
ԱյոY
1989 Միայնակ որսորդը Одинокий охотник
ԱյոY
1990 Автостоп
ԱյոY
ԱյոY
ԱյոY
1990 Հյուսիսափայլի ներքո Под северным сиянием
ԱյոY
Ռեգինև
1991 Ստորացվածներն ու անպատվվածները Униженные и оскорблённые
ԱյոY
կոմս Վալկովսկի
1991 Ուրգա՝ սիրո տարածք Урга — территория любви
ԱյոY
ԱյոY
ԱյոY
հեծանվորդ
1992 Հմայիչ անծանոթուհին Прекрасная незнакомка
ԱյոY
գնդապետ
1993 Հիշելով Չեխովին Вспоминая Чехова
ԱյոY
1993 Աննա. 6-ից մինչև 18 Анна։ от 6 до 18
ԱյոY
ԱյոY
ԱյոY
ԱյոY
կամեո
1994 Արևից կիզվածները Утомлённые солнцем
ԱյոY
ԱյոY
ԱյոY
ԱյոY
Սերգեյ Կոտով
1995 Սենտիմենտալ ճանապարհորդություն դեպի իմ հայրենիք. Ռուսական գեղանկարչության երաժշտությունը Сентиментальное путешествие на мою Родину. Музыка русской живописи
ԱյոY
ԱյոY
ԱյոY
1996 Ռևիզոր Ревизор
ԱյոY
Անտո Անտոնովիչ
1998 Սիբիրցի վարսավիրը Сибирский цирюльник
ԱյոY
ԱյոY
ԱյոY
ԱյոY
Ալեքսանդր III
2000 Հավատ, հույս, արյուն Вера, надежда, кровь
ԱյոY
2000 Նուրբ տարիք Нежный возраст
ԱյոY
2003 Ռուսներն առանց Ռուսաստանի Русские без России
ԱյոY
2003 Հայր Отец[10]
ԱյոY
ԱյոY
ԱյոY
2003 Մայրիկ Мама[11]
ԱյոY
ԱյոY
ԱյոY
2004 72 մետր 72 метра
ԱյոY
2005 Жмурки
ԱյոY
քրեական հեղինակություն Սերգեյ Միխալիչ («Միխալիչ»)
2005 Պերսոնա նոն գրատա Персона нон грата
ԱյոY
Օլեգ
2005 Պետական խորհրդականը Статский советник
ԱյոY
ԱյոY
գեներալ Գլեբ Պոժարսկի
2006 Ցավալի չէ Мне не больно
ԱյոY
Սերգեյ Սերգեևիչ
2007 Հիմար ճարպոտ նապաստակը Тупой жирный заяц
ԱյոY
Նիկիտա Սերգեևիչ
2007 55 55
ԱյոY
ԱյոY
ԱյոY
2007 12 12
ԱյոY
ԱյոY
ԱյոY
2010 Արևից կիզվածները - 2 Утомлённые солнцем 2։ Предстояние
ԱյոY
ԱյոY
ԱյոY
ԱյոY
Սերգեյ Կոտով
2011 Արևից կիզվածները - 2. Ցիտադել Утомлённые солнцем 2։ Цитадель
ԱյոY
ԱյոY
ԱյոY
ԱյոY
Սերգեյ Կոտով
2013 Օտար հողը Чужая земля
ԱյոY
2014 Իր հողը Своя земля[12]
ԱյոY
2013 Լեգենդ № 17 Легенда № 17
ԱյոY
2014 Արևային հարված Солнечный удар
ԱյոY
ԱյոY
2016 На веки вечные
ԱյոY
Սանին
2016 Անձնակազմ Экипаж
ԱյոY
2017 Շարժում դեպի վեր Движение вверх
ԱյոY
2018 Մարզիչ Тренер
ԱյոY
2018 Շոկոլադե ռևոլվեր Шоколадный револьвер
ԱյոY
ԱյոY

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Эдуард Володарский, Никита Михалков Свой среди чужих, чужой среди своих. — М.: Военное издательство Министерства Обороны СССР, 1979. — С. 120.
  • Рустам Ибрагимбеков, Никита Михалков Сибирский цирюльник. — М.: Эксмо, 2004. — С. 272. — ISBN 5-699-06425-7
  • Ф. Раззаков Никита Михалков: чужой среди своих. — М.: Эксмо, 2005. — С. 576. — ISBN 5-699-13228-7
  • Н. Б. Гореславская «Михалковы и Кончаловские: гнездо элиты» место М.։ АЛГОРИТМ-2008, С. 240 978-5-9265-0309-5
  • Н. С. Михалков «Прямая речь» — М։ Сибирский цирюльник, 2011. — с.824

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. LIBRIS — 2018.
  4. «Суд признал VII съезд Союза кинематографистов незаконным. Кинорежиссёр Хуциев обжалует решение» Newsru.com կայքում
  5. Նիկիտա Միխալկովն ընտրվել է Կինոգործիչների միության նախագահ vesti.ru կայքում
  6. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  7. Никита Михалков: «Я служил на флоте на Тихом океане».
  8. ЦГАЛИ Санкт-Петербурга. Ф. 356, О. 1, Д. 854а, Л. 17.
  9. Тёмное рекламное прошлое // МК в Питере. — 6 мая 2009. — № 19 (848).
  10. ««Отец» (2003)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  11. ««Мама» (2003)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  12. «Своя земля - Фильм Никиты Михалкова. Новости Вести.Ру». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.