Անաստասյա Վերտինսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անաստասյա Վերտինսկայա
Vertinskaya Anastassia.jpg
Ծնվել էդեկտեմբերի 19, 1944(1944-12-19) (74 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Alexander Vertinsky?, մայր՝ Lidiya Vertinskaya?
Ամուսին(ներ)Նիկիտա Միխալկով և Ալեքսանդր Գրադսկի
Երեխա(ներ)Stepan Mikhalkov?
Պարգևներ և մրցանակներՊատվո շքանշան, Բարեկամության շքանշան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Անաստասյա Ալեքսանդրովնա Վերտինսկայա (ռուս.՝ Анастасия Александровна Вертинская, դեկտեմբերի 19, 1944(1944-12-19), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1988 թ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաստասյա Վերտինսկայան ծնվել է Մոսկվայում, հայտնի դերասան, բանաստեղծ և կոմպոզիտոր Ալեքսանդր Վերտինսկու և դերասանուհի, նկարչուհի Լիդիա Ցիրգվավայի ընտանիքում, երբ վերջիններս նոր էին վերադարձել Շանհայից: Անաստասյայի ավագ քույրը դերասանուհի, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Մարիաննա Վերտինսկայան է: Մանկության տարիներին Անաստասյան երազում էր բալետի պարուհի դառնալ, սակայն ամեն-ինչ փոխվեց 1960 թվականին, երբ ռեժիսոր Ալեքսանդր Պտուշկոն դեռահաս Անաստասյային հաստատեց «Ալ առագաստներ» ֆիլմում Ասոլի դերում խաղալու համար: Հաջորդ՝ 1961 թվականին էկրան բարձրացավ «Երկկենցաղ մարդը» կինոնկարը, որտեղ կրկին գլխավոր դերերից մեկով հանդես եկավ Անաստասյան: Ի դեպ, ֆիլմում նա հրաժարվել էր կրկնորդներից, լողում էր սառը ջրում, սուզվում էր առանց աքվալանգի և կարողանում էր երկար մնալ ջրի տակ[1]: Ֆիլմը դարձավ 1962 թվականի առաջատարը և Տրիեստի միջազգային կինոփառատոնում շահեց «Արծաթե աստղակերպ» մրցանակը, իսկ Անաստասյան ստացավ խորհրդային կինեմատոգրաֆի «ծագող աստղի» կարգավիճակ:

1962 թվականին Անաստասյան ընդգրկվեց Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի թատերախմբի մեջ: 1963 թվականին ընդունվել է Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ: Նրա համակուրսեցիներից էին Նիկիտա Միխալկովն ու Նիկոլայ Բուռլյաևը: 1964 թվականին Անաստասյան նկարահանվեց Գրիգորի Կոզինցևի «Համլետ» կինոնկարում՝ կատարելով Օֆելյայի դերը: Նրա մասին ֆիլմի ռեժիսորն ասել է. «Նա իրականում 18 տարեկան էր, հիանալիորեն համընկնելով շեքսպիրյան կերպարի արտաքին տվյալներին՝ քնքշություն, մաքրություն, դեմք, որը նման էր վաղ Վերածննդի դիմանկարներին... Ամեն-ինչ լավ էր, և ձեռքերը, և պարանոցը, և քայլվածքը, բայց սիրտը չէր զարկում: Սրտին ստիպեց բաբախել Շոստակովիչը: Այդպես պատահում է...»[2]: Կինոնկարը բազմաթիվ մրցանակների արժանացավ, այդ թվում Վենետիկի կինոփառատոնի հատուկ մրցանակին և Անաստասյան միջազգային ճանաչում ձեռք բերեց: Նրան նույնիսկ անվանեցին «Խորհրդային էկրանի Վիվիեն Լի»: Բարձր են գնահատվել նրա դերակատարումները նաև «Աննա Կարենինա» (1967 թ.), «Վաղաժամ մարդը» (1971 թ.), «Պատահար Պոլինինի հետ» (1970 թ.) և այլ ֆիլմերում:

1967-1968 թվականներին Անաստասյա Վերտինսկայան աշխատում էր Եվգենի Վախթանգովի անվան թատրոնում, իսկ 1968-1980 թվականներին՝ Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնում: Թատրոնում նրա աչքի ընկնող դերերից էին՝ Ռանևսկայա (Անտոն Չեխովի «Բալենու այգին»), Վալենտինա (Միխայիլ Ռոշչինի «Վալենտինն ու Վալենտինան»), Օլիվիա (Ուիլյամ Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր»), Նինա Զարեչնայա (Անտոն Չեխովի «Ճայը»), Ելենա Անդրեևնա (Անտոն Չեխովի «Քեռի Վանյա»), Էլմիրա (Մոլիերի «Տարտյուֆ, կամ խաբեբա»), Լիզա Պրոտասովա (Լև Տոլստոյի «Կենդանի դիակ») և այլն:

1989 թվականին Անաստասյա Վերտինսկայան իր հոր հիշողությունների հիման վրա գրել է «Տեսիլք, կամ ռուսական Պիեռոյի ուղին» պիեսը, բեմադրել այն և կատարել Ալեքսանդր Վերտինսկու դերը: 1991 թվականին Անաստասյան ստեղծել և գլխավորել է ռուս դերասանների Բարեգործական հիմնադրամը: Այդ կազմակերպությունը օգնում է թատրոնի և կինոյի կարիքավոր վետերաններին:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին Անաստասյա Վերտինսկայան ամուսնացել է իր համակուրսեցու՝ Նիկիտա Միխալկովի հետ: Որդու՝ այժմ դերասան և գործարար Ստեփան Միխալկովի ծնվելուց երեք տարի անց, նրանք բաժանվեցին:

Այնուհետև Անաստասյա Վերտինսկայան փաստացի ամուսնական կապի մեջ է եղել նաև բանաստեղծ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկու[3] և դերասան, ռեժիսոր Օլեգ Եֆրեմովի հետ:

Ներկայումս դերասանուհին զբաղվում է խոհարարությամբ[2] և ուղղորդում է իր որդու ռեստորաններում աշխատող խոհարարներին[4]:

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1961 Ալ առագաստներ Алые паруса Ասոլ
1961 Երկկենցաղ մարդը Человек-амфибия Գուտիերե
1964 Համլետ Гамлет Օֆելյա
1967 Աննա Կարենինա Анна Каренина Կիտտի Շչերբացկայա
1965-1967 Պատերազմ և խաղաղություն Война и мир Լիզա Բոլկոնսկայա
1969 Սիրահարները Влюблённые Տանյա
1969 Մի վշտանա Не горюй! Մերի Ցինցաձե
1970 Հասարակ պատմություն Обыкновенная история Տաֆաևա
1970 Պատահար Պոլինինի հետ Случай с Полыниным Գալինա Պրոկոֆևա
1971 Վաղաժամ մարդը Преждевременный человек Օլգա Բորիսովնա
1971 Ստվեր Тень արքայադուստր Լուիզա
1972 Մարդն իր տեղում Человек на своём месте Կլարա Վերեսովա
1974 Դոմբին և որդին Домби и сын Էդիտ Գրեյնջեր
1975 Ամուրիի տները Дома вдовца Բլանշ
1978 Անանուն աստղը Безымянная звезда Մոնա
1978 Տասներկուերորդ գիշերը Двенадцатая ночь Օլիվիա
1980 Բոռը Овод Ջեմմա Ուորեն
1982 Կողոպուտ Кража Մարգրեթ Չելմերս
1987 Նիկոլայ Բատիգինի օրերն ու տարիները Дни и годы Николая Батыгина Լիզա Պալցևա
1988 Դոն Կիխոտի և Սանչոյի կյանքը Житие Дон Кихота и Санчо հերցոգուհի
1988 Յանկիների նոր արկածները Արթուր արքայի պալատում Новые приключения янки при дворе короля Артура Մորգանա փերի
1989 Սոչի քաղաքում մութ գիշերներ են В городе Сочи тёмные ночи Լենայի մայրը
1989 Տարտյուֆ Тартюф Էլմիրա
1991 Կրքի ծարավ Жажда страсти Նե
1994 Վարպետն ու Մարգարիտան Мастер и Маргарита Մարգարիտա
2000 Բրեմենյան երաժիշտներ & Co Бременские музыканты & Co ավազակապետուհի
2002 Կազուս Բելլի Казус Белли -

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Другие берега Анастасии Вертинской. Автор — Ольга Фомина. Режиссёр – Лев Бромберг»։ www.rutv.ru։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-18-ին։ Վերցված է 2009-12-23 
  2. 2,0 2,1 «Анастасия Вертинская» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-18-ին։ Վերցված է 2009-12-21 
  3. «А. Градский»։ text.newlookmedia.ru։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-21-ին։ Վերցված է 2010-04-08 
  4. М. Панская.։ «Ассоль променяла алые паруса на поварской колпак»։ donbass.ua։ Վերցված է 2009-12-21