72 մետր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
72 մետր
ռուս.՝ 72 метра
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2004
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Խոտինենկո[1]
ՊրոդյուսերԼեոնիդ Վերեշագին
Սցենարի հեղինակՎալերի Զալոտուխա
ԴերակատարներՍերգեյ Մակովեցկի, Մարատ Բաշարով և Անդրեյ Կրասկո
ՕպերատորԻլյա Դյոմին
ԵրաժշտությունԷնիո Մորիկոնե
Պատմվածքի վայրՌուսաստան
ԿինոընկերությունԱռաջին ալիք
Տևողություն116 րոպե
Պաշտոնական կայքէջ

«72 մետր» (ռուս.՝ «72 метра»), 2004 թվականի ռուսական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Խոտինենկոն։ Սցենարը գրվել է Ալեքսանդր Պոկրովսկու «72 մետր» և «Գնդակահարել» (ռուս.՝ «Расстрелять») ժողովածուների «72 մետր» և այլ պատմվածքների հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմածովային նավատորմի սպաներ կապիտան-լեյտենանտ Պյոտր Օռլովն ու Իվան Մուրավյովը ծառայում են «Սլավյանկա» սուզանավում արդեն երկար ժամանակ։ Նախկինում նրանք եղել են լավագույն ընկերներ։ 1986 թվականին միասին ժամանել են Սևաստոպոլ՝ ծառայություն անցնելու համար, հանդիպել են գեղեցկուհի Նելլիին և երկուսն էլ սիրահարվել են նրան առաջին հայացքից։ Նելլին ընտրել է Իվանին, և այդ ժամանակ էլ սպաների ընկերությունը խզվել է։

1992 թվականին Խորհրդային Միության փլուզումից և Սևծովյան նավատորմի բաժանումից հետո «Սլավյանկայի» անձնակազմի մեծ մասը հրաժարվել է ընդունել ուկրաինական երդումը և տեղափոխվել է Հյուսիսային նավատորմ։ Այդ ժամանակից ի վեր կյանքն ու ծառայությունը ընթանում են իրենց հունով։ Եվ ահա տեղի է ունենում հերթական ելքը դեպի ծով՝ պլանային մարտական զորավարժություններ։ Նավի հրամանատար, առաջին կարգի կապիտան Գենադի Յանիչարը հայտարարում է առաջադրանքը՝ ոչնչացնել պայմանական հակառակորդի ֆլագմանական նավը տորպեդային գրոհով և հետապնդումից հեռանալով՝ աննկատ մնալ 24 ժամվա ընթացքում։ Նավում անձնակազմից բացի ներկա է նաև քաղաքացիական բժիշկ Չեռնենկոն։

Ուսումնական կենտրոնում ոչ ոք չգիտի, թե որ ուղղությամբ է շարժվելու սուզանավը։ Եվ ոչ ոք չի ենթադրում, որ զորավարժությունների ժամանակ աղետ տեղի կունենա. պայթյունների ալիքների հետևանքով տեղաշարժվում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակներից ի վեր «քնած» ծովային ական, որը դանդաղորեն դիպչում է «Սլավյանկային» և պայթում նրա ձախ բորտի մոտ, ինչի հետևանքով սուզանավը խորտակվում է և ընկնում ծովի հատակին՝ 72 մետր խորության վրա, ջրից ազատ են մնում միայն մի քանի խցեր։ Պայթյունի հետևանքով զոհվում է անձնակազմի մի մասը, ինչպես նաև հրամանատար Յանիչարը։ Չեռնենկոն, Օռլովն ու նավաստի Մոլոդոյը հայտնվում են կիսով չափ ջրով լցված խցում, սակայն նրանց հաջողվում է սուզանավով տեղաշարժվելիս հասնել Իվան Մուրավյովի՝ ամենաքիչ տուժած հատվածամաս, որտեղ գտնվում են անձնակազմի մյուս ողջ մնացած անդամները։ Կենսունակության համար պայքարի սկզբունքների խախտմամբ Իվան Մուրավյովը որոշում է ներս թողնել երեք մարդու։ Դրա համար բացվում է ընդհատակյա դուռը, և խցիկը բավականին լցվում է ջրով, բայց թիմի ողջ մնացած անդամները վերամիավորվում են։

Սուզանավի անձնակազմի անդամները փնտրում են փրկվելու միջոց և որոշում են սուզանավի փրկարարական հանդերձանքով դուրս գալ տորպեդային սարքերի միջով։ Սակայն պարզվում է, որ ավագ միչման Կրաուզի անփութության պատճառով սարքին է միայն ԻԴԱ-59 մեկուսացնող շնչառական ապարատը։ Կրաուզը փորձում է ինքնասպան լինել, բայց ծառայակիցները նրան զինաթափում են։ Արդյունքում թիմը որոշում է վերև ուղարկել Չեռնենկոյին։ Նա պետք է որոշի «Սլավյանկայի» գտնվելու վայրը և դուրս գա ափ՝ տեղեկացնելով աղետի մասին։ Արդյունքում Չեռնենկոն հասնում է ափ և վազում դեպի քաղաք։

«Սլավյանկայի» անձնակազմի անդամներին ոչինչ չի մնում, քան սպասել փրկարարներին։ Արդյոք նրանք կժամանեն ժամանակին, թե ոչ, մնում է անհայտ, որովհետև ֆիլմը ունի բաց եզրափակում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Սերգեյ Մակովեցկի Չեռնենկո քաղաքացիական բժիշկ Չեռնենկո
Մարատ Բաշարով Պյոտր Օռլով կապիտան-լեյտենանտ Պյոտր Օռլով
Անդրեյ Կրասկո Գենադի Յանիչար 1-ին կարգի կապիտան Գենադի Յանիչար «Սլավյանկա» սուզանավի հրամանատար
Դմիտրի Ուլյանով Իվան Մուրավյով կապիտան-լեյտենանտ Իվան Մուրավյով 1-ին հատվածախցի հրամանատար
Չուլպան Խամատովա Նելլի Նելլի
Ստանիսլավ Նիկոլսկի Մոլոդոյ նավաստի Մոլոդոյ
Սերգեյ Գարմաշ Նիկոլայ Կառլովիչ Կրաուզ ավագ միչման Նիկոլայ Կառլովիչ Կրաուզ բոցման
Վլադիսլավ Գալկին Միխայլով ավագ միչման Միխայլով հրահանգիչ կենսունակության համար պայքարի հարցերով
Իգոր Լիվանով Նիկոլայ Ստեպանովիչ Կոնովալենկո ավագ օգնական, 2-րդ կարգի կապիտան Նիկոլայ Ստեպանովիչ Կոնովալենկո
Արտյոմ Միխալկով Նեչաև միչման Նեչաև «Սլավյանկայի» քիմիական ծառայության պետ, բժիշկ
Սերգեյ Յարմոլյուկ Լեգկոստուպով ավագ միչման Լեգկոստուպով
Ալեքսանդր Պաշկով Տուրաև ավագ նավաստի Տուրաև
Ալեքսեյ Զելենսկի հիդրոակուստիկների բաժնի հրամանատար
Ամադու Մամադակով Մուխամբետով նավաստի Մուխամբետով
Նիկիտա Եմշանով Դերյուգին նավաստի Դերյուգին
Օլեգ Մենշենին Կուլդյուկ 1-ին երկվորյակ նավաստի Կուլդյուկ
Ռոման Մենշենին Կուլդյուկ 2-րդ երկվորյակ նավաստի Կուլդյուկ
Ալեքսեյ Կաբեշև լեյտենանտ
Գլեբ Մատվեյչուկ նավաստի
Գենադի Նազարով ականորդ
Լեոնիդ Նիցենկո կոնտրադմիրալ
Սերգեյ Վլասով Պավել Վլասով Պավել Վլասով 1-ին կարգի կապիտան
Ալեքսանդր Եֆիմով կապիտան-լեյտենանտ
Վալենտինա Սվետլովա Եկատերինա Եկատերինա Գենադի Յանիչարի կինը
Միխայիլ Պոլիցեյմակո հերթապահ սպայական հանրակացարանում

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Վալերի Զալոտուխա (Վլադիմիր Խոտինենկոյի մասնակցությամբ)
  • Ռեժիսոր՝ Վլադիմիր Խոտինենկո
  • Օպերատոր՝ Իլյա Դյոմին
  • Հնչյունային օպերատոր՝ Սերգեյ Սոշնին
  • Բեմադրող նկարիչ՝ Կոնստանտին Մելնիկով
  • Մոնտաժող՝ Օլեգ Ռաևսկի Սվետլանա Տարիկ
  • Կոմպոզիտոր՝ Էննիո Մորրիկոնե
  • Գործադիր պրոդյուսերներ՝ Սերգեյ Գուրևիչ, Ալեքսեյ Կարպուշին, Ալեքսանդր Ուտկին
  • Պրոդյուսերներ՝ Անատոլի Մաքսիմով, Կոնստանտին Էռնստ, Լեոնիդ Վերեշչագին
  • Հնարքների բեմադրող՝ Վալերի Դերկաչ

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սլավյանկա» սուզանավի դերում նկարահանումներին մասնակցել են 877 և 877Բ նախագծերի՝ Հյուսիսային նավատորմի Բ-471 «Մագնիտոգորսկ»[2] և Ռուսաստանի Սևծովյան նավատորմի Բ-871 «Ալռոսա»[3] սուզանավերը։
  • Ինչպես Անդրեյ Կրասկոյի մասնակցությամբ բազմաթիվ այլ ֆիլմերում, դերասանն ինքն է մշակել իր հերոսի որոշ արտահայտությունները և նրա բնավորությունը։ Նման դրվագներից մեկը Յանիչարի արարքն է, երբ ավագ միչման Լեգկոստուպովի խիստ կշտամբանքից հետո նա գրեթե կիսակռացած փախչում է կնոջ մոտ[4][5]։
  • Ֆիլմը նկարահանվել է Պոլյարնի[6], Սևերոմորսկ, Գաջիևո և Սևաստոպոլ քաղաքներում։
  • Ուկրաինական երդումից նավաստիների հրաժարվելու դրվագի, ինչպես նաև ազգային թշնամանքի, նվաստացման և ռուս ու ուկրաինացի ազգերին վիրավորելու քարոզչության նշաններ» ունեցող բազաթիվ արտահայտությունների առկայության պատճառով ֆիլմն Ուկրաինայում արգելվել է Բարոյականության հարցերով ազգային հանձնաժողովի 28.05.2009 որոշմամբ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ոսկե արծիվ» մրցանակ երկու անվանակարգերում․
    • Լավագույն խաղարկային ֆիլմ
    • Լավագույն երաժշտություն ֆիլմի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0401089/
  2. «Б-471 «Магнитогорск»». Россия / Состав ВМФ / Подводные лодки. www.flot.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  3. «Б-871, «Алроса» проект 877В». ПЛ после 1992 • Неатомные подводные лодки • Проект 877 (877ЭКМ, 08773). Сайт «Штурм Глубины». 2016 թ․ ապրիլի 21. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  4. «Как снимали драму «72 метра»». Дом кино. 2018 թ․ փետրվարի 7.
  5. «72 метра. Погружение». YouTube.
  6. Александра Михова (2011 թ․ հուլիսի 27). «Мурманская область в кинофокусе: Какие фильмы снимали в Заполярье?». «Аргументы и факты» № 30. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]