Խաղաղ օր պատերազմի վերջում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղաղ օր պատերազմի վերջում
ռուս.՝ Спокойный день в конце войны
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ
Թվական1970
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆիկիտա Միխալկով
Սցենարի հեղինակՌուստամ Իբրահիմբեկով
ԴերակատարներՍերգեյ Նիկոնենկո, Նատալյա Արինբասարովա, Ալեքսանդր Կայդանովսկի, Յուրի Բոգատիրև, Լև Դուրով, Ալեքսանդր Պորոխովշիկով և Վալենտին Սմիրնիտսկի
ԵրաժշտությունԷդուարդ Արտեմև
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն38 րոպե

«Խաղաղ օր պատերազմի վերջում» (ռուս.՝ «Спокойный день в конце войны»), 1970 թվականի խորհրդային կարճամետրաժ կինոֆիլմ, Նիկիտա Միխալկովի ռեժիսորական աշխատանքը Ռուստամ Իբրահիմբեկովի «Հանգիստ օր» վեպի մոտիվներով[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվական։ Ռազմաճակատը տեղափոխվել է դեպի արևմուտք, և Բելառուսի ազատագրված տարածքում պատերազմն ավարտվել է։ Հին եկեղեցում հանգստանում են երկու վիրավոր զինվորներ, որոնցից մեկը Վոլոգդայի մարզի Իրխինո գյուղից միամիտ-երազկոտ, բացսիրտ և ուրախ զինվոր Անդրյուշան է, մյուսը՝ հոգնած, ցինիկ սերժանտը։ Անդրյուշան հայտնաբերում է գողացված նկարներով գերմանացիների թողած արկղերը։ Դրանք նայելու համար նա թույլ չի տալիս նկարները տանել մեքենայով՝ ասելով, որ դրանք չի տա առանց փաստաթղթի։ Մեքենայով գնում է սերժանտը, սակայն տեղ չլինելու պատճառով կազակ աղջիկ Ադալաթը մնում է սպասելու այլ տրանսպորտի։ Անդրյուշան նկարները կախում է պատին և հիանում նրանցով։

Անդրյուշան և Ադալաթը խոսում են, ծիծաղում, լողանում են գետում, և ամեն ինչ սովորական խաղաղ օր է հիշեցնում։ Բայց գետից վերադառնալով՝ նրանք ցախատան մոտ տեսնում են գերմանացի զինվորների խումբ։ Նրանք քիչ են, և տղան հնարավորություն ունի հաղթել թշնամիներին։ Նա ամեն ինչ հաշվարկում է և գործում հանգիստ՝ մեկ առ մեկ սպանելով թշնամիներին։ Արդյունքում կենդանի է մնում միայն մեկ գերմանացի զինվոր, որն այրում է ցախատունը նկարների հետ։ Փրկելով նկարները կրակից՝ Անդրեյը զոհվում է։ Ադալաթը կրակում է փախչող գերմանացի զինվորի վրա, բայց վրիպում է, և նա փախչում է։ Ադալաթը դասավորում է նկարները և գիշերը խփում է եկեղեցու զանգը, որպեսզի գրավի անցնող մեքենայի ուշադրությունը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]